Նպատակը կոճակ սեղմող անինտելեկտ զանգվածին զերծ պահելն է քաղաքական մեկնաբանություններից. Ավետիք Իշխանյանն՝ ԱԺ-ում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու մասին ՄԻՊ աշխատակազմի շենքի դիմաց քաղաքացու ինքնահրկիզման դեպքը ՄԻՊ-ի հետ որևէ առնչություն չունի․ հայտարարություն Անգործությունն է միավորում իրենց. քաղաքացիները՝ խորհրդարանական մեծամասնության մասին (տեսանյութ) Կապանի ավագանու անդամներին հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն Ադրբեջանի նպատակը լոկալ մարտեր վարելն է, իրադարձութունների հետագա զարգացումները կախված են բանակցային գործընթացից. Տիգրան Աբրահամյան Ուժը կորցրած վարորդական վկայականով տրանսպորտային միջոցներ վարելն առաջացնում է տուգանք. իրազեկում 10-20 միլիոն տուգանք պետք է սահմանել, որ չմտածեն հայհոյելու մասին. Սերգեյ Բագրատյան (տեսանյութ) Արտակարգ դեպք Երևանում․ ՄԻՊ-ի գրասենյակի դիմաց քաղաքացին ինքնահրկիզվել է Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի առնվազն մեկ նիշը փակելն`առաջացնում է տուգանք. իրազեկում Փաշինյանի որոշմամբ Բորիս Սահակյանը նշանակվել է ԱԳՆ գլխավոր քարտուղար Ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ Ցավոք, նման էսկալացիաներ եղել են, կլինեն, մենք սա շատ ենք տեսնելու. եթե ոմանց թվում էր, թե նոյեմբերի 10-ին պատերազմը վերջացել է՝ այդ մարդիկ սխալվում էին. Մհեր Հակոբյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Քննարկումներ հանքարդյունաբերության ոլորտում աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևի մշակման շուրջ

Տնտեսություն

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատաժողով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից ՀՀ ՏԿԵ նախարարությանը 2020 թ․ տրամադրված տեխնիկական աջակցության շրջանակում իրականացված՝ հանքարդյունաբերության ոլորտում աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևի մշակման համար իրականացված հետազոտության շուրջ։

Աշխատաժողովին մասնակցել են ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների գրասենյակի և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի շրջակա միջավայրի և կանաչ էկոնոմիկայի հարցերով մասնագետ Գեորգի Արզումանյանը, ADWISE խորհրդատվական ընկերության գործընկեր, խորհրդատու Արա Խզմալյանը, ընդերքօգտագործող ընկերությունների մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետներ, ճյուղային նախարարությունների և տեսչական մարմինների ներկայացուցիչներ։

Նախարարի տեղակալն իր բացման խոսքում ընդգծել է, որ վերջին տարիներին լիազոր մարմինը հանքարդյունաբերության ոլորտում որդեգրել է ոչ միայն սահմանված ծրագրերով կատարողականներ ապահովելու, այլև ոլորտից եկող ազդակներին աչալուրջ լինելու և դրանց շուրջ լրացուցիչ խորքային աշխատանքներ իրականացնելու մոտեցում։ Նման հարցերից է նաև իր բնույթով մասնավոր՝ գործատու – աշխատող հարաբերությունը, սակայն որի կանխատեսելիությունը և վստահելի միջավայրը նպաստում են արտադրական գործընթացների կայունությանը, աշխատողների և գործատուների իրավունքների պաշտպանվածությանը և պատասխանատվության հստակեցմանը։

«Անգամ գործող օրենսդրության շրջանակներում ստեղծվում են իրավիճակներ, երբ իրավական ակտերը երկու կողմերի համար էլ մատչելի չեն, տրամաբանական և կառուցվածքային առումով մեկտեղված չեն և առաջացնում են գործնական խնդիրներ ու տարաձայնություններ կիրարկման ընթացքում։ Այդ ռիսկերը նվազեցնելու նպատակով լիազոր մարմինը հանդես եկավ մարդակենտրոն այս նախաձեռնությամբ, և մշակվեց ընդերքօգտագործման ոլորտի ուղենիշային պայմանագրի օրինակելի ձևը»,- նշել է Լիլիա Շուշանյանը։ Ըստ փոխնախարարի՝ ոգևորիչ է, որ նման աշխատանք առաջին անգամ իրականացվել է հենց ընդերքօգտագործման ոլորտի առնչությամբ, սակայն ինչպես հավաստվել է աշխատաժողովի մասնակիցների կողմից, այն իր բնույթով ունիվերսալ է և կարող է կիրառվել նաև այլ ոլորտներում։

Արա Խզմալյանը ներկայացրել է կատարված հետազոտությունը, որով ուսումնասիրվել են Հայաստանում աշխատանքային պայմանագրերին, աշխատաժամանակին, հանգստի ժամանակին, հատուցումներին, երաշխիքներին և այլ պայմաններին առնչվող հարցերը՝ անդրադառնալով ազգային օրենսդրությանն ու դատական պրակտիկային, միջազգային պայմանագրերին և ստանդարտներին, ինչպես նաև գերատեսչությունների և ոլորտում գործող ընկերությունների հետ քննարկումների արդյունքներին և մշակված առաջարկություններին։

Աշխատաժողովի ընթացքում մասնակիցների միջև գործնական քննարկման արդյունքում լրամշակվել է նաև խորհրդատուի կողմից ներկայացված հանքարդյունաբերության ոլորտի աշխատանքային պայմանագրի օրինակելի ձևը։

2021 թ․ մայիսի 9-ին ուժի մեծ մտած Ընդերքի մասին օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազոր մարմնի իրավասությունների ցանկում ամրագրվել է ընդերքօգտագործողների և աշխատողների միջև կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերի սահմանումը: Ուստի, տվյալ վերլուծության և շահագրգիռ կողմերի բազմաբովանդակ քննարկման հիման վրա մշակված աշխատանքային պայմանագրի օրինակելի ձևը կսահմանվի նաև ՏԿԵ նախարարի համապատասխան հրամանով։

Բացառիկ լուսանկար ադրբեջանական խոցված ԱԹՍ-ից․ Banak.info
Այս տարվա 6 ամիսներին Covid-19-ի շրջանակներում պարգեւատրումը կազմել է 82,3 մլն դրամ. ԱՆ հաշվետվությունը
Այս նկարից ակնհայտ երևում է, որ մարդիկ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են. ՄԻՊ
«Մեծ ամոթով պիտի խոստովանեմ»․ Սոս Ջանիբեկյան
«Ինքնիշխան Հայաստան»-ի համար անընդունելի և դատապարտելի է․ հայտարարություն
Ոստիկանության բաժիններում մի խումբ անձինք ապօրինի զենք-զինամթերք են հանձնել
Ավստրալիան կրկին կբացի սահմանները, երբ բնակչությանը 80 տոկոսը պատվաստվի
Հայաստանում նախատեսված է կառուցել կամ ամրակայել առնվազն 46 դպրոց. Կառավարության տեսանյութը
Խստորեն դատապարտում ենք խոսքի ու արտահայտման ազատության դեմ ուղղված իշխանությունների բոլոր գործողությունները․ ՀԺՄ
Շատջրեք գյուղում կրակոցներ արձակած անձը բերման է ենթարկվել
Կոտայքում վրաերթի են ենթարկել 17-ամյա հեծանվորդի, որը հոսպիտալացվել է
Ստեփանակերտի քաղաքապետարանը օկուպացված տարածքներում մնացած ավտոմեքենաների գույքահարկի արտոնություն է սահմանել
Դրսի քֆուրչիները հավեսի են ընկնելու ու կրկնապատկեն քֆուրները. օրենքը իրենց վրա չի ազդելու. Սամվել Մարտիրոսյան
Բանաստեղծ, լրագրող Արմեն Շեկոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 31-ին, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում
Հարուցվել է 6876 քրգործ, արձանագրվել 2169 ավտովթար. ոստիկանությունը ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը
Վրաերթից մահացած 24-ամյա տղան մինչ այդ զվարճանքի վայրում վեճի ու ծեծկռտուքի մասնակից էր եղել․ նրան դանակահարել էին
18 տարեկանից բարձր սովորողները պետք է ներկայացնեն պատվաստման սերտիֆիկատ կամ 14 օրը մեկ թեստ հանձնեն․ նախագիծ
Զորամասերից մեկում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԿԽՄԿ նախագահ Փիթըր Մաուերի հետ
Պոլիտեխնիկը պետք է դառնա արդյունաբերության թիվ 1 հենարանը․ Հայկ Չոբանյան
Տիգրան Ավինյանը շրջայց է կատարել Ֆիրդուս թաղամասում
Արման Թաթոյանը ՀՀ-ում գործող միջազգային կառույցներին և դիվանագիտական առաքելություններին է ներկայացրել սահմանային բնակիչների իրավունքների խախտումները
Հայաստանն ու Վրաստանը քննարկում են արագընթաց գնացքի գործարկման հնարավորությունը, ինչը թույլ կտա Երևանից Թբիլիսի հասնել 2-3 ժամվա ընթացքում
Հայտնի է, թե երբ տեղի կունենա Մխիթար Զաքարյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոքի քննությունը
44-օրյա պատերազմում նահատակված Իսահակ Սիմոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
Կառավարությունն աջակցել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի անցկացմանը. տրամադրվել է 25 մլն դրամ
Սննդամթերքի ներմուծմամբ զբաղվող ընկերության 45 աշխատակից չի ենթարկվել բժշկական զննության. ՍԱՏՄ-ը ժամանակավորապես զրկել է նրանց աշխատանքի իրավունքից
Փաշինյանը պարգևատրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար պաշտոն զբաղեցնող 61 անձի
ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է ութ տասնյակի հասնող տրանսպորտային միջոցներ
Հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն
Գեղարքունիքում ադրբեջանական ԱԹՍ է խոցվել. վիրավորանքը քրեականացվում է. հուլիսի 30-ն ամփոփ
Երևանի սրտում՝ Աբովյան փողոցում, մթնոլորտը գրքային է
Նպատակը կոճակ սեղմող անինտելեկտ զանգվածին զերծ պահելն է քաղաքական մեկնաբանություններից. Ավետիք Իշխանյանն՝ ԱԺ-ում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու մասին
«Հայանտառի» պաշտոնատար անձանց նկատմամբ քրգործ է հարուցվել. դատախազություն
ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել մեկնաբանությամբ՝ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության հետ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ՄԻՊ աշխատակազմի շենքի դիմաց քաղաքացու ինքնահրկիզման դեպքը ՄԻՊ-ի հետ որևէ առնչություն չունի․ հայտարարություն
Երևանի քաղաքապետարանը տարբեր վարչական շրջաններում շարունակում է ինքնակամ կառույցների ապամոնտաժումը (տեսանյութ)
Վերին Կարմիրաղբյուրի 1,65 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են
Անգործությունն է միավորում իրենց. քաղաքացիները՝ խորհրդարանական մեծամասնության մասին (տեսանյութ)
Վանաձորում տղամարդը փորձել է հաշվեհարդար տեսնել համաքաղաքացիների նկատմամբ. ՔԿ
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Միքայել Մինասյանի կալանավորման դեմ պաշտպանների բողոքը
Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ
Պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացներ Լոռու մարզում
Կապանի ավագանու անդամներին հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն
ՊՆ-ի կայքը չի աշխատում
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ հարսանիքի շտապող «Յաշիկի» վարորդը դուրս է եկել հանդիպակաց և ճակատ-ճակատի բախվել Opel-ին
Կարգալույծ է հռչակվել Տ. Պետրոս աբեղա Ազարյանը
Տոկիո-2020. Արթուր Բարսեղյանը չհաղթահարեց որակավորման փուլը
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™