Dress code. Էթիկետի հիմունքներ Արփի Օսկանյանի հետ Ադրբեջանական զինված ուժերը երեկ և այսօր կրակել են Վերին Շորժա գյուղի սարատեղի կոչվող բնակավայրի ուղղությամբ, հրահրել հրաձգություն. բնակիչները ստիպված են եղել գիշերը պատսպարվել. ՄԻՊ Որտեղ հաց, այնտեղ կաց, իսկ որտեղ կաց, այնտեղ լաց. Հարություն Մեսրոբյան Ով որքան հարկ է վճարել․ 10 խոշոր հարկատուների հարկային մուտքերի համեմատականները 8-րդ գումարման խորհրդարանի մեղադրյալները Ամուսնուս պետք է վիրահատեն. Որոտանի ղեկավարի կին Միջին արժեք ունեցող բնակարանների գները կբարձրանան, շինանյութ ներմուծողները գերշահույթ են ստանում․ Թադևոս Ավետիսյան ԿԳՄՍ նախարարի երեկվա ճեպազրույցից հետո թատրոնի անձնակազմի մոտ հարցեր են առաջացել, որոնց պատասխաններն ուզում են լսել անձամբ նախարարից. Արամ Թորոսյան Ես որպես սովորական հայ մարդ՝ անհանգստացած եմ ադրբեջանցիների կատարած ինժեներական աշխատանքներից դիրքերում. Ներսես Շադունց
Լավագույն տեսանյութերը. Youtube


Կարծես թե Հայաստանում կա պետական կառույց, որը սկսում է սովորել թշնամու գործողություններից. Քաղաքագետը՝ ԱԳՆ հայտարարության մասին

Քաղաքական

Թուրքիայի նախագահ Էրդողանն ու Արդբեջանի նախագահ Ալիևը երեկ այցելեցին Շուշի, որտեղ երկու պետությունների համար կարևոր պայմանագիր ստորագրեցին։ Այցի մասին ՀՀ ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որում դատապարտում էր Արցախի դեմ պատերազմ սկսած երկու պետությունների ղեկավարների այցը Շուշի։

ArmDaily.am-ի հետ զրույցում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն ասաց, որ ողջունում է ԱԳն հայտարարությունը, քանի որ վերջապես, կարծես թե Հայաստանում կա ինչ-որ պետական կառույց, որը սկսում է սովորել թշնամու գործողություններից։

«Իսկ թշնամին իր գործողությունների միջոցով տարիների ընթացքում հասավ նրան, որ լեգիտիմ իրավունք ստացավ պատերազմ սկսելու, չդատապարտվեց ոչ մեկի կողմից աշխարհում և Ադրբեջանը սև ցուցակներ էր կազմում, հայտարարություններ էր տարածում ամեն մի Արցախ այցի, գործողությունների վերաբերյալ, որոնք ժամանակի ընթացքում ձևավորեցին համաշխարհային հանրության մոտ որոշակի մոտեցում խնդրի հետ կապված։

Հույս ունեմ, Արտաքին Գործերի նախարարության հայտարարությունը առաջին քայլն է, որպեսզի Հայաստանը ևս ժամանակային մեծ հատվածի համար նման ռազմավարություն որդեգրի և նույնպես ինչ-որ, թեկուզ երկար ժամանակ հետո մենք կարողանանք համաշխարհային հանրության մոտ հայանպաստ կարծիք ձևավորել»,-ասաց Ղևոնդյանը։

Քաղաքագետը նշում է, որ ընդհանրապես որևէ հարցում ամեն ինչ կորած համարելը սխալ է ոչ միայն Շուշիի, Քարվաճառի, Բերձորի, Կովսականի, եթե մի քիչ ավելի լայն նայել, ապա Նախիջևանի ու Արևմտյան Հայաստանի մասով նույնսիկ։ Նա նշում է, որ պետք է հիմքեր պատրաստել, որը կարող է պահանջել 10, 20 և շատ ավել տարիներ։

«Պետք է երկիրը հզորացնել, բնակչության քանակը ավելացնել, պետք է այդ ամենի հետ միաժամանակ նաև համաշխարհային հանրության մոտ հայկական իրավունքների վերաբերյալ կարծիք գեներացնել։

Իսկ կարծիքը գեներացվում է հենց այսպիսի միջոցներով՝ քայլ առ քայլ, ամեն անգամ որոշակի մոտեցումներ ներկայացնելով, թեկուզ եթե դրանք սկզբնական շրջանում ընդունելի չլինեն նույն համաշխարհային հանրության մոտ, սակայն ժամանակի ընթացքում, անընդհատ կրկնելով մենք կկարողանանք գոնե հետաքրքրություն առաջացնել, ինչի հետևանքը մենք տեսանք Ադրբեջանի մոտ և Արդբեջանը կարողացավ հասնել իր նպատակին»,-ասաց Ղևոնդյանը։

Քաղաքագետը նկատեց, որ պատերազմից հետո մենք ունեինք 26 տարի, սակայն 26 տարվա ընթացքում Արցախի բնակչությունը գործնականում չէր ավելացել, այնինչ հասկանալի էր, որ Արդբեջանը սովորում էր մեր սխալների վրա և Ադրբեջանը կփրոձի այնտեղ վերաբնակեցում անել։

«Սակայն իմ խոսքը չէր վերաբերում կոնկրետ այդ տարածքներին՝ իմ խոսքը վերաբերում էր Հայաստանին։ ՈՒնենալով ընդամենը 2.5-3 միլիոն բնակչություն, Հայաստանի ընդարձակվելու կամ Հայաստանին իրացնելու համար այլ հողեր, որոնք պատմականորեն մերն են, ընդհանրապես խոսել նույնիսկ անիմաստ է, որովհետև ցանկացած նորմալ, բանական մարդու մոտ հարց է առաջանում՝ իսկ ինչի համար։

Այդ պատճառով էլ, եթե ժամանակի ընթացքում ցանկանում ենք վերադառնալ ոչ միայն Շուշի, այլ նաև մեր բնականոն զարգացման և հայկական քաղաքակրթության զարգացման բնօրրանին՝ մենք ստիպված ենք շատանալ և լինել ոչ թե 2 կամ 3 միլիոն, այլ 10, 20, 50 միլիոն։ Եվ նշանակություն չունի դա կլինի հիսուն տարի հետո, հարյուր, թե հինգ հարյուր տարի հետո։

Միակ բանաձևը հայկական տարածքները նորից հայերով բնակեցնելու, միակ բանաձևը այդ հայերին ստեղծելն է»,-եզրափակեց Ղևոնդյանը։

Հայկա Ալոյան

Տոկիո-2020. Մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը մնում է Չինաստանը
Ադրբեջանական զորքը տարբեր ճնշման միջոցներ է կիրառում Դադիվանքը հսկող ռուս խաղաղապահների նկատմամբ. Նաիրի Հոխիկյան
Խորհուրդներ սեքսոլոգից. Արդյոք սեքսի բացակայությունը վտանգավոր է առողջության համար և ինչ հետևանքներ կարող է ունենալ (18+)
Սևանա լճում մարդ է կորել
Մերժում 47 օր անց. զոհված անձանց և անհետ կորածների վերաբերյալ տեղեկատվությունը պետական գաղտնիք է. Hetq.am
Նոր մանրամասներ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. մահացած երեխաները Հունաստանի քաղաքացիներ էին
Ամուսնությունը, հարսանեկան արարողությունը, տաշի տուշիի, ցոփ ու շվայտ քեֆի, հարսի անհասկանալի պարի հետ մի շփոթեք. Գեղամ Նազարյան
Երկար ամիսներ անց առաջին անգամ ուրախ առիթով հյուր էինք. Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը շարունակում է հաղթանակների շարքը աշխարհի գավաթի խաղարկությունում
Ֆրանսիայում ավելի քան 70 մարդ է բերման ենթարկվել COVID-19- ի պայքարի միջոցների դեմ բողոքի ցույցերին
Հասան Ռոհանին Իրանի խորհրդարանին մեղադրել է ամերիկյան պատժամիջոցների վերացումը դանդաղեցնելու մեջ
Самое большое поощрение от государства за золотую медаль на Олимпиаде спортсменам выплатят в Грузии, Казахстане и Азербайджане (WP)
Դիլիջանի տներից մեկում հայտնաբերվել են տարեց ամուսինների դիեր
Գեղարքունիքի սահմանին փոխհրաձգության հետևանքով ծանր վիրավորված ժամկետային զինծառայողը գիտակցության է եկել. նրա կյանքին վտանգ չի սպառնում
Աֆղանստանում 1 օրում ոչնչացվել է 175 թալիբ գրոհային
«Օրենքով գող» Հաջի Բեյլագանսկին տիտղոս է ստացել Դեդ Հասանի խորհրդատուի սպանության համար
Ռուս խաղաղապահները մասնակցել են Լեռնային Ղարաբաղում ծովակալ Իսակովի հիշատակին նվիրված հանրահավաքին
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2 061 նոր դեպք
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել Է Սև ծովում իրավիճակի լարման մասին
Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1 դեպք
Ինչ է հայտնաբերվել Արմավիրում ուժեղացված հսկողության արդյունքում
Թբիլիսիի մոտակայքում երկրաշարժ է տեղի ունեցել
Դավթաշեն թաղամասի 7-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
Տարեսկզբից արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 2,3 տոկոսով
Չեխահայ Արթուր Սարգսյանը՝ հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի բրոնզե մեդալակիր
Ֆրանսիայի Սենատը հաստատել է սանիտարական անցաթղթերի և բուժաշխատողների շրջանում պարտադիր պատվաստման մասին օրինագիծը
Նախագահ Սարգսյանը հետևել է բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովի մենամարտին և հաջողություններ մաղթել նրան
Ինչ են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու նրա կինը
Նախագահ Սարգսյանն արհեստական բանականության ոլորտում համագործակցության հարցեր է քննարկել ճապոնական հանրահայտ YAMAHA ընկերության ներկայացուցիչների հետ
Չինաստանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 63-ի
Քաղաքապետարանը երթուղայիններից հանում է «գողականների» աքսեսուարները. կարգազանց վարորդները կենթարկվեն պատասխանատվության
Տավուշում այսօր Վարդավառ է. Ինչո՞ւ է մարզը տոնը նշում Եկեղեցուց առանձին
Dress code. Էթիկետի հիմունքներ Արփի Օսկանյանի հետ
Իմ կյանքը պատկերացնում եմ ավելի անհոգ, քանի որ նվազագույնին են հասնելու շփումներս երդվյալ անգրագետների հետ․ Գևորգ Պետրոսյանը խորհրդարանից դուրս կյանքի մասին
Երասխում կրակում են, Կութում կրակում են, նախագահը գնացել է Տոկիո օլիմպիական խաղեր նայելու. Հրանտ Բագրատյան
Երևանում 29-ամյա վարորդը BMW-ով մխրճվել է բենզալցակայանի տարածք, կատարել ավերածություններ, արմատախիլ արել ծառեր
Թուրքիայում կոչ են արել ավելի խիստ միջոցներ ձեռնարկել ռուս զբոսաշրջիկների նկատմամբ
Հարսնացուի անակնկալ երգը, հարսի պարը, հարսի ու փեսայի քոչարին. Ինչպես է անցել Հայկ Սարգսյանի հարսանիքը (տեսանյութ)
Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովի հաջորդ մրցակիցն Ադրբեջանի ներկայացուցիչն է
Սիրում եմ իմ փոքրիկ գանձուկ․ Իրինա Թովմասյանի շնորհավորանքը Լուսինե Թովմասյանին
Գյումրիում գողերը բռնվել են գողության պահին
Հրդեհ է բռնկվել Կորյուն փողոցում գտնվող հնդկական ռեստորանում
Ուժեղ քամու հետևանքով վնասվել են տանիքների թիթեղներ և ավտոմեքենաներ
Տոկիո-2020. Հովհաննես Բաչկովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Ողբերգական դեպք Փարաքարի ճանապարհին. բաց հոսանքալարից երիտասարդը հոսանքահարվել և տեղում մահացել է
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 166 նոր դեպք. մահացել է 3 քաղաքացի
Բենզալցակայանում հրդեհ է բռկնվել. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
Բացառիկ կադրեր՝ Հայկ Սարգսյանի հարսանիքից
Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին ՃՏՊ հետևանքով զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ 12 տարեկան աղջիկ
Առանձին շրջաններում առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակը Հայաստանում
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™