Այնքան դժվար է գնալ Եռաբլուր ոչ թե իրենց հետ, այլ իրենց մոտ. 132 դպրոցում բացվեց հուշաքար (տեսանյութ) ՄԻԵԴ-ի վճռին ծանոթանալուց հետո դատախազությունը մեծ հիասթափություն է ապրելու․ Արամ Վարդևանյան Վախի մթնոլորտ են ստեղծել, հենց մեկը արտահայտվում է, որ ինքը ցանկություն ունի առաջադրվել այս կամ այն համայնքի ղեկավարի պաշտոնում՝ ԱԱԾ-ն ու դատախազությունը նրան այցելում են․ Վահե Հակոբյան Ինչո՞ւ է նախարարությունը հանդիպումներ անցկացնում թանկարժեք հյուրանոցների դահլիճներում Հիմնական թեման երևի Սյունիքի կարգավիճակը և ռուսական ներկայության պայմանները. Ստեփան Դանիելյանը՝ Պուտին-Էրդողան հանդիպման մասին Ինչ անի գործատուն, որ եւ աշխատակիցների հետ խնդիր չունենա, եւ ստուգողների Անհայտ աղբյուրների դեմ՝ հայտնի լրատվամիջոցներին պատժելով. լրագրող-պատգամավորների հերթական օրինագիծը՝ ընդդեմ խոսքի ազատության ՄԻԵԴ վճիռը ուշացած է, այնպես չէ, որ «Հայկական ժամանակն» է ինձ խնդրել, ես եմ արել ու արել եմ այդ օրվա իմ համոզմունքի համաձայն, ափսոսելու բան չկա. Տիգրան Աթանեսյան 10 պատգամավոր դիմել է բնակարանի վարձի փոխհատուցման համար 100 հազար դրամ գումար ստանալու նպատակով. ովքե՞ր են նրանք Ով է նա․ պայքարեցինք, բայց չհասանք․ քաղաքացիները՝ Իշխան Սաղաթելյանի մասին (տեսանյութ) Սյունիքի մարզի Տեղ համայնքում տեղակայված հայկական դիրքերից մեկի վրանում հրդեհի հետևանքով պայթել է ամբողջ զինամթերքը. մանրամասներ միջադեպից Մոտենալով հայկական դիրքին՝ ավտոմատով կրակել է իր գլխին. մանրամասներ Սև լճի տարածքում ադրբեջանցի զինծառայողի ինքնասպանությունից
Լավագույն տեսանյութերը. Youtube


Համայնքապետերը՝ անազատության մեջ. թշնամին՝ հիմնավորված. Սյունիքը՝ զոհաբերելու սպառնալիքի տակ

Խմբագրական

Հայաստանում պատերազմից հետո անգամ վատ լուրերի պակաս չկա։ Թվում էր, թե ամենավատը արդեն անցյալում է՝ ի դեմս պատերազմի, կորոնավիրուսի սարսափի, դժբախտությունների, վատ լուրերի շղթան կոտրվել է, եւ այսուհետ մեր լսած վատ լուրերը կլինեն միայն «Քյարամյանը 10-րդ անգամ պաշտոնն է փոխում», «Արմեն Գրիգորյանը ԱԳ փոխնախարար է նշանակվել», «ՍԴ-ն մերժեց ընդդիմադիրների դիմումը» եւ այլն։
Բայց ամենավատ լուրերը հետապնդում են մեզ, եւ այս ընթացքում կարծես լրահոս կարդալու ֆոբիա է ձեւավորվել մեզ մոտ։ Մեր գոյության, մեր պետականության, մեր անվտանգության լինել-չլինելությունը ամեն օր բախում է մեր դուռը՝ գուժելով ամենավատը՝ մեր քաղաքացիների 54 տոկոսը ընտրել է այն ապագան, որը չկա։ Ապագա չկա, որովհետեւ այսօր ներկա էլ չկա, ներկան հեղհեղուկ է, անկայուն, անկանխատեսելի, տխուր, տագնապալից, իսկ այդ ներկայի վրա ինչ ապագա կարող է խարսխվել, եթե ներկայի հիմքերն էլ են խարխուլ՝ ի դեմս անցյալի, որը հետեւողականորեն ոչնչացնում են։
Մեր ներկան այսօր սա է՝ Սև լճի տարածքում անհետացել են 2 հայ զինծառայողներ, Երասխի հատվածում ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվել է 38-ամյա պայմանագրային զինծառայող:

Սպասելի՞ էին այս դեպքերը, բնականաբար այո, բոլոր այն մարդկանց համար, ովքեր պատմություն գիտեն եւ գիտեն, որ թշնամին խաղաղության լեզուն չի հասկանում, թշնամին պայմանավորվածություն չի կարող հարգել, թշնամի թշնամի է միշտ։ Սպասելի չէին այս լուրերը թերեւս նրանց համար, ովքեր համարում էին, որ «Ղարաբաղը հանձնելով ամեն ինչ ավարտվեց, այլեւս ոչ մի պատերազմ, խաղաղություն եւ բարեկեցություն ենք ճաշակելու»։

Եթե մենք ոչինչ չենք անում մեզ պաշտպանելու համար, իսկ թշնամին էլ ոչ մի բարոյական եւ մարդկային արժեք չունի, ինչը քանիցս ապացուցել է, ինչո՞ւ պետք է խղճա մեզ եւ ավելին չվերցնի մեզնից։

2 ամիս շարունակ ՀՀ սուվերեն տարածքում գտնվող ադրբեջանական մեծաթիվ զորքերը ամեն օր առաջխաղացում են ունեցել, հետեւաբար՝ այն, ինչ կատարվում է եւ սպասելի է, եւ արժանացել ենք դրան մեր անտարբերությամբ, ոչինչ չանելով, հարմարվողականությամբ, չպաշտպանվելով։
Կշարունակենք լսել վատ լուրեր եւ զոհվել թշնամու գնդակից, գերեվարվել մեր հողում, քանի դեռ հանդուրժել ենք թշնամուն մեր տարածքում։
Ասվածը, իհարկե, վերաբերում է բոլորիս՝ իշխանությանը, ընդդիմությանը, քաղաքացիներիս, իշխանությանը, որ ոչինչ չի անում, ընդդիմությանը, որ չի կարողանում ստիպել իշխանությանը քայլեր ձեռնարկել, արթնացել հասարակությանը խորը քնից, քաղաքացիներիս, որ համակերպվել եւ ապրում են իր նեղ, անձնական հոգսերով՝ մտածելով, որ թշնամին իրենց չի հասնի։

Սակայն պետք չէ իշխանությանը համարել ապիկար, թույլ, անօգնական, ինչ է թե թշնամուն չի վտարում ՀՀ սուվերեն տարածքից։ Մեր իշխանությունը քանիցս ցույց է տվել իր բազկի ուժը, որն այսօր եռապատկվել է պողպատե մանդատի շնորհիվ։
Այդ նույն «խեղճուկրակ» իշխանությունը այսօր շատ ակտիվ քայլեր է ձեռնարկում ընդդիմադիրներին մեկուսացնելու, քաղաքական դաշտից նրանց հեռացնելու համար։

Քանի անգամ է իշխանությունը ցույց տվել իր ձեռքի ուժը ասֆալտին փռելու, պատերին ծեփելու օպերացիաներ իրականացնելիս, թարմ օրինակը մեծ թվով ուժայինների մասնակցությամբ, «Ալֆա» ջոկատով Զանգեզուրի կոմբինատ ներխուժելն է, մարդկանց բերման ենթարկելը։

Պատկերացնո՞ւմ եք՝ ոստիկանական, ուժային եւ այդ հատուկ ջոկատների ներուժը օգտագործվեր Սյունիքում կամ Գեղարքունիքում։ Եթե ադրբեջանցիները չչքվեին մեր տարածքից, գոնե չէին առաջանա, գերիներ չէին վերցնի, մարդիկ չէին անհետանա։
Իհարկե, իշխանությունները կասեն, թե փորձում են բանակցություններով հարց լուծել, բայց, եղբայր, երկու ամիս տեւող այդ բանակցություններից արդյունքում թշնամին մետր-մետր առաջ է գալիս, մենք զոհեր եւ վիրավորներ ենք ունենում։ Ինչքա՞ն եք բանակցելու, մինչեւ Հայաստանը հայաթափվի՞։
Գուցե արժե կտրվել մյուս կարեւոր, «օրհասական» գործերից եւ զբաղվել դրսի թշնամու հարցերով։

Այլապես, ադրբեջանական զորքերը Սյունիքում են՝ ուղիղ սպառնալիք մեր հարավային դարպասի, մեր պետականության անվտանգությանը եւ կայունությանը, գերիներ են վերցնում, միջադեպեր հրահրում, իսկ իշխանությունը, փոխարեն նրանցով զբաղվի, Սյունիքի համայնքապետերին է հերթով կալանավորում։

Եւ այսպես, Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, Մեղրու համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը, Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը, Որոտանի վարչական ղեկավար Սուրեն Օհանջանյանը կալանավորված են։ Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին եւ Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին կալանավորելուն համաձայնություն տալու մասին միջնորդությունը ներկայացվել է ԿԸՀ։ Սրանք ընդամենը կալանավորված կամ կալանավորվելուն 5 պակաս սյունյաց համայնքապետերի ցանկն է, բազմաթիվ միջին եւ ստորին օղակի աշխատակիցներ եւս այս կամ այն քրեական գործով կարգավիճակ ունեն, օրինակ՝ Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրեն Հայկ Խաչատրյանը կալանավորված է, միջնորդություն է ներկայացվել նաև Մեղրու համայնքապետի տեղակալին և համայնքապետարանի գլխավոր մասնագետին կալանավորելու մասին:

Պարզ է չէ՞, թե իշխանությունը ինչու ժամանակ չունի ադրբեջանական զորքերին վտարելու, զբաղված է ներսում ընդդիմախոսներին հետապնդելով։ Սյունիքը փաստացի անտեր է, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները՝ համայնքապետերը մեկուսացված են, թշնամին՝ ներխուժած եւ հիմնավորված, իսկ իշխանությունը դեռ հերքում է թշնամուն միջանցք, ճանապարհ տալու լուրերը, խուճապի չմատնվելու կոչ անում եւ բարեկեցիկ ապագա խոստանում։

Այս «անմեղ» իրադարձությունները ցավոք գուժում են սարսափելին՝ Սյունիք թշնամուն զոհաբերելու լուրջ սպառնալիքի տակ է, մնում է պարզել՝ պատժո՞ւմ են սյունեցուն ընդդիմադիր հայացքների համար, թե սա վաղուց ծրագրված գործընթացի մի մասն է։

Գազ չի լինի
Ռուսական գյուղի բնակիչները վախեցել են 5G ցանցի «ճառագայթումից» և տապալել են բջջային կապի աշտարակը
Ռոնալդ Կումանը որակազրկվեց
Քննարկում խորհրդարանում՝ սահմանադրականության խնդիր առաջացնող իրավական ակտերի թեմայով․ ՈՒՂԻՂ
Երևանի ոսկերչական գործարանի գույքը վաճառվել է հաշվեկշռային արժեքից շուրջ 4 անգամ ցածր գնով. հարուցվել է քրգործ
«Արևիք» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են․ ԱԻՆ
Նավթի գներն աճել են
Հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության ավագ տեսուչի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու և ծանր վիրավորանք հասցնելու դեպքի առթիվ
Փաշինյանն աշխատանքից ազատել է աշխատակազմի արարողակարգի բաժնի պետին
Ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են Opel Vectra-ն ու Ford Transit-ը. 4 վիրավորներից մեկը մանկահասակ երեխա է
Երևանի կանաչապատման հիմնարկը համալրվել է նոր տեխնիկայով
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ժոզեպ Բոռելի հետ․ պաշտոնական
Սաակաշվիլին Ուկրաինան անվանել է հանցագործների համար բակ-անցուղի
Ինչով է պայմանավորված ածուխի գնի բարձրացումը
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1066 նոր դեպք, ունենք 586 առողջացած, 23 մահվան դեպք
Աշխատանքից ազատվելիս աշխատողների հետ վերջնահաշվարկ չկատարելը կամ ոչ ամբողջովին կատարելն ամենատարածված խախտումներից է․ ՄԻՊ
Աշտարակի ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերել
Կանադայի դատարանը տնային կալանքից ազատել է Huawei-ի ֆինանսական հարցերով տնօրենին
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի հետ
Պետդեպը դատապարտել է Աֆղանստանում մահապատիժների վերսկսման թալիբների պլանները
Ուրվական-քաղաք Շուշին՝ պատերազմից մեկ տարի անց․ BBC-ի ռեպորտաժը
Աֆղան փախստականները հարձակվել են ամերիկացի կին զինծառայողի վրա
Ստացվել է 15 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ
Բանակայինների ԱԱ. Հայաստանի ընտրանին նվաճել է 2 բրոնզե մեդալ
«Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանքներ՝ Այրք, Վերին Շորժա և Ներքին Շորժա բնակավայրերում
Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու դի
Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
Լավրովն ու Գուտերեշը քննարկել են Ուկրաիայի և Աֆղանստանի հարցը
Համլետ Գասպարյանը կարևոր ավանդ է ունեցել հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում. Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն
Շենաթաղ գյուղի մոտակա սարալանջին բռնկված հրդեհն ինքնամարվել է
Ինչ եղանակ է սպասվում
Ռուս խաղաղապահները մինչ օրս ապահովել են 65 հազար մեքենաների անվտանգ երթևեկը դեպի ԼՂ․ ՌԴ ՊՆ
Օրվա աստղագուշակ
Շինարարությունն այսօր Հայաստանի տնտեսության 4 հիմնական հենասյուներից մեկն է. Վահան Քերոբյան
Հրդեհ՝ Վանաձոր քաղաքում
«Փաստ»․ Տարածաշրջանում նկատելի է թուրք-ադրբեջանական տանդեմի ակտիվացումը, որի հիմքում նեոօսմանական և պանթուրքական ծրագրերն են
«Հրապարակ». Քաղաքական տարբեր ճամբարներում հայտնված ազգականները վիճել են ու միմյանցից հեռացել
«Ժողովուրդ»․ Մեկ տարի անց Նիկոլ Փաշինյանի դեմ հարձակման գործի քննությունը դոփում է տեղում
Լույս չի լինի
«Հրապարակ». Ընդդիմությունը չի մեկնի Ստրասբուրգ
«Ալաշկերտը»՝ Հայաստանի եռակի սուպերգավաթակիր
«Հրապարակ»․ Սիփան Փաշինյանն ընդհատակ է անցել
Պրեմիերա. Սեւակ Խանաղյան եւ Յան Բրաթ՝ «Ներիր ինձ»
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ժոզեպ Բորելի հետ
Քննարկվել են Հայաստանին սահմանակից երկրներով, ցամաքային ուղիներով բեռնափոխադրումների իրականացմանը վերաբերող հարցեր. ՏԿԵՆ
Արագածում դիմավորեցինք առաջին ձյունը. Գագիկ Սուրենյան
Արարատ Միրզոյանի հանդիպումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերի հետ
Նոր Նորքի ոստիկանների ու քննիչների իրականացրած «Ձկնիկ լող տուր, լող արա, դրսի որսը թող արա» օպերացիան դրական արդյունք է տվել
«Խաղաղապահ գործողություն­ների իրավա­կան կողմերը». ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է մեկշաբաթյա դասընթաց
«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ին նոր պահեստի շինթույլտվություն չեն տվել՝ զրկելով սպիրտ պահեստավորելու հնարավորությունից. հայտարարություն
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™