Նպատակը կոճակ սեղմող անինտելեկտ զանգվածին զերծ պահելն է քաղաքական մեկնաբանություններից. Ավետիք Իշխանյանն՝ ԱԺ-ում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու մասին ՄԻՊ աշխատակազմի շենքի դիմաց քաղաքացու ինքնահրկիզման դեպքը ՄԻՊ-ի հետ որևէ առնչություն չունի․ հայտարարություն Անգործությունն է միավորում իրենց. քաղաքացիները՝ խորհրդարանական մեծամասնության մասին (տեսանյութ) Կապանի ավագանու անդամներին հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն Ադրբեջանի նպատակը լոկալ մարտեր վարելն է, իրադարձութունների հետագա զարգացումները կախված են բանակցային գործընթացից. Տիգրան Աբրահամյան Ուժը կորցրած վարորդական վկայականով տրանսպորտային միջոցներ վարելն առաջացնում է տուգանք. իրազեկում 10-20 միլիոն տուգանք պետք է սահմանել, որ չմտածեն հայհոյելու մասին. Սերգեյ Բագրատյան (տեսանյութ) Արտակարգ դեպք Երևանում․ ՄԻՊ-ի գրասենյակի դիմաց քաղաքացին ինքնահրկիզվել է Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի առնվազն մեկ նիշը փակելն`առաջացնում է տուգանք. իրազեկում Փաշինյանի որոշմամբ Բորիս Սահակյանը նշանակվել է ԱԳՆ գլխավոր քարտուղար Ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ Ցավոք, նման էսկալացիաներ եղել են, կլինեն, մենք սա շատ ենք տեսնելու. եթե ոմանց թվում էր, թե նոյեմբերի 10-ին պատերազմը վերջացել է՝ այդ մարդիկ սխալվում էին. Մհեր Հակոբյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Շուռնուխի ղեկավարը միլիոնների հասնող օգնությունը յուրացնելու և Փաշինյանի՝ գյուղ այցելության մասին

Քաղաքական

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ Սյունիք էր այցելել։ Նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել էր նաև Գորիս խոշորացված համայնքի Շուռնուխ վարչական շրջան, որտեղ ուշ երեկոյան գյուղի ճամփեզրին հանդիպում էր ունեցել գյուղի բնակիչներից ոմանց հետ։

Գյուղի բնակիչներից մեկը հայտարարել էր, որ գյուղ օգնություն է գալիս, սակայն այդ օգնությունը տեղավորում են գյուղապետարանի շենքում, այնտեղ պահվում է մեկ, երկու շաբաթ, հետո բաժանում են բնակիչներին՝ ըստ իրենց հայեցողության։ Նույն բնակիչը հայտարարեց նաև, որ Գորիսից քահանան միլիոնների հասնող օգնություն է բերում, սակայն չի տրամադրում բոլոր այն բնակիչներին, ում տները հունվարի 5-ից հետո օկուպացվել են Ադրբեջանի կողմից։

Արշակյանը ArmDaily.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Շուռնուխ օգնություն ուղարկվել է ընդհանուր բնակչությանը և առանձին՝ իրենց տները կորցրած Շուռնուխցիների համար, սակայն օգնությունը գյուղապետարանում երբեք մեկ կամ երկու շաբաթ չի մնացել։

Ավելին, սովորաբար օգնություն բերող մեքենաները կանգնում են գյուղապետարանի մոտ և բնակիչներն անձամբ են գալիս ու ստանում օգնությունն անմիջապես մեքենայից։ Միայն մեկ անգամ է եղել, որ օգնությունը հասցվել է ուշ երեկոյան, գյուղապետարանում բեռնաթափել են և հաջորդ օրը բաժանվել է բնակիչներին։

Ինչ վերաբերում է հողերի սեփականաշնորհմանը, Արշակյանն ասաց, որ հողերը սեփականաշնորհելու համար տարածքի չափագրում պետք է արվի, ինչը այժմ դրվել է բնակչի ուսերին, այսինքն, եթե նախկինում դրա համար պետությունն էր վճարում, ապա այժմ բնակիչը պիտի իր գրպանից գումար դնի, կատարի տարածքի չափագրում, որից հետո միայն հողակտորը գրանցվում է կոնկրետ մարդու անունով։

«Ես մի անգամ Քարվաճառից չափագրողի բերեցի սեփական միջոցներով, նա չափագրում կատարեց, ուզում էինք բնակիչների անուններով ամեն մեկի հողակտորը գրանցել, սակայն պարզվեց, որ այս չափագրիչի լիցենզիան Հայաստանի Հանրապետությունում գործունակ չի համարվում։

Այդպես էլ դա չստացվեց։ Սակայն Գորիսի համայնքապետարանը դեռևս մեկ շաբաթ առաջ ֆինանսական միջոցներ է տրամադրել և չափագրողներ է հրավիրել գեոդեզիայի վարչությունից, որոնք կկատարեն չափագրումները։ Բնակիչները միայն պիտի գնան չափագրողի մոտ ու ցույց տան իրենց տարածքները՝ չնայած սեփականաշնորհված չեն հողերը, բայց ամեն բնակիչ գիտի, թե որն է իր հողակտորը, որտեղ է սկսվում ու ավարտվում իր հողակտորը»,-տեղեկացրեց Շուռնուխ վարչական շրջանի ղեկավարը։

Անդրադառնալով իր հասցեին հնչած մյուս մեղադրանքին, որ կարի մեքենաներ և տեքստիլը պահում է գյուղապետարանի շենքում, նա նշեց, որ այդ կարի մեքենաներն ու տեքստիլը բերել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի օգնականը՝ Ռոբերտ Ղուկասյանը, ով քաջածանոթ է բոլոր շուռնուխցիների խնդիրներին, և դրանք բերվել են էկոպայուսակներ կարելու, դրանք վաճառելու ու կարուձևով զբաղվող գյուղացիների համար որոշակի եկամտի աղբյուր ապահովելու նպատակով։ Արշակյանը նշեց, որ կարող մարդկանց քանակով նրանց տրամադրվել է կարի մեքենաներ, իսկ մնացածը տուփերով գյուղապետարանի շենքում են, ինչը կարող է փաստել և հաստատել անձամբ Ռոբերտ Ղուկասյանը։

Ընդ որոշում, Հակոբ Արշակյանը շեշտեց, որ միլիոնների հասնող օգնությունը յուրացնելու մեջ իրեն մեղադրում է համագյուղացին, ով անձնական խնդիրներ ունի իր հետ։

Փորձեցինք հասկանալ, թե ինչ խնդիրների մասին է խոսքը, Արշակյանն ասաց, որ չի ուզում մանրանալ այդ թեմայով և խորհուրդ տվեց որոնողական համակարգով Շուռնուխ բառով փնտրել և ամեն ինչ պարզ կդառնա։

Մեր հարցին, թե այդ ինչ յուրացված միլիոնների հասնող օգնության մասին է խոսքը, Արշակյանը երկու դրվագ ներկայացրեց։ Նա պատմեց, որ Կաթողիկոսը Շուռնուխ այցելության ժամանակ հետաքրքրվել է, թե քանի տեղահանված ընտանիք կա և քանիսն են գյուղում փաստացի ապրում, և փաստացի ապրողներին դրամական օգնություն է տրամադրվել։

Ի դեպ, այդ օգնությունից զրկվել է Փաշինյանի հետ հանդիպած կինը, ևս մեկ ընտանիք և անձամբ Հակոբ Արշակյանի եղբայրը, ում տունը ևս անցել էր ադրբեջանցիների վերահսկման տակ անցած տարածքում և այժմ բնակվում է Գորիսում։

Հետաքրքիր է, որ Շուռնուխի ղեկավարը նշեց, որ այդ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը 500 հազարական դրամ է տրամադրել տարհանված ընտանիքներից երկուսին, սակայն իր եղբորը այդ գումարը որպես տարհանվածի չի ներկայացվել։

Հիշեցնենք, որ Հակոբ Արշակյանի եղբայրն է Արարատ Աղաբեկյանը՝ Աշխարհապետը, ով հայտնի է ընդդիմադիր հայացքներով։

Մյուս կետը միլիոնների հասնող օգնության վերաբերյալ այն է, որ գյուղը գյուղտեխնիկա չունի, իսկ համագյուղացին, որ ունի այդ տեխնիկան, չի տրամադրում համագյուղացիներին, ինչի պատճառով էլ ստիպված են լինում այլ բնակավայրերից տեխնիկա բերել։ Այդ խնդրին լուծում տալու համար դիմում են «Կարմակ» ծրագրին, որը պահանջում է 20 տոկոս ամբողջ գյուղտեխնիկայի արժեքի չափ ներդրում։

«Այդ ներդրման 1 միլիոն 700 հազարը տրամադրել է Գորիսի համայնքապետարանը, 2 միլիոն տրամադրել է «Վեգա» ընտանիքը և ևս մեկ միլիոն ուղարկել են Գերմանիայի մեր ընկերները։

Բոլոր անդորրագրերը կան, այդ գումարն ամբողջությամբ փոխանցվել է կոոպերատիվին, կոոպերատիվն էլ Էկոնոմիկայի նախարարությանը։ Հավելյալ սարքեր ձեռք բերելու համար անհրաժեշտ է եղել ևս 800 հազար դրամ, ինչը որ Էկոնոմիկայի նախարարությունը պիտի փոխանցեր, բայց մինչ այժմ փոխանցումը կատարված չէ»,- մանրամասնեց Արշակյանը։

Նա ասաց, որ զարմանալի էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հայտարարությունը, մարդկանց ընդդիմադիրների և յուրայինների բաժանելու միտումը, քանի որ դահլիճ չտրամադրելու մասին խոսակցություններն ավելորդ են, քանի որ գյուղը այդպիսի դահլիճ պարզապես չունի։ Ինչ վերաբերում է դպրոցի դահլիճին, ապա այն կիրառվում է հատուկ անվտանգային նպատակներով և այնտեղ հանդիպում իրականացնելը անհնար կլիներ։

Հայկա Ալոյան

«Մեծ ամոթով պիտի խոստովանեմ»․ Սոս Ջանիբեկյան
«Ինքնիշխան Հայաստան»-ի համար անընդունելի և դատապարտելի է․ հայտարարություն
Ոստիկանության բաժիններում մի խումբ անձինք ապօրինի զենք-զինամթերք են հանձնել
Ավստրալիան կրկին կբացի սահմանները, երբ բնակչությանը 80 տոկոսը պատվաստվի
Հայաստանում նախատեսված է կառուցել կամ ամրակայել առնվազն 46 դպրոց. Կառավարության տեսանյութը
Խստորեն դատապարտում ենք խոսքի ու արտահայտման ազատության դեմ ուղղված իշխանությունների բոլոր գործողությունները․ ՀԺՄ
Շատջրեք գյուղում կրակոցներ արձակած անձը բերման է ենթարկվել
Կոտայքում վրաերթի են ենթարկել 17-ամյա հեծանվորդի, որը հոսպիտալացվել է
Ստեփանակերտի քաղաքապետարանը օկուպացված տարածքներում մնացած ավտոմեքենաների գույքահարկի արտոնություն է սահմանել
Դրսի քֆուրչիները հավեսի են ընկնելու ու կրկնապատկեն քֆուրները. օրենքը իրենց վրա չի ազդելու. Սամվել Մարտիրոսյան
Բանաստեղծ, լրագրող Արմեն Շեկոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 31-ին, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում
Հարուցվել է 6876 քրգործ, արձանագրվել 2169 ավտովթար. ոստիկանությունը ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը
Վրաերթից մահացած 24-ամյա տղան մինչ այդ զվարճանքի վայրում վեճի ու ծեծկռտուքի մասնակից էր եղել․ նրան դանակահարել էին
18 տարեկանից բարձր սովորողները պետք է ներկայացնեն պատվաստման սերտիֆիկատ կամ 14 օրը մեկ թեստ հանձնեն․ նախագիծ
Զորամասերից մեկում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԿԽՄԿ նախագահ Փիթըր Մաուերի հետ
Պոլիտեխնիկը պետք է դառնա արդյունաբերության թիվ 1 հենարանը․ Հայկ Չոբանյան
Տիգրան Ավինյանը շրջայց է կատարել Ֆիրդուս թաղամասում
Արման Թաթոյանը ՀՀ-ում գործող միջազգային կառույցներին և դիվանագիտական առաքելություններին է ներկայացրել սահմանային բնակիչների իրավունքների խախտումները
Հայաստանն ու Վրաստանը քննարկում են արագընթաց գնացքի գործարկման հնարավորությունը, ինչը թույլ կտա Երևանից Թբիլիսի հասնել 2-3 ժամվա ընթացքում
Հայտնի է, թե երբ տեղի կունենա Մխիթար Զաքարյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոքի քննությունը
44-օրյա պատերազմում նահատակված Իսահակ Սիմոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
Կառավարությունն աջակցել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի անցկացմանը. տրամադրվել է 25 մլն դրամ
Սննդամթերքի ներմուծմամբ զբաղվող ընկերության 45 աշխատակից չի ենթարկվել բժշկական զննության. ՍԱՏՄ-ը ժամանակավորապես զրկել է նրանց աշխատանքի իրավունքից
Փաշինյանը պարգևատրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար պաշտոն զբաղեցնող 61 անձի
ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է ութ տասնյակի հասնող տրանսպորտային միջոցներ
Հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն
Գեղարքունիքում ադրբեջանական ԱԹՍ է խոցվել. վիրավորանքը քրեականացվում է. հուլիսի 30-ն ամփոփ
Երևանի սրտում՝ Աբովյան փողոցում, մթնոլորտը գրքային է
Նպատակը կոճակ սեղմող անինտելեկտ զանգվածին զերծ պահելն է քաղաքական մեկնաբանություններից. Ավետիք Իշխանյանն՝ ԱԺ-ում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու մասին
«Հայանտառի» պաշտոնատար անձանց նկատմամբ քրգործ է հարուցվել. դատախազություն
ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել մեկնաբանությամբ՝ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության հետ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ՄԻՊ աշխատակազմի շենքի դիմաց քաղաքացու ինքնահրկիզման դեպքը ՄԻՊ-ի հետ որևէ առնչություն չունի․ հայտարարություն
Երևանի քաղաքապետարանը տարբեր վարչական շրջաններում շարունակում է ինքնակամ կառույցների ապամոնտաժումը (տեսանյութ)
Վերին Կարմիրաղբյուրի 1,65 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են
Անգործությունն է միավորում իրենց. քաղաքացիները՝ խորհրդարանական մեծամասնության մասին (տեսանյութ)
Վանաձորում տղամարդը փորձել է հաշվեհարդար տեսնել համաքաղաքացիների նկատմամբ. ՔԿ
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Միքայել Մինասյանի կալանավորման դեմ պաշտպանների բողոքը
Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ
Պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացներ Լոռու մարզում
Կապանի ավագանու անդամներին հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն
ՊՆ-ի կայքը չի աշխատում
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ հարսանիքի շտապող «Յաշիկի» վարորդը դուրս է եկել հանդիպակաց և ճակատ-ճակատի բախվել Opel-ին
Կարգալույծ է հռչակվել Տ. Պետրոս աբեղա Ազարյանը
Տոկիո-2020. Արթուր Բարսեղյանը չհաղթահարեց որակավորման փուլը
Տղամարդու հանցավոր գործունեության հետևանքով տուժել են երկու տասնյակից ավելի անձինք. ՔԿ
Լրջորեն մտահոգված ենք ադրբեջանա-հայկական սահմանի առանձին հատվածներում վերջին զինված միջադեպերով, որոնք մարդկային զոհերի պատճառ են դարձել. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջանի նպատակը լոկալ մարտեր վարելն է, իրադարձութունների հետագա զարգացումները կախված են բանակցային գործընթացից. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™