Ով է նա. Մեր Երևանի մարդ ա. քաղաքացիները՝ Խաչատուր Սուքիասյանի մասին (տեսանյութ) Ես էդ երբ եմ հարուստ եղել, որ մի հատ էլ սնանկ են ճանաչել. Առաքել Մովսիսյանը՝ իրեն սնանկ ճանաչելու դատարանի որոշման մասին Դե բերեք՝ Տիգրան Մեծի հողերը պահանջենք. քաղաքացիները՝ Սյունիքում տիրող իրավիճակի մասին (տեսանյութ) Առաջադրում եմ իմ թեկնածությունն առաջիկա ՏԻՄ ընտրություններին՝ որպես Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու. Առուշ Առուշանյան Ինչ էր կատարվում երկնքում ժամը 21։20-ին (տեսանյութ) Անկախությանը նվիրված միջոցառումից առաջ ոստիկանները մետաղորսիչ սարքով զննում են հրապարակ մտնել ցանկացող քաղաքացիներին Ես առաջարկում եմ, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը իր անունով ինչ-որ մի պարգև ստեղծի և անձնապես նվիրվածության համար որոշ մարդկանց պարգևատրի. Լարիսա Ալավերդյան Ես չէի ուզում որևէ ձևով կաշկանդվեմ՝ դրա համար զանգեցի, ներողություն խնդրեցի աշխատակազմից՝ ասեցի, որ չեմ գալու. Արմեն Մարտիրոսյանը՝ մեդալից հրաժարվելու պատճառների մասին Անկախության 30-ամյակը վերարժեւորելու եւ վերակառուցելու ճանապարհին. Որ չապրենք մեղքի, ամոթի զգացողությամբ, այլ կարողանանք բաց ճակատով շնորհավորել միմյանց Վերջին տարում ես այնպիսի բաներ տեսա, որ կնախընտրեի պատերազմի ժամանակ մահացած լինեի և էս ամենը չտեսնեի. Դանիել Իոաննիսյան Չհասցրի պատվաստվել, երկրորդ անգամ եմ քովիդով վարակվել. Գևորգ Գորգիսյան Անկախության օրը պետք է նշվի. հատկապես պատերազմում պարտությունից հետո մենք կարիք ունենք վերագնահատելու և վերահաստատելու, որ անկախությունը բացարձակ ու բարձրագույն արժեք է. Գևորգ Գորգիսյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Հայաստանի և Հայաստանի միջոցով միջազգային հանրության նկատմամբ ճնշում գործադրելու համար անհրաժեշտ է սահմաններին սրացումներ առաջացնել. Ռոբերտ Ղևոնդյան

Վազող տող

ArmDaily.am-ին զրուցել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ:

-Պարոն Ղևոնդյան, վերջին օրերին սահմանին կրկին սրվել է իրավիճակը: Երասխի հատվածում գնդակոծվում են հայկական դիրքեր և սա տեղի է ունենում ԵԽ-ի նախագահի տարածաշրջան այցելության ֆոնին:

-Ալիևի վարքագիծը չի փոխվել: Հայաստանը պետք է պատրաստ լիներ նման դրսևորումների:
Հիշում ենք՝ տարիների ընթացքում, հատկապես Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների օրերին տարբեր ձևաչափերում Ռուսաստանի կամ Եվրամիության հանդիպումներից առաջ նման սրացումներ սահմաններում եղել են: Այս անգամ այդ ամենին գումարվում է Ալիևի այսօրվա այցը ՌԴ և ՌԴ-ի հաղորդագրությունն այն մասին, որ քննարկվելու են նոյեմբերի 9-ի հայտարարության հետ կապված ճշգրտող որոշակի հարցեր: Եվ սրացումները կապվում են և՝ ձեր նշած Եվրամիության պաշտոնյայի Հայաստան այցի և՝ Արևմուտքի կողմից Հայաստանի նկատմամբ հետաքրքրության ակնհայտ աճի, ինչպես նաև Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան տիրույթում նախկինում որոշակի համաձայնությունների վերաբերյալ ճշգրտումներ անելու կարիքի հետ: Եվ նորմալ է, որ Ալիևը փորձում է Հայաստանի սահմաններին իրավիճակը սրել, որովհետև Արցախի հետ կապված Հայաստանի վրա ճնշում գործադրելը նպատակահարմար չէ: Քանի որ Արցախն այսօր գտնվում է դե-ֆակտո Ռուսաստանի պրոտեկտորիատի կարգավիճակում, ապա Հայաստանի և Հայաստանի միջոցով միջազգային հանրության նկատմամբ ճնշում գործադրելու համար անհրաժեշտ է Հայաստանի սահմաններին սրացումներ առաջացնել, ինչը որ տեսնում ենք: Ես կարծում եմ, որ նման սրացումներ լինելու են տարբեր հատվածներում, որոնք, ցավոք սրտի, ուղեկցվելու են վիրավորներով և զոհերով: Իսկ մենք պետք է պատրաստ լինենք դրան, աչալուրջ լինենք և հնարավորինս նվազեցնենք բացասական հետևանքները:

-Սահմանին բախումներ ու սրացումներ հրահրելով ի՞նչ խնդիր է լուծում Ադրբեջանը և դրանով միջազգային հանրության վրա ճնշում գործադրելն ի՞նչ նպատակ է հետապնդում:

-Նրանք հաղթել են պատերազմում և ցանկանում են այդ հաղթանակն ամրագրել հնարավորինս ի նպաստ իրենց և դրա համար գործի են դնում բոլոր ջանքերը, այդ թվում նաև շանտաժի են ենթարկում և՝ Հայաստանին և՝ միջազգային հանրությանը՝ ցույց տալով, որ նրանք պատրաստ են ավելի մեծ անկայունություն հրահրել, եթե Հայաստանը միջազգային հանրության հետ մեկտեղ չհամաձայնեն ամրագրել այն արդյունքները, որոնք ստացել է Ալիևը պատերազմի արդյունքում:

-Պարոն Ղևոնդյան, խոսենք Սյունիքի մասին: Պատերազմից հետո թիրախավորվեց Սյունիքը, ակտիվացվեց Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցք տրամադրելու հարցը, ինչպես նաև այն կարծես դարձել է աշխարհի գերտերությունների և տարածաշրջանային պետությունների շահերի բախման և հատման կարևոր մի միջավայր: Ի՞նչ հետարքրություն է ներկայացնում Սյունիքը շահագրգիռ կողմերի համար և ո՞րը պետք է լինի Հայաստանի անելիքը ստեղծված իրավիճակում:

-Սյունիքի հարցն այս ընդհանուր համատեքստի մեկ այլ բաղադրիչ է: Սյունիքով անցնում է Մետաքսի ճանապարհը, որի շահառուներն են բազմաթիվ երկրներ՝ Հնդկաստան, Չինաստան, Սաուդյան Արաբիա, Արաբական միացյալ էմիրություններ, Իրան, հակառակ կողմում՝ Արևմուտք: Սյունիքը տարածաշրջանային խնդիրների հենց այն հատվածն է, որտեղ համընկնում են Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի շահերը, որովհետև, Եվրամիությունն արդեն հայտարարել է, որ միայն Սիսիան-Ագարակ ճանապարհը կառուցելու համար տրամադրելու է 600 ՄԼՆ դոլար, ինչն ակնհայտորեն ցույց է տալիս, որ մեր նշած պետությունները և Արևմուտքը շահագրգռված են այդ ճանապարհը կառուցելու հարցում, և այստեղ կարելի է ասել, որ Ռուսաստանը միայն կողմնակի մասնակցություն կարող է ունենալ, որովհետև փաստացի այդ ճանապարհը չի շոշափում Ռուսաստանի կամ նրա դաշնակիցներ Ադրբեջանի և Թուրքիայի սահմանները: Այս դեպքում արդեն ռուս-թուրքական համաձայնությունը սկսում է աշխատել, և Հայաստանն այս դեպքում պետք է այլ դերակատարներից օգնություն խնդրի: Կոնկրետ Արևմուտքը մեծ շահերի համընկման արդյունքում Սյունիքի հարցում Հայաստանի համար մանևրելու մեծ հնարավորություններ է բացել: Այստեղ է, որ Հայաստանը պետք է օգտվի այդ հնարավորությունից՝ հավասարակշռելով ռուս-թուրքական համաձայնության և Սյունիքում Արևմուտքի շահերը: Այստեղ մենք պետք է հասկանանք, թե որ հատվածի հետ է մեր շահերը համընկնում և այդ հատվածի հետ կոնկրետ այս հարցում փորձենք համագործակցել:

-Ի՞նչ եք կարծում, գործող իշխանությունն ունի՞ կանխորոշված դիրքորոշում, թե այս հարցում ում հետ է պետք համագործակցել:

-Ճիշտն ասած, իշխանությունների մոտ հստակ դիրքորոշում չեմ տեսնում, ինչը, կարծում եմ, իշխանության ամենալուրջ սխալն է:
Խնդիրն այն չէ, որ պետք է հստակ դիրքորոշում լինի այս կամ այն ուղղությամբ, այլ պետք է հստակ ռազմավարություն, թե Հայաստանն ուր է գնում, որից հետո միայն պետք է կողմնորոշվենք, թե ինչպես ենք գնում այդ ուղղությամբ: Չկա հստակ ռազմավարություն: Այն ազգային անվտանգության ռազմավարությունը, որն ընդունվեց 2020 թ. ամռանը, այսօր արդեն տապալված է ամբողջությամբ և նոր ազգային անվտանգության ռազմավարության խնդիր ունենք, որտեղ, կարծում եմ, գոնե պետք է ամրագրել, թե անվտանգային և տարածաշրջանային գործընթացների առումով Հայաստանն ուր է գնում: Փաստորեն, չկա նման փաստաթուղթ, չկա նույնիսկ խոսակցություն նման փաստաթղթի կամ նրա որոշ բաղադրիչների վերաբերյալ, իսկ սա նշանակում է, որ իշխանությունը հապաղում է:

Գուցե դա կապված է նրա հետ, որ դեռևս չկա ձևավորված կառավարություն, դեռևս ժամանակավոր պաշտոնակատարներ են: Կառավարության ձևավորումից և նրա աշխատանքի անցնելուց հետո հույս ունեմ, որ պատասխանատուների խոսքում գոնե այդպիսի ռազմավարության նախադրյալներ կտեսնենք, որից հետո կկարողանանք հասկանալ, արդյոք Հայաստանը նշված հնարավորությունները փորձելու է օգտագործել, թե ընտրել է մեկ այլ ճանապարհ:

Իզաբելա Սուլթանյան

 

 

Երևանում սքեյթ-պարկի շինարարությունն արդեն ավարտական փուլում է
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք է գրանցվել
Եվրոպական ժառանգության օրեր՝ «Համընդգրկուն ժառանգություն» խորագրով
«Արևիկ» ազգային պարկում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 273 նոր դեպք, ունենք 295 առողջացած, 20 մահվան դեպք
ԱԺ խորհրդարանական լսումներ. ՈՒՂԻՂ
Ով է նա. Մեր Երևանի մարդ ա. քաղաքացիները՝ Խաչատուր Սուքիասյանի մասին (տեսանյութ)
Ստացվել է 25 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ
Նավթի գներն աճել են
Հայաստանի դրոշը բարձրացվել է Օտտավայում
Ես էդ երբ եմ հարուստ եղել, որ մի հատ էլ սնանկ են ճանաչել. Առաքել Մովսիսյանը՝ իրեն սնանկ ճանաչելու դատարանի որոշման մասին
Ուկրաինայում Զելենսկուն «ապուշ» են անվանել ու պատասխան պահանջել «գազի համար»
Դե բերեք՝ Տիգրան Մեծի հողերը պահանջենք. քաղաքացիները՝ Սյունիքում տիրող իրավիճակի մասին (տեսանյութ)
Կահիրեի աշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով
42-ամյա վարորդը Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհին բախվել է բետոնե արգելապատնեշներին ու ճաղավանդակներին ու գլխիվայր շրջվել. վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս
Ֆրենկ Փալոնը շնորհավորել է Անկախության տոնի կապակցությամբ՝ ընդգծելով Հայաստանի արձանագրած զգալի առաջընթացը
Օրվա աստղագուշակ
«Ժողովուրդ». Բյուջեի ցուցանիշներից որտեղ է թերացել կառավարությունը
«Հրապարակ». Ադրբեջանցիները պահանջել են իջեցնել Ամարասի վրա տեղադրված Արցախի դրոշը
«Ժողովուրդ». Նոր խորհրդարանի մեկնարկից մեկ ամիս անց պատգամավորները պասիվ են
«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումից հետո ՀՔԾ-ում խառնաշփոթ է
Հրապարակի գունագեղ շոուն արդարացնողներ, դուք աննորմա՞լ եք. Օգտատերերը քննարկում են «գունագեղ» միջոցառումը
«Հրապարակ». Իշխանական թիմում ուղղակի իրար ատում են. Փաշինյանի թիրախում Ավինյանն է. խնդիր է դրված փչացնել նրան
«Ժողովուրդ». Իրավապահ ու ուժային համակարգի ներսում բացասական են վերաբերվել պարգևներ ստանալուն
Առաջադրում եմ իմ թեկնածությունն առաջիկա ՏԻՄ ընտրություններին՝ որպես Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու. Առուշ Առուշանյան
«Հրապարակ». Հափշտակություն Արցախում. Հայկ Խանումյանն է թերացե՞լ
«Հրապարակ». Փաշինյանը 7 միլիոն դոլարով գաղտնալսման համակարգ է գնել
Լույս չի լինի
Պուտինը Միքայել Աղասանդյանին նշանակել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Հայաստանում և սփյուռքում պետականակենտրոն գաղափարախոսությամբ միայն կարող ենք երաշխավորել մեր հայրենիքի առաջընթացը. Զարեհ Սինանյան
ԱՀ ՆԳ նախարարն աշխատանքային այցն է կատարել ոստիկանության և ԱԻ պետական ծառայության Մարտակերտի շրջանային բաժիններ
Վեդիում վրաերթի են ենթարկել 8-ամյա աղջկա
Նիդերլանդների Մաաստրիխտի քաղաքապետարանի շենքի վրա ծածանվում է Հայաստանի դրոշը
Մեր նահատակներն ընկան, որ Հայաստանն ու Արցախն ապրեն. Փաշինյանի ելույթն՝ ամբողջությամբ
Վրաստանի ԱԳՆ-ն հայ ժողովրդին մաղթել է բարեկեցություն, կայունություն և բարգավաճում
Ինչ էր կատարվում երկնքում ժամը 21։20-ին (տեսանյութ)
Թուրքիան ոչ միայն Հայաստանի, այլև Ջավախքի նկատմամբ հավակնություններ ունի. Էդուարդ Այվազյան
Թաղավարդի բնակիչը վրաերթի է ենթարկել 3 պատանիների. ավելի ուշ նրա դին հայտնաբերվել է ծառից կախված վիճակում
Հերթական «կրեատիվ» գովազդը առողջապահության նախարարությունից
Աննա Հակոբյանը հուզվեց Փաշինյանի ելույթի ժամանակ
Կոլաբորացիոնիստ «արվեստագետներ», ազգի մտավորականություն այդպես էլ չդարձաք ու չեք դառնալու. Աշոտյան
ԱՀ ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության անդամները հանդիպել են ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ
Ի՞նչ ես Վրաստանին խառնում, այ թեթևսոլիկ. Պարույր Հայրիկյանը՝ Էրդողանին հանդիպելու Փաշինյանի ձեռնարկի մասին
Կստեղծվի Արցախյան պատերազմների զոհերին նվիրված Կենաց պուրակ. Նիկոլ Փաշինյան
Մոլդովայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին՝ խաղաղություն, համերաշխություն և բարեկեցություն մաղթելով հայ ժողովրդին
Պատմությունը ցույց է տվել, որ հաղթանակը պատերազմում միշտ չէ, որ դարձել է հաղթանակ, նույնկերպ և պարտությունը պատերազմում միշտ չէ, որ դարձել է պարտություն․ Փաշինյան
Անկախության օրվան նվիրված տոնական «գունագեղ» միջոցառումը՝ թումանյանական տողերով․ Փաշինյանը կրկին ասմունքում է
Արցախի նախագահը հանդիպել է Սամվել Կարապետյանի հետ
Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™