Նպատակը կոճակ սեղմող անինտելեկտ զանգվածին զերծ պահելն է քաղաքական մեկնաբանություններից. Ավետիք Իշխանյանն՝ ԱԺ-ում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու մասին ՄԻՊ աշխատակազմի շենքի դիմաց քաղաքացու ինքնահրկիզման դեպքը ՄԻՊ-ի հետ որևէ առնչություն չունի․ հայտարարություն Անգործությունն է միավորում իրենց. քաղաքացիները՝ խորհրդարանական մեծամասնության մասին (տեսանյութ) Կապանի ավագանու անդամներին հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն Ադրբեջանի նպատակը լոկալ մարտեր վարելն է, իրադարձութունների հետագա զարգացումները կախված են բանակցային գործընթացից. Տիգրան Աբրահամյան Ուժը կորցրած վարորդական վկայականով տրանսպորտային միջոցներ վարելն առաջացնում է տուգանք. իրազեկում 10-20 միլիոն տուգանք պետք է սահմանել, որ չմտածեն հայհոյելու մասին. Սերգեյ Բագրատյան (տեսանյութ) Արտակարգ դեպք Երևանում․ ՄԻՊ-ի գրասենյակի դիմաց քաղաքացին ինքնահրկիզվել է Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի առնվազն մեկ նիշը փակելն`առաջացնում է տուգանք. իրազեկում Փաշինյանի որոշմամբ Բորիս Սահակյանը նշանակվել է ԱԳՆ գլխավոր քարտուղար Ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ Ցավոք, նման էսկալացիաներ եղել են, կլինեն, մենք սա շատ ենք տեսնելու. եթե ոմանց թվում էր, թե նոյեմբերի 10-ին պատերազմը վերջացել է՝ այդ մարդիկ սխալվում էին. Մհեր Հակոբյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ճանաչիր թեկնածուներին. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջին եռյակը

Քաղաքական

Հունիսի 20-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ArmDaily.am-ը շարունակում է «Ճանաչիր թեկնածուներին» շարքը, որի շրջանակներում կներկայացնենք քաղաքական ուժերի ցուցակների առաջին 3 թեկնածուներին։

Այս անգամ կանդրադառնանք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։

Կուսակցությունը գլխավորում է Գագիկ Ծառուկյանը, երկրորդը Միքայել Մելքումյանն է, երրորդը՝ Իվետա Տոնոյանը։

1. Գագիկ Ծառուկյան

Կուսակցության վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանը հայ քաղաքական գործիչ, հայտնի գործարար, Բարգավաճ Հայաստան կուսակցության (ԲՀԿ) հիմնադիր նախագահն է, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարը։

Եղել է ՀՀ Ազգային Ժողովի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ գումարումների պատգամավոր։

2020 թվականի հունիսի 16-ին ՀՀ Ազգային Ժողովը նրան զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից և համաձայնություն է տվել կալանավորելու միջնորդությանը։

Կենսագրություն

Գագիկ Ծառուկյանը ծնվել է Նիկոլայ և Ռոզա Ծառուկյանների ընտանիքում։ Ընտանիքի հայրը՝ Նիկոլայ Ծառուկյանը, մասնագիտությամբ էլեկտրատեխնիկ է, այժմ զբաղվում է հասարակական գործունեությամբ։ Գագիկ Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծառուկյանը, մասնագիտությամբ հաշվապահ է և «Մուլտի Ագրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախագահն է, միաժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Կանանց խորհրդի պատվավոր նախագահը։

Գագիկ Ծառուկյանը սովորել է Առինջ գյուղի դպրոցում, որտեղ էլ ծանոթացել է իր ապագա կնոջ՝ Ջավահիրի հետ։ Գագիկ և Ջավահիր Ծառուկյաններն ունեն վեց զավակ՝ Ռոզա, Գայանե, Էմմա, Անահիտ, Նվեր և Հովհաննես Ծառուկյաններ։

1989 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, զբաղվել է բռնցքամարտով, ըմբշամարտով և բազկամարտով։ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ուսուցիչ, ըմբշամարտի մարզիչ է։

Գործարարություն

Գագիկ Ծառուկյանը ձեռնարկատիրական գործունեությամբ սկսել է զբաղվել 1980-ական թվականներից։ 1990-1992 թվականներին Գագիկ Ծառուկյանը զբաղեցրել է «Արմենիա» ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը, իսկ 1992 թվականից ծավալել է ագարակատիրական և ձեռնարկատիրական գործունեություն, ստեղծել է կաթնամթերքի արտադրության ձեռնարկություն Աբովյանի շրջանի Առինջ գյուղում (Կոտայքի մարզ)։ 1998 թվականին Գագիկ Ծառուկյանի անմիջական նախաձեռնությամբ ստեղծվել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնը, որն այժմ ներառում է՝ «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատը, Աբովյանի «Կոտայք» գարեջրի գործարանը, Երևանի քիմիադեղագործական ֆիրման, «Մեկ» կահույքի խանութների ցանցը, «Արարատ» ցեմենտի գործարանը, «Ավիասերվիս» բաժնետիրական ընկերությունը, «Մուլտի Սթոուն» քարի արդյունաբերական մշակման ընկերությունը, «Մուլտի ռեստ Հաուս» ընկերությունը, «Գլոբալ մոթորս» փակ բաժնետիրական ընկերությունը, «Մուլտի սիթի հաուս» ընկերությունը և այլն։

2002 թվականին նա ձեռք բերեց Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը, որն էլ մտնելով «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմի մեջ, նոր շունչ ստացավ։ Գագիկ Ծառուկյանի ջանքերով 50 միլիոն դոլարին համարժեք դրամ է ներդրվել՝ վերանորոգման և շինարարական աշխատանքների, շշալցման նոր գծի և կաղնե տակառների ձեռբերման համար, աջակցել է, որպեսզի հին ձեռագրերի, թանգարանային նմուշների, ընտանեկան արխիվների միջոցով կոմբինատի մասնագետներն ու տեխնոլոգները վերականգնեին հարուստ փորձը, որը կուտակվել էր ձեռնարկության գոյության երկար տարիների ընթացքում։ «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը այն եզակի գործարաններից է, որտեղ պահվում են 50 և ավելի տարի հնեցված կոնյակի սպիրտեր։

Քաղաքական գործունեություն

2003 թվականի մայիսի 25-ին տեղի ունեցած ՀՀ երրորդ գումարման Ազգային Ժողովի ընտրություններում Գագիկ Ծառուկյանն ընտրվում է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր թիվ 42 ընտրատարածքից։ Ազգային Ժողովի երրորդ գումարման գործունեության տարիներին Գագիկ Ծառուկյանը գործել է որպես անկախ պատգամավոր, ներկայացված չի եղել որևէ խմբակցությունում կամ պատգամավորական խմբում։ Եղել է Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։

2007 թվականի մայիսի 12-ին Ազգային ժողովի 4-րդ գումարման ընտրություններում ընտրվել է պատգամավոր թիվ 28 ընտրատարածքից։ Եղել է Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Ղեկավարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։

2011 թվականի ապրիլի 22-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ընդգրկվել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի կազմում։

2012 թվականի մայիսի 6-ին Ազգային ժողովի 4-րդ գումարման ընտրություններում ընտրվել է պատգամավոր թիվ 28 ընտրատարածքից։

2015 թվականի մարտի 5-ին ներկայացրել է հրաժարական կուսակցության և ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի պաշտոնից և հեռացել քաղաքականությունից։ Ծառուկյանի այս որոշումից առաջ եղել է նախապատմություն. ամեն ինչ սկսվեց փետրվարի 12-ին․ Հանրապետականի նիստում Սերժ Սարգսյանը Ծառուկյանին «չարիք» և «կեղծ քաղաքական երևույթ» համարեց, խոսեց «քաղաքական դաշտը մաքրելու» անհրաժեշտության մասին։ Այդ հայտարարությանը հաջորդեց Ծառուկյանի ոչ պակաս կոշտ պատասխանը. «Իմ կյանքի ամենամեծ գործն այժմ ես համարում եմ չարիքի իշխանությունից Հայաստանն ազատելը»,- ասաց Ծառուկյանը, սակայն Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո, նա որոշեց, որ իր համար թանկ է մեր քաղաքացիներից յուրաքանչյուրի կյանքն ու արժանապատվությունը և հայտարարեց, որ արդեն խնդիրները խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով լուծելու կողմնակից էր։

Փետրվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ԲՀԿ առաջնորդը հանվեց ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի կազմից։ Իսկ արդեն 2016 թվականին Գագիկ Ծառուկյանը վերադառնում է ակտիվ քաղաքականություն։

2017 թվականի ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի 6-րդ գումարման ընտրություններում ընտրվել է պատգամավոր «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի կազմից։ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովի 7-րդ գումարման արտահերթ ընտրություններում ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով։

Հանդես է գալիս Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների խորացման օգտին՝ ընդդեմ հակառուսական տրամադրությունների ստեղծման։

Քրեական գործեր

1979 թ․ ազատազրկումը

Գագիկ Ծառուկյանը 1979 թվականին բռնաբարության մեղադրանքով ՀԽՍՀ գերագույն դատարանի կողմից դատապարտվել է 7 տարվա ազատազրկման և պատիժը կրել է Ռուսաստանի Նիժնի Տագիլ քաղաքի միլիցիոներների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկում։

Անդրադառնալով այս քրգործին, որի մանրամասները նախորդ տարի հունիսին հայտնվել էին սոցցանցերում և քննարկման առարկա էին դարձել, ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը նշել էր, որ Վճռաբեկ դատարանը 1991թ-ին կայացրած վճռով բեկանել է Ծառուկյանի նկատմամբ 22 տարի առաջ կայացրած մեղադրական դատավճիռը, արդարացրել ու նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում է կայացրել:

2019 թ․ քրեական գործի հարուցման մերժումը

2019 թվականին «Քաղաքացու որոշում» (ՔՈ) կուսակցությունը դիմում է դատախազություն և ԱԺ նախագահին՝ հորդորելով բարձրացնել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցը։ Դիմումը, մասնավորապես, վերաբերում էր Գագիկ Ծառուկյանի կողմից անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու խնդիրին և բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատելու օրենքի պահանջին։ Ծառուկյանը պաշտոնապես պատասխանում է, որ 2017թ-ից, իր առևտրային կազմակերպություններում ունեցած բաժնեմասերը հանձնել է հավատարմագրային կառավարման, ինչպես պահանջում է օրենքը և Քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակադեպի բացակայության հիմքով։ Ի հավելումն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Գագիկ Ծառուկյանին վերաբերող լրագրողների հարցին, ասում է, որ Հայաստանում օլիգարխներ չկան։

2020 թ․ քրեական գործը

2020 թ․ հունիսի 13-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել Գագիկ Ծառուկյանի բիզնեսներին վերաբերող քրեական գործի հարուցման վերաբերյալ, ըստ որի պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։

2. Միքայել Մելքումյան

Մելքումյանը ծնվել է 1962 թվականի ապրիլի 1-ին՝ Երևանում։ Ծառայել է խորհրդային բանակում։ Հայ կուսակցական-քաղաքական գործիչ է, տնտեսագետ, Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ, 5-րդ, 6-րդ և 7-րդ գումարման Ազգային ժողովների պատգամավոր, ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ։ 6-րդ գումարման Ազգային ժողովի փոխնախագահ։ ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով նախագահն է։

1983 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ ստանալով տնտեսագետի որակավորում։ 1987 թվականին նույն համալսարանում ստացել է ասպիրանտի որակավորում։ Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր է։

2012 թվականի մայիսի 6-ին համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ընտրվել է 5-րդ գումարման, 2017 թվականի ապրիլի 2-ին՝ «Ծառուկյան» դաշինքից 6-րդ գումարման, 2018 թվականի դեկտեմբերի 9-ին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր։

Մելքումյանի անվան շուրջ 2012 թվականին աղմուկ բարձրացավ։ Լրտավականներից մեկը տեսանյութ էր տարածել, որտեղ Մելքումյանը պատմում էր, որ տարածքների խոշոր սեփականատեր է, և հեռախոսով բանակցում էր վարձակալության պայմանների շուրջ ու առաջարկում տարածքներ: 

«Ռազմավարական մշակումների կենտրոն» ՀԿ-ն դիմել էր Ազգային Ժողովի Էթիկայի հանձնաժողովին՝ խնդրելով քննարկման դնել պատգամավորի պահվածքը:  Կենտրոնը էթիկայի հանձնաժողովի ուշադրությունը հրավիրում է այն հանգամանքին, որ Մելքումյանը ոչ միայն չէր թաքցնում իր ով լինելը, այլ անգամ նշում էր, որ ինքը «ճանաչված այր» է ու իր հետ համագործակցելը «շահավետ» կլինի:

3. Իվետա Տոնոյան

Տոնոյանը ծնվել է  1981 թվայանի նոյեմբերի 22-ին։ Հայ լրագրող, քաղաքական գործիչ, Ազգային ժողովի 6-րդ և 7-րդ գումարման պատգամավոր, Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ, Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ։

2002 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։

2003-2010 թվականներին Կենտրոն հեռուստաընկերությունում աշխատել է որպես լրատվական ծառայության լրագրող։ 2010-2012 թվականներին եղել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ։ 2012 թվականից Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակն է։ 2015-2017 թվականներին եղել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն։

2017 թվականի ապրիլի 2-ին Ծառուկյան դաշինքի համապետական ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր։

2018 թ․ դեկտեմբերի 9-ին ընտրվել է պատգամավոր ԲՀԿ ցուցակով։

Շարքի նախորդ ուժերը՝

Համահայկական ազգային պետականություն (ՀԱՊ) կուսակցություն
«Ազատական» կուսակցություն
ՄԻՀԱԿ-Միասնական Հայրենիք կուսակցություն
«Արդար Հայաստան» կուսակցություն
«Ազատություն» կուսակցության
«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն
«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությանը
«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն
«Հանրապետություն» կուսակցություն
«Իմ տունը Հայաստանն է» կուսակցություն
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
«Հայաստան» դաշինք

Բացառիկ լուսանկար ադրբեջանական խոցված ԱԹՍ-ից․ Banak.info
Այս տարվա 6 ամիսներին Covid-19-ի շրջանակներում պարգեւատրումը կազմել է 82,3 մլն դրամ. ԱՆ հաշվետվությունը
Այս նկարից ակնհայտ երևում է, որ մարդիկ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են. ՄԻՊ
«Մեծ ամոթով պիտի խոստովանեմ»․ Սոս Ջանիբեկյան
«Ինքնիշխան Հայաստան»-ի համար անընդունելի և դատապարտելի է․ հայտարարություն
Ոստիկանության բաժիններում մի խումբ անձինք ապօրինի զենք-զինամթերք են հանձնել
Ավստրալիան կրկին կբացի սահմանները, երբ բնակչությանը 80 տոկոսը պատվաստվի
Հայաստանում նախատեսված է կառուցել կամ ամրակայել առնվազն 46 դպրոց. Կառավարության տեսանյութը
Խստորեն դատապարտում ենք խոսքի ու արտահայտման ազատության դեմ ուղղված իշխանությունների բոլոր գործողությունները․ ՀԺՄ
Շատջրեք գյուղում կրակոցներ արձակած անձը բերման է ենթարկվել
Կոտայքում վրաերթի են ենթարկել 17-ամյա հեծանվորդի, որը հոսպիտալացվել է
Ստեփանակերտի քաղաքապետարանը օկուպացված տարածքներում մնացած ավտոմեքենաների գույքահարկի արտոնություն է սահմանել
Դրսի քֆուրչիները հավեսի են ընկնելու ու կրկնապատկեն քֆուրները. օրենքը իրենց վրա չի ազդելու. Սամվել Մարտիրոսյան
Բանաստեղծ, լրագրող Արմեն Շեկոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 31-ին, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում
Հարուցվել է 6876 քրգործ, արձանագրվել 2169 ավտովթար. ոստիկանությունը ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը
Վրաերթից մահացած 24-ամյա տղան մինչ այդ զվարճանքի վայրում վեճի ու ծեծկռտուքի մասնակից էր եղել․ նրան դանակահարել էին
18 տարեկանից բարձր սովորողները պետք է ներկայացնեն պատվաստման սերտիֆիկատ կամ 14 օրը մեկ թեստ հանձնեն․ նախագիծ
Զորամասերից մեկում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԿԽՄԿ նախագահ Փիթըր Մաուերի հետ
Պոլիտեխնիկը պետք է դառնա արդյունաբերության թիվ 1 հենարանը․ Հայկ Չոբանյան
Տիգրան Ավինյանը շրջայց է կատարել Ֆիրդուս թաղամասում
Արման Թաթոյանը ՀՀ-ում գործող միջազգային կառույցներին և դիվանագիտական առաքելություններին է ներկայացրել սահմանային բնակիչների իրավունքների խախտումները
Հայաստանն ու Վրաստանը քննարկում են արագընթաց գնացքի գործարկման հնարավորությունը, ինչը թույլ կտա Երևանից Թբիլիսի հասնել 2-3 ժամվա ընթացքում
Հայտնի է, թե երբ տեղի կունենա Մխիթար Զաքարյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոքի քննությունը
44-օրյա պատերազմում նահատակված Իսահակ Սիմոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
Կառավարությունն աջակցել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի անցկացմանը. տրամադրվել է 25 մլն դրամ
Սննդամթերքի ներմուծմամբ զբաղվող ընկերության 45 աշխատակից չի ենթարկվել բժշկական զննության. ՍԱՏՄ-ը ժամանակավորապես զրկել է նրանց աշխատանքի իրավունքից
Փաշինյանը պարգևատրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար պաշտոն զբաղեցնող 61 անձի
ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է ութ տասնյակի հասնող տրանսպորտային միջոցներ
Հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն
Գեղարքունիքում ադրբեջանական ԱԹՍ է խոցվել. վիրավորանքը քրեականացվում է. հուլիսի 30-ն ամփոփ
Երևանի սրտում՝ Աբովյան փողոցում, մթնոլորտը գրքային է
Նպատակը կոճակ սեղմող անինտելեկտ զանգվածին զերծ պահելն է քաղաքական մեկնաբանություններից. Ավետիք Իշխանյանն՝ ԱԺ-ում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու մասին
«Հայանտառի» պաշտոնատար անձանց նկատմամբ քրգործ է հարուցվել. դատախազություն
ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել մեկնաբանությամբ՝ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության հետ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ՄԻՊ աշխատակազմի շենքի դիմաց քաղաքացու ինքնահրկիզման դեպքը ՄԻՊ-ի հետ որևէ առնչություն չունի․ հայտարարություն
Երևանի քաղաքապետարանը տարբեր վարչական շրջաններում շարունակում է ինքնակամ կառույցների ապամոնտաժումը (տեսանյութ)
Վերին Կարմիրաղբյուրի 1,65 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են
Անգործությունն է միավորում իրենց. քաղաքացիները՝ խորհրդարանական մեծամասնության մասին (տեսանյութ)
Վանաձորում տղամարդը փորձել է հաշվեհարդար տեսնել համաքաղաքացիների նկատմամբ. ՔԿ
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Միքայել Մինասյանի կալանավորման դեմ պաշտպանների բողոքը
Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ
Պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացներ Լոռու մարզում
Կապանի ավագանու անդամներին հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն
ՊՆ-ի կայքը չի աշխատում
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ հարսանիքի շտապող «Յաշիկի» վարորդը դուրս է եկել հանդիպակաց և ճակատ-ճակատի բախվել Opel-ին
Կարգալույծ է հռչակվել Տ. Պետրոս աբեղա Ազարյանը
Տոկիո-2020. Արթուր Բարսեղյանը չհաղթահարեց որակավորման փուլը
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™