ԱԺ-ում թեժ է, կառավարության անդամներ են նշանակվել. Օգոստոսի 3-ն ամփոփ Սպասվում է առանց տեղումների եղանակ Քարտով վճարումներ չեն ընդունում․ քաղաքացիները ահազանգում են, ԿԲ-ն՝ պարզաբանում Տոկիո-2020․ Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր Որ ընդդիմությունը չշեղվի իր օրակարգից եւ իշխանությունը հասկանա՝ աշխատանքը այլընտրանք չունի Սա ոչ առաջին դեպքն է, ոչ էլ վերջինը, որ հենց Էրդողանն ու իր մերձավոր շրջապատը հրդեհներ են սանձազերծում, հետո փորձում բարդել քրդերի կամ արտաքին ուժերի վրա. Հակոբ Չաքրյան Վահե Հակոբյանի ճեպազրույցը Մայիսի 14–ին ինչպե՞ս կարող էիք մասնակցել ապրիլյան պատերազմին. Արթուր Խաչատրյանը՝ Արշակյանին Լրագրողներն ԱԺ-ում ստորագրահավաք են սկսել՝ պահանջելով չեղարկել սահմանափակումները Կարելի՞ է սպասել, որ մեր թիկունքում նստած որևէ իր, համակարգիչ, կարող եք նետել՝ չտիրապետելով էմոցիաներին. Խամոյանը՝ Արշակյանին ՍԴ որոշումից հետո ԲՈՒՀ-երի հոգաբարձուների խորհրդի ձևավորման նախկինում առկա համամասնությունը պետք է պահպանվի. Արմեն Ավետիսյան Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց ԱԺ փոխնախագահ
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ինչու պետք է վերցնել մանդատները եւ ինչ պետք է անել խորհրդարանում՝ «չընդդիմության» օրինակը աչքի առաջ ունենալով

Վազող տող

Ներքաղաքական օրակարգի թիվ մեկ թեման այս օրերին ընդդիմության մանդատներ վերցնել-չվերցնելն է։

Այս առումով կարծիքները երկու խմբի են բաժանվում, ոմանք ասում են, որ պետք չէ վերցնել մանդատները, միեւնույն է, իշխանությունը կանի սրտի ուզածը, պետք է տանել երկիրը խորհրդարանական ճգնաժամի ։ Երկրորդ խումբը պնդում է, որ չի կարելի նման անպատասխանտվություն դրսեւորել ընտրողների նկատմամբ, չէ՞ որ քվե տվողները հույս են ունեցել, որ իրենց ձայնը լսելի կլինի։

Մանդատները չվերցնելու իրավաքաղաքական ասպեկտին արդեն իսկ անդրադարձել ենք https://armdaily.am/?p=141932&l=am ՝ իր ռիսկերով, առավելություններով եւ թերություններով։ Նկատենք միայն, որ մանդատներ չվերցնելով ընդդիմությունը իսպառ կվերանա, այսինքն՝ ինչպես է շարունակելու իր պայքարը, եթե հանրությունը փողոց դուրս չի գալիս, ԱԺ չեն գնում եղած գործիքակազմը օգտագործելու, իշխանության կյանքը դժոխք դարձնելու համար...։ Հարցազրույցներով եւ ստատուսներո՞վ են ընդդիմություն խաղալու եւ իրենց վստահված հարյուր, հազարավոր մարդկանց ձայնը լսելի դարձնելո՞ւ...։

Սա իրոք լուրջ խնդիր է, որի այլընտրանքը, բնականաբար, մանդատները վերցնելն է։ Հիմա ունենք այն, ինչ ունենք, ընդդիմությունը գուցե հիասթափվել է, բայց այդ հիասթափության պատճառները եւ մեղավորները նաեւ իրենց մեջ պետք է փնտրեն հաջորդիվ սխալներից խուսափելու համար։

Խռովել, նեղանալ, կես ճանապարհից հետ կանգնելը լավ չի խոսում Հայաստանը փրկելու համար իշխանություն ցանկացողների մասին, գնացեք եւ փորձեք փրկել Հայաստան ընդդիմության դիրքերից կամ գոնե խանգարեք, խոչընդոտեք Հայաստանի կործանմանը, այլ ոչ թե զենքերը վայր դրեք։

Վերջիվերջո, ձեր ընտրողը եւս ընդունում է իր պարտությունը, որը կարելի է որակել նաեւ մասսամբ հաղթանակ, բայց միեւնույն ժամանակ, հուսահտությունը եւ հիասթափությունը կործանող է, այնպես որ պետք է գնահատել այն, ինչ կա, հասկանալ պատճառները եւ շարժվել առաջ՝ վերջնական հաղթանակի համար։

Առավել եւս, հանրությունը տեսել է եւ մինչեւ կոկորդը կուշտ է ֆեյք ընդդիմության դերը խաղացողներից, չեզոք ընդդիմադիրներից, իշխանությանը հայհոյողներից, բայց նրա ձեռքը սեղմողներից, Փաշինյանի հրաժարականը պահանջողներից, բայց նրան մեծարգո, հարգարժան, պատվարժանով դիմողներից։

Այս ամենը եղել է բոլորիս աչքի առաջ, այնպես որ սա լավագույն օրինակն է, թե ինչպիսի ընդդիմություն չի կարելի լինել, որովհետեւ նման երկակի խաղերը թանկ են արժենում, 10-15 տոկոս քվեն հաջորդ ընտրությանը դառնում է 2-4 տոկոս եւ կուսակցությունները, գործիչները հայտնվում են պատմության արխիվներում։
«Երրորդ ուժ» կամ «անհասկանալի ընդդիմադիր» չլինելու տեսլականով եւ ընտրողներին չհիասթափեցնելու, նրանց ձայնը լսելի դարձնելու համար «Հայաստան» դաշինքը եւ «Պատիվ ունեմ»-ը պետք է գնան խորհրդարան։

Խորհրդարանում արդեն նրանք պետք է լինեն արմատական ընդդիմություն, իշխանության կյանքը բառիս բուն իմաստով դժոխք դարձնեն, չխնայեն ոչինչ, օգտագործեն խորհրդարանական վերահսկողության բոլոր լծակները, ակտիվ գործունեություն ծավալեն եւ ապացուցեն, որ այս երկրի համար իրենց սիրտը ցավում է, իրենք ավելի կարող ուժ են, ավելի գրագետ, ավելի հայրենասեր, ավելի պրոֆեսիոնալ։
Ընդդիմադիր թիմերը այս պոտենցիալը ունեն, մնում է աշխատասիրություն, ճշմարտախոսություն, ազնվություն եւ իշխանությունը խորհրդարանում բավականին լուրջ դիմադրություն կհանդիպի։

Հատկապես, երբ, ի տարբերություն 7-րդ գումարման ԱԺ-ի, այս անգամ ձայները այնքան բացարձակ չեն, որ կարողանան ամեն ինչ անել։ Այժմ իշխանության համար անգամ մեկ պատգամավորի բացակայությունը, խմբակցությունից դուրս գալը, խաղեր տալը կարող է թանկ նստել։

Եւ, իհարկե, մյուս կարեւոր պատճառը խորհրդարան գնալու այն է, որ մանդատները վերցնելով՝ ընդդիմությունը հաստատում է, որ չի հրաժարվել իր պայքարից, ընդունում է, որ ինքը հաղթել է դեռ մարտերից մեկը, բայց ահեղ ճակատամարտը դեռ առջեւում է։
Նոր ԱԺ-ն դեռ չի կազմավորվել, սակայն արդեն իսկ կան գնահատականներ եւ կանխատեսումներ, որ այն 1,5-2 տարվա կյանք է ունենալու։ Ամենեւին էլ զարմանալի չի լինի, որ որոշ ժամանակ անց նորից ներքաղաքական ճգնաժամ եւ համընդհանուր դժգոհություններ լինեն եւ նոր ընտրություններ նշանակվեն։
Հիմա, եթե ընդդիմությունը չվերցնի մանդատները եւ խորհրդարան չգնա, ինչ երեսով է իքս ժամանակ հետո հայտնվելու եւ վստահության քվե խնդրելու, երբ տրված քվեն չօգտագործեց։

Եւ վերջապես, եթե արմատական ընդդիմադիր լինելու եւ իր պրոֆեսիոնալ որակները լավագույնս ցուցադրելու շանսը այս ուժերը բաց թողնեն հաջորդ ընտրությանը արդեն կհայտնվեն նոր ընդդիմադիր ուժեր, որոնք իրենցով կանեն հանրության ընդդիմադիր հատվածի ձայները։ Կհայտնվեն ուժեր, որոնք արդեն սրբադասված եւ փրկության ծրագրերով կգան ընդդիմանալու թե իշխանությանը, թե ընդդիմությանը, որը կհամարեն, որ չարաշահել է ժողովրդի վստահությունը։

Արդեն իսկ ակնհայտ է, որ այսօր, այսպես ասած, անգամ ընդդիմադիր դաշտից են մեղադրանքներ հնչում այս ուժերի հասցեին, թե «բա տեսեք, դուք չկարողացաք հեռացնել Փաշինյանին, դա կանի այս տղեն, դա կանենք մենք»։

Իսկ «այդ տղեն» կամ այսպես ասած 3-րդ սերնդի ընդդիմություն հավակնում է լինել Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը։ Թե ինչքանով կհաջողվի Մինասյանին լինել հաջորդ իշխանությունը՝ կախված է այսօրվա ընդդիմությունից եւ նրանց քայլերից։

Հայերը բազում դժվարությունների միջով են անցնում. Էմանուել Մակրոնը գրառում է կատարել
Ռուս խաղաղապահները ժամանակակից մարտի վարման պարապմունքներ են անցկացրել Արցախում
Օգոստոսին Արցախում կանցկացվի սոցիալական բիզնեսի շաբաթ և Արցախի պետական համալսարանում կհիմնվի սոցիալական բիզնեսի կենտրոն
Տեղ համայնքում իրականացվող լայնածավալ աշխատանքներին կավելանա ևս մի քանիսը
Ադրբեջանցիները գողացել են Սյունիքի մարզի Կապանի Ճակատեն և Դավիթ Բեկ գյուղերի 3 ընտանիքի պատկանող 8 կով և 1 ցուլ. ստուգված ահազանգեր ՄԻՊ-ին
Արտոնությունից կօգտվեն նաև նախնական մասնագիտական կրթական ծրագրով ընդունված անձինք․ ԿԳՄՍՆ
Հետաձգվում է Քանաքեռ-Զեյթունում գազամատակարարման վերականգնումը
Հրդեհ՝ Երևանում․ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
Ինչպե՞ս է լինում, որ հեռախոսահամարի միջոցով գտնում են ֆեյսբուքի օգտահաշիվը․ ԱՏՊԳ-ն մեկնաբանում է
Ռուստամ Բադասյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ
Տոկիո-2020. Կողմնակալ մրցավարությամբ մեզ զրկեցին մեդալից ու մեդալի գույնը փոխեցին. Գևորգ Ալեքսանյան
Դատախազությունը քրգործ է հարուցել փոքր ՀԷԿ-ի շահագործման առերևույթ կեղծ ջրօգտագործման թույլտվության ներկայացման առթիվ
Մենք գնալու ենք Ադրբեջանի հետ սահմանին իրադրության դիվանագիտական, քաղաքական լուծման ճանապարհով. Փաշինյան
Ադրբեջանում անտառներ են վառվում
Պահանջում ենք անհապաղ վերացնել ԱԺ–ում ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ կիրառվող սահմանափակումները. հայտարարություն
Թուրքիան առանց հիմնավորման արգելում է հայկական օդանավերի մուտքն իր երկինք. Hetq.am
Մեծագույն խնդիրն է ԶՈՒ բարեփոխումների գործընթացն առավելագույն թափով իրականացնելը. վարչապետը ԶՈՒ բարձրագույն սպայակազմին է ներկայացրել Պաշտպանության նորանշանակ նախարարին
Գողություն է կատարվել Սուրբ Աստվածածին եկեղեցուց
Ստեփանակերտից դուրս ես գալիս և խենթանում՝ ամենուր ադրբեջանական դրոշներ են. Արցախի ԱԺ պատգամավոր
Փոխհրաձգություն Պենտագոնի շենքի մոտ. կա մեկ զոհ և երկու վիրավոր
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի մասնակցությամբ ամփոփվել են ԲԸՏՄ 2021թ. 1-ին կիսամյակում կատարված աշխատանքները
Գողություն՝ Սևանի հանգստյան գոտում. ոստիկանություն
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է 6 աճյուն
Հայաստանում Իրանի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ
Ցավոք, ուժեղ ցնցումները դեռ առջևում են. Արման Աբովյան
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարարին
ԱԺ-ում թեժ է, կառավարության անդամներ են նշանակվել. Օգոստոսի 3-ն ամփոփ
Ադրբեջանական ԶՈՒ-ն անօրինական զբաղեցնում է ՀՀ քաղաքացիներին պատկանող ճանապարհները ու հողատարածքները․Արման Թաթոյան
Շարունակվում են սպիտակ արագիլների աղտոտման պատճառների բացահայտմանն ուղղված աշխատանքները
Դոլարի փոխարժեքն աճել է
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Քարտով վճարումներ չեն ընդունում․ քաղաքացիները ահազանգում են, ԿԲ-ն՝ պարզաբանում
Առաջիկայում Մարտակերտն առնվազն 500 նոր բնակարան կունենա. ԱՀ նախագահը խորհրդակցություն է անցկացրել
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ
Տեղի է ունեցել հայ խաղաղապահների առաքելության փոխանցման արարողություն
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Համլետ Բատիկյանը ազատվել է ՏԿԵ նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից
ԱԺ նիստն ավարտվեց. Հակոբ Արշակյանի քվեարկությունը տեղի կունենա վաղը
Լիանա Ղալթաղչյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից
Տոկիո-2020․ Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
Որ ընդդիմությունը չշեղվի իր օրակարգից եւ իշխանությունը հասկանա՝ աշխատանքը այլընտրանք չունի
«Կարգին» Վաղո VS ԱԺ Վաղարշակ (տեսանյութ)
Ճնշումները, իրենց առաքելությանը հավատարիմ Դատավորների նկատմամբ շարունակվում են. Միրզոյանի ծեծի գործով դատավորի նկատմամբ վարույթ է հարուցվել. փաստաբան
Ուզբեկստանում չպատվաստված անձանց կհեռացնեն աշխատանքից
Առուշ Առուշանյանի գործով ՀՀ վերաքննիչ դատարանը կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակի օգոստոսի 5-ին. փաստաբան
Սա ոչ առաջին դեպքն է, ոչ էլ վերջինը, որ հենց Էրդողանն ու իր մերձավոր շրջապատը հրդեհներ են սանձազերծում, հետո փորձում բարդել քրդերի կամ արտաքին ուժերի վրա. Հակոբ Չաքրյան
Խոսքը գնում է աշխատանքի համակարգման մասին. Սիմոնյանը՝ լրագրողների՝ ԱԺ-ում ազատ տեղաշարժի սահմանափակումների մասին
Վահե Հակոբյանի ճեպազրույցը
Ձեր գոռգոռոցների պատճառով նույնիսկ իմ ձայնը չի լսվում. ԱԺ-ում վիճաբանություն սկսվեց
Ես որևէ առնչություն չունեմ հայրիկիս՝ դատարանի նախագահի պաշտոնում նշանակվելու հետ. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյան
Ալֆրեդ Վարդանյանը նշանակվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™