Նպատակը կոճակ սեղմող անինտելեկտ զանգվածին զերծ պահելն է քաղաքական մեկնաբանություններից. Ավետիք Իշխանյանն՝ ԱԺ-ում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու մասին ՄԻՊ աշխատակազմի շենքի դիմաց քաղաքացու ինքնահրկիզման դեպքը ՄԻՊ-ի հետ որևէ առնչություն չունի․ հայտարարություն Անգործությունն է միավորում իրենց. քաղաքացիները՝ խորհրդարանական մեծամասնության մասին (տեսանյութ) Կապանի ավագանու անդամներին հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն Ադրբեջանի նպատակը լոկալ մարտեր վարելն է, իրադարձութունների հետագա զարգացումները կախված են բանակցային գործընթացից. Տիգրան Աբրահամյան Ուժը կորցրած վարորդական վկայականով տրանսպորտային միջոցներ վարելն առաջացնում է տուգանք. իրազեկում 10-20 միլիոն տուգանք պետք է սահմանել, որ չմտածեն հայհոյելու մասին. Սերգեյ Բագրատյան (տեսանյութ) Արտակարգ դեպք Երևանում․ ՄԻՊ-ի գրասենյակի դիմաց քաղաքացին ինքնահրկիզվել է Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի առնվազն մեկ նիշը փակելն`առաջացնում է տուգանք. իրազեկում Փաշինյանի որոշմամբ Բորիս Սահակյանը նշանակվել է ԱԳՆ գլխավոր քարտուղար Ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ Ցավոք, նման էսկալացիաներ եղել են, կլինեն, մենք սա շատ ենք տեսնելու. եթե ոմանց թվում էր, թե նոյեմբերի 10-ին պատերազմը վերջացել է՝ այդ մարդիկ սխալվում էին. Մհեր Հակոբյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ընտրակաշառքի ռեկորդ Փաշինյանից. ինչպես եւ ինչի դիմաց է ՔՊ-ն այդ գումարը առաջարկում

Վազող տող

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը ծայրից ծայր լի է անթույլատրելի որակումներով, որոնք ոչ միայն բարոյական դաշտում են, այլեւ քրեական։ Հենց օրինակ մուրճը, որով Փաշինյանը շրջում է երկրով մեկ եւ ներկայացնում սպառնալիքների շարան։ Ճիշտ է՝ ոստիկանությունը մուրճը սառը զենք չի համարում, սակայն եթե քաղաքացին մուրճը ձեռքին շրջի Հայաստանում ու ելույթներ ունենա, ոստիկանությունը նրան բերման չի՞ ենթարկի։

Եթե մեր իրավապահների համար ճոճվող մուրճով սպառնալիքներ հնչեցնելը անվտանգ եւ ապահով է, ապա վստահաբար 1000 դոլարի խոստումն էլ ընտրակաշառք չէ։ Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարել է, թե ՔՊ-ն ընտրակաշառքի մասին վկայող, ապացուցող տեսանյութի համար խոստանում է 1000 ԱՄՆ դոլարին համարժեք, 500 հազար դրամ պարգև այն քաղաքացիներին, որոնք ընտրակաշառք տալու, ստանալու փորձ կնկարահանեն։ Թիմակիցներն էլ «շախի են ընկել» եւ « кто больше» սկզբունքով որոշել են ավել գումար խոստանալ քաղաքացիներին։ Օրինակ՝ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարել է, որ յուրաքանչյուր քաղաքացի, ով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից կպարգևատրվի 500000 դրամով՝ ընտրակաշառքի հետ կապված տեսագրություն ներկայացնելու համար, ընկերների ու իր կողմից ստեղծվող հիմնադրամի կողմից կպարգևատրվի ևս 200000դրամով։

Այս հայտարարություններին պետք է հաջորդեին իրավապահ համակարգի հայտարարությունները, իրավապաշտպանների արձագանքը, քանի որ այն ոչ միայն անմեղ առաջարկ չէ, նախընտրական ակցիա, այլ հանցակազմի տարրեր է պարունակում։
Նախ, այս հայտարարությանը անցնում է հատուկ են Քրեական օրենսգրքի 154.2-րդ մասի 5-րդ կետով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը)։ Սա ոչ այլ ինչ է, քան անուղղակի կաշառք, որը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից չորս տարի ժամկետով:

Մեծ հավանականությամբ՝ նման «ապացույց» ներկայացրած քաղաքացին հենց ՔՊ-ի կողմից ներդրված անձ կարող է լինել, ով կլորիկ գումար է ստանում դրա դիմաց եւ դառնում նրանց ընտրողը։ Ընդ որում՝ դեռ մեծ հարց է քրեաիրավական տեսանկյունից ինչ արժեք ունի այդ ապացույցը, իրական է, թե ոչ, որեւէ մեկը պատասխանատվության կենթարկվի, թե կունենա վայրկենական ազդեցություն, տվյալ պահին հակառակորդին սեւացնելու իր ֆունկցիան կկատարի եւ կմոռացվի։

Երկրորդ, ստացվում է, որ ՔՊ-ն գումարով գնում է ապացույց։ Իսկ նման իրավասություն կարող են ունենալ կոնկրետ պետական մարմինները, ուժային կառույցները, ովքեր հետաքննություն են իրականացնում։

Հենց իրավապահ մարմիններն են գնահատում այդ նյութերը ապացույց են, թե ոչ, որքանով են դրանք իրական եւ պատշաճ ապացույց, ինչի մասին են վկայում եւ այլն, հենց այդ ապացույցների հիմքերով էլ իրավապահ մարմինները գործեր են հարուցում, մարդկանց ներգրավվում մեղադրյալ։ Այժմ փաստորեն Փաշինյանը եւ նրա թիմը որոշել են իրենց նույնացնել պետության հետ, յուրացնել պետության գործառույթը, անձամբ ապացույցներ հավաքել եւ ընտրակեղծարար-չընտրակեղծարար որոշել։

Երրորդ՝ ամենամեծ հարցը՝ որտեղից ձեզ նման գումարներ, որ աջ ու ձախ որոշել եք բաշխել։ Չէ՞ որ այս իշխանությունը հպարտանում է աշխատավարձով ապրելով, բիզնեսներ չունենալով, այժմ պետության գումարնե՞րն են տալու, թե պաշտոնը, դիրքը օգտագործելով այս կամ այն անձանցից պահանջելու են «մուծվել»։

Եթե այս վճարումները հիմնադրամից են արվելու, ապա այդ հիմնադրամին վճարումներ անողներն էլ բիզնեսմեններն են եղել՝ պարտադիր, կամավոր սկզբունքով գումար նվիրաբերողները, սակայն այդ գումարները Փաշինյանը հեշտ, հանգիստ չի կարող բաժանել աջուձախ։
Որեւէ գումար հիմադրամից, կուսակցությունից ծախսելը հատուկ ընթացակարգ է ենթադրում, որի համար կոլեգիալ որոշում պետք է կայացվի, հարկեր պետք է վճարեն եւ այլն։

Սրանք առաջին հարցերն են, որոնք առաջանում են «առատաձեռն» իշխանության այսօրվա հայտարարությունները տեսնելիս, սակայն ամենեւին էլ զարմանալու չի լինի, եթե մեր իրավապահները որեւէ հանցակազմ չտեսնեն, նրանք միայն ընդդիմության թեկնածուների արածները-չարածներն են տեսնում։

Ընդունենք նաեւ, որ 1000 դոլարը բավականին լուրջ գումար է ընտրակաշառքի համար, ըստ ամենայնի՝ Փաշինյանը հասկանում է օրեցօր անկում ապրող իր վարկանիշը եւ որոշել է ոչինչ չխնայել վերարտադրության համար՝ գերազանցելով բոլոր ժամանակների ընտրակաշառքները՝ սկսած մուրաբաներից, տորթերից, սննդային փաթեթներից մինչեւ սելիտրա, սերմնացու, տրակտոր եւ 20 հազար դրամ։

«Ինքնիշխան Հայաստան»-ի համար անընդունելի և դատապարտելի է․ հայտարարություն
Ոստիկանության բաժիններում մի խումբ անձինք ապօրինի զենք-զինամթերք են հանձնել
Ավստրալիան կրկին կբացի սահմանները, երբ բնակչությանը 80 տոկոսը պատվաստվի
Հայաստանում նախատեսված է կառուցել կամ ամրակայել առնվազն 46 դպրոց. Կառավարության տեսանյութը
Խստորեն դատապարտում ենք խոսքի ու արտահայտման ազատության դեմ ուղղված իշխանությունների բոլոր գործողությունները․ ՀԺՄ
Շատջրեք գյուղում կրակոցներ արձակած անձը բերման է ենթարկվել
Կոտայքում վրաերթի են ենթարկել 17-ամյա հեծանվորդի, որը հոսպիտալացվել է
Ստեփանակերտի քաղաքապետարանը օկուպացված տարածքներում մնացած ավտոմեքենաների գույքահարկի արտոնություն է սահմանել
Դրսի քֆուրչիները հավեսի են ընկնելու ու կրկնապատկեն քֆուրները. օրենքը իրենց վրա չի ազդելու. Սամվել Մարտիրոսյան
Բանաստեղծ, լրագրող Արմեն Շեկոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 31-ին, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում
Հարուցվել է 6876 քրգործ, արձանագրվել 2169 ավտովթար. ոստիկանությունը ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը
Վրաերթից մահացած 24-ամյա տղան մինչ այդ զվարճանքի վայրում վեճի ու ծեծկռտուքի մասնակից էր եղել․ նրան դանակահարել էին
18 տարեկանից բարձր սովորողները պետք է ներկայացնեն պատվաստման սերտիֆիկատ կամ 14 օրը մեկ թեստ հանձնեն․ նախագիծ
Զորամասերից մեկում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԿԽՄԿ նախագահ Փիթըր Մաուերի հետ
Պոլիտեխնիկը պետք է դառնա արդյունաբերության թիվ 1 հենարանը․ Հայկ Չոբանյան
Տիգրան Ավինյանը շրջայց է կատարել Ֆիրդուս թաղամասում
Արման Թաթոյանը ՀՀ-ում գործող միջազգային կառույցներին և դիվանագիտական առաքելություններին է ներկայացրել սահմանային բնակիչների իրավունքների խախտումները
Հայաստանն ու Վրաստանը քննարկում են արագընթաց գնացքի գործարկման հնարավորությունը, ինչը թույլ կտա Երևանից Թբիլիսի հասնել 2-3 ժամվա ընթացքում
Հայտնի է, թե երբ տեղի կունենա Մխիթար Զաքարյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոքի քննությունը
44-օրյա պատերազմում նահատակված Իսահակ Սիմոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
Կառավարությունն աջակցել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի անցկացմանը. տրամադրվել է 25 մլն դրամ
Սննդամթերքի ներմուծմամբ զբաղվող ընկերության 45 աշխատակից չի ենթարկվել բժշկական զննության. ՍԱՏՄ-ը ժամանակավորապես զրկել է նրանց աշխատանքի իրավունքից
Փաշինյանը պարգևատրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար պաշտոն զբաղեցնող 61 անձի
ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է ութ տասնյակի հասնող տրանսպորտային միջոցներ
Հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն
Գեղարքունիքում ադրբեջանական ԱԹՍ է խոցվել. վիրավորանքը քրեականացվում է. հուլիսի 30-ն ամփոփ
Երևանի սրտում՝ Աբովյան փողոցում, մթնոլորտը գրքային է
Նպատակը կոճակ սեղմող անինտելեկտ զանգվածին զերծ պահելն է քաղաքական մեկնաբանություններից. Ավետիք Իշխանյանն՝ ԱԺ-ում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու մասին
«Հայանտառի» պաշտոնատար անձանց նկատմամբ քրգործ է հարուցվել. դատախազություն
ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել մեկնաբանությամբ՝ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության հետ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ՄԻՊ աշխատակազմի շենքի դիմաց քաղաքացու ինքնահրկիզման դեպքը ՄԻՊ-ի հետ որևէ առնչություն չունի․ հայտարարություն
Երևանի քաղաքապետարանը տարբեր վարչական շրջաններում շարունակում է ինքնակամ կառույցների ապամոնտաժումը (տեսանյութ)
Վերին Կարմիրաղբյուրի 1,65 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են
Անգործությունն է միավորում իրենց. քաղաքացիները՝ խորհրդարանական մեծամասնության մասին (տեսանյութ)
Վանաձորում տղամարդը փորձել է հաշվեհարդար տեսնել համաքաղաքացիների նկատմամբ. ՔԿ
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Միքայել Մինասյանի կալանավորման դեմ պաշտպանների բողոքը
Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ
Պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացներ Լոռու մարզում
Կապանի ավագանու անդամներին հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն
ՊՆ-ի կայքը չի աշխատում
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ հարսանիքի շտապող «Յաշիկի» վարորդը դուրս է եկել հանդիպակաց և ճակատ-ճակատի բախվել Opel-ին
Կարգալույծ է հռչակվել Տ. Պետրոս աբեղա Ազարյանը
Տոկիո-2020. Արթուր Բարսեղյանը չհաղթահարեց որակավորման փուլը
Տղամարդու հանցավոր գործունեության հետևանքով տուժել են երկու տասնյակից ավելի անձինք. ՔԿ
Լրջորեն մտահոգված ենք ադրբեջանա-հայկական սահմանի առանձին հատվածներում վերջին զինված միջադեպերով, որոնք մարդկային զոհերի պատճառ են դարձել. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջանի նպատակը լոկալ մարտեր վարելն է, իրադարձութունների հետագա զարգացումները կախված են բանակցային գործընթացից. Տիգրան Աբրահամյան
Ուժը կորցրած վարորդական վկայականով տրանսպորտային միջոցներ վարելն առաջացնում է տուգանք. իրազեկում
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™