Դատավորների ժողով է հրավիրվել. երբ չմասնակցությունը կնպաստի ԲԴԽ-ի կողմից իշխանահաճո թեկնածուի նշանակման Ով է նա. Մեր Երևանի մարդ ա. քաղաքացիները՝ Խաչատուր Սուքիասյանի մասին (տեսանյութ) Ես էդ երբ եմ հարուստ եղել, որ մի հատ էլ սնանկ են ճանաչել. Առաքել Մովսիսյանը՝ իրեն սնանկ ճանաչելու դատարանի որոշման մասին Դե բերեք՝ Տիգրան Մեծի հողերը պահանջենք. քաղաքացիները՝ Սյունիքում տիրող իրավիճակի մասին (տեսանյութ) Առաջադրում եմ իմ թեկնածությունն առաջիկա ՏԻՄ ընտրություններին՝ որպես Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու. Առուշ Առուշանյան Ինչ էր կատարվում երկնքում ժամը 21։20-ին (տեսանյութ) Անկախությանը նվիրված միջոցառումից առաջ ոստիկանները մետաղորսիչ սարքով զննում են հրապարակ մտնել ցանկացող քաղաքացիներին Ես առաջարկում եմ, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը իր անունով ինչ-որ մի պարգև ստեղծի և անձնապես նվիրվածության համար որոշ մարդկանց պարգևատրի. Լարիսա Ալավերդյան Ես չէի ուզում որևէ ձևով կաշկանդվեմ՝ դրա համար զանգեցի, ներողություն խնդրեցի աշխատակազմից՝ ասեցի, որ չեմ գալու. Արմեն Մարտիրոսյանը՝ մեդալից հրաժարվելու պատճառների մասին Անկախության 30-ամյակը վերարժեւորելու եւ վերակառուցելու ճանապարհին. Որ չապրենք մեղքի, ամոթի զգացողությամբ, այլ կարողանանք բաց ճակատով շնորհավորել միմյանց Վերջին տարում ես այնպիսի բաներ տեսա, որ կնախընտրեի պատերազմի ժամանակ մահացած լինեի և էս ամենը չտեսնեի. Դանիել Իոաննիսյան Չհասցրի պատվաստվել, երկրորդ անգամ եմ քովիդով վարակվել. Գևորգ Գորգիսյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Քարտեզներ՝ գերիների դիմաց. երբ դիվանագիտություն չկա, քաղաքական առեւտուրը տղաներին վերադարձնելու միակ ելքն է

Խմբագրական

Ինչպես հայտնի է, շաբաթ օրը Բաքվից Հայաստան վերադարձավ գերիների 15 հոգանոց խումբը։ Գերիների ժամանմանը զուգահեռ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստանը գերիների դիմաց տրամադրել է Կովսականի և Վարանդայի ականապատման քարտեզները։

Երկու օր է՝ ֆեյսբուքում բոլորը զբաղված են «քարտեզներ գերիների դիմաց գործարքի» վերլուծությամբ իրավական, քաղաքական տեսանկյունից, մեկ մեղադրում են իշխանությանը, մեկ փառաբանում։

Այն, որ գերիները պետք է վերադառնան հայրենիք եւ դրա համար իշխանությունները ջանքեր չպետք է խնայեն, աներկբա է։ Միանշանակ է նաեւ, որ այս առումով մեր դիվանագիտությունը եւ արտաքին քաղաքականությունը ձախողել է, քանի որ այդպես էլ չկարողացան Ադրբեջանին ստիպել կատարելու իրենց պարտավարությունները, չկարողացան մեր գերիների պահելը Ադրբեջանի համար դարձնել հոգս եւ բեռ։ Եթե այս հարցը կարողանային լուծել դիվանագիտությամբ, ստիպված չէին լինի քարտեզներ տալ, որը պետական դավաճանության հավասար քայլ է գնահատվում։ Իհարկե, երբ արդեն հարցը հասնում է՝ գերիներ քարտեզի դիմաց գործարքին, ոչ մեկ չի կարող պնդել, թե քարտեզներ տալը սխալ էր։ Գերիները պետք է վերադառնային, բայց ոչ քարտեզներ տալու դիմաց, իսկ եթե հերթը հասել է նման «առեւտրին», ապա այստեղ մի շարք կնճռոտ հարցեր կան։

Առաջին հարցն նախ այն է, որ փաստորեն Ադրբեջանը այդպես էլ չի կատարել եւ չի կատարում նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարության իր մասնաբաժինը, փոխարենը հայկական կողմը փութաջանորեն եւ խիստ պատրաստակամ կատարեց թշնամու բոլոր պահանջները։
Թշնամին չկատարեց գերիներ վերադարձնելու պահանջը եւ այժմ մենք նոր զիջումների ենք գնում մեր տղաներին վերադարձնելու դիմաց, ականապատված տարածքների քարտեզներ ենք տալիս։

Երկրորդ վիճահարույց հարցն այն է, թե արդյոք հնարավոր չէ՞ր այդ քարտեզների դիմաց ավելի շատ գերի բերել՝ հաշվի առնելով, թե ոչ պաշտոնական աղբյուրները գերիների ինչ թվեր են հրապարակում, արդյոք այս մասով հայկական կողմը դիվանագիտական, բանակցային ճանապարհով ամեն ինչ արել է, թե ոչ։
Երրորդ խնդիրն այն է, որ եթե այլեւս չլինեն քարտեզներ, ի՞նչ ենք մենք տալու Ադրբեջանին տղաներին վերադարձնելու համար, այս հարցը քննարկվո՞ւմ է իշխանության վերին օղակներում, ի՞նչ տարբերակներ կան օրակարգում՝ անկլավների վերադարձ, Մեղրիի միջանցքի տրամադրում եւ այլն...։

Չորրորդ՝ եթե Ադրբեջանը գերիների այլ թիվ է հրապարակում, հայկական կողմը այլ, թշնամին արդեն դատավարություն է սկսել մեր տղաների նկատմամբ՝ նրանց համարելով ահաբեկիչ, որոշ տղաների ճակատագիր էլ անհայտ է, ո՞րն է այս խնդրի լուծումը..այսինքն ստացվում է Ադրբեջանը կտա այնքան գերի, ինչքան կցանկանա, ինչքանի գոյությունը եւ առկայությունը իր մոտ ընդունում է, մի մասին կդատի, մյուս մասի ճակատագիրն էլ անհայտ է...։ Հիշեցնենք, որ նախօրեին գերեվարված զինծառայողներից 12-ին ադրբեջանական դատարանը դատապարտվեց 6 ամսվա, 2-ին՝ 4 տարվա ազատազրկման՝ իբրև թե «Ադրբեջանի սահմանը ապօրինի հատելու» համար, սակայն նրանք արդարացվել էին առաջադրված այլ հոդվածներով։

Սրանք քարտեզներ գերիների դիմաց գործարքի շուրջ առաջացող հարցերն են, կան բազմաթիվ հարցեր բուն գործընթացի հետ կապված, որը բնականաբար չի վրիպել մասնագետների աչքից։ Նախ, տարօրինակ է, որ ամեն կարեւոր եւ անկարեւոր ինֆորմացիա գաղտնիության ռեժիմի տակ պահող իշխանությանը անփութորեն հրապարակայանցնում է գերիների տվյալները...մեզանում լրատվամիջոցներին եւ լրագրողներին անարգանքի սյունին են գամում զինված ուժերի հետ կապված որեւէ անուն, տվյալ հրապարակելու համար...մենք անգամ խորշում ենք հրապարակել վիրավորի, զոհի, միջադեպի մասին տվյալներ։ Գերի լինելը հաճելի չէ, նրանցից քչերը կցանկանային հրապարակայնացնել այդ ամենը՝ չթիրախավորվելու, շահարկումների առիթներ չտալու համար, մինչեւ լիարժեք սոցիալիզացիա եւ բնականոն կյանքի վերադարձ։

Արդյոք իշխանությունները մտածե՞լ են այս մասին, նախօրոք քննարկել, համաձայնեցրել, հաշվի առել հրապարակայանության ռիսկերը, թե սպասում են, օրինակ, որեւէ լրատվամիջոցի կողմից վերադարձած գերու հետ հարցազրույցի հրապարակում եւ հարձակումների տարափ մեդիայի նկատմամբ։ Երկրորդ կարեւոր հարցն այն է, թե որեւէ աշխատանք տարվում է այդ գերիների հետ, խոսքը բժշկական, հոգեբանական աշխատանքի մասին չէ միայն, արդյոք քննչական մարմինները նրանց հետ զրուցում են, հետաքրքրվում գերի ընկնելու հանգամանքներից, չէ՞ որ 44օրյա պատերազմի առեղծվածը մի օր պետք է բացահայտվի, հանրությունը պատասխաններ է պահանջելու ամեն դիպվածի համար, իսկ այդ պատասխանները տալու համար իրավապահները պետք է ջանք եւ եռանդ չխնայեն։

Հիշեցնենք` դեկտեմբերի 14-ին մեկնարկեց գերիների ու պատանդների փոխանակման գործընթացը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որի շրջանակում Ադրբեջան վերադարձան 12, իսկ Հայաստան՝ 44 մարդ։ Նրանցից 14-ը քաղաքացիական, 30-ը՝ զինվորական անձինք են։ Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխանակումը կատարել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։

Դեկտեմբերի 28–ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ տեղեկացրել էր, որ Հայաստանը երկու գերի է վերադարձրել Ադրբեջանին։
Փետրվարի 9-ին Հայաստան վերադարձավ ևս 5 ռազմագերի, նրանցից 2-ը՝ պատերազմի ընթացքում գերի ընկած, իսկ 3-ը՝ պատերազմից հետո՝ Խծաբերդի տարածքից գերեվարված 62 պահեստազորայինների խմբից, հունվարի 28-ին էլ նույն խմբից ևս 5 ռազմագերի էր Ադրբեջանը փոխանցել հայկական կողմին։

Հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Բաքուն Հայաստանին է փոխանցել 15 հայ ռազմագերիների՝ Ակնայի (Աղդամ) շրջանի ականապատ դաշտերի քարտեզների դիմաց։

Դրանից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների հաստատված թիվը 60 է, իսկ չճշտված տվյալներով՝ 110: Ոչ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում շարունակում են մնալ շուրջ 200 հայ ռազմագերիներ: Իսկ հուլիսի 3-ին էլ Բաքվից վերադարձավ 15 հոգանոց հայ գերիների խումբը։

Դատավորների ժողով է հրավիրվել. երբ չմասնակցությունը կնպաստի ԲԴԽ-ի կողմից իշխանահաճո թեկնածուի նշանակման
Խոշորացված համայնքներն առավել արդյունավետ են կարողանում ծախսել իրենց միջոցները. Վահե Ղալումյան
Միանվագ դրամական աջակցության ծրագրի շահառուները կարող են ստանալ հասանելիք գումարը
Երևանում սքեյթ-պարկի շինարարությունն արդեն ավարտական փուլում է
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք է գրանցվել
Եվրոպական ժառանգության օրեր՝ «Համընդգրկուն ժառանգություն» խորագրով
«Արևիկ» ազգային պարկում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 273 նոր դեպք, ունենք 295 առողջացած, 20 մահվան դեպք
ԱԺ խորհրդարանական լսումներ. ՈՒՂԻՂ
Ով է նա. Մեր Երևանի մարդ ա. քաղաքացիները՝ Խաչատուր Սուքիասյանի մասին (տեսանյութ)
Ստացվել է 25 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ
Նավթի գներն աճել են
Հայաստանի դրոշը բարձրացվել է Օտտավայում
Ես էդ երբ եմ հարուստ եղել, որ մի հատ էլ սնանկ են ճանաչել. Առաքել Մովսիսյանը՝ իրեն սնանկ ճանաչելու դատարանի որոշման մասին
Ուկրաինայում Զելենսկուն «ապուշ» են անվանել ու պատասխան պահանջել «գազի համար»
Դե բերեք՝ Տիգրան Մեծի հողերը պահանջենք. քաղաքացիները՝ Սյունիքում տիրող իրավիճակի մասին (տեսանյութ)
Կահիրեի աշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով
42-ամյա վարորդը Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհին բախվել է բետոնե արգելապատնեշներին ու ճաղավանդակներին ու գլխիվայր շրջվել. վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս
Ֆրենկ Փալոնը շնորհավորել է Անկախության տոնի կապակցությամբ՝ ընդգծելով Հայաստանի արձանագրած զգալի առաջընթացը
Օրվա աստղագուշակ
«Ժողովուրդ». Բյուջեի ցուցանիշներից որտեղ է թերացել կառավարությունը
«Հրապարակ». Ադրբեջանցիները պահանջել են իջեցնել Ամարասի վրա տեղադրված Արցախի դրոշը
«Ժողովուրդ». Նոր խորհրդարանի մեկնարկից մեկ ամիս անց պատգամավորները պասիվ են
«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումից հետո ՀՔԾ-ում խառնաշփոթ է
Հրապարակի գունագեղ շոուն արդարացնողներ, դուք աննորմա՞լ եք. Օգտատերերը քննարկում են «գունագեղ» միջոցառումը
«Հրապարակ». Իշխանական թիմում ուղղակի իրար ատում են. Փաշինյանի թիրախում Ավինյանն է. խնդիր է դրված փչացնել նրան
«Ժողովուրդ». Իրավապահ ու ուժային համակարգի ներսում բացասական են վերաբերվել պարգևներ ստանալուն
Առաջադրում եմ իմ թեկնածությունն առաջիկա ՏԻՄ ընտրություններին՝ որպես Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու. Առուշ Առուշանյան
«Հրապարակ». Հափշտակություն Արցախում. Հայկ Խանումյանն է թերացե՞լ
«Հրապարակ». Փաշինյանը 7 միլիոն դոլարով գաղտնալսման համակարգ է գնել
Լույս չի լինի
Պուտինը Միքայել Աղասանդյանին նշանակել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Հայաստանում և սփյուռքում պետականակենտրոն գաղափարախոսությամբ միայն կարող ենք երաշխավորել մեր հայրենիքի առաջընթացը. Զարեհ Սինանյան
ԱՀ ՆԳ նախարարն աշխատանքային այցն է կատարել ոստիկանության և ԱԻ պետական ծառայության Մարտակերտի շրջանային բաժիններ
Վեդիում վրաերթի են ենթարկել 8-ամյա աղջկա
Նիդերլանդների Մաաստրիխտի քաղաքապետարանի շենքի վրա ծածանվում է Հայաստանի դրոշը
Մեր նահատակներն ընկան, որ Հայաստանն ու Արցախն ապրեն. Փաշինյանի ելույթն՝ ամբողջությամբ
Վրաստանի ԱԳՆ-ն հայ ժողովրդին մաղթել է բարեկեցություն, կայունություն և բարգավաճում
Ինչ էր կատարվում երկնքում ժամը 21։20-ին (տեսանյութ)
Թուրքիան ոչ միայն Հայաստանի, այլև Ջավախքի նկատմամբ հավակնություններ ունի. Էդուարդ Այվազյան
Թաղավարդի բնակիչը վրաերթի է ենթարկել 3 պատանիների. ավելի ուշ նրա դին հայտնաբերվել է ծառից կախված վիճակում
Հերթական «կրեատիվ» գովազդը առողջապահության նախարարությունից
Աննա Հակոբյանը հուզվեց Փաշինյանի ելույթի ժամանակ
Կոլաբորացիոնիստ «արվեստագետներ», ազգի մտավորականություն այդպես էլ չդարձաք ու չեք դառնալու. Աշոտյան
ԱՀ ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության անդամները հանդիպել են ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ
Ի՞նչ ես Վրաստանին խառնում, այ թեթևսոլիկ. Պարույր Հայրիկյանը՝ Էրդողանին հանդիպելու Փաշինյանի ձեռնարկի մասին
Կստեղծվի Արցախյան պատերազմների զոհերին նվիրված Կենաց պուրակ. Նիկոլ Փաշինյան
Մոլդովայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին՝ խաղաղություն, համերաշխություն և բարեկեցություն մաղթելով հայ ժողովրդին
Պատմությունը ցույց է տվել, որ հաղթանակը պատերազմում միշտ չէ, որ դարձել է հաղթանակ, նույնկերպ և պարտությունը պատերազմում միշտ չէ, որ դարձել է պարտություն․ Փաշինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™