Ընտրությունների արդյունքների վրա աշխատեց նախկին իշխանությունների վերադարձի գործոնը. Քոչարյան
Քաղաքական
Առաջին հերթին իմ ներածական խոսքում կցանկանայի շնորհակալություն հայտնել մեր մոտ 270 հազար ընտրողներին, որոնք վստահել և հավատացել են մեզ, իրենց ձայները տվել են «Հայաստան» դաշինքին։ Ես ուղղակի հպարտ եմ, որ այպիսի ժողովուրդ մեր թիկունքում կա։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը։
Խոսելով ընտրությունների արդյունքների մասին նա ասաց, որ դրանք անսպասելի էին։
«Առաջին հերթին այն պատճառով, որ բոլոր հարցումները ցույց էին տալիս այլ պատկեր, նաև նույն Gallup-ի, որին չի կարելի կասկածել իմ նկատմամբ սիմպատիաների մեջ։ Պետք է գտնենք բացատրություն։ Ենթադրում ենք, որ եղել են զանգվածային խատումներ, ակնհայտ տեսել ենք վարչական ռեսուրսի կիրառում, այդ պատճառով դիմելու ենք ՍԴ ընտրությունների արդյուքնները քննարելու համար։ Հիմա մեր շտաբների կողմից հավաքագրվում են այդ նյութերը և այս մի քանի օրերի ընթացքում ի մի կբերենք և մենք էլ կպատկերացնենք, թե ինչ ծավալի բողոք է լինելու ՍԴ ներկայացնելու համար»,- ասաց Քոչարյանը
Նա համոզված է, որ իշխանության ստացած մանդատը դա վստահության մանդատ չէ։
«Մեր հանդիպումները եղել են և ավելի մարդաշատ, քան իշխանության ներկայացուցիչների հանդիպումները, և ավելի հզոր էներգետիկայով, քան իշխանության հավաքները։ Իմ անձնական կարծիքն է, որ այստեղ, այնուամենայնիվ, աշխատեց մի գործոն՝ նախկին իշխանությունների վերադարձի գործոնը, և այդ գործոնը էապես ուժեղացրեց այն հանգամանքը, որ 3 նախկին նախագահ ակտիվ մասնակցում էին ընտրություններին, երկուսը՝ ընտրացուցակներ գխավորելով և երրորդը՝ շատ ակտիվ քարոզարշավին մասնակցելով։
Մենք ուղղակի չկարողացանք կոտրել այդ հանգամանքը, քանի որ քարոզարշավը շատ կարճ էր, չէինք հասցնում, և հատկապես գյուղական վայրերում մենք բավականին քիչ հանդիպումներ ենք ունեցել և եթե դուք նկատել եք՝ իշխանությունը շատ ավելի մեծ արդյունքներն է գրանցել հենց գյուղական վայրերում։ Կարծում եմ 1-2 շաբաթ ավելի երկար քարոզարշավ ունենալու պարագայում, մենք կկարողանայինք փոխել նաև այդ պատկերացումը»,- ասաց երկրորդ նախագահը։
Նա ընդգծեց, որ մարդիկ, այնուամենայնիվ, վերջին պահին մտահոգություն ունեալով այդ տեսանկյունից, կողմնորոշվեցին և քվեարկեցին ներկայիս իշխանությունների օգտին։
«Սա երևի հեղափոխության վերջին փամփուշտն էր։ Բայց ես չեմ կարծում, որ իշխանությունը ճիշտ է գնահատում այս վիճակը, իրենք հաստատ մտածում են, որ սա նոր մանդատ է իրենց համար։ Բայց կրկնում եմ, որ սա ավելի շատ հակառակ մադատն էր»,- ասաց Քոչարյանը։