Я тоже русский школа скончался. հերթական մաստեր-կլասը Փաշինյանից
ՔաղաքականԵրեկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ռուսաստանում էր։ Փաշինյան Պուտին հանդիպման ժամանակ, վարչապետի պաշտոնակատարը հերթական անգամ «փայլեց» իր ռուսերենի իմացությամբ։
Փաշինյանյանն իր խոսքում ասաց имненмними-ի, հավանաբար նկատի ունենալով мнение բառը։
Համացանցում դա քննարկման եւ քննադատության թեմա դարձավ։ Նշենք, որ առաջին անգամ չէ, որ Նիկոլ Փաշինյանը ռուսերենի իր իմացության պատճառով քննարկումների թեմա է դառնում։ Հատկապես ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հետ ամեն հանդիպումից հետո նրան հորդորում են միայն հայերեն խոսել, թարգմանչի հետ գնալ հանդիպումների, սակայն վարչապետը անդրդվելի է։ Ռուսերենի իմացության «մաստեր-կլաս» Փաշինյանի կողմից մենք տեսանք Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ, երբ վերջինս դեռ ՌԴ վարչապետի պաշտոնն էր զբաղեցնում։
Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպան ժամանակ նա իր խոսքում հայտարարել էր, որ «մեր երկրների միջև փոխհարաբերությունները դաշնակցային բնույթ են կրում և չեն կառուցվում ռազմավարական գործընկերության սկզբունքի և մեր ժողովուրդների եղբայրական հարաբերությունների վրա»։ Այնինչ վարչապետի պաշտոնակատարի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ «կառուցվում են»։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Մարիա Զախարովան տարակուսած հայացքներ նետում։ Ռուսերենի իր իմացությամբ Փաշինյանը փայլել է նաեւ մեր Ազգային ժողովում՝ ոտնահարելով «Լեզվի մասին» օրենքը, ձեռքի հետ էլ հիշեցնելով, որ «Я тоже русский школа скончался»։
Պատասխանելով պատգամավորի հարցին, Փաշինյանը իր խոսքը ավարտեց ռուսական «Зарубите СЕБЯ на носу» ասացվածքով եւ դարձավ սոցցանցային քննարկումների հերոսը։
Այս եւ բազմաթիվ «միջադեպերն» անգամ չեն ստիպում Փաշինյանին կամ բարելավել ռուսերենի իմացությունը, կամ հրաժարվել այդ լեզվով հրապարակային ելույթներ ունենալուց։