ԱԺ-ում թեժ է, կառավարության անդամներ են նշանակվել. Օգոստոսի 3-ն ամփոփ Սպասվում է առանց տեղումների եղանակ Քարտով վճարումներ չեն ընդունում․ քաղաքացիները ահազանգում են, ԿԲ-ն՝ պարզաբանում Տոկիո-2020․ Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր Որ ընդդիմությունը չշեղվի իր օրակարգից եւ իշխանությունը հասկանա՝ աշխատանքը այլընտրանք չունի Սա ոչ առաջին դեպքն է, ոչ էլ վերջինը, որ հենց Էրդողանն ու իր մերձավոր շրջապատը հրդեհներ են սանձազերծում, հետո փորձում բարդել քրդերի կամ արտաքին ուժերի վրա. Հակոբ Չաքրյան Վահե Հակոբյանի ճեպազրույցը Մայիսի 14–ին ինչպե՞ս կարող էիք մասնակցել ապրիլյան պատերազմին. Արթուր Խաչատրյանը՝ Արշակյանին Լրագրողներն ԱԺ-ում ստորագրահավաք են սկսել՝ պահանջելով չեղարկել սահմանափակումները Կարելի՞ է սպասել, որ մեր թիկունքում նստած որևէ իր, համակարգիչ, կարող եք նետել՝ չտիրապետելով էմոցիաներին. Խամոյանը՝ Արշակյանին ՍԴ որոշումից հետո ԲՈՒՀ-երի հոգաբարձուների խորհրդի ձևավորման նախկինում առկա համամասնությունը պետք է պահպանվի. Արմեն Ավետիսյան Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց ԱԺ փոխնախագահ
Լավագույն տեսանյութերը. Youtube


Հայաստանում ռուս խաղաղապահների ներկայությունը չի կարող երկարատև լինել. Կարեն Հովհաննիսյանը՝ Գեղարքունիքի մարզում ռուս դիրքապահներ տեղակայելու մասին

Հարցազրույց

ArmDaily.am-ը զրուցել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ:

-Պարոն Հովհաննիսյան, Գեղարքունիքի մարզպետը հայտարարեց, որն էլ հաստատեց ԳՇ պետ Ա. Դավթյանը, որ Գեղարքունիքի մարզում ռուս դիրքապահներ տեղակայելու շուրջ ռուսական կողմի հետ բանակցություններ են ընթանում: Ռուս սահմանապահների ներկայությունը որքանո՞վ կնպաստի մեր տարածքային ու անվտանգային խնդիրների լուծմանը:

-Իրականում, այսօր դրված է ոչ թե տարածքային խնդիրների կարգավորման հարցը, այլ դրված է բնակչության անվտանգության հարցը, որը լուրջ վտանգների առջև է կանգնած: Դրա մասին են փաստում այն բազմաթիվ դեպքերը, որոնք տեղի ունեցան վերջին շրջանում: Դժվարանում եմ ասել, թե ինչ խնդիրների առաջ կկանգնենք, քանի որ ստացվում է այնպես, որ, ըստ էության, մեր երկրի տարածքում հայելային տարբերակով մեր զորքերը պետք է հետ քաշենք և դրա դիմաց Ադրբեջանն իր զորքը մեր երկրից պետք է հետ քաշի, իսկ արդյունքում կարծես թե դրանով ոչ մի հարց էլ չի լուծվում: Ըստ էության, խաղաղապահները ձևավորում են մարդու իրավունքների պաշտպանի առաջարկած այն անվտանգության գոտի կոչվածը երբ երկու կողմերը հետ են քաշվում, իսկ մեջտեղում կանգնում են ռուս խաղաղապահները:

-Մեր զորքը մեր տարածքում նորից հետ քաշելով արդյո՞ք տարածքային զիջման չենք գնում:

-Իհարկե: Տվյալ դեպքում զիջում ենք տարածքներ: Եթե պետք է կանգներ խաղաղապահներ, ապա ադրբեջանական զորքը առնվազն իր սահմանից պետք է հետ գնար, հայկական կողմն էլ իր սահմանից: Բայց հիմա Ադրբեջանը գտնվում է հայկական տարածքում և ասում է, որ այստեղից ետ կքաշվի, եթե Հայաստանն իր տարածքում կրկին հետ քաշվի: Ստացվում է, որ ադրբեջանական զորքը մեր տարածքից դուրս է գալիս և գնում է իր սահմաններում է տեղակայվում, իսկ խաղաղապահները գալիս և տեղավորվում են մեր տարածքում և տարածքային անվտանգության գոտին ձևավորում են ՀՀ տարածքների հաշվին:

-Պարոն Հովհաննիսյան, դուք ասում եք, որ Թուրքիան և Ադրբեջանը տարածաշրջանում նոր պատերազմ են պլանավորում, որում ներքաշելու են Ռուսաստանին և Իրանին: Ինչ հիմքեր ունի ձեր այս կանխատեսումը:

-Իրականում Թուրքիան տարածաշրջանում շատ մեծ ներկայացվածություն ունենալու ցանկություն ունի և իր բոլոր գործողությունները դրան են տանում: Թուրքիայի նկրտումները չեն սահմանափակվում միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնմամբ, այլ Թուրքիան և Ադրբեջանը ցանկություն ունեն ցամաքային ճանապարհով կապվել իրար: Այստեղ արդեն բախվում են Իրանի և Ռուսաստանի շահերը: Բանն այն է, որ Թուրքիան ոչ թե խնդիր ունի միայն Ադրբեջանի վրա տարածել իր վերահսկողական գործառույթները, այլև Հայաստանի վրա, որը ուղիղ դեմ է Ռուսաստանի և Իրանի շահերին: Օրինակ, Իրանը հայտարարեց, որ իր համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է: Իսկ Ռուսաստանի համար կարմիր գիծն Ադրբեջանում է թուրքական ռազմաբազաների տեղակայումն է, որի դեմ ինքը պայքարում է: Կարևոր է նաև նշել, որ տարածաշրջանում դերերի բաշխման ու ազդեցության ոլորտ ձևավորելու համար կռիվ է գնում և այդ կռվի կողմերն են՝ մի կողմից Թուրքիան, մյուս կողմից Ռուսաստանը և Իրանը: Այս հանգամանքները հաշվի առնելով՝ գալիս ենք այն եզրահանգման, որ առաջիկայում մենք կարող ենք ականատես լինել նոր ռազմական բախումների, որոնց մասնակից կլինեն Ռուսաստանը և Իրանը, որոնք ասելու են, որ պաշտպանում են Հայաստանի շահերը՝ հղում անելով այս կամ այն պայմանագրի կետին:

-Ինչի՞ն պետք է պատրաստ լինի Հայաստանը:

-Հայաստանը պետք է պատրաստ լինի պատերազմին: Մենք ամեն րոպե պետք է պատրաստ լինենք պատերազմի, որովհետև Հայաստանում ռուս խաղաղապահների ներկայությունը չի կարող երկարատև լինել, նրանց տեղակայումը խնդրի կարճաժամկետ լուծում է միայն: Ինչ պայմանագիր էլ ստորագրվի, միևնույնն է, մենք կանգնելու ենք խնդրի առաջ: Մինչև մենք չունենանք բնական անվտանգային գոտիներ, Հայաստանի Հանրապետությունը հանգիստ լինել չի կարող:

Իզաբելա Սուլթանյան

Հայերը բազում դժվարությունների միջով են անցնում. Էմանուել Մակրոնը գրառում է կատարել
Ռուս խաղաղապահները ժամանակակից մարտի վարման պարապմունքներ են անցկացրել Արցախում
Օգոստոսին Արցախում կանցկացվի սոցիալական բիզնեսի շաբաթ և Արցախի պետական համալսարանում կհիմնվի սոցիալական բիզնեսի կենտրոն
Տեղ համայնքում իրականացվող լայնածավալ աշխատանքներին կավելանա ևս մի քանիսը
Ադրբեջանցիները գողացել են Սյունիքի մարզի Կապանի Ճակատեն և Դավիթ Բեկ գյուղերի 3 ընտանիքի պատկանող 8 կով և 1 ցուլ. ստուգված ահազանգեր ՄԻՊ-ին
Արտոնությունից կօգտվեն նաև նախնական մասնագիտական կրթական ծրագրով ընդունված անձինք․ ԿԳՄՍՆ
Հետաձգվում է Քանաքեռ-Զեյթունում գազամատակարարման վերականգնումը
Հրդեհ՝ Երևանում․ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
Ինչպե՞ս է լինում, որ հեռախոսահամարի միջոցով գտնում են ֆեյսբուքի օգտահաշիվը․ ԱՏՊԳ-ն մեկնաբանում է
Ռուստամ Բադասյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ
Տոկիո-2020. Կողմնակալ մրցավարությամբ մեզ զրկեցին մեդալից ու մեդալի գույնը փոխեցին. Գևորգ Ալեքսանյան
Դատախազությունը քրգործ է հարուցել փոքր ՀԷԿ-ի շահագործման առերևույթ կեղծ ջրօգտագործման թույլտվության ներկայացման առթիվ
Մենք գնալու ենք Ադրբեջանի հետ սահմանին իրադրության դիվանագիտական, քաղաքական լուծման ճանապարհով. Փաշինյան
Ադրբեջանում անտառներ են վառվում
Պահանջում ենք անհապաղ վերացնել ԱԺ–ում ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ կիրառվող սահմանափակումները. հայտարարություն
Թուրքիան առանց հիմնավորման արգելում է հայկական օդանավերի մուտքն իր երկինք. Hetq.am
Մեծագույն խնդիրն է ԶՈՒ բարեփոխումների գործընթացն առավելագույն թափով իրականացնելը. վարչապետը ԶՈՒ բարձրագույն սպայակազմին է ներկայացրել Պաշտպանության նորանշանակ նախարարին
Գողություն է կատարվել Սուրբ Աստվածածին եկեղեցուց
Ստեփանակերտից դուրս ես գալիս և խենթանում՝ ամենուր ադրբեջանական դրոշներ են. Արցախի ԱԺ պատգամավոր
Փոխհրաձգություն Պենտագոնի շենքի մոտ. կա մեկ զոհ և երկու վիրավոր
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի մասնակցությամբ ամփոփվել են ԲԸՏՄ 2021թ. 1-ին կիսամյակում կատարված աշխատանքները
Գողություն՝ Սևանի հանգստյան գոտում. ոստիկանություն
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է 6 աճյուն
Հայաստանում Իրանի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ
Ցավոք, ուժեղ ցնցումները դեռ առջևում են. Արման Աբովյան
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարարին
ԱԺ-ում թեժ է, կառավարության անդամներ են նշանակվել. Օգոստոսի 3-ն ամփոփ
Ադրբեջանական ԶՈՒ-ն անօրինական զբաղեցնում է ՀՀ քաղաքացիներին պատկանող ճանապարհները ու հողատարածքները․Արման Թաթոյան
Շարունակվում են սպիտակ արագիլների աղտոտման պատճառների բացահայտմանն ուղղված աշխատանքները
Դոլարի փոխարժեքն աճել է
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Քարտով վճարումներ չեն ընդունում․ քաղաքացիները ահազանգում են, ԿԲ-ն՝ պարզաբանում
Առաջիկայում Մարտակերտն առնվազն 500 նոր բնակարան կունենա. ԱՀ նախագահը խորհրդակցություն է անցկացրել
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ
Տեղի է ունեցել հայ խաղաղապահների առաքելության փոխանցման արարողություն
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Համլետ Բատիկյանը ազատվել է ՏԿԵ նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից
ԱԺ նիստն ավարտվեց. Հակոբ Արշակյանի քվեարկությունը տեղի կունենա վաղը
Լիանա Ղալթաղչյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից
Տոկիո-2020․ Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
Որ ընդդիմությունը չշեղվի իր օրակարգից եւ իշխանությունը հասկանա՝ աշխատանքը այլընտրանք չունի
«Կարգին» Վաղո VS ԱԺ Վաղարշակ (տեսանյութ)
Ճնշումները, իրենց առաքելությանը հավատարիմ Դատավորների նկատմամբ շարունակվում են. Միրզոյանի ծեծի գործով դատավորի նկատմամբ վարույթ է հարուցվել. փաստաբան
Ուզբեկստանում չպատվաստված անձանց կհեռացնեն աշխատանքից
Առուշ Առուշանյանի գործով ՀՀ վերաքննիչ դատարանը կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակի օգոստոսի 5-ին. փաստաբան
Սա ոչ առաջին դեպքն է, ոչ էլ վերջինը, որ հենց Էրդողանն ու իր մերձավոր շրջապատը հրդեհներ են սանձազերծում, հետո փորձում բարդել քրդերի կամ արտաքին ուժերի վրա. Հակոբ Չաքրյան
Խոսքը գնում է աշխատանքի համակարգման մասին. Սիմոնյանը՝ լրագրողների՝ ԱԺ-ում ազատ տեղաշարժի սահմանափակումների մասին
Վահե Հակոբյանի ճեպազրույցը
Ձեր գոռգոռոցների պատճառով նույնիսկ իմ ձայնը չի լսվում. ԱԺ-ում վիճաբանություն սկսվեց
Ես որևէ առնչություն չունեմ հայրիկիս՝ դատարանի նախագահի պաշտոնում նշանակվելու հետ. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյան
Ալֆրեդ Վարդանյանը նշանակվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™