Էս պահին էլ դաշտում անասունների հետ է. դպրաբակցի Վրեժը գոհ է նոր հովիվից Զինծառայող է ինքնասպան եղել. Մանվել Փարամազյանը կմնա կալանքի տակ. հուլիսի 27-ն՝ ամփոփ Լաքոտը խոսում էր այն մասին, որ հակադրելով Ֆրանսիայի ակտիվությունը Ռուսաստանի շահերին՝ ավելի շատ խնդիրներ կստանանք Ֆրանսիայի և Հայաստանի համար. Հակոբ Բադալյան Ինչ խնդիրների առաջ են կանգնել հայ մարզիկները Օլիմպիական խաղերում և ինչպիսի կազմակերպչական բացեր կան. ներկայացնում է Լիանա Մկրտչյանը Թողեք ընդդիմությունը աշխատի կամ ինչու չի կարելի ընդդիմությանը «թթու խոսք» ասել ՄԻՊ-ի աջակցությամբ կազմակերպվել է կալանավորված անձի անվճար վիրահատությունը Պոլիկլինիկաներում «Կորոնավակ»-ը վերջացել է. հնարավոր է՝ առաջին դեղաչափ այլևս չլինի՞ Ընդդիմության հետ համախոհությամբ կմաքրեն 44-օրյա պատերազմի սխալներն ու կփակեն այս գործը. Սոֆյա Հովսեփյան Կատարե՞լ է ԱՆ-ն վարչապետի հանձնարարականը, թե՞ ոչ Մարությանը ստացավ իր լայքերը, իր գովասանքը. Դավիթ Խաժակյանը՝ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու մասին Ով կարա իմ դեմքին թռնի, այո, առաջարկել եմ ես, որոշումն էլ ընդունվել է միաձայն. Վահե Հակոբյան Ով որտեղ կհանգրվանի, ինչպես են բաշխվելու աշխատասենյակները
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ընտրական տագնապ, որին նախորդել է պրիմիտիվ քարոզչությունն ու հակաքարոզչությունը. երբ պայքարը եւ պարտությունը վեհություն է պահանջում

Վազող տող

Այսօր կարեւորագույն օր է մեր կյանքում, Հայաստանում ոչ թե հերթական արտահերթ ընտրություններն են, այլ այսօրը բախտորոշ եւ վճռորոշ է լինելու մեր երկրի ապագայի համար։

Ուրախալի է արձանագրել, որ մարդիկ գիտակցում են այսօրվա ընտրության կարեւորությունը եւ անհրաժեշտությունը, ուրախալի է տեսնել նաեւ կողմնորոշված, գիտակից ընտրողների, որոնց չեն կարող ուղղորդել, հորդորել, ճնշել։ Տարբեր տարիներին խայտառակ ընտրություններ անցկացնելու մեր տխուր փորձը ինչ-որ առումով յուրօրինակ դաս է շարքային քաղաքացու համար, ով ավելի լավ գիտի՝ ինչ պետք է անի, ինչն է արգելված։

Իհարկե, անցյալ ընտրությունների փորձի համեմատ՝ այսօր շատերը մեծ առաջընթաց կտեսնեն, կասեն՝ տեսնում եք՝ քվեատուփ չեն գողանում, չեն լցոնում, չեն հոսանքազրկում ընտրատեղամասերը, լուծողական չեն լցնում ընդդիմադիրների վստահված անձանց սուրճի մեջ եւ այլն։

Բայց սա ամենեւին էլ չի նշանակում, որ մենք այսօր անց ենք կացնում ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ, դրսեւորում ենք բարձր իրավագիտակցություն, հարգում ենք օրենքները, չենք օգտագործում ընտրական «կեղտոտ» տեխնոլոգիաները։

Դեռ լռության օրը, եւ դրանից էլ առաջ մենք մասսայական տեսանք ընդդիմադիր գործիչների բերման ենթարկում, քրեական գործերի հարուցում, խուզարկություններ եւ այլն, այսինքն՝ իշխանությունը գործի է դնում պատժամիջոցների եւ ճնշումների մեքենան, սկսում ձայնագրություններ հրապարակել։ Իհարկե, ամենեւին էլ սա չի նշանակում, որ ընտրողների ազատկամարտահայտման վրա ազդելը, ճնշելը, սպառնալը արդարացված է եւ ընդունելի, բայց, արդ, հրապարակեք նաեւ իշխանության եւ իշխանամերձ ուժերի ձայնագրություններից, վստահաբար՝ ոչ պակաս բացահայտումներ էլ այդ ժամանակ կլինեն։

Ընտրության օրը եւ արդեն դրան նախորդած գիշերը գործի դրվեցին «ամենակեղտոտ», բայց պրիմիտիվ եւ հնամաշ տեխնոլոգիաները, կեղծ ավիատոմսեր՝ այս կամ այն ընդդիմադիր գործչի ընտրություններից հետո Հայաստանը լքելու մասին, ուշ գիշերվանից արդեն քաղաքը ողողվեց ընդդիմադիր դաշինքին վարկաբեկող թռուցիկներով։

Պարզից էլ պարզ է չէ, թե ում ձեռքի գործն են նման արշավները, սակայն հարց է առաջանում՝ այս արշավի նախագծողները եւ կազմակերպիչները սթա՞փ են եղել, ինչ նպատակ են հետապնդել։ Իսկապես կա՞ մարդ, ում վրա կարող են ազդել նման «մանրումեծ» խուլիգանությունները։ Մտածող ընտրողը նման ավիատոմսերը եւ թռուցիկները տեսնելիս վստահաբար չի հավատալու դրանց, ավելին՝ հստակ հասկանալու է՝ ով է կազմակերպիչը եւ եթե մինչ այդ որեւէ շանս կար մեկ ընտրող ավել ունենալու, որեւէ չկողմնորոշված քաղաքացու ձեր կողմը ներգրավելու, այս «պրիմիտիվ» տեխնոլոգիաներով առավելագույնը ցուցադրում եք ձեր մակարդակը եւ որակը։

Պայքարի մեջ էլ պետք է վեհ լինել, նույնիսկ պարտվելիս այնպես պարտվել, որ քեզ հարգեն հակառակորդներդ, դաշնակիցներդ, պարտվել բաց ճակատով, պարտվել, բայց մնալ ազնիվ, չչարանալ, չատել, լինել հաշտ, մեծահոգի, ներողամիտ, դասեր քաղել...։
Ինչ խնդիր են լուծում այն իշխանական գործիչները, ովքեր քիչ է լուսանկար են հրապարակում քվեախցիկից՝ ցուցադրելով հակառակորդի քվեաթերթիկները, դեռ մի հատ էլ հայտարարում, թե «մերժվածները»։

Օրինակ՝ եթե վաղը պարզվի՝ երեք տարում 70-80 տոկոս հանրային վստահության ռեսուրսը մսխած քաղաքական թիմը ընդամենը 10 տոկոս ձայն է ստացել, ով է դառնալու մերժված՝ նախկինը, թե ներկան։ Կարելի է այդքան պրիմիտիվ լինել, ջուրը չհասած չբոբիկանալ...։

Կամ օրեր շարունակ իշխանության ներկայացուցիչնեը քննադատում էին այս կամ այն տնտեսվարողին իրենց գովղազդներում խիստ պատահական հակառակորդ ուժի քվեաթերթիկի համարը օգտագործելու համար, իսկ երեկ՝ լռության օրով, նրանք լուսանկարներ էին տարածում, հայտնի մտքեր մեջբերում՝ սեփական քվեաթերթիկի համար մեծ նշելով։

Պրիմիտիվ էր քարոզչությունը, ինչպես նաեւ հակաքարոզչությունը, որովհետեւ պրիմիտիվ էր քաղաքական գործիչը՝ առաջնորդով եւ թիմով հանդերձ, բայց ընտրողը պրիմիտիվ չէ, մի թերագնահատեք նրան։

Ինչեւէ օդում տագնապ կա՝ընտրական եւ հետընտրական զարգացումների սպառնալիք, վախ...իշխանության, թե ընդդիմության, թե չկայացած երրորդ ուժի ընտրողը այսօր միայն մի բան է ուզում՝ ամեն ինչ հնարավորինս շուտ եւ խաղաղ ավարտվի, այս վճռորոշ ընտրությունը Հայաստան աշխարհին վերադարձնի կյանքի ռելսերի մեջ՝ բերել խաղաղություն, կայունություն եւ զարգացում։

Տեսագրությունում պատկերված անձինք կասկածվում են ուրիշի բանկային քարտով փող կանխիկացնելու համար
Կվերակառուցվի Լիճք համայնքի խմելու ջրատարի արտաքին ցանցը
Էջմիածնում զինված անձը հարձակվել է խանութի աշխատակցուհու վրա, դաժան ծեծել նրան ու հափշտակել մոտ 3 մլն դրամ. կինը տեղափոխվել է հիվանդանոց
Վատիկանում կարդինալը կանգնել է դատարանի առաջ՝ ֆինանսական խարդախության մեղադրանքով
2020-ի նոյեմբերի 23-ից ի վեր Լեռնային Ղարաբաղում չպայթած զինամթերքից մաքրվել է 2213,5 հա տարածք. ՌԴ ՊՆ
Կոտայքում բախվել են Mercedes G63-ն ու Mercedes C180-ը. կա վիրավոր
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունները կփորձեն լուծել հիմնախնդիրները. ԵԽԽՎ նախագահ
Զինծառայողներն իրենց կցագրված զենքերով կատարել են կրակային վարժանքներ՝ դրսևորելով բարձր պատրաստվածություն
Արտակարգ դեպք՝ Ադրբեջանում. Քաղաքացին 4 ոստիկանի է պայթեցրել
Սերգեյ Շոյգուն Մոսկվայում ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի ժ/պ Արշակ Կարապետյանին
Ստամբուլի կենտրոնում փոխհրաձգություն է եղել. 3 մարդ սպանվել է
Հիմնարար խնդիր է, երբ մարդուն զրկում են ազատությունից ու հետո նոր սկսում հավաքել ապացույցներ կամ որոնել հիմքեր. ՄԻՊ
Կարճ ժամանակում հանրությանը տեսանելի կլինի Անտառային կոմիտեի արագ արձագանքման խմբի գործունեությունը. Ռոմանոս Պետրոսյան
Դավիթ Բեկ համայնքում իրականացվել է հայտնաբերված զինամթերքի ոչնչացում
Պետք է հասկանալ և վերացնել ամուսնալուծությունների պատճառները. Արա Զոհրաբյան
Երկրաշարժ Լոռու մարզի Սպիտակ քաղաքից 4 կմ հարավ-արևելք
Արտակարգ դեպք՝ Ադրբեջանում. Քաղաքացին 4 ոստիկանի է պայթեցրել
Համապատասխանում է Սահմանադրությանը, թեև առանձին դրույթներ խնդրահարույց են, իսկ որոշ փոփոխություններ` վիճելի․ նախագահն ստորագրել է ՔԴՕ և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի փոփոխությունների փաթեթը
ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն ընդունել է ԱԱԾ Քննչական դեպարտամենտի պետին
ԱԺ-ում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը կլինի Արթուր Վանեցյանը, քարտուղարը՝ Հայկ Մամիջանյանը
Գեղարքունիքում ավտովթարի հետեւանքով երկու անչափահաս տեղափոխվել է հիվանդանոց
Ոստիկանների կողմից հանցագործություն կատարելու մասին հաղորդում եմ ներկայացրել 1-02 ծառայությանը. Երեմ Սարգսյան
ԵՄ-ն և ԱՀԿ-ն Մարտունու ԲԿ-ին ժամանակակից ռենտգեն սարք են տրամադրել
Արարատի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
Եթե մարդկանց հայտարարագրերում գրված է, որ իրենք 500 հազար դոլար փող ունեն, ապա իրենք կարող են իրենց նման ճոխություն թույլ տալ. Հովիկ Աղազարյանը՝ 250 հազար դրամից հրաժարվելու մասին  
Գեղարքունիքի «Ռակետա» հանգստյան գոտում 27-ամյա տղան կվադրոցիկլով բախվել է վագոն-տնակի պատին. կան վիրավորներ
Մատաղիսում հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն
Էս պահին էլ դաշտում անասունների հետ է. դպրաբակցի Վրեժը գոհ է նոր հովիվից
Ճիշտ եմ համարում ԱԺ մշտական հանձնաժողովների շարքում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով. Արթուր Վանեցյան
Զինծառայող է ինքնասպան եղել. Մանվել Փարամազյանը կմնա կալանքի տակ. հուլիսի 27-ն՝ ամփոփ
Բոլորին պարզ է, որ այդ այցից պետությունը ոչինչ չի շահել, իսկ թե ինչ շահ է ունեցել Արմեն Սարգսյանը դեռ պետք է պարզվի հետագայում. Էդգար Ղազարյան
Լաքոտը խոսում էր այն մասին, որ հակադրելով Ֆրանսիայի ակտիվությունը Ռուսաստանի շահերին՝ ավելի շատ խնդիրներ կստանանք Ֆրանսիայի և Հայաստանի համար. Հակոբ Բադալյան
Զանգեզուրի միջանցքը կդառնա նոր միջանցք եղբայրական Պակիստանից դեպի Թուրքիա և Ադրբեջան. Սահիբա Գաֆարովա
Հայաստանը հեռահաղորդակցության կարգավորման ոլորտում ԱՊՀ տարածաշրջանում արժանացել է ամենաբարձր գնահատականին
Օձուն համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակ
Ինչ խնդիրների առաջ են կանգնել հայ մարզիկները Օլիմպիական խաղերում և ինչպիսի կազմակերպչական բացեր կան. ներկայացնում է Լիանա Մկրտչյանը
Արա Խզմալյանը Սյունիքի մարզում է
Սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ
Թողեք ընդդիմությունը աշխատի կամ ինչու չի կարելի ընդդիմությանը «թթու խոսք» ասել
ՄԻՊ-ի աջակցությամբ կազմակերպվել է կալանավորված անձի անվճար վիրահատությունը
Աղետալի նոր թիվ. 2021 թ-ի հունվար-հունիսին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 21,9 հազար հայաստանցի. Համբարյան
Լուկաշենկոն խոստովանել է, որ շատ է սիրում բնությունը
Պոլիկլինիկաներում «Կորոնավակ»-ը վերջացել է. հնարավոր է՝ առաջին դեղաչափ այլևս չլինի՞
Լրագրողի ազատությունն անհրաժեշտություն է, և ոչ երբեք՝ գլխացավանք. Թագուհի Թովմասյան
Վահան Քերոբյանը կգործուղվի Վրաստան
Լողորդ Արթուր Բարսեղյանը չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը
COVID-19: Кто стоит за созданием вируса -МИ-6, ЦРУ или  фармацевтический фонд Билл Гейтса?
Լսելով, թե որոշ ոչնչություններ ինչպիսի որակումներ են հասցեագրում արցախցիներին, պարզապես, ապշում ես. Հասրաթյան
Ջրականում ականի վրա ադրբեջանցի է պայթել
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը ողջունում է 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծելու՝ ՔՊ որոշումը
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™