Ադրբեջանցիները գնդակոծել են Շուշիի շրջանի հայկական դիրքերը, կա 2 վիրավոր. ՌԴ ՊՆ Ադրբեջանցիների գործողությունները կլինի Արցախում, Գորիսում, թե Սյունիքում ցեղասպանություն են. Լարիսա Ալավերդյան Հաստատ մեր պատգամավորները շատ չէին նեղվի, եթե իրենց պրեմիա չտային. Էդուարդ Շարմազանով Այս հայցն անկյունաքարային նշանակություն կարող է ունենալ Արցախի հետագա ինքնորոշման ու կարգավիճակի ձեռքբերման առումով․ Արա Խզմալյանը՝ ընդդեմ Ադրբեջանի ներկայացված հայցի մասին Այս իրավիճակում, երբ ադրբեջանցիները ամեն օր ծաղրում են մեր ժողովրդին՝ ցոփ ու շվայտ կյանք վարելը, նման համերգներ կազմակերպելը ինձ համար անհասկանալի է․ Ավետիք Իշխանյան Վերջին 1-2 ամսվա ընթացքում Ադրբեջանի գործողությունները ուղղված են ռուս խաղաղապահների դեմ․ Մետաքսե Հակոբյանը՝ Արցախում երկու ռուս խաղաղապահների վիրավորվելու հավանականության մասին Մեկից երկու կիլոմետր երկարությամբ իրանական բեռնատարներ էին կանգնած այսօր. Որոտանի բնակիչ Այս գիտաժողովն ուղերձ էր աշխարհին, որ Արցախում մշտապես արթուն է հայ գիտական միտքը, իսկ Արցախը եղել է և կմնա հայ գիտական հանրույթի խորհրդակցությունների կենտրոն. Անդրանիկ Հովհաննիսյան Շարլ Ազնավուրի հրապարակից բերման է ենթարկվել 21 անձ (թարմացված) Երեկ Շուշիի մոտ վիրավորված հայ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում Շառլ Ազնավուրի հրապարակից ակցիայի 19 մասնակից բերման է ենթարկվել Սյունիքի մարզպետը անձա՞մբ է ճնշում համայնքապետերի թեկնածուներին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Առուշը հայր ունի, ով աշխատել է դեռևս 1980-ական թվականներից.Գորիսի քաղաքապետի հայրը՝ իրենց՝ թալանի մեջ մեղադրողներին

Հասարակություն

ArmDaily.am-ի հետ զրույցում Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հայրը՝ Գագիկ Առուշանյանն ասաց, որ որդու կալանավորումից հետո հարյուրավոր զանգեր է ստանում տարբեր մարդկանցից ՝ աջակցության խոսքերով։

«Շատ են զանգում, անհանգստանում։ Հարյուրավոր մարդիկ են զանգում, թե ինչ անենք, ինչով օգտակար լինենք, ասում եմ՝ ոչինչ էլ մի արեք։ Իրենց ծրագրերին խանգարողներին ձերբակալում են: Ո՞վ է տեսել նման մարդուն ձերբակալեն, ով պատերազմի ամենաառաջին օրվանից ճակատում է եղել։ Ջոկատ է կազմել իր ընկերների, բարեկամների, հարազատների հետ ու գնացել առաջնագիծ՝ Ջրական (Ջաբրայիլ)։ Այնտեղից էլ հնարավորության դեպքում՝ զանգահարում էր ու թիկունքից հետաքրքրվում մեր տեղահանված հայրենակիցների մասին, թե ինչ է կատարվում, ոնց է արվում ու ոնց ենք կարողանում ապահովել սնունդով ու մնացած բոլոր պարագաներով, քանի որ մինչև իր առաջնագիծ գնալը՝ հոկտեմբերի մեկը, ինքն էր այդ բոլորը կազմակերպում։ Իր առաջնագիծ գնալուց հետո թիկունքի աշխատանքները ես էի կազմակերպում։ Արցախից տեղահանվածներից 13-14 հազար մարդ Գորիսում էին ապաստան գտել, ո՞նց կարող էինք նրանց թիկունք չլինել, նրանց բոլորին կերակրել ու տեղավորել էր պետք, որը մենք արել ենք սրբորեն»,-ասում է Գագիկ Առուշանյանը։

Նա հավելում է, որ մինչ օրս էլ մեր տեղահանված հայրենակիցներից մոտ 4000-ը բնակվում են Գորիսում, ովքեր ունեն իրենց ամենօրյա խնդիրները, որոնք լուծվում են իրենց կողմից։ Առուշանյանի հայրը շեշտում է, որ պատերազմի ողջ ընթացքում և դրանից հետո պետության կողմից որևէ աջակցություն չի ցուցաբերվել տեղահանվածներին օգնություն ցուցաբերելու համար.« Ոչ էլ զանգել են, որ հարցնեն՝ ո՞նց է կատարվում, ի՞նչ է կատարվում, ու՞մ միջոցներով է կատարվում։ Դա դեռ ոչինչ, բայց որ որդուս նախաձեռնմամբ շուրջ 3000 զոհված է բերվել Գորիս, հետո տեղափոխվել Երևան և տարբեր շրջաններ, ճակատին հաց ու մթերք է հասցվել, դա ո՞վ է արել, ո՞վ է գոնե 1 լիտր վառելիք տվել։ Միայն 250 տոննա դիզվառելիք ու բենզին է ծախսվել, որից 50 տոննան մարզպետարանն ու բարերարներն են տվել, իսկ 200 տոննան մեր անձնական միջոցներով է ձեռքբերվել։Մեր այս չբարձրաձայնելով ՝ ստացվում է, որ մենք ոչինչ չենք արել։ Չբարձրաձայնելու հետևանքն է, որ այսօր հարյուրավոր մեկնաբանություններ եմ կարդում այն մասին, որ թալանել են, կամ թե Առուշի այդքան երիտասարդ տարիքին, որտեղից իրեն այդքան կարողություն։ Ու մեկնաբանողներից ոչ մեկ չի տրամաբանում, որ Առուշը հայր ունի, ով աշխատել է դեռևս 1980-ական թվականներից, Ուկրաինայում զբաղվել ձեռնարկատիրական լուրջ գործունեությամբ և լուրջ կարողությամբ Հայաստան վերադարձել 1990 թվականին՝ պատերազմին մասնակցելու համար»,- ասում է Առուշանյանը։

Նա շեշտում է, որ իր գործունեության ընթացքում արդար է աշխատել ու դա կարող են հավաստել հարկային և մաքսային մարմինները, բոլոր գորիսեցիները, ընկերները, իրեն ճանաչողները:
«Եթե մի մարդ էլ կկարողանա հաստատել, որ իմ ողջ աշխատանքային գործունեության ընթացքում 1 լումայի թալան եմ կատարել, պատրաստ եմ կրել պատասխանատվություն՝ օրենքի ողջ խստությամբ։ Եվ այն ինչ ասում եմ փաստավորված է թե՛ մաքսային, թե՛ հարկային, թե՛ համայնքային ստուգումների տիրույթներում, երբևէ չեմ խոսել ու չեմ խոսում ըստ օդում կախված լուրերի ու թվերի, ինչպես հիմա են անում։ Սա մեր մեղքն է, որ մենք երբևէ չենք բարձրաձայնել, քանի որ դա մեր տեսակը չէ, իսկ հիմա ստիպված եմ՝ ելնելով չարախոս լեզուների անտրամաբանված մեկնաբանություններից ։ Միայն մեկ անգամ, երբ Գորիսի ինքնաբուխ հավաքը թույլատրելու համար Առուշին բերման էին ենթարկել Երևան, հարցազրույցներից մեկում թեթև ակնարկեց , որ կառավարությունից որևիցե մեկը չի եղել հետաքրքրվող, բացի Տարածքային կառավարման նախարարից, որը երկու անգամ զանգել է ու հարցրել իրավիճակներից, թե ոնց ենք անում ու ինչ ենք անում։ Իրենից բացի ոչ ոք չի զանգել, և չի հետաքրքրվել, թե ինչ է կատարվում մարզում՝ մասնավորապես Գորիսում, որն այդ ժամանակ դարձել էր կենտրոնացված թիկունք պատերազմի համար»,- ասաց Գագիկ Առուշանյանը։

Գորիսի քաղաքապետի հայրը պատմում է, որ պատերազմի ժամանակ, երբ առաջին երկու օրերից հետո արդեն դիահերձարաններում տեղ չի եղել, անձնական նախաձեռնությամբ սառնարաններ են սարքել ավտոտնակներում, որպեսզի նահատակների մարմինները այդտեղ պահվեն, այն ինչ իրենց խորհուրդ էին տվել նկուղներում պահել նահատակների մասունքները: Կապվել են Երևան, որից հետո երկու երիտասարդներ են եկել ու սարքել այդ սառնարանները առանց որևէ մի լումայի, երբ ցանկացել են երիտասարդների անունները իմանալ, որ շնորհակալություն հայտնեն, կրկին չեն ասել: Գագիկ Առուշանյանը տեղեկացրեց, որ մինչ օրս իրենք են տրամադրում մեքենաներ և վառելիք, որ աճյունները տեղափոխվեն Գորիս, ապա Երևան ու այլ շրջաններ:

Անդրադառնալով վերջին օրերին Գորիսում հնչած կրակահերթերին ու տարածվող լուրերին, որ քաղաքապետի բացակայության պատճառով տարբեր կրիմինալ խմբեր նորից ակտիվացել են, Առուշանյանի հայրն ասաց․ «Կարճ ժամանակ անց կտեսնեք, թե ինչ է կատարվելու՝ ներսում քաոս է լինելու։ Նորից հինգից հետո տներում փակվելու են՝ հին ժամանակներն են հետ գալու, քանի որ Առուշն իր ամեն խոսքի տակ համախմբման, միասնաբար բարեկեցիկ ապրելու, երկիրը շենացնելու, մի ընտանիքի պես ապրելու
խորհուրդներ էր տալիս բոլորին, և մարդիկ էլ ընդունում էին այդ խոսքերը որպես կյանքի լավագույն ուղենիշ: Այդ խոսքերը հնչեցնում էր և՛ 2017 թ-ի իր նախընտրական քարոզարշավին, որ մենք պետք է շենացնենք մեր քաղաքը՝ դարձնելով եվրոպական մոդելի առաջնակարգ քաղաքներից մեկը, և՛ պաշտոնավարման ժամանակ թե՛ միաբանություն քարոզելով, թե՛ նախընտրական քարոզարշավի խոստումներից դեռ ավելին իրականացնելով»,-ասաց Առուշանյանը։

Անդրադառնալով պատերազմին ՝ ասում է, որ պատերազմի լուրն իմանալուն պես սեպտեմբերի 27-ին Երևանից հասնում է Գորիս, 28-ին, երբ գնացել են զենքերը ստանալու, ասում է, որ բացի ավտոմատից ու համազգեստից այլ բան չկար պահեստներում, անգամ ծանր զենք էլ չկար: «Զինվորական բահ չկար խրամատ փորելու ու մեջը մտնելու համար, որ մարդիկ թիրախ չդառնային։ Մի հատ ռացիա չկար, այսինքն աջ թևն ինչ իմանար ձախ թևն ինչ է անում։ Ես չեմ հասկանում,թե ոնց կարող էր նման բան լինել։Ես ոնց եմ կարողանում երկու օրվա մեջ մի քանի հարյուր հազար դոլարի խիստ անհրաժեշտ ապրանք իջեցնել օդանավակայան, իսկ պետությունը չի կարողանում, ինչպե՞ս հասկանանք, և այդ նույն ժամանակ հազարավոր մեր հայրենակիցներ կարողանում էին ամեն ինչով օգտակար լինել իսկ պետությունը՝ ո՛չ: Դեռ վերջում էլ մաքսակետից ապրանքն ուզում էին ՊՆ-ի պահեստ ուղարկել այն դեպքում, երբ ոչինչ չկար, երբ մենք հաջորդ օրը ուզում էինք դուրս գալ առաջնագծից»,- նշեց Առուշանյան ավագը։
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարան դիմելուն , Գագիկ Առուշանյանն ասաց, որ ոչ մի բանի հետ էլ հույս չի կապում.«Պատվերը իջեցված է, գործը պետք է կատարվի: Այս մարդիկ ձերբակալում են նրանց, ովքեր մեկ ժամվա մեջ կարողանում են համախմբել, իրենց շուրջը հավաքել ազգություն, բարեկամ, ընկեր ու հարևան և դուրս գալ երկրի պաշտպանության դիմակայմանը: Իրենց այնպիսի մարդիկ են պետք, որ իրենց գլուխները կախ լսեն, բայց մենք այդ մարդկանցից չենք։Արդարության համար պայքարը մեր գեներով է գալիս , մենք կոտրվող ու հանձնվող տեսակ չենք»,-շեշտում է նա։

Գագիկ Առուշանյանը կարծում է, որ պատերազմ նորից է լինելու՝ այդ մասին նույնիսկ Փաշինյանն է բարձրաձայնում։
«Ալիևը մատ է թափ տալիս, իսկ մենք ի՞նչ ենք անում, ազգի համախմբողներին ենք ձերբակալում, ես այստեղ միտում եմ տեսնում: Ու եթե նորից պատերազմ լինի, միևնույն է իմ տղան նորից գնալու է պատերազմելու, եթե հետևից չխփեն ՝ դիմացից նշանառության տակ է լինելու միանշանակ»,- ասում է Առուշանյանը:
Անդրադառնալով 2017-2020 թվականների ընթացքում Գորիսի համայնքապետարանում արված ստուգումներին՝ Գագիկ Առուշանյանն ասաց. «Ստուգողները բացահայտել էին միայն 550 հազար դոլարի արված աշխատանք, որը կապ չուներ Համայնքապետարանի հետ, նշվում է, որ կատարվել է բարեգործների կողմից, բայց ո՞վքեր են այդ բարեգործները, արդյո՞ք մենք չենք: Այն ինչ ընդհանուր առմամբ մենք՝ Առուշանյան ընտանիքս, 2,5 միլիոն դոլարից ավել գումար ենք ծախսել այս 3 տարիների ընթացքում »:
Գագիկ Առուշանյանն ասաց, որ անկախ դատարանի կայացրած որոշումից, իրենք չեն հուսահատվելու ու ցանկացած իրավիճակի էլ պատրաստ են, հետ չեն կանգնելու իրենց պայքարից և պատրաստ են շարունակել դիմակայելու բոլոր անարդարություններին։

Հայկա Ալոյան

Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում մոտ 1500 հակ կուտակած անասնակեր է այրվել
Խաչիկ գյուղում թխել են ամենամեծ գաթան, փառատոնն անցել է ավանդական երգուպարով
Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության ժամանակ երկրպագուները ծեծկռտուք են սարքել խաղադաշտում
ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 31 տոկոսը
Տաթևից Աղվանի 43 կիլոմետրանոց ճանապարհահատվածը պատրաստ կլինի մինչև նոյեմբերի վերջ. կառավարություն
Բերման ենթարկվածների մեջ զոհված զինածառայողների ընտանիքի անդամներ են. Էլինար Վարդանյան
Ադրբեջանցիները գնդակոծել են Շուշիի շրջանի հայկական դիրքերը, կա 2 վիրավոր. ՌԴ ՊՆ
«Այստեղից է սկսվում իրական կյանքը, սերն ու երջանկությունը»․ Քրիստինա Եղոյանը պարզել է առաջնեկի սեռը
Улица в Брюсселе получит имя убитой секс-рабыни (WP)
Կայացավ Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի վիճակահանությունը
ՀԱՊԿ-ն հայտարարել է ռազմական ոլորտում համատեղ բյուջեի մասին
Ադրբեջանցիների գործողությունները կլինի Արցախում, Գորիսում, թե Սյունիքում ցեղասպանություն են. Լարիսա Ալավերդյան
Թալիբներն ուզբեկերենին զրկել են երկրի պաշտոնական լեզվի կարգավիճակից
Բողոքի ակցիա Կառավարության շենքի մոտ` սեպտեմբերի 21-ի համերգը չեղարկելու պահանջով (տեսանյութ)
ՀՀ ոստիկանության բաժին է ներկայացել ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը
Վրաստանում կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 52 մարդ
Հաստատ մեր պատգամավորները շատ չէին նեղվի, եթե իրենց պրեմիա չտային. Էդուարդ Շարմազանով
В ЕС предрекли «Северному потоку-2» превращение в «инвестиционную руину» (WP)
Հասկանալով աշխարհաքաղաքական փոփոխությունները՝ մենք պետք է ոտքի կանգնեք և ուժեղ պետություն կառուցենք․ Արմեն Սարգսյան
Փարիզի Աստվածամոր հրդեհված տաճարի ամրապնդման աշխատանքներն ավարտվել են
Bloomberg-ը կազմել է աշխարհի ամենահարուստ ընտանիքների ցուցակը
Այս հայցն անկյունաքարային նշանակություն կարող է ունենալ Արցախի հետագա ինքնորոշման ու կարգավիճակի ձեռքբերման առումով․ Արա Խզմալյանը՝ ընդդեմ Ադրբեջանի ներկայացված հայցի մասին
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-20-ը կբարձրանա 2-4 աստիճանով
Գյումրիում տեղի ունեցավ Թումո Գյումրիի վերակառուցված շենքի պաշտոնական բացումը. ներկա էին ԱԺ նախագահը, մարզպետը
Երևանում վրաերթի է ենթարկվել ոստիկանության շտաբի պետի տեղակալը. վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի
Այս իրավիճակում, երբ ադրբեջանցիները ամեն օր ծաղրում են մեր ժողովրդին՝ ցոփ ու շվայտ կյանք վարելը, նման համերգներ կազմակերպելը ինձ համար անհասկանալի է․ Ավետիք Իշխանյան
Արցախի պատանի ֆուտբոլիստների ավտոբուսի քերված դրոշը փոխարինվել է նորով (տեսանյութ)
Այցից հետո մինչ այս պահը Ֆիզգորոդոկի շինհրապարակում աշխատանքները դադարեցված են
Բերման ենթարկելու ընթացքում առերևույթ ծանր մարմնական վնասվածք է ստացել պրդյուսեր Արմեն Գրիգորյանը. Ղազինյան
Վերջին 1-2 ամսվա ընթացքում Ադրբեջանի գործողությունները ուղղված են ռուս խաղաղապահների դեմ․ Մետաքսե Հակոբյանը՝ Արցախում երկու ռուս խաղաղապահների վիրավորվելու հավանականության մասին
Արմեն Սարգսյանը «Մտքերի գագաթնաժողովի» մասնակիցներին հրավիրել է Հայաստան
Մեկից երկու կիլոմետր երկարությամբ իրանական բեռնատարներ էին կանգնած այսօր. Որոտանի բնակիչ
Կատարի էմիրը պարգևատրել է ՀՀ դեսպանին «Ալ Վաջբա» բարձրագույն շքանշանով
Ոստիկանները բերման են ենթարկել նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին (տեսանյութ)
Հաղթահարելով դժվարությունները՝ Գյումրին վճռական քայլերով առաջ է շարժվում. Գնել Սանոսյան
Եվրոպան Թուրքիային մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակ է տվել ՄԻԵԴ-ի վճիռներն իրագործելու համար
Քննարկվել են հանրապետությունում ճանապարհային անվտանգության բարելավմանը և ՃՏՊ-ների կանխարգելմանն ուղղված հարցեր
Այս գիտաժողովն ուղերձ էր աշխարհին, որ Արցախում մշտապես արթուն է հայ գիտական միտքը, իսկ Արցախը եղել է և կմնա հայ գիտական հանրույթի խորհրդակցությունների կենտրոն. Անդրանիկ Հովհաննիսյան
Շարլ Ազնավուրի հրապարակից բերման է ենթարկվել 21 անձ (թարմացված)
Ֆրանսիան խորհրդատվությունների համար անհապաղ հետ է կանչել Միացյալ Նահանգներում և Ավստրալիայում իր դեսպաններին
Նույնիսկ ինձ ահագին ժամանակ պահանջվեց, որպեսզի հասկանամ՝ ինչ կատարվեց, որ ես էկա, հասա էս օրիս. Արթուր Դանիելյան
Երեկ Շուշիի մոտ վիրավորված հայ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում
Այս օրերին Երևանում է ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Օրդվեյը
Շառլ Ազնավուրի հրապարակից ակցիայի 19 մասնակից բերման է ենթարկվել
Որևիցե մեկին չի հաջողվի հեռացնել Արցախի դրոշը, Արցախի զինանշանը. Ալեն Սիմոնյան
Սյունիքի մարզպետը անձա՞մբ է ճնշում համայնքապետերի թեկնածուներին
ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը հրամաններ է ստորագրել
«Նոր Ալիք 2021»-ի հաղթող Սարո Գեւորգյանի եւ Ֆիլիպ Կիրկորովի կատարումը Արտակ Թովմասյանի ծննդյան տոնին (տեսանյութ)
Լարված իրավիճակ. ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկում բողոքի ակցիա անողներին. ՈՒՂԻՂ
44-օրյա պատերազմի մասնակիցների են պարգեւատրել
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™