Պաշտպանության նախարարը պետք է հեղինակություն լինի իր մարտական ընկերների շրջանակում, այո, այս կամ այն չափով Կարապետյանը հեղինակություն է. Հայկ Նահապետյան Հակառակորդը կրակոցներ է արձակել ՀՀ ՊՆ մարտական դիրքի ուղղությամբ. վնասվել է ավտոմեքենան Տարոն Մարգարյանը ԱԺ ճաշարանում 20 հազար դրամ թեյավճար է թողել Զրահամեքենա, մեծաթիվ ոստիկանական ուժեր. ինչպես են պատրաստվել ԱԺ առաջին նիստին Խորհրդարանական ուժերն առաջադրեցին ԱԺ փոխնախագահների թեկնածուներին Ընդդիմությունը կվիճարկի ԱԺ նախագահի ընտրությունը ՍԴ-ում Խորհրդարանական ընդդիմության «մաստեր-կլասը»՝ օր ու արեւ չտալ իշխանություններին Ալեն Սիմոնյանն ընտրվեց ԱԺ նախագահ Այս խորհրդարանում գործ ունենք չպայմանավորվող ընդդիմության հետ, ինչը նախկինում չի եղել․ Արմեն Բադալյանը՝ 8-րդ գումարման խորհրդարանի որակի և տևողության մասին Մենք կշարունակենք աշխատել, նույնիսկ եթե ընդդիմությունը բոյկոտի ԱԺ աշխատանքները․ Ռուստամ Բաքոյան Ադրբեջանը շարունակելու է հիմնականում երկու ուղղությամբ իր աշխատանքներն ու գործողությունները. Տիգրան Աբրահամյան Ընդդիմությունը լքեց ԱԺ նիստը՝ Ալեն Սիմոնյանի թեկնածությունը քննարկելու ժամանակ
Լավագույն տեսանյութերը. Youtube


ՊԵԿ երկու հարկային տեսուչի և ՍՊԸ տնօրենին մեղադրանք է առաջադրվել

Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2018-2019 թթ. ցորենի ներմուծմամբ, ալյուրի արտադրությամբ և վաճառքով զբաղվող ՍՊ ընկերությունն առանց համապատասխան հաշիվ-ապրանքագրեր կազմելու, տարբեր անձանց և տնտեսվարողների վաճառել է ցորեն, ալյուր և այլ հացահատիկեղեն, որի հետևանքով ընկերությունում առաջացած ալյուրի և ցորենի պակասորդին օրինական ձևակերպում տալու նպատակով՝ 2018 թ. ապրիլի 9-ից մինչև 2019թ. փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում մի շարք անհատ ձեռնարկատերերի անունով ՍՊ ընկերության կողմից դուրս են գրվել «Անապրանք» հարկային հաշիվներ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020 թ. փետրվարի 17-ից մինչև մարտի 18-ն ընկած ժամանակահատվածում նշված ընկերությունում իրականացված համալիր հարկային ստուգման շրջանակներում ՀՀ ՊԵԿ երկու հարկային գլխավոր հարկային տեսուչներ, պարզելով, որ ՍՊ ընկերության կողմից գործունեությունը դադարեցրած հինգ տնտեսվարողների անվամբ դուրս են գրվել հարկային հաշիվներ և կասկածներ ունենալով դրանց «անապրանք» լինելու վերաբերյալ, 2020 թ. փետրվարի 17-ին ՍՊ ընկերության Էջմիածին քաղաքում գտնվող արտադրամասում իրականացրել են գույքագրում: Արդյունքում պարզվել է, որ հաշվապահական հաշվառման տվյալների հետ համեմատած՝ առկա է ընդհանուր 192.386.284 ՀՀ դրամի ցորենի և ալյուրի ծավալների պակասորդ, որի մասին տեսուչները հայտնել են հաշվարկների մասնակից՝ ՍՊ ընկերության հաշվապահական հաշվառումն իրականացնող ՍՊԸ տնօրենին:

Ցորենի ներմուծմամբ, ալյուրի արտադրությամբ և վաճառքով զբաղվող ՍՊԸ տնօրենը, տեղեկանալով, այս մասին և մտավախություն ունենալով, որ ստուգման ընթացքում, բացի պակասորդից, կբացահայտվեն նաև ընկերության կողմից իրականացված վերոհիշյալ «անապրանք» գործարքները ևս, ՊԵԿ տեսուչների կողմից հայտնաբերված խախտումները չարձանագրելու դիմաց իր կողմից կաշառք տալու մտադրության մասին տեղեկացրել է հաշվապահական հաշվառումն իրականացնող ՍՊԸ տնօրենին: Վերջինս հեռախոսազանգերի միջոցով կազմակերպել է ՍՊ ընկերության տնօրենի և հարկային տեսուչների հանդիպումն իր գրասենյակում՝ իր հերթին խնդրելով նախքան ակտը կազմելը հանդիպել և քննարկել:

2020 թ. մարտի 3-ին նշված գրասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ տեսուչները ՍՊ ընկերության տնօրենի օգտին իրենց լիազորությունների շրջանակներում գործողություններ չկատարելու համար, վերջինիցս որպես կաշառք պահանջել են առանձնապես խոշոր չափերով՝ 14.807.400 ՀՀ դրամին համարժեք 30.000 ԱՄՆ դոլար գումար: ՍՊԸ տնօրենն ընդունելով առաջարկը՝ միաժամանակ հայտնել է, որ պահանջված գումարը միանգամից տալու հնարավորություն, չունի: Վերջինս խնդրել է այն վճարել մաս-մաս՝ 10.000 ական ԱՄՆ դոլարով՝ խոստանալով առաջին մասը տալ ստուգման զրոյական ակտը ստանալու օրը: Համաձայնելով առաջարկի հետ՝ տեսուչներից մեկը հաշվապահական հաշվառումն իրականացնող ՍՊԸ տնօրենին դրդել է 2020 թ. փետրվարի 19-ի թվագրմամբ կազմել գույքագրման նոր ակտ և ընկերության մնացորդը նշել հաշվապահական հաշվառման տվյալներին համապատասխան՝ հայտնաբերված պակասորդը քողարկելու, հետևաբար նաև այն չարձանագրելու, այդ հիմքով տուգանք չկիրառելու համար:

ՀՀ ՊԵԿ աշխատակիցները, ՍՊԸ տնօրենից կաշառք ստանալու շուրջ ձեռք բերված հանցավոր պայմանավորվածությունից, ելնելով, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ և ՍՊԸ-ում անցկացված ստուգման արդյունքներով 2020թ. մարտի 19-ին կազմելով պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող ակտը՝ դրանում տվյալներ չեն նշել ստուգման արդյունքներով հայտնաբերված պակասորդի, դրանից բխող կիրառելի 96.193.142 ՀՀ դրամ տուգանքի մասին, փոխարենը՝ կեղծ տվյալներ են ներառել ստուգման արդյունքներով խախտումներ չհայտնաբերելու մասին՝ դրանով իսկ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին:

Նշված ստուգման ակտը կազմելուց հետո, այն ՍՊԸ տնօրենի ստորագրմանը ներկայացնելու և պայմանավորված կաշառքի գումարի մի մասը ստանալու նպատակով ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում 2020 թ. մարտի 20-ին Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում ՍՊԸ տնօրենը հանդիպել է տեսուչներից մեկին, նրան փոխանցել խոստացած կաշառքի գումարի մի մասը՝ 4.000.000 ՀՀ դրամը, իսկ վերջինս ՍՊԸ տնօրենին է փոխանցել խախտումներ չհայտնաբերելու մասին ստուգման ակտը: Կաշառքի գումարը փոխանցելուց անմիջապես հետո ՍՊԸ տնօրենը և տեսուչներից մեկը բռնվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հարկային տեսուչներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-325-րդ հոդվածի 1-ին մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, մյուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ ՍՊԸ տնօրենին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նշված երեք մեղադրյալների վերաբերյալ քրեական գործից մասն անջատվել և առանձնացվել է առանձին վարույթում, նախաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ես չեմ կարծում, որ պատգամավորների աշխատավարձերի բարձրացման կարիք կա այս պահին. Ռուբինյան
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 237 նոր դեպք, ունենք 156 առողջացած, մահվան դեպք չի արձանագրվել
Պաշտպանության նախարարը պետք է հեղինակություն լինի իր մարտական ընկերների շրջանակում, այո, այս կամ այն չափով Կարապետյանը հեղինակություն է. Հայկ Նահապետյան
Արոնյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Մայրաքաղաքի ապօրինի կառուցված շինությունների ապամոնտաժումը շարունակվում է (տեսանյութ)
Ինչու է Ռուբեն Ռուբինյանը մի քանի ամիս անցկացրել Թուրքիայում
Հակառակորդը կրակոցներ է արձակել ՀՀ ՊՆ մարտական դիրքի ուղղությամբ. վնասվել է ավտոմեքենան
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Տարոն Մարգարյանը ԱԺ ճաշարանում 20 հազար դրամ թեյավճար է թողել
Զրահամեքենա, մեծաթիվ ոստիկանական ուժեր. ինչպես են պատրաստվել ԱԺ առաջին նիստին
2021թ. հուլիսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 121 երեխա՝ 64 տղա և 57 աղջիկ
Խորհրդարանական ուժերն առաջադրեցին ԱԺ փոխնախագահների թեկնածուներին
Ստացվել է 12 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ
Ընդդիմությունը կվիճարկի ԱԺ նախագահի ընտրությունը ՍԴ-ում
ԱԺ-ն շարունակում է առաջին նստաշրջանի աշխատանքները. ՈՒՂԻՂ
Այս փուլում որոշում եմ կայացրել զերծ մնալ որևէ գործում մասնակցություն ունենալուց․ Սոֆյա Հովսեփյան
Օրվա աստղագուշակ
Սահմռկեցուցիչ դեպք Սևանում. Mercedes-ը վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին, ում մարմինը բաժանվել է մի քանի մասերի
Երևանում եռյակ է ծնվել՝ 3 տղա (լուսանկարներ)
«Ժողովուրդ».ՔՊ-ն սպասում է «Հայաստան» դաշինքին
«Ժողովուրդ». Ով կզբաղեցնի զինդատախազի պաշտոնը, և ինչ է սպասվում Արթուր Դավթյանին. Փաշինյանը որոշումներ է կայացրել
«Հրապարակ». Ինչու ոմանք հատուկ շապիկներով չէին
«Փաստ». «Նոր» կարգավիճակում՝ նոր այցեր
Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը ՕԽ կիսաեզրափակիչում է, նա ունի առնվազն բրոնզե մեդալ
«Ժողովուրդ». Ով է Գագիկ Ջհանգիրյանի լուր բերող խորհրդականը
«Հրապարակ». Իշխանությունը մի ամբողջ գումարտակ զորք էր տեղակայել ԱԺ տարածքում
«Ժողովուրդ». Ինչ տակտիկա է մշակել իշխող խմբակցությունը
«Փաստ». Ի՞նչ պաշտոն կստանձնի Տիգրան Ավինյանը. Նրա քաղաքական կարիերան չի ավարտվում
«Հրապարակ». «Պատիվ ունեմ»-ին էլ հանձնաժողով կհասնի
«Հրապարակ». ԱԺ ընդդիմությունը որոշել է դիմել ՍԴ. Օգտվելու են ԲՀԿ-ի փորձից
Լույս չի լինի
Արժանապատվությունը խախտող պայմաններ Շիրակի և Արագածոտնի դատարանների ազատությունից զրկվածներին պահելու խցերում.ՄԻՊ
Իմ դեմքը, երբ իմացա «ապօրինի գույք փնտրողների» «խիստ գաղտնի» «լայնամասշտաբ գործողությունների պլանի» մասին. Ռուզաննա Խաչատրյան
Ավտովթար Արագածոտնի մարզում. 34–ամյա վարորդը Mercedes-ով նոր կառուցվող ճանապարհին բախվել է քարերին. կան վիրավորներ
Վթարային ջրանջատում Աջափնյակում
Վահան Քերոբյանը գործարարներին է ներկայացրել կառավարության նոր ծրագրի տնտեսական հատվածը
Լիտվան Բելառուսի հետ սահմանին կկառուցի փշալարերով պատված 4 մետրանոց պատ
«Բոլոր առողջ ուժերին կոչ եմ անում պատրաստ լինել պաշտպանել Հայաստանը». Արման Բաբաջանյան
ՊԵԿ տեսուչները խոշոր կաշառք են պահանջել ՀԴՄ կտրոն չտալն անտեսելու համար
Հայ ռազմագերիներին Հայաստան վերադարձնելու գործընթացը շարունակվում է․ Նարեկ Ղահրամանյան
Մահացել է «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունը
Քննվել է Առուշ Առուշանյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը
Այսօր ավարտում եմ պաշտոնավարումս ՀՀ փոխվարչապետի մամուլի քարտուղարի կարգավիճակում․ Նժդեհ Հովսեփյան
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին հորդորել է չայցելել Վրաստան
ԱՀ դատախազությունը հրաժարվել է ՀՀ ՓՊ անդամի նկատմամբ մեղադրանքից, դատարանը կայացրել է արդարացման դատավճիռ
Զարուհի Բաթոյանը հատուկ շնորհակալություն է հայտնում Տիգրան Ավինյանին
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է ԱԱԾ-ի գործողությունները լրագրող Նաիրի Հոխիկյանի նկատմամբ
Կազմված նախընտրական ցուցակի դեպքում ես վստահ չէի, որ այդ սկզբունքը պահպանվում էր․ Տիգրան Ավինյան
Արցախի ԱԺ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ալեն Սիմոնյանին
Պարեկային ծառայությունը հասանելի կլինի նաև Լոռու և Շիրակի մարզերում․ ոստիկանություն
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™