«Հայաստանը՝ թվերով»․ Աշխարհի 42 երկրների շարքում Հայաստանը երրորդ ամենաբարձր գների աճ արձանագրած երկիրն է
Exclusive
ArmDaily.am-ը շարունակում է «Հայաստանը՝ թվերով» շարքը, որի շրջանակներում այս անգամ կանդրադառնանք սպառողական գների ինդեքսին՝ Եվրամիության, ԱՊՀ և աշխարհի մի շարք այլ երկրներում։
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի՝ աշխարհի 42 երկրների շարքում Հայաստանը երրորդ ամենաբարձր գների աճ արձանագրած երկիրն է։
Մեր երկրում այս տարվա 4 ամիսներին արձանագրվել է գների 5,1 տոկոս բարձրացում։ Աշխարհի 42 երկրներից միայն Վրաստանում և Թուրքիայում է, որ ավելի բարձր գնաճ է արձանագրվել, քան Հայաստանում։ Վրաստանում ապրիլին՝ 2020 թ-ի դեկտեմբերի համեմատ գներն աճել են 7,5 տոկոսով, իսկ Թուրքիայում՝ 5,4 տոկոսով։
ԵԱՏՄ երկրների շարքում Հայաստանն այս առումով առաջատար է, Ռուսաստանում և Ղազախստանում այս տարվա անցած ժամանակահատվածում գնաճը կազմել է 2,7 տոկոս, Բելառուսում 4,6 տոկոս, իսկ Ղրղզստանում՝ 4 տոկոս։
Եվրամիության անդամ 27 երկրներում ընդհանուր գնաճը կազմել է 2 տոկոս։
Նշված 42 երկրների շարքում ամենացածր գնաճն արձանագրվել է Շվեյցարիայում և Շվեդիայում՝ համապատասխանաբար 0,6 և 07 տոկոս։