Ստացվում է, Անկախության տոնի ու քաղաքացու օրվա խորովածի համար միլիոնավոր դրամներ են դուրս գրել ու լափել, իսկ գոտիների ու զենք-զինամթերքի համար գումար չկա, հա՞. Հայկ Նահապետյան Այսօր ժամը 7-ին մոմավառություն է լինելու Կառավարության մոտ, մենք հասկացնելու ենք, թե ինչպես կարելի է հարգել մեր զոհերի հիշատակը. Տաթև Վիրաբյան Քոբայրի վանքի տարածքը ցանկապատած չէ, կարող է անասունները անցնեն, բայց որ գոմ դարձնեն՝ մի քիչ ճիշտ չի. Պատմական միջավայրի պահպանության Լոռու մարզային ծառայության պետ Սա կարելի է դիտարկել այն համատեքստում, որ հայկական կողմը պատրաստ է խաղաղության ամեն գնով. Սուրեն Պետրոսյանը՝ Մոսկվայի ВДНХ-ում Դադիվանքի ադրբեջանական պատկանելության տեղեկատվության մասին Երբ թշնամին ազատ շրջում է մեր երկրում, իսկ մեր քաղաքացիները՝ գերեվարվում. ապագա չկա, նույնիսկ ներկա չկա Արա Զոհրաբյանը կդառնա՞ Փաստաբանական դպրոցի տնօրեն Վարչապետի խոսնակը չժխտեց Էրդողանի հայտարարության մեջ տեղ գտած մտքերը․ Կարեն Քոչարյան Կարծում եմ՝ Սյունիքում առկա լարվածությունը փոքր ինչ թուլացնելուն ևս կարող է ուղղված լինել Թուրքիայի հետ երկկողմ հարաբերություններ ստեղծելու առաջարկը. Էդուարդ Այվազյան Ո՞վ էր Մոսկվայի ցուցահանդեսում Տողանյանին վարկաբեկելու փորձ ձեռնարկող անձը Շատ տխմար տեքստ է, ոչինչ չասող կարգախոս է, իսկ երկու 0-ները վտանգավոր են. նշանագետը՝ Անկախության 30-ամյակի լոգոյի և կարգախոսի մասին Էրդողանի մեսիջը ոչ միայն քաղաքական առումով հետաքրքիր էր, այլև արարողակարգային առումով վիրավորական ու ստորացուցիչ. Ռուբեն Մելքոնյան Ստացվում է, որ Հայաստանի հետ սահմանի այդ հատվածը Իրանի համար, կարծես, ավելի կարևոր է, քան ցավոք, մեզ համար, նրանք ավելի գործնական քայլերի են դիմում. իրանագետ
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ինչո՞ւ սոցիոլոգիական հարցումները էականորեն տարբերվեցին ընտրությունների արդյունքներից եւ ինչպե՞ս է փոխվել ընտրողի վերաբերմունքը այս կամ այն ուժին

Քաղաքական

Հունիսի 20–ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 830 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 571 (1.22)։

8-րդ գումարման ԱԺ-ում կլինի 107 պատգամավորից, որից 71 մանդատ կստանա ՔՊ-ն,  29-ը՝ «Հայաստան» դաշինքը, 7-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինքը։

Մինչ ընտրություններ տարբեր սոցիոլոգիական հարցումներ էին հրապարակվում, որոնց ներկայացրած տվյալները և ընտրությունների ամփոփիչ արդյունքները էական տարբերություններ ունեցան։

ArmDaily.am-հետ զրույցում սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը այս հանգամանքը բացատրեց նրանով, որ հիմնական հարցումները արված էին հեռախոսազանգերի միջոցով, իսկ քաղաքացիները, հնարավոր է, անկեղծ պատասխան չտային։

Նախընտրական շրջանում «GALLUP International Association» հայաստնյան ներկայացուցչությունն էր մի քանի անգամ հարցումներ հրապարակել։ Ըստ այդ հարցումների՝ հունիսի սկզբին առաջատարը Նիկոլ Փաշինյանն էր, իսկ ընտրություններից մի քանի օր առաջ հրապարակած տվյալներով Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը առաջատարն էր։

«Հեռախոսային հարցումները պատկերը չեն տալիս։ Մի շարք մեթոդական խնդիրներ կան, որոնք հատկապես, երբ որ խոսքը գնում է քաղաքական բովանդակության հարցումների մասին, հեռախոսային հարցումները դժվարությամբ են արվում, իսկ Հայաստանում առավել ևս։ Նախ իրավիճակն է լարված, երկրորդն էլ մեր բնակչությունը գիտի, որ հեռախոսները կարող են լսվել, ձայնագրվել, ոստիկանությանը այդ իրավունքը ԱԺ-ն վաղուց տվել էր։ Այսինքն մարդիկ անկեղծ չեն պատասխանում, խուսափում են, դրա համար անիմաստ են հեռախոսային հարցումները քաղաքական թեմաներով։ Ես կարծում եմ, որ սա հիմնական պատճառն է, որ ինչ-որ ոչ ճիշտ մի քիչ խեղաթյուրված պատկերն էին ստացվում»,- ասաց Պողոսյանը։

Ինչ վերաբերում է նախորդ ընտրություններին և հիմա քաղաքական ուժերի ստացած քվեների էական տարբերություններին՝ սոցիոլոգը ընդգծում է, որ դա պայմանավորված է ավելի մեծ ուժերի կողմից ուղղորդումներով։

«Մինչև ընտրությունները ես ասում էի, որ ԼՀԿ-ն Ազգային ժողով չի անցնի պարզապես, որովհետև ԱԺ-ում իրենց պահվածքը վկայեց այն մասին, որ իրենք ոչ ընդդիմություն են, ոչ իշխանություն են, ոչ չգիտես ինչ են։ Կարելի է ենթադրել, որ անցած ընտրությունների ժամանակ իրենց ընտրվելը պատահական չէր. այն ժամանակ իրենց օգնել էին, հիմա չօգնեցին։ Հակառակը եղավ «Հանրապետություն» կուսակցության հետ, հիմա օգնեցին, դրա համար մի քիչ ավելի շատ ձայներ հավաքեց։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ովքեր ինձ ձայն չեն տալիս, թող տան Արամին Սարգսյան։ Այստեղ ուղղորդում էր միանշանակ»,- ասաց սոցիոլոգը։

Նա ընդգծում է՝ առանց որևիցե հույսերի, նպատակների ու հեռանկարների ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնող քաղաքական ուժերը սպոյլերներ են, որոնց մոտիվացնում են ընտրություններին մասնակցելու համար։

«Դրանք այն կուսակցություններն են, որոնց նպատակն է մեկ ուրիշների ձայները փախցնելը՝ 1 տոկոս, 0.3 տոկոս, 0.5 տոկոս։ Բոլոր դեպքերում մրցակիցների ձայները փախցնելու համար են նման կուսակցությունները ստեղծվում։ Սա ամեն տեղ էլ կիրառվում է, բայց երկրներում, որտեղ քաղաքական դաշտը վաղուց արդեն կայունացել է՝ որպես կանոն մասնակցում են երկու-երեք խոշոր շատ հայտնի, ճանաչված, պատմություն ունեցող կուսակցություններ։ Այսպիսի սպոյլերներ շատ քիչ են լինում»,- ասաց սոցիոլոգը։

Ինչպես է փոխվել նախորդ ընտրություններին մասնակցած ուժերի նկատմամբ ընտրողների վերաբերմունքը 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 687 251 քվե (53.92%)

Ընտրություններին մասնակցած 1 282 411 հոգուց ՔՊ-ի օգտին է քվեարկել 687 414 մարդ։ Այսինք՝ քվեարկության մասնակցած անձանցից 594 997-ը Փաշինյանի օգտին չի քվեարկել։

2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը կազմել է 2 593 140 մարդ, որից ընտրություններին մասնակցել է 1 261 105 քաղաքացի։ «Իմ քայլը» դաշինքին կողմ է քվեարկել 884 864 քաղաքացի։

Այսինքն՝ ստացվում է, որ 2021-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 21 306-ով ավելի շատ  քաղաքացի, սակայն Փաշինյանի օգտին քվեարկած քաղաքացիների թվի մեջ կա զգալի տարբերություն։

Իհարկե պետք է հաշվի առնել նաև այն փաստը, որ այս ընտրություններին մասնակցության հայտ էր ներկայացրել աննախադեպ շատ քանակի քաղաքական ուժեր։ Դրանից բացի՝ հարց է՝ որքանով է համարժեք իշխանության վարկանիշի անկումը այս երեք տարիներին Հայաստանում տեղի ունեցած գործընթացների հետ։ 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 50 419 (3.95)

Ընտրություններին մասնակցած 1 282 411 մարդուց ԲՀԿ-ի օգտին է քվեարկել 50 419 մարդ։ Այսինք՝ քվեարկության մասնակցած անձանցից 1 231 992-ը Ծառուկյանի օգտին չի քվեարկել։

2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրություններին մասնակցել է 1 261 105 քաղաքացի, որոնցից 103 801-ը իրենց ձայնը տվել են այս ուժին։ Այսպիսով ԲՀԿ-ն դարձել էր խորհրդարանի երկրորդ ամենաշատ ձայները հավաքած ուժը։

Տվյալները համեմատելիս զգացվում է, որ ԲՀԿ-ն նույնպես կորուստներ ունի իր ընտրազանգվածում, ինչի պատճառով էլ ընտրական շեմը չկարողացավ հաղթահարել։

«Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 830 (3,04)

Այս կուսակցության օգտին քվեարկել է 38 713 քաղաքացի կամ ընտրողների 3.04 %-ը։

2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին այս կուսակցությունը Ազատ դեմոկրատների հետ մասնակցում էր «Մենք» դաշինքով։ Այն ժամանակ դաշինքի օգտին քվեարկել էր 25 176 ընտրող կամ քաղաքացիների 2 %-ը։

Ստացվում էր, որ այս տարի մենակ մասնակցելով՝ «Հանրապետություն»-ը ավելի շատ քվե է ստացել, քան նախորդին՝ դաշինքով։ Այնուամենայնից ստացած ձայները չօգնեցին Արամ Սարգսյանին և նրա կուսակցությունը չկարողացավ հաղթահարել 5 %-ի շեմը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 571 (1.22)

Իսկ ահա «Լուսավոր Հայաստան»-ի ընտրազանգվածը, կարծես, բավականին նոսրացել է։

Այս ընտրություններում կուսակցությունը ստացել է ընդամենը 15 571 ձայն կամ ընտրողների 1.22 %-ի վստահությանը։ Իսկ ահա, 2018-ին ԼՀԿ-ն արժանացել էր 80 047 ձայնի կամ 6.37%-ին՝ դառնալով ԱԺ անցած երրորդ ուժը։

Նշենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում էին 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ 

Ըստ օրենքի` եթե անցողիկ շեմը հաղթահարում են միայն երկու քաղաքական ուժ, ապա մանդատներ է ստանում նաև առավելագույն թվով ձայներ հավաքած երրորդ ուժը։ Հենց այդ սկզբունքով մանդատներ ստացավ «Պատիվ ունեմ» դաշինքը։

Արփինե Պետրոսյան

«Արևիկ» ազգային պարկում հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է նաև ՊՆ ուղղաթիռը (տեսնյութ)
Ալեքսանդր Գրիգորյանը դարձյալ հեռացավ «Ալաշկերտից»
Արարատի մարզպետի տեղակալը ՀՀ Անկախության 30-ամյակի առիթով պետական պարգևներ է հանձնել մարզի մի շարք զինծառայողների
ԼՂ հակամարտությունը դեռ պետք է կարգավորվի, իսկ Արցախի կարգավիճակի հարցում հստակություն լինի. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
Ստուգվել են եռամսյա վարժական հավաքներում ընդգրկված պահեստազորայինների սոցիալ-կենցաղային պայմանները
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանի մահվան կապակցությամբ
Եթե վաղը չհաջողվի լինել Հանրապետության հրապարակում, ժամը 21։20-ից հայացքն ուղղեք դեպի Հրապարակի երկինք․ Հարությունյան
Արամ Առաջինը պատգամ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ
Ալիևը հիստերիկ չէ, այլ ինչպես ոմանք են ասում կիրթ մարդ է ու հստակ ծրագրով է առաջ գնում. Հրանտ Միքայելյան
Опубликовано первое фото лидера «Талибана» после возвращения в Кабул (WP)
Այն ինչ կատարվեց շաբաթ և կիրակի օրերին, մեղմ ասած շատ ստոր էր. Մարիամ Հովսեփյան
Նախիջևանում մեկնարկել են ադրբեջանցի և թուրք զինվորականների համատեղ վարժանքները
«Արևիկ» ազգային պարկում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
Ոստիկաններն արգելեցին կառավարության դիմաց մոմավառություն անցկացնել
ԱՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է նոր դեղերի ցանկը
Պռոշյանում բախվել են Ոսկեվազ-Երևան երթուղին սպասարկող ГАЗель-ն ու Nissan X-Trail-ը. կան վիրավորներ
Ստացվում է, Անկախության տոնի ու քաղաքացու օրվա խորովածի համար միլիոնավոր դրամներ են դուրս գրել ու լափել, իսկ գոտիների ու զենք-զինամթերքի համար գումար չկա, հա՞. Հայկ Նահապետյան
Խաչատուր Սուքիասյանը Թուրքիայի և Հայաստանի իշխանությունների միջնորդն է.Մետաքսե Հակոբյան
Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Անահիտ Թոփչյանի մահվան կապակցությամբ
Անկախ նրանից՝ ինչ քաղաքական, ազգային ու կրոնական պատկանելություն ունեք, վաղը երթով Եռաբլուր գնացեք. Արմեն Գրիգորյան
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
Երևանը պատրաստվում է սեպտեմբերի 21-ի Անկախության 30-ամյակին
Փաշինյանը Էրդողանին առաջարկե՞լ է հանդիպել, Երևանը պատրաստվում է սեպտեմբերի 21-ին. Սեպտեմբերի 20-ն՝ ամփոփ
Օդի ջերմաստիճանը կնվազի
Ալմաթիում հրաձգության հետևանքով 5 մարդ է մահացել
Կայացել է Արցախի Հանրապետության և Հայաստանի (երրորդ) Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին նվիրված միջազգային գիտաժողովը
Ուղիղ. Զոհված զինծառայողների հարազատների ակցիան՝ կառավարության մոտ
ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի անդամներն այցելել են Վրաստան
Հրդեհ է բռնկվել Եղեգնավան գյուղի տներից մեկի տանիքում
Այսօր ժամը 7-ին մոմավառություն է լինելու Կառավարության մոտ, մենք հասկացնելու ենք, թե ինչպես կարելի է հարգել մեր զոհերի հիշատակը. Տաթև Վիրաբյան
Վարչապետը խոսել է տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու հնարավորությունների մասին
Մեկնարկել են Aeroflot ավիաընկերության Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթները
Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է Բելառուսում սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվե անցկացնելու պատրաստակամությունը
Սամվել Կարապետյանը ՀՀ էներգետիկայի ոլորտում պլանավորում է ներդնել մինչև 600 միլիոն դոլար
Վաչե Տերտերյանն ընդունել է ՌԴ ֆինանսների նախարարի տեղակալին
Լարսի անցակետի թողունակությունը հաջորդ տարի 6.5 անգամ կավելանա. Դմիտրի Վոլվաչ
Հադրութի շրջանում աճյունների որոնումներն արդյունք չեն տվել
Քաբուլի միջազգային օդանավակայանը վերսկսել է աշխատանքը
Քոբայրի վանքի տարածքը ցանկապատած չէ, կարող է անասունները անցնեն, բայց որ գոմ դարձնեն՝ մի քիչ ճիշտ չի. Պատմական միջավայրի պահպանության Լոռու մարզային ծառայության պետ
Հաղորդակցությունների ապաշրջափակման արդյունքում 2 տարում ՀՀ ՀՆԱ-ն կաճի 30 տոկոսով. Վահան Քերոբյան
Արցախում մեկ օրում գրանցվել է 5 վթար, որից մեկը՝ մահվան ելքով
ՀՀ Անկախության 30-ամյակի առիթով պարգևատրվել են մի շարք զինծառայողներ
Սա կարելի է դիտարկել այն համատեքստում, որ հայկական կողմը պատրաստ է խաղաղության ամեն գնով. Սուրեն Պետրոսյանը՝ Մոսկվայի ВДНХ-ում Դադիվանքի ադրբեջանական պատկանելության տեղեկատվության մասին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
Ռուսաստանի նախագահն իրեն շատ լավ է զգում. Պեսկովը խոսել է Պուտինի ինքնազգացողության մասին
Երբ թշնամին ազատ շրջում է մեր երկրում, իսկ մեր քաղաքացիները՝ գերեվարվում. ապագա չկա, նույնիսկ ներկա չկա
3 օր ձեզ ժամանակ. առայժմ այսքանը, ստրկամիտ սրիկաներ. այսպես են թաղում անկախությունը 1991 - 2021. Սոֆիա Հովսեփյան
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանը
Արա Զոհրաբյանը կդառնա՞ Փաստաբանական դպրոցի տնօրեն
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™