Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Փաբերում «նիսյա» գարեջուր խմողներից Փաշինյանի թիմակիցները դարձել են միլիոնատերեր. Մամիջանյան Ունենք անվտանգային խնդիրներ, փոխանակ այդ բացը լրացնենք, մեզ դրել ենք «գժի» տեղ. ադրբեջանագետ Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Հայկ Մամիջանյանը. դիտե՛ք այսօր՝ 19.00-ին Հայաստան-Թուրքիա բանակցությունները պետք է առկախել. Ռուբեն Սաֆրաստյան Առկա գծի վրա միջազգային դիտորդներ տեղակայելով՝ Հայաստանը կամավոր տարածքներ է զիջում Ադրբեջանին. Արմեն Բադալյան Փաշինյանի սկանդալային հայտարարությունն ու 245 միլիոն դոլարի զենքի պայմանագիրը Հնդկաստանի հետ. լրահոս Փաշինյանի ղեկավարման ամբողջ ժամանակաշրջանի ամենալուրջ հակառուսական դեմարշներից մեկն էր. ռազմական փորձագետ Քոչարյանը և մյուսները Հայաստանը դարձրին կոնֆլիկտի կողմ, ագրեսոր. Հովիկ Աղազարյան Ինչքան Փաշինյանի իշխանությունը երկարում է, այնքան կարճանում է Հայաստանի և Արցախի կյանքը. Մետաքսե Հակոբյան Նարեկ ասելով աչքերս պիտի փակեմ, 102 տարի էլ անցնի՝ ցավը չի մեղմանալու. զոհված զինծառայողի մայր Արցունքներ, կոկորդ կրծող ցավ ու անսահման կարոտ. Եռաբլուրը պատերազմից 2 տարի անց Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Ռոբերտ Ղևոնդյանը. դիտե՛ք այսօր՝ 21.30-ին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Եթե այդ խորհրդանշական չագուչը վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը օգտագործած լիներ Ադրբեջանի դեմ, ապա մենք այսօր լիարժեքորեն գործադրված կտեսնեինք եռակողմ ստորացուցիչ հայտարարության 8-րդ կետը. Ռոբերտ Մարգարյան

Վազող տող

Armdaily.am-ը զրուցել է քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանի հետ։

-Պարոն Մարգարյան, այսօր նախընտրական քարոզարշավի վերջին օրն է: Ինչպե՞ս եք գնահատում ընթացքը և ի՞նչ արձանագրումներ եք արել:

-Ինչպես արդեն կանխատեսելի էր՝ ոչ թե արտահերթ, այլ ավելի շուտ արտակարգ համարվող այս ընտրությունների նախընտրական քարոզարշավն էլ արտակարգ էր հատկապես իր բովանդակությամբ: ՔՊ-ի վարչապետության թեկնածու Նիկոլ Փաշինյանն ակնհայտ կերպով արեց ամեն ինչ՝ սրելու իրավիճակն ու ինչպես բոլորս ականատես եղանք՝ չագուչը ձեռքն առած ամենավերջին սպառնալիքները հնչեցրեց ընդդիմության հասցեին: Ինչ վերաբերում է նրա գլխավոր ընդդիմախոսները համարվող «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին ու «Պատիվ ունեմ» դաշինքի կուլիսում գտնվող ղեկավար Սերժ Սարգսյանին՝ կարելի է ասել, որ նրանք հստակ ծրագրով իրականացրեցին իրենց քարոզարշավը: Ռոբերտ Քոչարյանն ավելի շատ կենտրոնանալով հստակ ծրագրերի ու իր նախագահության շրջանի ձեռքբերումների վրա, Նիկոլ Փաշինյանին իր հռետորաբանությամբ պատասխանելու ու նաև նրա դեմ բացահայտումներ կատարելու պարտականությունը վստահեց Սերժ Սարգսյանին:

-Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի պակաս չկա, սակայն հիմնական պայքարն ընթանում է երկու ուժերի՝ ՔՊ-ի և «Հայաստան» դաշինքի միջև: Պարոն Մարգարյան, ինչպե՞ս կբացատրեք այն հանգամանքը, որ ՔՊ-ն՝ Փաշինյանի գլխավորությամբ, որը իր իշխանության 3 տարիների ընթացքում ոչ միայն չարդարացրեց իրեն, այլև երկիրը հասցրեց աղետալի վիճակի, իսկ ՝ Ռ Քոչարյանը համարվում է նախկին և մեղադրվում է (գույք պարտքի դիմաց) գործարքի և բազմամիլիարդանոց թալանի մեջ, այնուամենայնիվ, իշխանությունը վերցնելու հավանական թեկնածուներն են:

-Այս ընտրությունները բացառիկ են նաև այն տեսակետից, որ այդտեղ ժողովուրդը պիտի ընտրություն կատարի ոչ միայն ծրագրերի, այլ նախկին ղեկավարների գործունեության հստակ վկայականների հիման վրա: Թե ինչ արդյունքներ է արձանագրել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տարբեր բնագավառներում, ժողովուրդը դա կարող է տեսնել իր սեփական աչքերով: Մինչ ընտրություն կատարելը, ժողովուրդը պարտավոր է մի պահ հիշել, թե 2018 թվականի իշխանափոխության ընթացքում ու նաև 2018 թվականի արտահերթ ընտրությունների ժամանակ տրված խոստումներից քանի՞սն են իրականություն դարձել և ինչ երաշխիք կա, որ այսօր էլի կրկնվող այդ խոստումները կարող են իրականություն դառնալ այս իշխանությունների վերարտադրման դեպքում: Ինչ վերաբերում է իշխանության ղեկին տիրանալու մյուս հավակնորդ Ռոբերտ Քոչարյանին՝ անշուշտ նրա իշխանության շրջանն անթերի չի եղել, բայց անկեղծ լինելով ու արդար դատելով կարելի է հաստատել, որ արձանագրված ցուցանիշներով դա որևէ կերպ չի կարող համեմատվել Նիկոլ Փաշինյանի շրջանի հետ ու քանի անգամով գերազանցում է նրան: Ժողովուրդը նաև ապրել է այդ տարիներն ու կարծում եմ սթափ դատողություն կատարելու դեպքում կարող է նաև ճիշտ ընտրություն կատարել: Անշուշտ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի հաղթանակով ամեն ինչ չի ավարտվելու: Դա ընդամենը հնարավորություն է թիկունքում թողնելու ու փակելու Հայոց պատմության այս ամոթալի էջը:

-Այս երկու հավանական վարչապետի թեկնածուներից յուրաքանչյուրի կողմից իշխանությունը ստանձնելու պարագայում, ինչպիսի՞ հետընտրական իրադարձություններ կարող են ծավալվել:

-Այս պահին դժվար կարելի է գնահատել, թե ինչ է լինելու: Երկու կողմերն էլ հավատացած են, որ իրենք հաղթելու են ու բնականաբար դիմացի կողմին մեղադրում են այն հարցում, որ չընդունելով ընտրությունների արդյունքները, գնալու է բախումների: Ես հուսով եմ, որ նման բան տեղի չի ունենա: Շատ պարզ է, որ պարտվելու դեպքում «Հայաստան» դաշինքը շարունակելու է դավաճան իշխանությունների դեմ պայքարն ու մեծ հավանականությամբ վերականգնվելու են հրապարակային բողոքի ցույցերը: Իսկ զավեշտալի վիճակը կլինի ՔՊ-ի պարտության դեպքում, երբ նրանք պարտավոր են լինելու ընդունել պարտությունը և լուռ հեռանալ իշխանությունից կամ բողոքարկել իրենց իսկ կազմակերպած ընտրությունների արդյունքները՝ ընդունելով այն փաստը, որ անկարող են եղել արդար ու թափանցիկ ընտրություններ կազմակերպել:

-Խծաբերդում գերի ընկած 14 հայ զինվորականների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել և ընթանում է դատավարություն, որին պաշտոնական Երևանը որևէ կերպ չարձագանքեց, փոխարենը վարչապետի պաշտոնակատարը չագուչը ձեռքին պտտվում է մարզերով՝ սպառնալով հաշվեհարդար տեսնել կարմիր գիծն անցնողների նկատմամբ: Մեկնաբանեք, խնդրում եմ, ի՞նչ է սա նշանակում:

-Շատ պարզ է, որ եթե այդ խորհրդանշական չագուչը վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը նոյեմբերի 9-ից հետո ցուցադրած ու օգտագործած լիներ Ադրբեջանի դեմ, առնվազն մենք այսօր լիարժեքորեն գործադրված կտեսնեինք եռակողմ ստորացուցիչ հայտարարության 8-րդ կետը և բոլոր գերիներն այսօր իրենց ընտանեկան օջախներում կլինեին: Այսօր ամփոփիչ հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին խոստացավ, որ գերիները շատ շուտով վերադառնալու են: Նրանցից 15-ը վերջին օրերին ու նախընտրական քարոզչության շրջանում վերադարձան: Շատ պարզ է, որ այս պահին հայ գերիները նաև նախընտրական քարոզչության շահարկումների թեման են դարձել, ինչը խիստ անմարդկային ու անբարոյական է: Միևնույն ժամանակ ադրբեջանական դատարանների կողմից վճիռների հրապարակման դեպքում շատ ավելի բարդանալու է գերիներին վերադարձնելու գործընթացն ու բնականաբար թշնամին ամեն օր բարձրացնելու է նրանց վերադարձնելու գինը:

-Ի վերջո, սա իշխանության ընտրություն է՞, թե՞ հանրաքվե է՝ Հայաստանի լինել չլինելու մասին:

-Սա ոչ թե ընտրություն է Հայաստանի հաջորդ իշխանությանը որոշելու համար, այլ ընտրություն է, որի արդյունքների հետ կապված կարող է վերականգնվել Հայաստանի միջազգային հեղինակությունն ու հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը կամ ընդհակառակը՝ մեր հայրենիքը գահավիժելու է մի անդունդ, որի արդյունքում ոչ շատ հեռու ապագայում Հայաստանը կարող է դառնալ մի վիլայեթ, ինչի մասին արդեն ոչ միայն հայ, այլ նաև միջազգային փորձագետներն են հայտարարում:

Իզաբելա Սուլթանյան

Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Եղիսաբեթ II-ի դագաղի մոտ հերթապահող զինվորը մահացել է նրա հուղարկավորությունից երկու շաբաթ անց
Մահվան ելքով վրաերթ Երևանում
Ո՛չ ռուսական թշնամական ալիքներին. Բևեռը երթով գնաց ՀՌՀ֊ի շենքի մոտ
32-ամյա կնոջ ինքնասպանության փորձը կանխվել է
Շահան Գանտահարյանը Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների՝ տեղապտույտից դուրս գալու նախադրյալներ է տեսնում
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին 22:00-ի դրությամբ
10-ամյա երեխան ընկել է ինքնագլորից, վիճակը ծայրահեղ ծանր է․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
Մարտունի-Գետափ ավտոճանապահին բախվել են Volvo և VAZ 0110 մակնիշի ավտոմեքենաները. կա 5 վիրավոր
Հրապարակվել են Սևաստոպոլում ինքնաթիռի բռնկման կադրերը
34-ամյա վարորդը փորձել է ավագ պարեկին կաշառել
Մարիամ Մկրտչյանն առաջին անգամ ընդգրկվել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում
«Աթարբեկյանի սար» կոչվող հատվածում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ
Պայթուն՝ Բաքվի շենքերից մեկում
Կոտրել են պատուհանի ապակին, տնից տարել տարբեր իրեր
Մեծ Բրիտանիան Դանիային օգնություն է առաջարկում «Հյուսիսային հոսք»-ում տեղի ունեցած միջադեպի հետաքննության համար
Լեհաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու հնարավորությունը
Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված հարաբերությունների զարգացումը. Խաչատուրյան
Նա իր հարցազրույցով ապացուցեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում. դավաճանական ինքնախոստովանություն էր. Իշխանյան
«Նորքի տուն-ինտերնատն» առաջիկայում նոր վերանորոգված մասնաշենք կունենա
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՖՖ-ն Տալալաևի հետ բանակցություն չի վարել, հավաքականի մարզչի պաշտոնում դիտարկվում են մի քանի թեկնածուներ
Վթարային ջրանջատումներ՝ Երևանում ու մարզերում
Բևեռի միակ առաքելությունը հայ ազգի ողնաշարը ուղղելն ու ազգային պետություն ստեղծելն է. Սեֆիլյան
Փաշինյանը հանցավոր դիտավորությամբ կեղծիքի է ենթարկում իրականությունը. Գասպարյան
Շիրակի մարզպետը Տարեցների օրվա առթիվ այցելել է մարզի երկարակյաց կանանց
Այս տարիներին իրականացվել է Բևեռի առաջ մղած օրակարգերի հակաքարոզչություն. Այվազյան
Խաչատուրյանը և Ղազարյանը մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսական զարգացումների և ներդրումային ծրագրերի շուրջ
Ով ասում ա ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի, տգետ ա և դավաճան. Վահե Գասպարյան
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Անկախության օրվա առիթով
Մադրիդյան սկզունքները և մինչև Փաշինյանի իշխանության գալը բանակցված բոլոր թղթերը հազարապատիկ անգամ ավելի հայանպաստ են եղել, քան նրա բերած և շարունակվող ողբերգությունը․ Բագրատ Միկոյան
ՊՆ-ն հայտարարություն է տարածել
NASA-ն մինչև նոյեմբեր հետաձգում է Artemis-1 առաքելության մեկնարկը
Շինության պատերը, հենասյուներն ու պարիսպը փլուզվել են
Էրդողանը հնարավոր է համարել Փաշինյանի հետ հանդիպումը
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է ՀՀ ոստիկանություն
Արտակ Բեգլարյանն անընդունելի է համարել տարբերակված մոտեցումը զոհվածների ընտանիքների փոխհատուցման գործընթացում
Դիլիջանի ՔՊ-ական, «արու» համայնքապետը շարունակում է քաղաքի հողերն օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
Մեխիկոյում քննարկվել են ՀՀ-ում և Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված հարցեր
Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի երկրորդ նիստը
ԱԺ Բևեռի հանրահավաքը Ազատության հրապարակում. Ուղիղ
Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա
Կապիտուլյացիայի նախերգանքին նվիրված ելույթ էր․ օր առաջ պետք է հեռացնել դավաճանին․ Սաղաթելյան
Արայիկ Հարությունյանը հանդիպել է խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ
Թմրամիջոցների տարածման փորձ «Տելեգրամ» հավելվածով
Մեզ համար առաջնահերթություն է լիարժեք գնահատել տարեցների սոցիալական կարիքները. Սոցապնախարար
Շչակ է փորձարկվելու
Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Ալեն Մարգարյանի հեքիաթները նոր շունչ ստացան Տիկնիկային թատրոնի բեմում
Գերության մեջ գտնվող երկու տասնակից ավել հայ զինծառայող խոշտանգվել է, անարգվել հայ զինծառայողների մարմինները. «Փաստինֆո»
Ռոբերտ Մենենդեսն առաջարկել է սահմանափակել F-16-երի վաճառքը Թուրքիային և դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™