«Հայաստանը՝ թվերով»․ 2021 թ-ի հունվար-ապրիլ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ միջին անվանական աշխատավարձն ավելացել է 3.5 տոկոսով
Հայաստանը թվերով
ArmDaily.am-ը շարունակում է «Հայաստանը՝ թվերով» շարքը, որի շրջանակներում այս անգամ կանդրադառնանք Միջին ամսական անվանական աշխատավարձին։
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2021 թ-ի հունվար-ապրիլ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ միջին անվանական աշխատավարձն ավելացել է 3.5 տոկոսով և կազմել 194 975։ Ընդ որում՝ ամսական ցուցանիշներում ներառված են նաև փոքր և գերփոքր կազմակերպությունների տվյալները:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ապրիլին՝ մարտի համեմատ աշխատավարձի աճը կազմել է 8 տոկոս, մարտին՝ փետրվարի համեմատ՝ 2 տոկոս։
Պետք է արձանագրել սակայն, որ այս տարվա ապրիլին՝ նախորդ տարվա ապրիլի համեմատ աշխատավարձի որոշակի անկում է գրանցվել, որը կազմել է 0,2 տոկոս։
2020 թ-ին միջին անվանական աշխատավարձը կազմել է 189 716 դրամ, որը 2019 թ-ի համեմատ ավելացել է 3,9 տոկոսով։