Ինչո՞ւ Կաթողիկոսը չի մասնակցել Անկախության 30-ամյակի միջոցառմանը Դատավորների ժողով է հրավիրվել. երբ չմասնակցությունը կնպաստի ԲԴԽ-ի կողմից իշխանահաճո թեկնածուի նշանակման Ով է նա. Մեր Երևանի մարդ ա. քաղաքացիները՝ Խաչատուր Սուքիասյանի մասին (տեսանյութ) Ես էդ երբ եմ հարուստ եղել, որ մի հատ էլ սնանկ են ճանաչել. Առաքել Մովսիսյանը՝ իրեն սնանկ ճանաչելու դատարանի որոշման մասին Դե բերեք՝ Տիգրան Մեծի հողերը պահանջենք. քաղաքացիները՝ Սյունիքում տիրող իրավիճակի մասին (տեսանյութ) Առաջադրում եմ իմ թեկնածությունն առաջիկա ՏԻՄ ընտրություններին՝ որպես Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու. Առուշ Առուշանյան Ինչ էր կատարվում երկնքում ժամը 21։20-ին (տեսանյութ) Անկախությանը նվիրված միջոցառումից առաջ ոստիկանները մետաղորսիչ սարքով զննում են հրապարակ մտնել ցանկացող քաղաքացիներին Ես առաջարկում եմ, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը իր անունով ինչ-որ մի պարգև ստեղծի և անձնապես նվիրվածության համար որոշ մարդկանց պարգևատրի. Լարիսա Ալավերդյան Ես չէի ուզում որևէ ձևով կաշկանդվեմ՝ դրա համար զանգեցի, ներողություն խնդրեցի աշխատակազմից՝ ասեցի, որ չեմ գալու. Արմեն Մարտիրոսյանը՝ մեդալից հրաժարվելու պատճառների մասին Անկախության 30-ամյակը վերարժեւորելու եւ վերակառուցելու ճանապարհին. Որ չապրենք մեղքի, ամոթի զգացողությամբ, այլ կարողանանք բաց ճակատով շնորհավորել միմյանց Վերջին տարում ես այնպիսի բաներ տեսա, որ կնախընտրեի պատերազմի ժամանակ մահացած լինեի և էս ամենը չտեսնեի. Դանիել Իոաննիսյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Գրավել Վերաքննիչը, այս է խնդիրը. դատավորները հայտարարել են՝ թող Ջհանգիրյանը բախտը փորձի

Վերլուծական

Հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում «պողպատե» մանդատ ստացած իշխանությունը եւ նրա ներկայացուցիչները որոշել են ժամանակ չկորցնել, օպերատիվ եւ հետեւողականորեն լծվել են «պետական համակարգը հաղթող ուժին ծառայեցնելու գործին»։

Եւ քանի որ առաջին եւ հիմնական դիմադրողը դատական համակարգն է, ուստի այն «բուռը հավաքելու» առաքելությամբ ԲԴԽ գործուղված եւ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար «կարգված» Գագիկ Ջհանգիրյանը այժմ պետք է կատարի խոստումը եւ արդարացնի իր նշանակումը։

Հանուն արդարության, պետք է նկատի ունենալ, որ դատական համակարգը կամաց-կամաց թուլանում, իմունիտետը կորցնում է եւ Ջհանգիրյանին երրորդ իշխանությունը գրավելու համար մնացել է մի քանի «վճռական» ճակատամարտ։
Ահեղ եւ ճակատագրական մարտը Վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնի համար է։

Ինչպես հայտնի է, Վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու պաշտոնավարման ժամկետը լրանում է հուլիսի 4-ին։
Այս դատարանը թերեւս «ամենադիմացկունը» եւ «չհանձնվողը» դուրս եկավ, որտեղ կարող են բեկանվել իշխանության համար օրհասական նշանակություն ունեցող գործերով որոշումներ՝ սկսած խափանման միջոցներից, մինչեւ առաջին ատյանի դատավճիռներ։
Իսկ առաջիկայում Վերաքննիչ քրեական դատարանին մեծ առաքելություն է սպասվում, նախկին նախագահների՝ Քոչարյան, Սերժ Սարգսյան, ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյան, ընտրությունների ժամանակ հարուցված քրեական գործերով ցանկալի կամ անցանկալի որոշումները առաջին ատյանից կորզելուց հետո այս ատյանում կարող են խնդիրներ լինել։

Գիտակցելով այս դատարանի կարեւորությունը եւ այն «գրավելու» առաքելությունը համարելով օրհասական՝ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը անդամների հետ օրերս այցելել է այդ դատարան։ Ուշագրավ է, որ այդ հանդիպմանը չի մասնակցել դատարանի ներկա նախագահ Վազգեն Ռշտունին։ Ջհանգիրյանը հանդիպման ժամանակ սկսել է քննադատել դատավորներին՝ ասելով, թե «լավը չի այս դատարանը, 4-5 խմբակցություն կա, իրար հետ նույնիսկ սուրճ չեք խմում, քեֆի չեք գնում», բնականաբար դատավորները հավուր պատշաճի արձագանքել են այս խոսքերին։
Արդեն անդրադառնալով բուն թեմային կամ «փորացավին»՝ նախագահի ընտրությանը՝ Ջհանգիրյանը հետաքրքրվել է, թե ում են ցանկանում տեսնել դատարանի նախագահ։ Տարբեր անուններ են հնչել, բայց դատավորների անկախ, առողջ թեւը առաջարկել է Մխիթար Պապոյանի թեկնածությունը։

Նրա թեկնածությունը ընդունելի եւ ցանկալի է նաեւ Վազգեն Ռշտունու համար, ով կարծում է, որ Պապոյանը պաշտոնավարման ժամանակ կարող է իր թելադրանքով հրաժարական ներկայացնել եւ ինքը կդառնա դատարանի նախագահ։ Սակայն, Պապոյանի թեկնածությունը Ջհանգիրյանի սրտով չէ, քանի որ վերջինս չի համաձայնի աշխատել իր կանոններով, քաղաքական հնչեղություն ունեցող գործերով իշխանահաճո որոշումներ կայացնել, գործարքի չի գնա։ Նրա համար ցանկալի թեկնածու է Սեւակ Համբարձումյանը, ով, ի թիվս այլ ականջահաճո տեքստերի, հայտարարել է, որ կարող է ապահովել դատարանի բնականոն գործունեությունը, գիտի որը ոնց անել եւ այլն։ Սեւակ Համբարձումյանի թեկնածությանը աջակցում է նաեւ դատախազասեր անցյալով դատավոր Տիգրան Սահակյանը, ով հոգեկան կապվածություն ունի Ջհանգիրյանի հետ։

Այս հանդիպում-քննարկումից հետո, երբ ԲԴԽ անդամները հեռացել են, Վերաքննիչ քրեական դատարանի դատավորները հայտարարել են, թե «թող բախտը փորձը, Սեւակ Համբարձումյանին նշանակի, բունտ կանենք, գործերը պռավալ կտանք, չենք աշխատի»։
Նկատենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի թեկնածու են համարվում այդ դատարանի բոլոր դատավորները, նախագահին ընտրում է ԲԴԽ երեք տարի ժամկետով։ Նույն դատավորը չի կաող երկու անգամ անընդմեջ նախագահ լինել։ Եւ թեեւ 2015թ սահմանադրական փոփոխություններով դատարանների նախագահների լիազորությունները բավականին սահմանափակեցին, սակայն, ամեն դեպքում, դատարանի նախագահը պետք է լինի լիդեր, պրոֆեսիոնալ, հաստատակամ մեկը, ով կներկայացնի դատարանին եւ կապահովի բնականոն գործունեությունը, ճնշումների չի ենթարկվի, գործարքների չի գնա եւ չի փորձի ազդել նաեւ դատավորների վրա։
Վերաքննիչ քրեական դատարանի դատավորների մի ստվար հատված կարծում է, որ Պապոյանը հենց այն թեկածուն է, ով կկարողանա երաշխավորել իրենց անկախությունը, մինչդեռ Սեւակ Համբարձումյանը չի կարող դիմադրել Ջհանգիրյանի կամայականություններին։

Ինչեւէ, հավանաբար առաջիկա օրերին ԲԴԽ-ն կընտրի Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ եւ պարզ կդառնա՝ կարողանում է Ջհանգիրյանը իշխանությանը տված «դատարանները բուռը հավաքելու» խոստումը իրականացնել, թե ոչ։ Վերաքննիչ քրեական դատարանում Ջհանգիրյանի «սրտի» նախագահի ընտրությունը կնշանակի դատական համակարգի վերջին բաստիոնի «անկումը»։

Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել թագուհի Եղիսաբեթ Երկրորդը
Կյանքից հեռացել է պատգամավոր Գեղամ Մանուկյանի հայրը
Բուժատեխնիկական հանձնաժողովի գործառույթներն այսուհետ իրականացնում է այլ մարմին
Ծանր օրեր են մեր ընտանիքի համար. Անահիտ Սիմոնյան
Ուխտավորները ռուս խաղաղապահների աջակցությամբ այցելել են Լեռնային Ղարաբաղի Ամարասի վանք. ՌԴ ՊՆ
Զինծառայողների եվ նրանց ընտանիքների արտոնությունների վերաբերյալ ՄԻՊ-ի աշխատակազմում մշակված օրենսդրական նախագծերի փաթեթ է ուղարկվել ԱԺ պաշտպանության հանձնաժողով ու ՊՆ
Ինչո՞ւ Կաթողիկոսը չի մասնակցել Անկախության 30-ամյակի միջոցառմանը
Մահացել է գեղանկարիչ Վեսմիր Գրիգորյանը
Դատավորների ժողով է հրավիրվել. երբ չմասնակցությունը կնպաստի ԲԴԽ-ի կողմից իշխանահաճո թեկնածուի նշանակման
Խոշորացված համայնքներն առավել արդյունավետ են կարողանում ծախսել իրենց միջոցները. Վահե Ղալումյան
Միանվագ դրամական աջակցության ծրագրի շահառուները կարող են ստանալ հասանելիք գումարը
Երևանում սքեյթ-պարկի շինարարությունն արդեն ավարտական փուլում է
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք է գրանցվել
Եվրոպական ժառանգության օրեր՝ «Համընդգրկուն ժառանգություն» խորագրով
«Արևիկ» ազգային պարկում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 273 նոր դեպք, ունենք 295 առողջացած, 20 մահվան դեպք
ԱԺ խորհրդարանական լսումներ. ՈՒՂԻՂ
Ով է նա. Մեր Երևանի մարդ ա. քաղաքացիները՝ Խաչատուր Սուքիասյանի մասին (տեսանյութ)
Ստացվել է 25 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ
Նավթի գներն աճել են
Հայաստանի դրոշը բարձրացվել է Օտտավայում
Ես էդ երբ եմ հարուստ եղել, որ մի հատ էլ սնանկ են ճանաչել. Առաքել Մովսիսյանը՝ իրեն սնանկ ճանաչելու դատարանի որոշման մասին
Ուկրաինայում Զելենսկուն «ապուշ» են անվանել ու պատասխան պահանջել «գազի համար»
Դե բերեք՝ Տիգրան Մեծի հողերը պահանջենք. քաղաքացիները՝ Սյունիքում տիրող իրավիճակի մասին (տեսանյութ)
Կահիրեի աշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով
42-ամյա վարորդը Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհին բախվել է բետոնե արգելապատնեշներին ու ճաղավանդակներին ու գլխիվայր շրջվել. վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս
Ֆրենկ Փալոնը շնորհավորել է Անկախության տոնի կապակցությամբ՝ ընդգծելով Հայաստանի արձանագրած զգալի առաջընթացը
Օրվա աստղագուշակ
«Ժողովուրդ». Բյուջեի ցուցանիշներից որտեղ է թերացել կառավարությունը
«Հրապարակ». Ադրբեջանցիները պահանջել են իջեցնել Ամարասի վրա տեղադրված Արցախի դրոշը
«Ժողովուրդ». Նոր խորհրդարանի մեկնարկից մեկ ամիս անց պատգամավորները պասիվ են
«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումից հետո ՀՔԾ-ում խառնաշփոթ է
Հրապարակի գունագեղ շոուն արդարացնողներ, դուք աննորմա՞լ եք. Օգտատերերը քննարկում են «գունագեղ» միջոցառումը
«Հրապարակ». Իշխանական թիմում ուղղակի իրար ատում են. Փաշինյանի թիրախում Ավինյանն է. խնդիր է դրված փչացնել նրան
«Ժողովուրդ». Իրավապահ ու ուժային համակարգի ներսում բացասական են վերաբերվել պարգևներ ստանալուն
Առաջադրում եմ իմ թեկնածությունն առաջիկա ՏԻՄ ընտրություններին՝ որպես Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու. Առուշ Առուշանյան
«Հրապարակ». Հափշտակություն Արցախում. Հայկ Խանումյանն է թերացե՞լ
«Հրապարակ». Փաշինյանը 7 միլիոն դոլարով գաղտնալսման համակարգ է գնել
Լույս չի լինի
Պուտինը Միքայել Աղասանդյանին նշանակել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Հայաստանում և սփյուռքում պետականակենտրոն գաղափարախոսությամբ միայն կարող ենք երաշխավորել մեր հայրենիքի առաջընթացը. Զարեհ Սինանյան
ԱՀ ՆԳ նախարարն աշխատանքային այցն է կատարել ոստիկանության և ԱԻ պետական ծառայության Մարտակերտի շրջանային բաժիններ
Վեդիում վրաերթի են ենթարկել 8-ամյա աղջկա
Նիդերլանդների Մաաստրիխտի քաղաքապետարանի շենքի վրա ծածանվում է Հայաստանի դրոշը
Մեր նահատակներն ընկան, որ Հայաստանն ու Արցախն ապրեն. Փաշինյանի ելույթն՝ ամբողջությամբ
Վրաստանի ԱԳՆ-ն հայ ժողովրդին մաղթել է բարեկեցություն, կայունություն և բարգավաճում
Ինչ էր կատարվում երկնքում ժամը 21։20-ին (տեսանյութ)
Թուրքիան ոչ միայն Հայաստանի, այլև Ջավախքի նկատմամբ հավակնություններ ունի. Էդուարդ Այվազյան
Թաղավարդի բնակիչը վրաերթի է ենթարկել 3 պատանիների. ավելի ուշ նրա դին հայտնաբերվել է ծառից կախված վիճակում
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™