Մի լուսանկարի պատմություն Քանի օտարերկրացի է պատվաստվել Հայաստանում մինչև այժմ, և ինչպես է նախարարությունը տրամադրում տվյալները Երբ ապրելն ինքնին շքեղություն է, իսկ լրահոսին հետեւելը՝ ոտնձգություն սեփական անձի նկատմամբ. Ելք կա՞ Եթե լրատվականները միայն 23-ից հետո էին տոտալիզատորների գովազդ դնում, ապա ֆեյսբուքը օրական 24 ժամ էր նման գովազդ միացնում, մինչդեռ սոցիալական ցանցից եկող գովազդի ազդեցությունն անհամեմատ ավելի մեծ է. Սուրեն Պարսյան Ինչ միջոցներով են իրականացվելու Անկախության 30-ամյակի միջոցառումները Փողոցային առևտուր. Քաղաքային իշխանությունների անլուծելի խնդիրը Դիլիջան ազգային պարկում ապօրինի ծառահատումներ են իրականացվել Եթե ամբողջ կոլեկտիվը հրաժարվի պատվաստվել ու ազատվի աշխատանքից, ովքե՞ր են փոխարինելու այդ մասնագետներին, էդ հարցի պատասխանն էս անգրագետ կառավարությունը տվե՞լ է. Գևորգ Պետրոսյան Ես կանխատեսում եմ մասշտաբային հայաթափություն. Գագիկ Համբարյան Ես, քավ լիցի, չեմ ուզում հանիրավի մեղադրանքներ ներկայացնել, եթե բողոք ունենայի՝ կներկայացնեի. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուն՝ Սասուն Խաչատրյանի նշանակման մասին Արարատի մարզպետը դեռևս կատարում է իր պարտականությունները ու կկատարի. մարզպետարան Երբ ասում են՝ ճանապարհն ադրբեջանական է քարտեզով, ուզում եմ հարցնել՝ այդտեղ երբևէ ադրբեջանական պոստ եղե՞լ է, չի եղել նման բան, այդ ճանապարհը միշտ եղել է հայկական վերահսկողության տակ. Արմեն Այվազյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ինչպես են գնահատում կուսակցությունները ընտրությունների ընթացքն ու արդյունքները, ովքեր կդիմեն ՍԴ

Հասարակություն

Ընտրությունների հաջորդ օրը՝ այսինքն այսօր՝ հունիսի 21-ին, ընտրություններին մասնակցած կուսակցությունները հանդես եկան տարաբնույթ հայտարարություններով:
Մասնավորապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս ընտրություններով ժողովուրդն իրենց տվեց պողպատե մանդատ, որով վերջ է դրվելու թավիշին ու ստեղծվելու է ազգային համերաշխության ու միասնականության կառավարություն:
Ընտրությունների հետ կապված իր հայտարարության մեջ «Ազատական» կուսակցության նախագահ, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ այս ընտրություններում միակ հաղթողը ժողովուրդն է՝ պարտվողներ և հաղթողներ չկան:
«Այսօր ես կրկնում եմ`տեղի է ունեցել ժողովրդի ընտրություն, հաղթել է ժողովուրդը և ես ձեզ շնորհավորում եմ, հարգելի' հայ ժողովուրդ: Թո'ղ ձեր բոլոր սպասումները իրականանան»,-նշել էր նա:

ՀԱԿ ներկայացուցիչ Արման Մուսինյանն ընտրությունների մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր հետևյալը. «Այս ընտրության հայտնությունը եղավ պայծառ երիտասարդության նոր շերտը, որն արժանի է հատուկ գնահատանքի»:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը 2021 թվականի հունիսի 20-ին խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին գրել էր հետևյալը. ««Լուսավոր Հայաստան» կուսակցությունը խորհրդարան անցած ուժերին մաղթում է արդյունավետ աշխատանք՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության»:
«Արդար Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող փաստաբան Նորայր Նորիկյանը իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել իրենց 4000 ընտրողներին:
Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ մաղթում են, որպեսզի խորհրդարան անցած բոլոր ուժերը աշխատեն ի շահ մեր երկրի և պետականության և որ իրենք հարգում են նրանց քվեարկողների ցանկությունը:

Կուսակցությունները, որոնք բարձրաձայնեցին ընտրախախտումների մասին և չճանաչեցին ընտրության արդյունքները

«5165» շարժման հայտարարության մեջ ասվում է, որ ընտրությունները անցել են համատարած ընտրախախտումներով:
«Միևնույն ժամանակ պարտավոր ենք նշել, որ տեղի ունեցած ընտրություններն անցան համատարած խախտումներով, ողջ քարոզարշավի ընթացքում օգտագործվեց իշխանական ռեսուրսը, գործի դրվեցին վաղուց հայտնի մեթոդները, տարբեր ուժերի կողմից գեներացվեց աննախադեպ ատելության մթնոլորտ, հնչեցվեցին սպառնալիքներ և բռնության կոչեր, առկա էին ընտրողների ուռճացված ցուցակներ և անճշտություններ, քվեների հաշվարկի ընթացքում եղան քաղաքների հոսանքազրկումներ:
Վերոնշյալ հանգամանքներից ելնելով՝ «5165» շարժումը համարում է, որ այս ընտրությունները չեն համապատասխանում ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին և չի ընդունում ընտրությունների արդյունքները»,-ասվում է հայտարարության մեջ:

«Հայոց Հայրենիք» կուսակցությունը հայտարարեց, որ իրենք ևս համաձայն չեն ընտրությունների արդյունքների հետ և դիմելու են Սահմանադրական դատարան:
Նրանց հայտարարության մեջ մանսավորապես ասվում էր. «1.Չենք ճանաչում 2021թ-ի հունիսի 20-ի ԱԺ կեղծված ընտրության արդյունքները և դրանք գնահատում ենք ոչ լեգիտիմ ու ժողովրդի կամքը չարտահայտող;
2. Պատրաստվում ենք հնգoրյա ժամկետում դիմել ՀՀ ՍԴ` 2021թ-ի հունիսի 20-ի ԱԺ կեղծված ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։ Հայտարարությունը բաց է միանալու համար»:

Ազգային ժողովրդավարական-բևեռի տարածած հայտարարությունում ասվում էր, որ այս ընտրությունները կրկնությունն էին նախորդ իշխանությունների ժամանակ անցկացված ընտրությունների. «1) տեղի ունեցած ընտրությունները համարում ենք անարդար և ոչ ազատ, իսկ դրանց արդյունքները՝ որպես հայոց պետականության ինքնիշխան նպատակներին հակասող, ուստի նաև՝ անընդունելի,
2) այս ընտրությունների արդյունքների հիման վրա ձևավորվելիք իշխանությանը և Հայաստանի Հանրապետության անունից կատարած և կատարելիք նրա գործողությունները, այդ թվում՝ հավանականորեն կնքելիք միջազգային պայմանագրերը, եթե դրանք վերաբերվում են 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությանը (բացառությամբ հրադադարի և հումանիտար հարցերի վերաբերյալ դրույթներից) կամ բխում են նրանից, համարում ենք ի սկզբանե ոչ լեգիտիմ և ապագա ազգային իշխանության կողմից չեղարկման ենթակա»:

«Հայաստան» դաշինքն իր տարածած հայտարարության մեջ նշում էր, որ օգտագործելու է ընտրության արդյունքները վիճարկելու ողջ գործիքակազմը՝ այդ թվում դիմելու է Սահմանադրական դատարան: Դաշինքը սկսում է քաղաքական կոնսուլտացիաներ ընտրություններին մասնակցած այլ ուժերի հետ միասնական ՍԴ դիմելու հնարավորությունը քննարկելու համար:
«3. Բազմաթիվ տեղամասերում արձանագրվեցին այդ բնակավայրերին օտար մեծ թվով քաղաքացիների առկայություն և քվեարկություն, որը հիմք է տալիս ենթադրելու, որ գործել է շրջիկ մոբիլ խմբերի կեղծարարության համակարգ:
4. Անհերքելի իրողություն է բանակի անթաքույց ուղղորդված քվեարկությունը, որն իշխանության համար ապահովել է մեծաքանակ ձայներ:
5. Առկա է խորը կասկած, որ գործել է ընտրությունների ծրագրային ապահովման կեղծարարություն, որն ի սկզբանե բացառում է օբյեկտիվ արդյունքների հնարավորությունը»,-նշվում է հայտարարության մեջ:

«Պատիվ ունեմ» դաշինքի հետընտրական հայտարարության մեջ ասվում էր. «Այս խայտառակ ընտրություններով ոչ թե լուծվել են մեր ժողովրդի խնդիրները, այլ ստեղծվելու են նոր՝ առավել դժվար հաղթահարելի խոչընդոտներ Հայաստանի և Արցախի անվտանգ, կայուն ու արժանապատիվ ապագայի համար, մեր ազգային շահը կապիտուլյանտ իշխանությունների կողմից շարունակվելու է ստորադասվել այլևայլ շահերի:
Հայտարարում ենք, որ ստացված արդյունքները չենք ճանաչում որպես Արցախյան վերջին պատերազմի տարածքային և մարդկային կորուստների լեգիտիմացում, որպես աշխարհաքաղաքական առևտրում Հայաստանի՝ մանրադրամի կարգավիճակի ամրագրում, որպես ազգայինի պարտություն ստահոդ և անբարո իրականությանը»։

ArmDaily.am-ի հետ զրույցում «Պատիվ ունեմ»  դաշինքի ներկայացուցի Սոս Հակոբյանը նշեց, որ իրենք ևս քննարկումներ են անցկացնում ընտրության արդյունքները վիճարկելու շուրջ և այդ կոնտեքստում այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության շուրջ ու պատրաստ են ցանկացած ֆորմատով քննարկումների:

Հայկա Ալոյան

Մի լուսանկարի պատմություն
Իբրահիմովիչը հնարավոր է բաց թողնի «Յուվենտուսի» հետ խաղը
Մեր նպատակը որակյալ կրթություն տրամադրելն է. ԿԳՄՍ նախարարի տեղակալ
ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն իր հաշվին. ԱԱՏՄ-ն իրազեկում է
Հայկական Codesignal ընկերությունը ներգրավել է 50 մլն դոլար ներդրում. Վահան Քերոբյան
ՊԵԿ նախագահը ՌԴ դաշնային հարկային ծառայության ղեկավարի հետ ոլորտում ՀՀ-ՌԴ համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել
Հայաստանը և Եվրոպոլը համաձայնագիր են ստորագրել
Ֆուտբոլի կանանց Հայաստանի հավաքականը պարտվեց 10։0 հաշվով
Բժիշկներին հաջողվել է փրկել 7-րդ հարկից ընկած 6-ամյա աղջնակի կյանքը
Մհեր Գրիգորյանը ՀՀ-ում ՄԹ դեսպանին ներկայացրել է կառավարության ծրագրի հիմնական ուղենիշները
«Կառավարության կայացրած որոշմամբ՝ մեր աշխատավարձը նվազում է». Միքայել Նահապետյան
Ողբերգական դեպք Նուբարաշենի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում. 36-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է ճաղավանդակից կախված
Ադրբեջանը փորձում է Իրանին ճնշել՝ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ համաձայնություն ստանալու համար. Իրանագետ
Իրանցի վարորդների վերադարձի համար քայլեր են ձեռնարկվում
Գտեք Հայաստանի դրոշը. Ու սա իրեն երկրի ղեկավար է պատկերացնո՞ւմ. Գագիկ Համբարյան
Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցն այսուհետ կրում է Լևոն Հայրապետյանի անունը
Արագածոտնի մարզում վարորդը Lexus-ով բախվել է հողաթմբերին և կողաշրջվել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Զախարովան մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը և իրանցի վարորդներից գումարների շորթումը
Շնորհավորում եմ քաղպայմանագրի ընտրողներին՝ հաջորդը լինելու է Բաղանիս, Ոսկեպարը. Կարեն Քոչարյան
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգը
Քանի օտարերկրացի է պատվաստվել Հայաստանում մինչև այժմ, և ինչպես է նախարարությունը տրամադրում տվյալները
Երբ ապրելն ինքնին շքեղություն է, իսկ լրահոսին հետեւելը՝ ոտնձգություն սեփական անձի նկատմամբ. Ելք կա՞
Լիլիթ Մակունցն ընդունել է ԱՄՆ-ում համերգաշարով հանդես եկող հայ պատանի կատարողներին
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի՝ Մաստարայի և Մարալիկի հատվածներում կատարված աշխատանքներին
Եթե լրատվականները միայն 23-ից հետո էին տոտալիզատորների գովազդ դնում, ապա ֆեյսբուքը օրական 24 ժամ էր նման գովազդ միացնում, մինչդեռ սոցիալական ցանցից եկող գովազդի ազդեցությունն անհամեմատ ավելի մեծ է. Սուրեն Պարսյան
ԲՏԱ նախարարն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին
Ինչ միջոցներով են իրականացվելու Անկախության 30-ամյակի միջոցառումները
Փողոցային առևտուր. Քաղաքային իշխանությունների անլուծելի խնդիրը
Սեպտեմբերի 20-22-ը «Գազոն» եւ «Կամազ» ավտոմեքենաներում ՄԻԱՎ-ի ու սիֆիլիսի անվճար հետազոտություններ կիրականացվեն
Մի քաղաքի ու նախագահի պատմություն․ Սերժ Սարգսյանի բոլոր ճանապարհները տանում էին Բադեն-Բադեն. fip.am
Հայաստանը ստանձնել է ՀԱՊԿ նախագահությունը, Ամանորին կհանգստանան 3 օր. Սեպտեմբերի 16-ն ամփոփ
Սեպտեմբերի 19-ին Շորժայից Ծովագյուղի խաչմերուկ և խաչմերուկից դեպի Սևանա թերակղզի ճանապարհահատվածը փակ կլինի
Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել
Հիմնանորոգվում է Իջևանի Սարիբեկ Օհանյան փողոցի 1.148 կմ հատվածը
ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես բանակցությունների միջոցով, ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո. Ալեն Սիմոնյանը ընդունել է ԱՄՆ դեսպանին
Այսօր ստանձնել եմ Աղվան Հովսեփյանի շահերի պաշտպանությունը. Էրիկ Ալեքսանյան
Օրենքով կարգավորվելու և խստացվելու է վերահսկողությունը վայրի կենդանիների անազատ և կիսաազատ պայմաններում պահման նկատմամբ
Դիլիջան ազգային պարկում ապօրինի ծառահատումներ են իրականացվել
Ալեն Սիմոնյանը և բարոնուհի Քերոլայն Քոքսը քննարկել են Ադրբեջանի կողմից պահվող ռազմագերիների, քաղաքացիական անձանց վերաբերյալ հիմնահարցեր
Արտաշատի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել
Երևանում տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ կոլեգիայի անդամի «5+1» ձևաչափով խորհրդակցությունը
Անոնս. AD TV «Հարցազրույցի» հյուրն է Գարիկ Միսակյանը. Դիտեք այսօր՝ 22.30-ին
Արմեն Գյոզալյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ
Եթե ամբողջ կոլեկտիվը հրաժարվի պատվաստվել ու ազատվի աշխատանքից, ովքե՞ր են փոխարինելու այդ մասնագետներին, էդ հարցի պատասխանն էս անգրագետ կառավարությունը տվե՞լ է. Գևորգ Պետրոսյան
Արման Թաթոյանը ԵԽ բիոէթիկայի բաժնի ղեկավարի հետ քննարկել է համատեղ իրականացվող ծրագրի մանրամասներ
Անոնս. AD TV «Հարցազրույցի» հյուրն է Կարեն Քոչարյանը. Դիտեք այսօր՝ 21.30-ին
Պուտինը ՀԱՊԿ երկրներին կոչ է արել համախմբվել
Ես կանխատեսում եմ մասշտաբային հայաթափություն. Գագիկ Համբարյան
2020 և 2021 թվականներին ՀՀ 4 մարզում իրականացվել է 15 սուբվենցիոն ծրագիր
Հայկ Մարությանը հանդիպել է զոհված հերոսների ծնողներին
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™