Պիտի բոլորը զգան, որ հայերը կան, կմնան ու կլինեն. հարցում (տեսանյութ) Եռաբլրում. Պաշտպանության նախարարը ֆիդայու թոռ էր, ինչի չի գալիս պատասխան տա սխալների համար Եռաբլրում. Գումարտակի թիկունքն արդեն դատարկ էր, եթե չնահանջեինք՝ ոչ մեկ ողջ չէր մնա Եռաբլրում. Մինչև հիմա ձայնն ականջիս մեջ է, կանչում էր՝ մամ, երևի երեխաս օգնություն էր ուզում, չհասա Եռաբլրում. Նարեկը չասաց, որ վիրավորի հետևից էր գնում, ասաց՝ մտնում է վիրահատության, հեռախոսն անջատվելու էր ԵԱՏՄ մտնելուց հետո Հայաստանը կորցրեց որևէ կարևորություն Ռուսաստանի համար. Արա Պապյան Իրենք թքած ունեն խորհրդարանական ընդդիմության բարձրացրած հարցերի վրա, ուստի, հասկանալի չէ, թե ինչու պատվիրակության կազմում ընդդիմադիրներ չկան. Նաիրա Զոհրաբյան «Արևիք» ազգային պարկում 1000 հա-ից ավել անտառային գոտի է հրդեհվել. Անտառագետ Արարատի մարզպետն իր գործարանից հեռացնո՞ւմ է ողջ սարքավորումները Թույլ չեն տալիս տեսակցել որդուս. Գագիկ Առուշանյան Ինչու Արմեն Սարգսյանն անձամբ չի այցելել Եռաբլուր Արդյոք Արմեն Սարգսյանը պատվաստվե՞լ է կորոնավիրուսի դեմ
Լավագույն տեսանյութերը. Youtube


Արցախը հիմա է պետականության փլատակների տակ, նրանք ովքեր դեմ են Արցախում ընտրությունների անցկացմանը, խոսում են Ադրբեջանի լեզվով, կատարում են Ադրբեջանի պատվերը. Մետաքսե Հակոբյան

Արցախ եւ մարզեր

Արայիկ Հարությունյանի Ստեփանակերտի հրապարակում հրավիրած հանրահավաքից առաջ ընդդիմադիր մի շարք ուժերի անդամներով հանդիպում պահանջեցինք, որովհետև մտահոգություն ունեինք, որ Արայիկ Հարությունյանը ժողովրդին կտանի բախումների։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանը:։

Նա նշեց, որ իրենք հորդորել էին ուղերձը ժողովրդին հասցնել ուղիղ եթերով, սակայն Հարությունյանը չի համաձայնել։

«Այդ հանդիպման ժամանակ նա մի արտահայտություն արեց, որը մեզ շատ մտահոգեց, նա ասաց՝ «ոչինչ շուտով ժողովրդի այդ ցասումը կսառի»։ Երեկոյան, երբ տեսանք հրապարակում Արթուր Օսիպյանին, ում կերպարը մեզանում միանշանակ չի ընդունվում՝ հասկացանք, թե ինչ նկատի ունի։ Երբ Արայիկ Հարությունյանը իր համակիրներով հանրահավաքից հետո ազատեց հրապարակը, պարզ երևաց, որ նրա համակիրները միայն մի քանի 100 հոգի էին, չնայած, որ ինքը բոլոր լծակներն օգտագործել էր մարդկանց բերելու։ Ակնհայտ է, որ մարդկանց առատությունը պայմանավորված էր նրանով, որ մարդիկ եկել էին ժամը 7-ի հանրահավաքին մասնակցելու համար»։

Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանի հայտարարություններին՝ Հակոբյանն ընդգծեց, որ դրանք նորից պոպուլիստական հայտարարություններ էին, թե իր հրաժարականով քաոս կլինի Արցախում։

«Անգամ այնպիսի ամպագորգոռ բան ասաց, որ պետականության փլատակների տակ կմնան իր հրաժարականը պահանջողները, ինչը իհարկե կեղծիք է։ Կա դրա նորմալ տարբերակը, թե ինչպես հասնել Արցախի իշխանությունների հրաժարականին և ունենալ նոր նախագահ ու չմնալ պետականության փլատակների տակ։ Արցախը հիմա է պետականության փլատակների տակ, որովհետև այն իշխանությունները, որ ասում են, որ հնարավոր չէ անցկացնել ընտրություններ, դրանով քանդում են երկրի պետական բոլոր ինստիտուտները և վտանգում են պետությունը։

Այսինքն, երկրի թիվ մեկ դեմքը կատարում է Փաշինյանի ցանկությունը՝ Արցախի, որպես սուբյեկտ վերացնել և դրանով կատարում է նաև Ադրբեջանի ցանկությունը և պատվերը, որը պարզապես թույլ տալ չի կարելի»։

Անդրադառնալով վստահության հանրաքվե անցկացնելու մասին հնչող հայտարարություններին՝ նա նշեց, որ Արայիկ Հարությունյանն իր տեսակին բնորոշ ձևերով ինքն ուղիղ նման բան չի հայտարարել, դրա մասին խոսել է ԱԺ նախագահը, որ իր կուսակցության կարկառուն դեմքերից է և Արայիկ Հարությունյանի երկար տարիներ կողքը գտնվողը, խոսել են իր արբանյակ կուսակցության. «Միասնական Հայրենիքի» կուսակցության ղեկավարը, այդ կերպ նա ցանկանում էր տրամադրությունները ստուգել, որին մենք հակազդող պատասխաներ ենք տվել։ «Դրանով կարելի է միանգամից խաչ քաշել Արցախի վրա։ Սահմանադրության կամ որևէ օրենքով նման բան չի նախատեսված։

Ինչ է նշանակում նախագահի լեգիտիմությունը հաստատող հանրաքվե անցկացնել․ դա աբսուրդ է։ Եթե նախագահը այդքան վստահ է իր լեգիտիմության վրա՝ կդնի իր թեկնածությունը և կրկին կընտրվի, ի՞նչն է խնդիրը։ Իսկ ինչ վերաբերվում է վտանգներին, ապա նոյեմբերին, երբ հարց բարձրացավ ՏԻՄ ընտրությունների մասին՝ Արայիկ Հարությունյանը կառավարության որոշում կայացրեց, որ մինչև ՏԻՄ ընտրություններին մարտի մեկը տեղի չեն ունենա, ես չեմ համարում տգիտության արդյունք, այլ հատուկ արված քայլ է, երբ պետությունը և այդ պետության իշխանությունները հրաժարվում են ընտրություններից՝ իրենք դրանով քանդում են պետական կառավարման համակարգն ու ինստիտուտները։

Մինչդեռ, ՏԻմ ընտրություններ անցկացնելու դեպքում կարելի էր վերհանել բոլոր օբյեկտիվ և սուբյեկտիվ խնդիրները, որ կարող էին առաջանալ ընտրությունների ժամանակ և դրանից ելնելով հասկանալ, թե ինչպես կարելի է Արցախում անցկացնել ընտրություններ, իսկ ընտրություններ, միանշանակ, և տեխնիկապես, և քաղաքական առումով հնարավոր է։ Իրենք բարձրացնում են այն հարցը, թե երբ Արցախի կարգավիճակի հարցը լուծված չէ ու նման խնդիրների մեջ է Արցախը, ապա ինչպես անցկացնել ընտրություններ։

30 տարի Արցախի ճանաչման հարցը դրված է եղել և կարագավիճակ Արցախը չի ունեցել ինչպես և հիմա, այսինքն, Արցախը հիմա էլ նույն կարգավիճակում է, ինչ անցած 30 տարի, Արցախը կորցրել է իր տարածքի 75 տոկոսը, բայց չի կորցրել իր պետական ինստիտուտները և որպես պետություն գոյություն ունի։ Արցախի բնակչության 30 տոկոսը չի գտնվում Արցախում, եթե տեխնիկական առումով դա է խնդիրը , ապա կարելի է այդ արկղերը դնել այնտեղ, որտեղ Արցախի բնակչությունն է և այդ ընտրությունները կատարել, ինչ մնում է այն հանգամանքին որ աշխարհը չի ճանաչի, ապա աշխարհը երբևէ չի ճանաչել Արցախի ընտրությունները, չեն եղել նման բան, բայց Արցախը իրականացրել է միջազգային չափանիշներով ընտրություններ և կայացրել է։

Եթե ուշադիր եք Ադրբեջանից հնչող հայտարարություններին, ապա նրանք, ովքեր դեմ են ընտրությունների անցկացմանը, ապա նույնատիպ մեկնաբանություններ են անում, ինչ Ադրբեջանից, այսինքն, այստեղից մարդիկ խոսում են Ադրբեջանի լեզվով, հետևություն ՝ կատարում են Ադրբեջանի պատվերը։ Հիմա ենթադրենք, Արայիկ Հարությունյանը ինչ-ինչ խնդիրներից ելնելով ի վիճակի չլինի կատարել իր պարտականությունները՝ ուրեմն վե՞րջ, այդ անձով պայմանավոված վերանո՞ւմ է Արցախը։

Կամ 4 տարի հետո չեն լինում այստեղ խաղաղապահներ, ուրեմն վե՞րջ Արայիկ Հարությունյանը և ներկայիս իշխանությունները հավերժ պետք է մնան իշխանության, որովհետև Արցախը ի վիճակի չէ կատարել ընտրություններ։ Իրենք այս տեսակ հայտարարություններով ամրագում են իրենց՝ հույս ունենալով, որ ժողովուրդը կվախենա, բայց կարծում եմ, որ ժողովուրդը շատ իմաստուն է։ Արցախում որևէ ուժի չի հաջողվել ժողովրդին ոտքի կանգնեցնել, բայց ամեն ինչ շատ լուրջ է, երբ արցախցին իր կամքով է ոտքի կանգնում, հավատացեք հիմա այդ դեպքն է»։

Շենգավիթի ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
«Բեհշահրե զարին» արդյունաբերության զարգացման ընկերությունը ցանկություն է հայտնել վերսկսել աշխատանքը Հայաստանում. Իրանում ՀՀ դեսպանություն
«Յաշիկի» վարորդը «Բելաջիո»-ի մոտ դուրս է եկել հանդիպակաց ու դարձել ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 24 հա տարածքում բռնկված հրդեհները
Լոռու մարզպետարանում քննարկվել են առողջապահության ոլորտի առաջնահերթ հարցեր
Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ` Երևանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց. կա 1 զոհ, 1 վիրավոր
«ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա»-ի ֆեյսբուքյան էջը կիսվել է Երևանի լուսանկարով
Օրվա աստղագուշակ
«Փաստ». Ոչ մի պաշտոն՝ առանց ՔՊ-ացման
«Ժողովուրդ». Սպառողական զամբյուղի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձը
«Հրապարակ». PR-ի համար չեն անում
«Ժողովուրդ». Հայկ Խանումյանի խորհրդականը հայտնվել է սկանդալի կիզակետում
«Ժողովուրդ». Կառավարության որոշումն անկատար է մնացել. ի՞նչ եղավ 3.5 մլրդ դրամը
«Փաստ». Մակունցի վախերն ու անհանգստությունները
«Հրապարակ». Փաշինյանը պատերազմից մեկ տարի անց էլ չի հաղթահարում վախերը
«Փաստ». Փափագում է դեսպան դառնալ
«Ժողովուրդ». ՀՀ-ի կողմից ընդդեմ Ադրբեջանի ընդամենը երկու հայց է ներկայացվել
«Հրապարակ». Ինչո՞ւ է Հայկ Մարությանը զենքով շրջում
«Հրապարակ». ՔՊ-ն ո՞ւմ կընտրի Պաշտպանության հանձնաժողովի դե ֆակտո փոխնախագահ
Լույս չի լինի
Շիրակի մարզում ոստիկանության 27-ամյա աշխատակիցը Opel-ով բախվել է քարերին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Նիկոլ Փաշինյանը Հայաստանն ու Արցախը տարավ պատերազմի՝ հող գրավողի դափնին ձեռք բերելու համար. Արման Մուսինյան
Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հոկտեմբերի 2-ին Կիև-Թբիլիսի չվերթի ինքնաթիռի տոմսը
Տիգրան Արզաքանցյանը նոր քաղաքական թիմ է ստեղծում
ԱՄՆ-ն հանձնառություն է հայտնել օգնելու ԼՂ հակամարտության չլուծված խնդիրների լուծմանը
Ադրբեջանական զինծառայողները երեկվանից հրդեհներ են գցում ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ. ՄԻՊ
ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցին նվիրված խաչքար-հուշակոթողների բացմանը
Երևանում տարբեր գերեզմանոցներից դանակահարված վիճակում հիվանդանոցներ են տեղափոխվել քաղաքացիներ
Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 289 մարդ
Հայտնի է` երբ կսկսվեն Covid-19-ի դեմ նոր պատվաստանյութի կլինիկական փորձարկումները
Քիչ առաջ Ստրասբուրգում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևը․ Ռուբեն Ռուբինյան
Այս պատերազմը պատերազմ չէր՝ այլ միակողմանի ջարդ էր. Սերոբ Գասպարյան
Պիտի բոլորը զգան, որ հայերը կան, կմնան ու կլինեն. հարցում (տեսանյութ)
Մակրոնի վրա հավկիթ նետած տղամարդուն ձերբակալել են
«Թվինինգ»-ի միջազգային բաղադրիչի ղեկավար Սեսիլիա Ուներամն իր փորձն է ներկայացրել հայ կին հրշեջ-փրկարարներին
Պատերազմին կարող էինք դիմակայել, եթե ողջ ազգը լիներ բռունցքված, սակայն Արցախը մասնատված էր, Հայաստանը՝ բաժան-բաժան եղած, նախկինների ու ներկաների մաշեցնող թեմաների պատանդ․ Աշոտ Ղուլյան
Արշակ Կարապետյանը զորամասերից մեկում մասնակցել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հուշաքարի մոտ անցկացված հոգեհանգստի կարգին
Մեր բոլոր պաշտպանության նախարարներին Ազատության հրապարակում պիտի ցցին հանեն. Պավլիկ Մանուկյան
«Լեքսուսի» վարորդը ճանապարհը չզիջելու պատճառով կրակել էր «Օպելի» ուղղությամբ
Պապիկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ շրջայցի ընթացքում քննարկել է նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման հնարավորությունը
Байден привьется от коронавируса в третий раз (WP)
ՀՀ ՄԻՊ-ը Շվեդիայի ազգային դատարանների վարչության պատվիրակությանն է ներկայացրել ՀՀ դատական համակարգի խնդիրները
Եռաբլրում. Պաշտպանության նախարարը ֆիդայու թոռ էր, ինչի չի գալիս պատասխան տա սխալների համար
Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ
Փաշինյանի որոշմամբ Լուսինե Ալեքսանյանն ազատվել է պաշտոնից
Հայկ Մարությանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել զոհված հերոսների հիշատակին
Եռաբլրում. Գումարտակի թիկունքն արդեն դատարկ էր, եթե չնահանջեինք՝ ոչ մեկ ողջ չէր մնա
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք է մատուցել ի հիշատակ 44-օրյա պատերազմի զոհերի
Այսօր 44-օրյա պատերազմի տարելիցն է. Բյուջեի եկամուտները կազմել են 790 մլրդ դրամ. Սեպտեմբերի 27-ն ամփոփ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™