Ես չեմ պատվաստվել ու չեմ պատվաստվելու. Կարին Տոնոյան Հասարակությունը երբեք չի վստահել և այժմ էլ չի վստահում իշխանությանը. Ավետիք Իշխանյան Տիգրանաշենում հանգիստ են վերաբերվում գյուղը հանձնելու մասին համացանցի լուրերին Կութում իրավիճակը հանգիստ է Իրավիճակը Սյունիքի խնդրահարույց բնակավայրերում Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1863 նոր դեպք. կա 41 մահվան դեպք Այսօր հացի միջազգային օրն է (տեսանյութ) Ներկայացրել եմ միջնորդություն, որպեսզի Աղվան Հովսեփյանին կաշառք ստանալու մեղադրանքի դրվագով հրավիրվեն և հարցաքննվեն մի շարք քննիչներ և դատախազներ. պաշտպան Եթե Հաագայի դատարանը բավարարի ժամանակավոր միջոցների կիրառումը, ապա կունենանք ռազմագերիների ազատ արձակումը պահանջող առաջին իրավական որոշումը. Սիրանուշ Սահակյան Երասխում ոչնչացվել է ձմռան ողջ պաշարը, որ քաղաքացին իր կենդանիներին կերակրելու համար չարչարանքով հավաքել էր ողջ տարի․ ՄԻՊ Թեստավորման հերթերն ու կորոնավիրուսի աճող թվերը Դուք մի բան հասկանո՞ւմ եք ՍԴ-ից, ինչ արդարադատություն է իրականացնում, ինչպես եւ երբ
Լավագույն տեսանյութերը. Youtube


Սա դիտավորյալ սաբոտաժ է. Մեղրիի նոր համայնքապետը՝ շրջիկ գազ լիցքավորող մեքենաների ու ԱԻՆ թույլտվության մասին

Հասարակություն

Մեղրիի նախկին համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, երկու ամսով կալանավորված Մխիթար Զաքարյանի հրաժարականից հետո համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Արարատ Թումանյանը։ Վերջինիս մասին ավելի վաղ անդրադարձել էինք։ Նա հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսացկության անդամ՝ զբաղվել է բիզնեսով և արևելյան մարտարվեստի ակումբի հովանավորչությամբ։
ArmDaily.am-ին հասանելի դարձած տեղեկությունների համաձայն, համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարն իր պարտականությունների ստանձման երկրորդ օրն իսկ փակել է Ագարակ քաղաքում գործող և Մխիթար Զաքարյանի ընտանիքին պատկանող գազալցակայանը։
Մեզ հասած տեղեկություններով Մեղրիում սկսել են մեքենաները գազով լիցքավորել շրջիկ մեքենաներ՝ բավականին բարձր գներով ու որ այդ մեքենաները պատկանում են նորանշանակ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարին։
ArmDaily.am-ը զրուցեց Մեղրիի նորանշանակ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արարատ Թումանյանի հետ։

-Տեղեկություններ կան, որ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները ստանձնելու հաջորդ օրը Դուք փակել եք Զաքարյանների ընտանիքին պատկանող գազալցակայանը։
-Եթե որևիցե մեկը կբերի նման փաստաթուղթ փաստող առ այն, որ որ Մեղրիի համայնքապետը կամ համայնքապետարանից որևէ մեկը այդ գազալցակայանը փակել է՝ ես ուրեմն ամբողջովին պատասխանատու եմ Ձեր ասածին։ Չկա նման բան։

-Ուզում եք ասել, որ Զաքարյանների ընտանիքին պատկանող գազալցակայանը գործո՞ւմ է այժմ։
-Մեր աշխատատեղը գտնվում է Մեղրի քաղաքում, Ձեր նշած գազալցակայանը գտնվում է Ագարակ քաղաքում։ Մենք իրարից 11-12 կմ ենք այս պահի դրությամբ հեռու։ Բայց իմ տեղեկությամբ, ժողովրդի հետ շփվելով գիտեմ, որ չի շփվում։

-Պատճառը գիտեք ո՞րն է։ Լուրեր են պտտվում, որ դա անմիջական կապ ունի Ձեր՝ պաշտոնակատար նշանակվելու հետ, քանի որ Ձեր նշանակման հաջորդ օրը դադարել է գործել։
-Ես այդպիսի գնահատական չէի տա, ինչո՞ւ, որովհետև որքանով ես եմ տեղյակ տեսչական մարմիններ էին ներկայացել տվյալ օբյեկտը ու որ խնդիրներ կային, ասված էր, որ այդ խնդիրները լուծվեն։ Բայց դա տնտեսվարող սուբյեկտ է, ինքը իր որոշմամբ, ինձ հասած տեղեկությունների համաձայն, ինքը իր կամոք որոշել է, ես վստահ եմ, որ տեսչական մարմինները չեն դադարեցրել գործունեությունը տվյալ լցակայանի, որովհետև ոչ մի տեղ կնիքված չի, պլոմբված չի, ոչ նասոսները, պոմպերը, ոչ էլ շարժիչները, որոնք մղում են պոմպերին։

-Ուզո՞ւմ եք ասել, որ սեփականատիրոջ որոշո՞ւմն է եղել փակել գազալցակայանը։
-Այո, ինձ հասած տեղեկություններով, որը շրջանառվում է Մեղրի համայնքի բնակիչների մեծամասնության մոտ, ովքեր իմ հետ շփվում են, համաձայն այդ շրջանառվող լուրերի, տվյալ լցակայանը տնտեսվարող սուբյեկտի սեփական հայեցողությամբ է դադարեցվել։ Քանի որ մենք ունենք մեքենաներ, համայնքային ավտոտրանսպորտ, որը գազով են աշխատում, մենք տեղեկացրել ենք՝ մեզ չի տրամադրվել հնարավորություն, որ լիցքավորենք մեր ավտոմեքենաները։

-Տեղեկություններ կան, որ Զաքարյաններին պատկանող գազալցակայանի փակվելուց հետո քաղաքում շրջում են շարժական գազալցման կայաններ ու որ դրանք Ձեզ են պատկանում։
-Ես եմ բերե՞լ։

-Ասում են, որ Ձեզ են պատկանում։
-Գիտեք ինչ, ես նման բանի չեմ կարող պատասխանել, որովհետև դա անհեթեթություն է, ես չունեմ շարժվող գազալցակայան կամ մեքենա կամ գազի հետ ես առնչություն երբևիցե չեմ ունեցել։

-Իսկ Մեղրիում հիմա կա՞ն այդպիսի շարժական գազալցման կետեր։
-Ինձ հասած տեղեկություններով պետք է որ լինեին։Ես որքանով տեղյակ եմ մեր կոմունալ ծառայությունն արդեն այդ հարցով զբաղվել է, երկու կամ երեք ավտոմեքենա այսօր լիցքավորած ունենք։

-Այդ շարժական լիցքավորող մեքենաների միջոցո՞վ։
-Շարժական մեքենա, այո, իմ տեղեկություններով եկել է շրջան ու պիտի որ արդեն լիցքավորած լինի։

-Նման շարժական մեքենաների միջոցով գազով լիցքավորումը Հայաստանում թույլատրվա՞ծ է։
-Ես տեսչական մարմին չեմ ներկայացնում ինձանից։Խնդրում եմ դա արդեն պատկան մարմիններն հարցրեք, ով որ ի զորու է պատասխանել այդ հարցերին։

-Փաստորեն Դուք ժխտում եք լուրերը, որ որևէ առնչություն ունեք այդ գազով լիցքավորող շարժական կայանների հե՞տ։
-Իհարկե ես ժխտում եմ այդ օդից կախված լուրերը։ Իսկ գազի հետ կապված ի դեպ ասեմ, նաև շրջանառվում են լուրեր, այդ դեպքում ասեմ՝ ես չէի ուզում դա ասել, որ սա դիտավորյալ սաբոտաժ է, որպեսզի համայնքային իշխանությունը, օդից կախված լուրերով, որոնք շրջանառվում են ժողովրդի մեջ, մեծամասնության իմ շփման մեծ մասի մոտ, որ սա դիտավորյալ սաբոտաժ է, որպեսզի դիտարկվի, որ տեսեք, որ իշխանությունները եկան ու փակեցին այս կամ այն գազալցակայանը։ Նորից շեշտում են՝ համաձյան օդից կախված լուրերի։

-Այսինքն, ուզում եք ասել, որ համաձայն օդից կախված լուրերի փորձում են հարցին քաղաքական ենթատե՞քստ տալ։
-Իհարկե քաղաքական ենթատեքստ եմ ես դիտարկում դրա տակ։ Եթե ոչ մի տեսչական մարմին չի եկել փակել քո հիմնարկը, իսկ դու ասում ես, եթե որևիցե ձև կասեն, որ հա, փակել է այս կամ այն տեսչական մարմինը, հասկանալի է , որ դրան համապատասխան փաստաթուղթ պիտի ունենա, չէ՞։Ես իմ սեփական լոգիկայից ելնելով եմ Ձեզ ասում, պատկերացրեցիք չէ՞։

ArmDaily.am-ի հարցերին ի պատասխան, ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ շարժական մեքենաները, որ գազ են տեղափոխում, եթե այդ տեղափոխումը կատարում են Ա կետից Բ կետը որպեսզի գազը ի վերջո տեղափոխեն որևիցե պահեստային կաթսա, ապա ԱԻՆ-ը փորձաքննությունն է անցկացնում որպես պահեստարան։
«Բայց եթե ցիստեռնը տանում դնում են մի տեղ վաճառում է՝ դա արդեն օրինական չի»,-հստակեցրին ԱԻՆ-ի մամուլի բաժնից։

Հայկա Ալոյան

Գերմանիան և Թուրքիան պայմանավորվել են շարունակել բանակցությունները «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ. Մերկել
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 57-ամյա վարորդը Ford Transit-ով բախվել է քարերին և կողաշրջված հայտնվել ձորում
Հետախուզվողը հայտնաբերվել է Սարյան փողոցի շենքերից մեկում
Բանակի հրամանատարությունը ոչ միայն անտեսեց Ս. Օհանյանի նկատառումները, այլեւ արժանացրեց անպարկեշտ պատասխանի. Հասրաթյան
Գերմանիայի կանցլերը հրաժեշտի այցով ժամանել է Թուրքիա
Տիգրան Արզաքանցյանը նշանակվել է «ԱԼՅԱՆՍ» կուսակցության Գերագույն խորհրդի նախագահ
«ԱստրաԶենեկա» պատվաստանյութի հիմքում ընկած է շիմպանզեի ադենովիրուսը. ԱՆ
Տանկիստ Դավիթն իր մի քանի ընկերների հետ զոհվեց դավաճանության, հանցագործության հետեւանքով. այսօր նրան հողին հանձնեցին
Ստուգվել է 107 տրանսպորտային միջոց, կազմվել՝ 14 արձանագրություն
Այսօր 44-օրյա պատերազմում զոհված ոստիկանության լեյտենանտ Տիգրան Պետրոսյանի մահվան տարելիցն է
Սեյրան Օհանյանի ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին չմասնակցելը ձեռնտու է Ադրբեջանին. Օհանյանի փաստաբան
Նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել մետաղյա սյանը. Վարորդը մահացել է
Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետը կայցելի Ռուսաստան
Ես չեմ պատվաստվել ու չեմ պատվաստվելու. Կարին Տոնոյան
Նախարարը չի բացառում թեստավորման պահանջը շաբաթը մեկ դարձնելը
Այսօր Փելա սարն ամբողջությամբ անցնում է Ադրբեջանի վերահսկողության ներքո. Աննա Գրիգորյանն ահազանգում է
Վրաստանում ամփոփում են ընտրությունների արդյունքները
Ավարտվել է Իրանի գլխավոր դատախազի եռօրյա այցը Հայաստան
Կեղծ հայտարարությունները խոհեմության վկայություն չեն. Թեհրանից պատասխանել են Ալիևի մեղադրանքներին
Դալար գյուղում հրդեհել են 20-ամյա երիտասարդի տունը, ով սպանել էր համագյուղացուն. մարզի ոստիկանապետը պաշտոնանկ է արվել
Հասարակությունը երբեք չի վստահել և այժմ էլ չի վստահում իշխանությանը. Ավետիք Իշխանյան
ՀՔԾ-ն Սեյրան Օհանյանին թույլ չի տվել մեկնել ՌԴ. «Հայաստան» դաշինք
Այսօր Պալիատիվ օգնության համաշխարհային օրն է. Հայաստանում գործում է պալիատիվ բուժօգնության 30 հաստատություն
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Իսրայելի ԱԽ ղեկավարները կքննարկեն Իրանի շուրջ ստեղծված իրադրությունը
Վրաստանում մեկնարկել է Վերին Լարս տանող նոր ճանապարհի շինարարությունը
Հարավային Կովկասի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նոր հատուկ ներկայացուցիչը կայցելի Վրաստան
Տիգրանաշենում հանգիստ են վերաբերվում գյուղը հանձնելու մասին համացանցի լուրերին
Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգև է հանձնել «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի նախագահին
Գողություն եկեղեցու գանձանակից
Ֆեյսբուքյան որոշ օգտատերերի կողմից տարածվող տեղեկությունները «պաշարված» դիրքերի մասին չեն համապատասխանում իրականությանը
Այսօր հայկական մամուլի օրն է
Կութում իրավիճակը հանգիստ է
Այսօր լռության օր է
Հաղթանակ թաղամասի բնակիչը կալանավորվել է սպանության մեղադրանքով
Իրավիճակը Սյունիքի խնդրահարույց բնակավայրերում
Համագյուղացիների վեճն ավարտվել է սպանությամբ
Խոշոր ավտովթար՝ Երևանում. KamAZ-ը կողաշրջվել և փակել է ճանապարհը
ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանն այցելել է Արցախում վիրավորված զինծառայողներին
«15 տարի առանց Թութուշ, 17 օր առանց Հայկո»․ Արմեն Պետրոսյանը կիսվել է արխիվային լուսանկարով
«Արկոլադ» ընկերությանը 23,890,000 դրամ դրամաշնորհ կտրամադրվի
Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանի թեստը դրական է, նրան մեկուսացրել են Տոկիոյում
«Սիրեք ինքներդ ձեզ, ձեր առանձնահատկությունները, ձեզ համար գոյություն չունեցող իդեալներ մի ստեղծեք»․ Լուսինե Թովմասյան
Բանակցային օրակարգի հրամայականը. Վարդան Օսկանյան
ԻՊ-ը ստանձնել է աֆղանական մզկիթում պայթյունի պատասխանատվությունը․ զոհերի թիվը հասել է 63-ի
Սպանություն՝ Արարատի մարզում. հիվանդանոց տեղափոխված 30-ամյա տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է
Երասխ գյուղում 8000 հակ անասնակեր է այրվել
Դեղատների աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մեջ կասծակվող 35-ամյա կինը ձերբակալվել է
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1863 նոր դեպք. կա 41 մահվան դեպք
Ինդոնեզիայում 11 դպրոցական է խեղդվել
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™