Ես չեմ պատվաստվել ու չեմ պատվաստվելու. Կարին Տոնոյան Հասարակությունը երբեք չի վստահել և այժմ էլ չի վստահում իշխանությանը. Ավետիք Իշխանյան Տիգրանաշենում հանգիստ են վերաբերվում գյուղը հանձնելու մասին համացանցի լուրերին Կութում իրավիճակը հանգիստ է Իրավիճակը Սյունիքի խնդրահարույց բնակավայրերում Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1863 նոր դեպք. կա 41 մահվան դեպք Այսօր հացի միջազգային օրն է (տեսանյութ) Ներկայացրել եմ միջնորդություն, որպեսզի Աղվան Հովսեփյանին կաշառք ստանալու մեղադրանքի դրվագով հրավիրվեն և հարցաքննվեն մի շարք քննիչներ և դատախազներ. պաշտպան Եթե Հաագայի դատարանը բավարարի ժամանակավոր միջոցների կիրառումը, ապա կունենանք ռազմագերիների ազատ արձակումը պահանջող առաջին իրավական որոշումը. Սիրանուշ Սահակյան Երասխում ոչնչացվել է ձմռան ողջ պաշարը, որ քաղաքացին իր կենդանիներին կերակրելու համար չարչարանքով հավաքել էր ողջ տարի․ ՄԻՊ Թեստավորման հերթերն ու կորոնավիրուսի աճող թվերը Դուք մի բան հասկանո՞ւմ եք ՍԴ-ից, ինչ արդարադատություն է իրականացնում, ինչպես եւ երբ
Լավագույն տեսանյութերը. Youtube


Թշնամին գալու, հասնելու է մինչև Երևան և դիմադրություն չհանդիպի, վստահաբար՝ Երևանում էլ չի հանդիպի. Արմինե Ադիբեկյան

Քաղաքական

Երասխում վերջին անգամ մենք զոհ ենք ունեցել 1990 թ-ին, 1990 թ-ից ի վեր մենք այդ հատվածում նախ զոհ չենք ունեցել երկրորդը՝ այդ հատվածը միշտ եղել է վնասազերծված, որովհետև մենք շատ ավելի բարձր դիրքերից հսկել ենք նրանց և եթե, Աստված ոչ անի, նրանք փորձ անեին մի քայլ առաջ անել կամ փորձեին սադրանքի գնալ՝ մեր դիրքերից իրենց պատիժը կստանային։

Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադրբեկյանը։ «Ադրբեջանցիներն իրենց դիրքերն այդ հատվածում առաջ քաշեցին ու լավացրեցին կոնկրետ Նիկոլ Փաշինյանի օրոք, երբ եկան՝ կախվեցին Արենիի վրա։ Այդ հատվածը վտանգվեց 2018 թ-ից հետո ու այսօր, երբ Նիկոլ Փաշինյանը և նրա, այսպես կոչված, պաշտպանության նախարարը և գլխավոր շտապի պետը վիզները ծռած տեսնում են, թե ոնց են ադրբեջանցիները մտնում մեր տարածք ու ինչ ուզում անում են՝ ուզում են՝ հովիվ են գողանում, ուզում են՝ զինվոր են գողանում, ուզում են՝ դաշտեր են վառում, իհարկե, նրանք Երասխից էլ կմտնեն, Նախիջևանից էլ կմտնեն, խնդիրն ինչո՞ւմն է։ Խնդիրը նրանում է, որ կոնկրետ մարդիկ, ովքեր պատասխանատու են Հայաստանի տարածքային ամբողջականության համար, ովքեր Հայաստանի բնակիչների անվտանգության համար չեն կատարում իրենց ուղիղ պրոֆեսիոնալ պարտականությունները, այսինքն, հակառակորդը տեսնում է, թե իրենք ինչ տեսակի անորակ, անմակարդակ իսաններ են ու հասկանում են, որ կարելի է նաև նման քայլերի գնալ ու որևէ պատասխան չի լինելու։ Իրենք գալու են, հասնելու են մինչև Երևան և դիմադրություն չհանդիպեն։ Վստահաբար՝ Երևանում էլ չեն հանդիպի, որովհետև Սոթքը կուլ տվեցին, Սևանը կուլ տվեցին, Սյունիքում և մնացած բոլոր ներխուժումները կուլ տվեցին, ինչումն է պրոբլեմը»։ Նրա դիտարկմամբ՝ այս իրավիճակից միշտ դուրս գալու հնարավորություն կա, եթե կա նպատակ, կա ցանկություն ու կա մարդ, ով ի վիճակի է այդ գործողությունները պլանավորել և իրականացնել։ «Իհարկե, դա Վաղարշակ Հարությունյանի, Արտակ Դավթյանի և Նիկոլ Փաշինյանի մասին չէ, որովհետև այդ մարդիկ նույնիսկ իրենց տները չեն կարողանում կառավարել, ինչ մնաց պետական սահմանը»։

Անդրադառնալով դիտարկմանը, թե 44-օրյա պատերազմն էլ ավելի շատ նորագույն զենքերի պատերազմ էր, արդյոք Հայաստանը բավականաչափ զինված է և կկարողանա դիմակայել նման զենքերի՝ նա նշեց, որ ցանկացած պատերազմ, կապ չունի ինչ զենքի մասին է խոսքը, սկզբից մարդկային պատերազմ է, որովհետև լինում են մարդիկ, որ կարողանում են զենքը ճիշտ տիրապետել։ «Մենք, իհարկե, ունենք այդ մարդկանց, բայց նրանց հեռացնում են աշխատանքից, վտարում են բանակից, որովհետև ՀՀ այսօրվա իշխանություններին բանակ պետք չի, տեղյա՞կ եք, պատերազմից հետո, հաշվի առնելով, որ սպառվել է մեր սպառազինությունը, քանի պատրոն է գտնվել Հայաստանի Հանրապետության կողմից։

Հայաստանը առհասարակ զենք գնե՞լ է՝ հաշվի առնելով այն, որ կարծես թե օրենքով մենք մեր զենքերը ծախսել ենք, որևէ մեկն ուշադրություն դարձրե՞լ է՝ ում են ազատել աշխատանքից, որևէ մեկն ուշադրություն դարձրե՞լ է զորակոչն ինչպես է ընթանում, համալրվե՞լ է այն անհրաժեշտ քանակը, որը պետք է 3 անգամ երկարած սահմանը պահվի, ոչ։ Մարդիկ կոնկրետ նպատակ են դրել ՝ոչնչացնել բանակը, դրա համար գումար չծախսեն։ Թե ինչ են մտածում պաշտպանության նախարարությունում և Երասխում, ես չգիտեմ, գիտեմ, որ թշնամին Երասխում արդեն մարդ է սպանում, ես գիտեմ, որ թշնամին արդեն Շորժայի գլխին է, ու իմ՝ որպես երևանցի՝ հանգիստը այդ վայրում վտանգված է։ Ես գիտեմ, որ վտանգված է այն ճանապարհը, որով ես կարող եմ գնալ Մեղրի՝ իմ բարեկամներին տեսնելու, ու ես չգիտեմ, թե որ պահին ադրբեջանցիները, որոնք կանգնած են իմ ճանապարհին՝ հրահանգ կստանան իմ մեքենան գնդակահարելու»։

Անդրադառնալով Տիգրան Ավինյանի օրեր առաջ արված հայտարարությանը, թե պատասխանը լինելու է համարժեք՝ նա ընդգծեց, որ ամենայն հավանականությամբ Ավինյանը չգիտի բառերի նշանակությունը։ «Նա պարզապես չգիտի, թե համարժեքը որն է, որովհետև եթե քո վրա կրակում են՝ դու ավելի ուժգին ես կրակ արձակում ու թշնամուն հեռացնում ես, դա է համարժեքը, համարժեքն այն է, երբ որևէ կետում քո դիրքը թույլ է, դու մյուս դիրքում, որտեղ քո դիրքն ավելի ամուր է՝ լարվածություն ես ստեղծում, որ շեղես ուշադրությունը և ցրես ուժերը, այսինքն, նրբություններ կան, որ իրենք չեն կարող չիմանալ։ Բայց թե ինչ է նշանակում համարժեքը Ավինյանի ընկալմամբ՝ չգիտեմ»։

Սեյրան Օհանյանի ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին չմասնակցելը ձեռնտու է Ադրբեջանին. Օհանյանի փաստաբան
Գերմանիայի կանցլերը հրաժեշտի այցով ժամանել է Թուրքիա
Նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել մետաղյա սյանը. Վարորդը մահացել է
Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետը կայցելի Ռուսաստան
Ես չեմ պատվաստվել ու չեմ պատվաստվելու. Կարին Տոնոյան
Նախարարը չի բացառում թեստավորման պահանջը շաբաթը մեկ դարձնելը
Այսօր Փելա սարն ամբողջությամբ անցնում է Ադրբեջանի վերահսկողության ներքո. Աննա Գրիգորյանն ահազանգում է
Վրաստանում ամփոփում են ընտրությունների արդյունքները
Ավարտվել է Իրանի գլխավոր դատախազի եռօրյա այցը Հայաստան
Կեղծ հայտարարությունները խոհեմության վկայություն չեն. Թեհրանից պատասխանել են Ալիևի մեղադրանքներին
Դալար գյուղում հրդեհել են 20-ամյա երիտասարդի տունը, ով սպանել էր համագյուղացուն. մարզի ոստիկանապետը պաշտոնանկ է արվել
Հասարակությունը երբեք չի վստահել և այժմ էլ չի վստահում իշխանությանը. Ավետիք Իշխանյան
ՀՔԾ-ն Սեյրան Օհանյանին թույլ չի տվել մեկնել ՌԴ. «Հայաստան» դաշինք
Այսօր Պալիատիվ օգնության համաշխարհային օրն է. Հայաստանում գործում է պալիատիվ բուժօգնության 30 հաստատություն
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Իսրայելի ԱԽ ղեկավարները կքննարկեն Իրանի շուրջ ստեղծված իրադրությունը
Վրաստանում մեկնարկել է Վերին Լարս տանող նոր ճանապարհի շինարարությունը
Հարավային Կովկասի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նոր հատուկ ներկայացուցիչը կայցելի Վրաստան
Տիգրանաշենում հանգիստ են վերաբերվում գյուղը հանձնելու մասին համացանցի լուրերին
Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգև է հանձնել «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի նախագահին
Գողություն եկեղեցու գանձանակից
Ֆեյսբուքյան որոշ օգտատերերի կողմից տարածվող տեղեկությունները «պաշարված» դիրքերի մասին չեն համապատասխանում իրականությանը
Այսօր հայկական մամուլի օրն է
Կութում իրավիճակը հանգիստ է
Այսօր լռության օր է
Հաղթանակ թաղամասի բնակիչը կալանավորվել է սպանության մեղադրանքով
Իրավիճակը Սյունիքի խնդրահարույց բնակավայրերում
Համագյուղացիների վեճն ավարտվել է սպանությամբ
Խոշոր ավտովթար՝ Երևանում. KamAZ-ը կողաշրջվել և փակել է ճանապարհը
ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանն այցելել է Արցախում վիրավորված զինծառայողներին
«15 տարի առանց Թութուշ, 17 օր առանց Հայկո»․ Արմեն Պետրոսյանը կիսվել է արխիվային լուսանկարով
«Արկոլադ» ընկերությանը 23,890,000 դրամ դրամաշնորհ կտրամադրվի
Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանի թեստը դրական է, նրան մեկուսացրել են Տոկիոյում
«Սիրեք ինքներդ ձեզ, ձեր առանձնահատկությունները, ձեզ համար գոյություն չունեցող իդեալներ մի ստեղծեք»․ Լուսինե Թովմասյան
Բանակցային օրակարգի հրամայականը. Վարդան Օսկանյան
ԻՊ-ը ստանձնել է աֆղանական մզկիթում պայթյունի պատասխանատվությունը․ զոհերի թիվը հասել է 63-ի
Սպանություն՝ Արարատի մարզում. հիվանդանոց տեղափոխված 30-ամյա տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է
Երասխ գյուղում 8000 հակ անասնակեր է այրվել
Դեղատների աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մեջ կասծակվող 35-ամյա կինը ձերբակալվել է
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1863 նոր դեպք. կա 41 մահվան դեպք
Ինդոնեզիայում 11 դպրոցական է խեղդվել
Նորապատից Մրգաշատ տանող ճանապարհը կամրջի վերականգնման աշխատանքներով պայմանավորված փակ կլինի
ԳՇ պետ Արտակ Դավթյանին 2 օր ժամանակ եմ տալիս, խորհուրդ եմ տալիս ինձ հունից չհանել. պատգամավոր
Եղիսաբեթ Երկրորդը լիովին հրաժարվել է ալկոհոլից
Արարատի մարզում կատարվել է 56 818 պատվաստում
Սաակաշվիլին համաձայնել է բուժզննում անցնել և դեղորայք ընդունել
Այսօր հացի միջազգային օրն է (տեսանյութ)
Քննարկում՝ տեխնիկական անվտանգության բնագավառի խնդիրների շուրջ. ՔՏՀԱ
Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն
Ինչ են հուշում աստղերը հոկտեմբերի 16-ի համար
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™