Թե այս ՍԴ-ից ինչ կարելի է ակնկալել՝ թույլ տվեք, ես Նոստրադամուսի կամ կոֆեի բաժակ նայողների գործառույթ չիրականացնեմ. կանխատեսել կարելի է միայն այն երևույթները, որ տեղի են ունենում օրինականության տիրույթում. Վարդան Այվազյան Դուք դեռ ոչ կոռեկտը չեք լսել, դեռ կհասցնեք. Մամիջանյանը՝ Ռուբինյանին Պաշտպանության նախարարը պետք է հեղինակություն լինի իր մարտական ընկերների շրջանակում, այո, այս կամ այն չափով Կարապետյանը հեղինակություն է. Հայկ Նահապետյան Հակառակորդը կրակոցներ է արձակել ՀՀ ՊՆ մարտական դիրքի ուղղությամբ. վնասվել է ավտոմեքենան Տարոն Մարգարյանը ԱԺ ճաշարանում 20 հազար դրամ թեյավճար է թողել Զրահամեքենա, մեծաթիվ ոստիկանական ուժեր. ինչպես են պատրաստվել ԱԺ առաջին նիստին Խորհրդարանական ուժերն առաջադրեցին ԱԺ փոխնախագահների թեկնածուներին Ընդդիմությունը կվիճարկի ԱԺ նախագահի ընտրությունը ՍԴ-ում Խորհրդարանական ընդդիմության «մաստեր-կլասը»՝ օր ու արեւ չտալ իշխանություններին Ալեն Սիմոնյանն ընտրվեց ԱԺ նախագահ Այս խորհրդարանում գործ ունենք չպայմանավորվող ընդդիմության հետ, ինչը նախկինում չի եղել․ Արմեն Բադալյանը՝ 8-րդ գումարման խորհրդարանի որակի և տևողության մասին Մենք կշարունակենք աշխատել, նույնիսկ եթե ընդդիմությունը բոյկոտի ԱԺ աշխատանքները․ Ռուստամ Բաքոյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ինչու նախարարությունը տարածք չի տրամադրել «Sevan Startup Summit 2021»-ի անցկացման համար

Հասարակություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն անդրադարձել է Seaside Startup Summit-ի տարածած հայտարարությանը, որում նշվում է, որ «Սամմիթի» անցկացումն այս տարի չեղարկվում է համապատասխան գերատեսչության կողմից տարածք չտրամադրելու պատճառով:

Շրջակա միջավայրի նախարարության պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է, որ Seaside Startup Summit-ի անցկացումը թույլատրվել է խիստ սահմանափակումներով, ինչը չի գոհացրել «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի ներկայացուցիչներին:

««Ստարտափ Արմենիա» հիմնադրամի կողմից Շրջակա միջավայրի նախարարությանը հասցեագրվել է երեք գրություն։

Առաջին գրությանն ի պատասխան՝ նախարարությունն առաջարկել է «Sevan Startup Summit 2021» միջոցառման կազմակերպման համար դիտարկել Ծովագյուղի համայնքին հարակից պարկի հանրային լողափի կամ Դրախտիկի հանրային լողափի տարածքները, ինչից վերջիններս հրաժարվել են և մեկ այլ գրությամբ տեղեկացրել, որ ցանկանում են այն կազմակերպել «Սևան» ազգային պարկի «Նորաշենի» արգելոցի անմիջապես հարևանությամբ՝ Նորաշենի արգելավայրի տարածքում։

Նորաշենի արգելոցի և արգելավայրի ստեղծման նպատակը Նորաշեն համայնքին հարակից կղզիներում թռչունների՝ մասնավորապես հայկական որորի, որպես Հայաստանում բնադրող միակ էնդեմիկ թռչունի, ինչպես նաև «Նորաշենի» արգելավայրում չուի ընթացքում պարբերաբար հանդիպող և չվահյուր թռչունների հանգստի ու ապրելակերպի բնական պայմանների ապահովումն է: «Սևան» ազգային պարկի տարածքում հայկական որորը հիմնականում ձվադրում է Նորաշենի արգելավայրի և նրան սահմանակից Նորաշենի արգելոցի հարակից կղզյակներում, բնակվում է և՛ ագելավայրում, և՛ արգելոցում։ Վերջին տարիների ընթացքում (2019-2020 թթ.) Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով, ինչպես նաև 2020 թվականին համավարակով և ռազմական դրությամբ պայմանավորված՝ արգելոցի և արգելավայրի տարածք մարդկանց հոսքը սահմանափակելու արդյունքում թռչունների ձվադրման վայրերը փոխվել են և դրանք սկսել են ձվադրել նաև արգելոցի և արգելավայրի ափամերձ ցամաքային տարածքներում: Մարդկային գործոնի ազդեցությունը նվազեցնելու արդյունքում վերջին տարիներին ավելացել են նաև չվահյուր թռչունների տեսակները և քանակը:

Կազմակերպիչները ներկայացրել են մեկ այլ գրություն, որով խնդրել են վերանայել որոշումը և կից ներկայացրել միջոցառման կազմակերպչական, նախապատրաստական և ապամոնտաժման աշխատանքների մանրամասները և ժամկետները։

Այն է՝ հրավիրված 10000 հյուրերի և այցելուների մուտքը տարածք, միջոցառման անցկացման համար նախատեսվող մոնտաժման և ապամոնտաժման աշխատանքներ (64 օր), 600 վրան, 2 բեմ, 40 բիոզուգարանների տեղադրում, ձայնային և լուսային ձևավորումներ։

Ինչին ի պատասխան նախարարությունը տեղեկացրել է որ, «Sevan Startup Summit 2021»-ի բավականին երկար տևողությամբ բազմահազարանոց միջոցառման անցկացումը լիովին կիմաստազրկի ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող արգելոցի և արգելավայրի պահպանությունը, նման ձևավորումները ամբողջովին կխաթարեն ոչ միայն այնտեղ բնադրող և բնակվող թռչունների բնականոն ապրելակերպի պայմանները, այլև կվտանգեն և կվնասեն հայկական որորի պոպուլյացիան։

Ինչպես նաև հատուկ ռեժիմով պահպանության տարածքում նման մարդկային ծանրաբեռնվածությունը կհանգեցնի հանրային բացասական արձագանքի և խնդիրներ կստեղծի ՊՈԱԿ-ի տարածքում օրենսդրությամբ սահմանված սահմանափակումների կիրառման համար՝ այլ անձանց և կազմակերպությունների արգելավայրի տարածքում հանրային միջոցառումների կազմակերպման դիմումների մերժման համար:

Սակայն հարցը ևս մեկ անգամ մանրազնին քննարկելուց հետո և հաշվի առնելով միջոցառման կարևորությունը, կազմակերպիչներին այնուամենայնիվ ԹՈՒՅԼԱՏՐՎԵԼ Է այդ վայրում անցկացնել միջոցառումը, բայց մի շարք սահմանափակումներով (գրությունը կցվում է)՝ պայմանավորված ՀՀ օրենսդրությամբ կարգավորվող՝ արգելոցային ռեժիմով և արգելավայրերի (բնության հատուկ պահպանվող տարածքների) իրավակարգավորումներով, ինչից նրանք ևս հրաժարվել են՝ պատճառաբանելով, որ շուրջ 10 հազար մասնակից ենթադրող միջոցառումն այդպիսի սահմանափակումներով հնարավոր չէ իրականացնել։

Խնդրում եմ զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից և շահագրգիռ շրջանակներին թյուրընկալման մեջ գցելուց։

Ցավում եմ, որ կազմակերպիչները «Սամմիթը» չեղարկելու որոշում են կայացրել։ Ուժի մեջ է մնում միջոցառման անցկացման առաջարկը ՇՄՆ «Սևան» ազգային պարկի տնօրինման տակ գտնվող այլ վայրում, որը չունի արգելոցի կամ արգելավայրի կարգավիճակ»,- ասված է նախարարի պաշտոնակատարի Ֆեյսբուքի գրառման մեջ:

Թե այս ՍԴ-ից ինչ կարելի է ակնկալել՝ թույլ տվեք, ես Նոստրադամուսի կամ կոֆեի բաժակ նայողների գործառույթ չիրականացնեմ. կանխատեսել կարելի է միայն այն երևույթները, որ տեղի են ունենում օրինականության տիրույթում. Վարդան Այվազյան
Արտոնությունից կօգտվեն նաև նախնական մասնագիտական կրթական ծրագրով ընդունված անձինք. ԿԳՄՍՆ
«Հայաստան» դաշինքը չի մասնակցելու ԱԺ փոխնախագահի քվեարկությանը
Հերոս տղաների մարտիրոսումը, հայրենիքի կորուստը սոսկ ծանր բան է, իսկապե՞ս. Վարդևանյանը՝ Ռուբինյանին
«Հայաստան» - «Պատիվ ունեմ» ազնիվ համագործակցության օրինակ. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
Տոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ․ Հայաստանը 75-րդ տեղում է
Շատ ծանր բան է եղել. Ռուբինյանը՝ նոյեմբերի 9–ի փաստաթղթի մասին
Պետական շահերի պաշտպանության 289 ուսումանսիրություն, ներկայացված 127 միջնորդագիր. Լոռու մարզի դատախազությունն ամփոփել է կիսամյակային աշխատանքի արդյունքները
ԱԺ-ն շարունակում է առաջին նստաշրջանի աշխատանքները. ՈՒՂԻՂ
Ռուբեն Ռուբինյանը, պատասխանելով պարգևավճարների մասին հարցին, ստել է. Հայրապետյան
Գեղամ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Ավարտվում է «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգի ներդրման գործընթացը. ՊԵԿ
Երաշխավորում եք, որ կոճակների տեղը այլևս չեք շփոթի. Խամոյանի հարցը՝ Ռուբինյանին
Վանաձորի թիվ 7 դպրոցի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու դի․ ըստ նախնական տեղեկության՝ նա վրաերթի է ենթարկվել սեփական ավտոմեքենայով
Դուք դեռ ոչ կոռեկտը չեք լսել, դեռ կհասցնեք. Մամիջանյանը՝ Ռուբինյանին
ԱԺ պատգամավորների ճեպազրույցները. ՈՒՂԻՂ
Ժամանակավորապես դադարեցվել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հատվածի գազամատակարարումը
Ադրբեջանը չի կարող ցանկացած պահի մտնել Հայաստանի տարածք. Ռուբինյանը՝ Տիգրան Աբրահամյանին
Ակունք համայնքում 5 սուբվենցիոն ծրագիր կիրականացվի
Բացահայտվել են ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված չարաշահումների և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու դեպքեր. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
Նավթի գները նվազել են
Ես չեմ կարծում, որ պատգամավորների աշխատավարձերի բարձրացման կարիք կա այս պահին. Ռուբինյան
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 237 նոր դեպք, ունենք 156 առողջացած, մահվան դեպք չի արձանագրվել
Պաշտպանության նախարարը պետք է հեղինակություն լինի իր մարտական ընկերների շրջանակում, այո, այս կամ այն չափով Կարապետյանը հեղինակություն է. Հայկ Նահապետյան
Արոնյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Մայրաքաղաքի ապօրինի կառուցված շինությունների ապամոնտաժումը շարունակվում է (տեսանյութ)
Ինչու է Ռուբեն Ռուբինյանը մի քանի ամիս անցկացրել Թուրքիայում
Հակառակորդը կրակոցներ է արձակել ՀՀ ՊՆ մարտական դիրքի ուղղությամբ. վնասվել է ավտոմեքենան
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Տարոն Մարգարյանը ԱԺ ճաշարանում 20 հազար դրամ թեյավճար է թողել
Զրահամեքենա, մեծաթիվ ոստիկանական ուժեր. ինչպես են պատրաստվել ԱԺ առաջին նիստին
2021թ. հուլիսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 121 երեխա՝ 64 տղա և 57 աղջիկ
Խորհրդարանական ուժերն առաջադրեցին ԱԺ փոխնախագահների թեկնածուներին
Ստացվել է 12 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ
Ընդդիմությունը կվիճարկի ԱԺ նախագահի ընտրությունը ՍԴ-ում
ԱԺ-ն շարունակում է առաջին նստաշրջանի աշխատանքները. ՈՒՂԻՂ
Այս փուլում որոշում եմ կայացրել զերծ մնալ որևէ գործում մասնակցություն ունենալուց․ Սոֆյա Հովսեփյան
Օրվա աստղագուշակ
Սահմռկեցուցիչ դեպք Սևանում. Mercedes-ը վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին, ում մարմինը բաժանվել է մի քանի մասերի
Երևանում եռյակ է ծնվել՝ 3 տղա (լուսանկարներ)
«Ժողովուրդ».ՔՊ-ն սպասում է «Հայաստան» դաշինքին
«Ժողովուրդ». Ով կզբաղեցնի զինդատախազի պաշտոնը, և ինչ է սպասվում Արթուր Դավթյանին. Փաշինյանը որոշումներ է կայացրել
«Հրապարակ». Ինչու ոմանք հատուկ շապիկներով չէին
«Փաստ». «Նոր» կարգավիճակում՝ նոր այցեր
Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը ՕԽ կիսաեզրափակիչում է, նա ունի առնվազն բրոնզե մեդալ
«Ժողովուրդ». Ով է Գագիկ Ջհանգիրյանի լուր բերող խորհրդականը
«Հրապարակ». Իշխանությունը մի ամբողջ գումարտակ զորք էր տեղակայել ԱԺ տարածքում
«Ժողովուրդ». Ինչ տակտիկա է մշակել իշխող խմբակցությունը
«Փաստ». Ի՞նչ պաշտոն կստանձնի Տիգրան Ավինյանը. Նրա քաղաքական կարիերան չի ավարտվում
«Հրապարակ». «Պատիվ ունեմ»-ին էլ հանձնաժողով կհասնի
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™