Էս պահին էլ դաշտում անասունների հետ է. դպրաբակցի Վրեժը գոհ է նոր հովիվից Զինծառայող է ինքնասպան եղել. Մանվել Փարամազյանը կմնա կալանքի տակ. հուլիսի 27-ն՝ ամփոփ Լաքոտը խոսում էր այն մասին, որ հակադրելով Ֆրանսիայի ակտիվությունը Ռուսաստանի շահերին՝ ավելի շատ խնդիրներ կստանանք Ֆրանսիայի և Հայաստանի համար. Հակոբ Բադալյան Ինչ խնդիրների առաջ են կանգնել հայ մարզիկները Օլիմպիական խաղերում և ինչպիսի կազմակերպչական բացեր կան. ներկայացնում է Լիանա Մկրտչյանը Թողեք ընդդիմությունը աշխատի կամ ինչու չի կարելի ընդդիմությանը «թթու խոսք» ասել ՄԻՊ-ի աջակցությամբ կազմակերպվել է կալանավորված անձի անվճար վիրահատությունը Պոլիկլինիկաներում «Կորոնավակ»-ը վերջացել է. հնարավոր է՝ առաջին դեղաչափ այլևս չլինի՞ Ընդդիմության հետ համախոհությամբ կմաքրեն 44-օրյա պատերազմի սխալներն ու կփակեն այս գործը. Սոֆյա Հովսեփյան Կատարե՞լ է ԱՆ-ն վարչապետի հանձնարարականը, թե՞ ոչ Մարությանը ստացավ իր լայքերը, իր գովասանքը. Դավիթ Խաժակյանը՝ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու մասին Ով կարա իմ դեմքին թռնի, այո, առաջարկել եմ ես, որոշումն էլ ընդունվել է միաձայն. Վահե Հակոբյան Ով որտեղ կհանգրվանի, ինչպես են բաշխվելու աշխատասենյակները
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ժամը 19:00-ի դրությամբ ՄԻՊ-ի աշխատակազմը ստացել է 145 ահազանգ ու դիմում

Իրավական

Հունիսի 20-ին՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 18։00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 145 ահազանգ ու դիմում, ուսումնասիրել է սոցիալական ցանցերի ու լրատվամիջոցների 941 հրապարակում։ Այս մասին հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

«Աշխատակազմի թեժ գծին ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են ընտրատեղամասի մատչելիությանը, ընտրատեղամասի համարի և գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ստանալուն, քվեարկության կարգի խախտմանը, բժշկական հաստատությունում գտնվող անձի ընտրական իրավունքի իրացման վերաբերյալ, քվեաթերթիկների բացակայությանը, ակնհայտ իրարից տարբեր լինելուն, քվեարկության օրը ընտրական ցուցակներում ընդգրկված չլինելուն, հաշմանդամություն ունեցող անձի տեղամասային կենտրոններ ինքնուրույն ներկայանալու անհնարինությանը և այլն։

Սոցիալական ցանցերի ու լրատվամիջոցների հրապարակումներով ավելի հաճախ արձանագրված խնդիրների թվում են քվեաթերթիկի տրամադրման կարգի խախտումները, կոնկրետ քաղաքական ուժի քվեաթերթիկ չտրամադրելը, քաղաքացիների, այդ թվում՝ զինծառայողների, ուղղորդված քվեարկության դեպքերը, քվեաթերթիկների սահմանված ձևի խախտումները, կաշառք բաժանելու վերաբերյալ իրավապահ մարմինների ահազանգերը և այլն։ Ահազանգերով և մշտադիտարկման արդյունքների հիման վրա Պաշտպանի ներկայացուցիչներն իրականացրել են մի քանի արագ արձագանքում, այդ թվում՝ այցեր: Մասնավորապես, Ազատաշեն գյուղում հնչած կրակոցների և բերման ենթարկվածների վերաբերյալ ստացվել է ահազանգ, անհրաժեշտ պարզաբանումներ են ստացվել Ոստիկանությունից։ Բացի այդ, բողոքի հիման վրա արագ արձագանքման այց է իրականացվել «Հայաստան» դաշինքի Սիսիանի շտաբի ղեկավարին և տեղի ունեցել առանձնազրույց։

Տարբեր հարցերի վերաբերյալ քննարկումներ են իրականացվել և պարզաբանումներ ստացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, Պաշտպանության նախարարությունից, Նորքի տուն-ինտերնատից: Իրականացվել են այցեր Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ արագ արձագանքման այցեր Ոստիկանության մարզային ստորաբաժանումներ: Ըստ անհրաժեշտության կապ է հաստատվել նաև իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների հետ: Հատուկ ուշադրություն է դարձվել դիտորդների ու լրագրողների անխոչընդոտ աշխատանքների ապահովման հարցերին:

Մարդու իրավունքների պաշտպանը այսօր վաղ առավոտյան զանգահարել և խոսել է «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի նախընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանի հետ նրա «Լենդ քրաուզեր պռադո» մակնիշի ավտոմեքենայի դիմապակու վրա կրակոցի մասին տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո:Իրավապահ մարմինները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցները` արագ քննություն ապահովելու և տեղի ունեցածը բացահայտելու համար։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից խնդրի վերաբերյալ գրություն կուղարկվի իրավապահ մարմիններին, հարցը կլինի Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո։

Հիշեցնենք, որ Պաշտպանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը վաղ առավոտից իրականացնում է ընտրական գործընթացի անկախ դիտարկում է ինչպես աշխատակազմի կենտրոնական, այնպես էլ Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզային ստորաբաժանումներում: Նշված մարզերից բացի, աշխատանքային խմբի ներկայացուցիչներ են գործուղվել Սյունիքի մարզ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ընտրական իրավունքներին առնչվող հնարավոր բողոքները տեղում ուսումնասիրելու և ըստ անհրաժեշտության՝ արագ արձագանքելու նպատակով:

Օրվա ընթացքում՝ զուգահեռաբար, ամփոփվում են ահազանգերով ու հրապարակումների հիման վրա ձեռնարկած քայլերը, ստուգողական աշխատանքները:Նրանց հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ է զանգահարել 043-513-116 հեռախոսահամարով։

Առանձին ուշադրության ներքո են լրագրողների և դիտորդների աշխատանքին առնչվող հարցերը: Ընտրական իրավունքների իրականացմանն առնչվող բողոքները կամ ահազանգերը Պաշտպանի աշխատակազմ կարելի է ուղղել թեժ գծի հեռախոսահամարներով՝ 116 կամ (096) 116 100:

Մարզերում ստորաբաժանումների հետ կապ հաստատելու համար կարելի է զանգահարել հետևյալ հեռախոսահամարով`

Սյունիքի մարզային ստորաբաժանում՝ 055-116-615,

Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում՝ 043-991-189

Շիրակի մարզային ստորաբաժանում՝ 043-512-116

Տավուշի մարզային ստորաբաժանում՝ +374 263 40 116»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տեսագրությունում պատկերված անձինք կասկածվում են ուրիշի բանկային քարտով փող կանխիկացնելու համար
Կվերակառուցվի Լիճք համայնքի խմելու ջրատարի արտաքին ցանցը
Էջմիածնում զինված անձը հարձակվել է խանութի աշխատակցուհու վրա, դաժան ծեծել նրան ու հափշտակել մոտ 3 մլն դրամ. կինը տեղափոխվել է հիվանդանոց
Վատիկանում կարդինալը կանգնել է դատարանի առաջ՝ ֆինանսական խարդախության մեղադրանքով
2020-ի նոյեմբերի 23-ից ի վեր Լեռնային Ղարաբաղում չպայթած զինամթերքից մաքրվել է 2213,5 հա տարածք. ՌԴ ՊՆ
Կոտայքում բախվել են Mercedes G63-ն ու Mercedes C180-ը. կա վիրավոր
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունները կփորձեն լուծել հիմնախնդիրները. ԵԽԽՎ նախագահ
Զինծառայողներն իրենց կցագրված զենքերով կատարել են կրակային վարժանքներ՝ դրսևորելով բարձր պատրաստվածություն
Արտակարգ դեպք՝ Ադրբեջանում. Քաղաքացին 4 ոստիկանի է պայթեցրել
Սերգեյ Շոյգուն Մոսկվայում ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի ժ/պ Արշակ Կարապետյանին
Ստամբուլի կենտրոնում փոխհրաձգություն է եղել. 3 մարդ սպանվել է
Հիմնարար խնդիր է, երբ մարդուն զրկում են ազատությունից ու հետո նոր սկսում հավաքել ապացույցներ կամ որոնել հիմքեր. ՄԻՊ
Կարճ ժամանակում հանրությանը տեսանելի կլինի Անտառային կոմիտեի արագ արձագանքման խմբի գործունեությունը. Ռոմանոս Պետրոսյան
Դավիթ Բեկ համայնքում իրականացվել է հայտնաբերված զինամթերքի ոչնչացում
Պետք է հասկանալ և վերացնել ամուսնալուծությունների պատճառները. Արա Զոհրաբյան
Երկրաշարժ Լոռու մարզի Սպիտակ քաղաքից 4 կմ հարավ-արևելք
Արտակարգ դեպք՝ Ադրբեջանում. Քաղաքացին 4 ոստիկանի է պայթեցրել
Համապատասխանում է Սահմանադրությանը, թեև առանձին դրույթներ խնդրահարույց են, իսկ որոշ փոփոխություններ` վիճելի․ նախագահն ստորագրել է ՔԴՕ և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի փոփոխությունների փաթեթը
ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն ընդունել է ԱԱԾ Քննչական դեպարտամենտի պետին
ԱԺ-ում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը կլինի Արթուր Վանեցյանը, քարտուղարը՝ Հայկ Մամիջանյանը
Գեղարքունիքում ավտովթարի հետեւանքով երկու անչափահաս տեղափոխվել է հիվանդանոց
Ոստիկանների կողմից հանցագործություն կատարելու մասին հաղորդում եմ ներկայացրել 1-02 ծառայությանը. Երեմ Սարգսյան
ԵՄ-ն և ԱՀԿ-ն Մարտունու ԲԿ-ին ժամանակակից ռենտգեն սարք են տրամադրել
Արարատի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
Եթե մարդկանց հայտարարագրերում գրված է, որ իրենք 500 հազար դոլար փող ունեն, ապա իրենք կարող են իրենց նման ճոխություն թույլ տալ. Հովիկ Աղազարյանը՝ 250 հազար դրամից հրաժարվելու մասին  
Գեղարքունիքի «Ռակետա» հանգստյան գոտում 27-ամյա տղան կվադրոցիկլով բախվել է վագոն-տնակի պատին. կան վիրավորներ
Մատաղիսում հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն
Էս պահին էլ դաշտում անասունների հետ է. դպրաբակցի Վրեժը գոհ է նոր հովիվից
Ճիշտ եմ համարում ԱԺ մշտական հանձնաժողովների շարքում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով. Արթուր Վանեցյան
Զինծառայող է ինքնասպան եղել. Մանվել Փարամազյանը կմնա կալանքի տակ. հուլիսի 27-ն՝ ամփոփ
Բոլորին պարզ է, որ այդ այցից պետությունը ոչինչ չի շահել, իսկ թե ինչ շահ է ունեցել Արմեն Սարգսյանը դեռ պետք է պարզվի հետագայում. Էդգար Ղազարյան
Լաքոտը խոսում էր այն մասին, որ հակադրելով Ֆրանսիայի ակտիվությունը Ռուսաստանի շահերին՝ ավելի շատ խնդիրներ կստանանք Ֆրանսիայի և Հայաստանի համար. Հակոբ Բադալյան
Զանգեզուրի միջանցքը կդառնա նոր միջանցք եղբայրական Պակիստանից դեպի Թուրքիա և Ադրբեջան. Սահիբա Գաֆարովա
Հայաստանը հեռահաղորդակցության կարգավորման ոլորտում ԱՊՀ տարածաշրջանում արժանացել է ամենաբարձր գնահատականին
Օձուն համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակ
Ինչ խնդիրների առաջ են կանգնել հայ մարզիկները Օլիմպիական խաղերում և ինչպիսի կազմակերպչական բացեր կան. ներկայացնում է Լիանա Մկրտչյանը
Արա Խզմալյանը Սյունիքի մարզում է
Սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ
Թողեք ընդդիմությունը աշխատի կամ ինչու չի կարելի ընդդիմությանը «թթու խոսք» ասել
ՄԻՊ-ի աջակցությամբ կազմակերպվել է կալանավորված անձի անվճար վիրահատությունը
Աղետալի նոր թիվ. 2021 թ-ի հունվար-հունիսին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 21,9 հազար հայաստանցի. Համբարյան
Լուկաշենկոն խոստովանել է, որ շատ է սիրում բնությունը
Պոլիկլինիկաներում «Կորոնավակ»-ը վերջացել է. հնարավոր է՝ առաջին դեղաչափ այլևս չլինի՞
Լրագրողի ազատությունն անհրաժեշտություն է, և ոչ երբեք՝ գլխացավանք. Թագուհի Թովմասյան
Վահան Քերոբյանը կգործուղվի Վրաստան
Լողորդ Արթուր Բարսեղյանը չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը
COVID-19: Кто стоит за созданием вируса -МИ-6, ЦРУ или  фармацевтический фонд Билл Гейтса?
Լսելով, թե որոշ ոչնչություններ ինչպիսի որակումներ են հասցեագրում արցախցիներին, պարզապես, ապշում ես. Հասրաթյան
Ջրականում ականի վրա ադրբեջանցի է պայթել
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը ողջունում է 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծելու՝ ՔՊ որոշումը
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™