Ես գործադիրի մարդ եմ, ինձ օրենսդիրում լավ չեմ պատկերացնում. Ռոբերտ Քոչարյան
Քաղաքական
Ես գործադիրի մարդ եմ, ինձ օրենսդիր մարմնում լավ չեմ պատկերացնում։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը։
«Մեր թիմում տարբեր կարծիքներ կան. մի մասը պնդում և համարում են, որ ճիշտը այն է, որ ես լինեմ խորհրդարանում և խորհրդարանի հնարավորությունները և ամբիոնը օգտագործեմ քաղաքական պայքարի համար, մի մասը համարում են, որ չարժի։
Ես անձնապես այդպիսի ցանկություն չունեմ, ես ավելի շատ հակված եմ դա չանելու, բայց վերջնական որոշում դեռ չունենք։ Պետք է շատ սառնասիրտ առանց զգացմունքային կոմպոնենտի այդ որոշումը կայացնեմ, ես ինձ դժվար եմ տեսնում խորհրդարանում»,- ասաց Քոչարյանը։