Ելույթ էր՝ ոչնչի մասին․ քաղաքագետը՝ ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթի մասին Այնքան դժվար է գնալ Եռաբլուր ոչ թե իրենց հետ, այլ իրենց մոտ. 132 դպրոցում բացվեց հուշաքար (տեսանյութ) ՄԻԵԴ-ի վճռին ծանոթանալուց հետո դատախազությունը մեծ հիասթափություն է ապրելու․ Արամ Վարդևանյան Վախի մթնոլորտ են ստեղծել, հենց մեկը արտահայտվում է, որ ինքը ցանկություն ունի առաջադրվել այս կամ այն համայնքի ղեկավարի պաշտոնում՝ ԱԱԾ-ն ու դատախազությունը նրան այցելում են․ Վահե Հակոբյան Ինչո՞ւ է նախարարությունը հանդիպումներ անցկացնում թանկարժեք հյուրանոցների դահլիճներում Հիմնական թեման երևի Սյունիքի կարգավիճակը և ռուսական ներկայության պայմանները. Ստեփան Դանիելյանը՝ Պուտին-Էրդողան հանդիպման մասին Ինչ անի գործատուն, որ եւ աշխատակիցների հետ խնդիր չունենա, եւ ստուգողների Անհայտ աղբյուրների դեմ՝ հայտնի լրատվամիջոցներին պատժելով. լրագրող-պատգամավորների հերթական օրինագիծը՝ ընդդեմ խոսքի ազատության ՄԻԵԴ վճիռը ուշացած է, այնպես չէ, որ «Հայկական ժամանակն» է ինձ խնդրել, ես եմ արել ու արել եմ այդ օրվա իմ համոզմունքի համաձայն, ափսոսելու բան չկա. Տիգրան Աթանեսյան 10 պատգամավոր դիմել է բնակարանի վարձի փոխհատուցման համար 100 հազար դրամ գումար ստանալու նպատակով. ովքե՞ր են նրանք Ով է նա․ պայքարեցինք, բայց չհասանք․ քաղաքացիները՝ Իշխան Սաղաթելյանի մասին (տեսանյութ) Սյունիքի մարզի Տեղ համայնքում տեղակայված հայկական դիրքերից մեկի վրանում հրդեհի հետևանքով պայթել է ամբողջ զինամթերքը. մանրամասներ միջադեպից
Լավագույն տեսանյութերը. Youtube


Քաղաքականությունը պարապ վախտի խաղալիք չէ. երբ կրթություն և աշխատանք չունեցողները, 0 դրամ ունեցողները և օլիգարխները իշխանություն են ուզում

Վազող տող

Հունիսի 20-ին ընտրություններին հայտ ներկայացրած քաղաքական ուժերի մեծ մասը անհայտ կուսակցություններ են՝ սահմանափակ ռեսուրսով, որոնք որեւէ շանս չունեն ընտրվելու։

Սակայն, իհարկե, դա չի խանգարում, որ նրանք երազեն կամ խոսեն իրենց 50-60 տոկոս ձայն ստանալու մասին։ Իհարկե, հետաքրքիր կլինի պարզել՝ արդյոք ներքուստ նրանք հավատում են ընտրվելու իրենց շանսին, թե խորը ինքնախաբեության մեջ են։
Ամեն դեպքում՝ այս քաղաքական ուժերի եւ գործիչների «քյարը» այս ընտրություններից կլինի իրենց կենսագրության մեջ ավելացող տողը՝ «մասնակցել են ընտրություններին» եւ ստացել են 200-1000 ձայն։

Պարզ է՝ ժողովրդավարական հռչակված երկրում չեն կարող արգելել քաղաքական ուժերի մասնակցությունը ընտրություններին, սակայն մյուս կողմից էլ՝ այս բազմազանությունը ամենեւին էլ ընտրության հնարավորություն չի ապահովում ընտրողների համար, ավելին դեռ հայտնի չէ՝ այսքան ուժերի մասնակցությունը ընտրողների եւ պետության շահերից է բխում, թե ոչ։

Նախ պետք է արձանագրել, որ այսքան ուժերի մասնակցությունը հանգեցնում է ահռելի ծախսի, որը արվում է մեր բոլորի հարկերից գոյացող պետբյուջեի սուղ միջոցներից, միայն այդ քանակի քվեաթերթիկ տպագրելն արդեն ահռելի ֆինանսական բեռ է։
Երկրորդ՝ մոտ երեք տասնյակ ուժերի մասնակցությունը արտահերթ ընտրություններին, երբ քարոզարշավը ընդամենը 12 օր է տեւում, հնարավորություն չի տալիս պատշաճ լուսաբանել, ծանոթանալ այդ ուժերին։

Ամեն դեպքում, չենք կարող չարձանագրել նաեւ, որ թվում էր, թե քաղաքական ուժերը հոժարակամ եւ սիրով պետք է այս շրջանում համագործակցեին լրատվամիջոցների հետ, չմերժեին լուսաբանման առաջարկները, բայց արի ու տես, որ անհայտ եւ հայտնի ուժերը կարծում են, որ հաճախ լուսաբանումն ավելորդ է, իրենց պետք չէ անհանգստացնել։
Ամեն դեպքում՝ որպես լրատվամիջոց ընտրողին պետք է հնարավորություն տալ ծանոթանալ մասնակցող ուժերին եւ նրանց առաջնորդներին։

Իսկ այս հարցում պետք է շահագրգիռ լինեն նաեւ քաղաքական ուժերը։ Ամեն քաղաքական ուժ ներկայացնում է ավելի քան 80 անձից բաղկացած նախընտրական ցուցակ, որի նույնիսկ առաջին հորիզոնականները մեզ ոչինչ չեն հուշում, անհայտ անձինք, որեւէ կենսագրություն չկա, որեւէ հրապարակում հնարավոր չի գտնել։
Ցուցակի առաջին տասնյակը, որը պետք է որ ներկայանալի լիներ, հաճախ բաղկացած է որեւէ տեղ չաշխատող մարդկանցից։

Աշխատանքը առհասարակ կարեւոր ցուցիչ է մարդու մասին առաջին տպավորությունը ստանալիս, ինչ մասնագիտություն ունի եւ որտեղ է աշխատում անձը։ Եթե չաշխատող մարդիկ համատարած ցանկանում են զբաղվել քաղաքականությամբ, ուրեմն՝ նրանք իսկապես պարապ են մնացել, պարապ վախտի խաղալիք են փնտրում, որը իրենց համար օրվա հացի աղբյուր կդառնա։

Հարց է առաջանում՝ արդյոք մենք ցանկանում ենք ընտրել այս կամ այն գործչին որպես իշխանության ներկայացուցիչ, ով չի կարողացել այս անծայրածիր աշխարհում ինքնադրսեւորվել, կայանալ իր մասնագիտության, աշխատանքի բնագավառում եւ այժմ ցանկանում է իր համար աշխատանք ապահովել։

Ի՞նչ պետք է անի նա ժողովրդի համար, եթե դեռ առաջնահերթ սեփական կյանքի որակի հարցերը պետք է լուծի։

Այսինքն՝ ընտրություններին մասնակցող ուժերի եւ քաղաքական գործիչների մասին կարծիք կազմելիս առաջին ցուցիչը մասնագիտություն-աշխատանք կապն է, երկրորդը՝ հայտարարագրած ունեցվածքը։

Որոշ գործիչներ կարող են հպարտանալ իրենց «զրո» գույք եւ եկամուտ ունեցող հայտարարագրով, սակայն սա ամենեւին էլ ազնվության, չկոռումպացված լինելու ցուցիչ չէ, սա նախեւառաջ խոսում է «բառադիության» մասին։ Ինչպես կարող է 25տ+ անձը, ով քաղաքականություն մտնելու հայտ է ներկայացրել, չունենա որեւէ եկամուտ, գույք...այսինքն՝ նա ոչինչ չի ստեղծել այս ընթացքում, հարց է առաջանում՝ ինչպես է ապրում, սնվում, հագնվում, հոգում իր առօրյա կարիքներ։ Վերջին հաշվով՝ եթե մարդը չի հասցրել եւ չի կարողացել կայանալ կյանքում, ինչպես եւ ինչու է մտնում քաղաքականությունը, իշխանությունը հո փորձադաշտ չէ, որտեղ գործազուրկներին աշխատանք են տալիս, կերակրում, սնում եւ մեծացնում։

Ի դեպ, որքան տարակուսելի է 0 եկամուտ եւ գույք ունեցող թեկնածուների հայտնվելը, նույնքան տարակուսելի է նաեւ իր կյանքի, գործունեության հետ չհամընկնող հայտարարագիր ներկայացնելը։

Այսինքն՝ եթե անձը ամբողջ կյանքում բիզնեսով է զբաղվել, մեծ ունեցվածքը հարցեր չի առաջացնում, եթե իհարկե դա կոռուպցիայով չի ձեռք բերել։ Բայց մեծ հարց է՝ ինչու է ցանկանում կայացած բիզնեսմենը, մեծահարուստ անձնավորությունը մտնել քաղաքականություն, դառնալ թիրախ, քննադատվել, հանուն ինչի՞՝ քաղաքացիների, թե սեփական բիզնեսի համար անվտանգ եւ արտոնյալ պայմաններ ստեղծելու համար։

Ունեցած կամ չունեցած հարստության առումով բավական տարակուսելի է նաեւ տեսնել թեկնածուների, ովքեր ամբողջ կյանքում եղել են պետական պաշտոնյա, երդվում են, որ երբեք չեն թալանել, բայց նախընտրական ֆոտոսեյսիաներին ներկայանում են աշխարահռչակ բրենդների թանկարժեք հագուստով:

Օրինակ՝ օրերս տարածված լուսանկարներից մեկում թեկնածուներից մեկի հագուստը արժե 3000-5000 եվրո, սա նշանակում է, որ բիզնեսով չզբաղվող եւ այլ եկամուտ չունեցող այս պաշտոնյան մեկ ամբողջ տարի չի սնվել, կոմունալ վճարներ չի արել, փոխարենը իրեն գեղեցիկ կոստյում է գնել։ Կամ էլ նվեր է ստացել, բայց այս դեպքում եւս պետք է հասկանալ՝ ինչի՞ դիմաց է այս թանկարժեք նվերը, կամ էլ այդ թեկնածուն պետք է հայտարարի, որ դա պատենդ է, ոչ բնօրինակ, իսկ ավելի հեշտ է նման գերթանկարժեք հագուստ չկրել գոնե այս շրջանում։

Երբ այսօր ՀՀ քաղաքացին օրվա հացի, կոմունալ վարձավճարները վճարելու խնդիր ունի, 3000-5000 եվրո արժողությամբ հագուստ կրող թեկնածուն նրան վստահություն չի ներշնչում, այդ թեկնածուն էլ չի կարող մտնել շարքային քաղաքացու դարդուցավի մեջ։
Այնպես որ, քաղաքական ուժին կամ թեկնածուներին ընտրելու հաջորդ չափորոշիչը ունեցվածք, հայտարարագիր, բարեկեցության եւ գործունեության համատեղելիություն։

Եւ երրորդ, բավականին սուբյեկտիվ չափորոշիչը, իմ կարծիքով, ընտանիք ունենալն է։ Առհասարակ, այս թեմայով քանիցս առիթներ եղել է խոսելու, ընդունված աքսիոմա է, որ իշխանությունը չեն վստահում մեկին կամ մի թիմին, որտեղ մեծամասնությունը չամուսնացած, երեխաներ չունեցող անձինք են, քանի որ ամենալավ մասնագետ լինելու դեպքում նրանք չեն կարող հոգատար եւ սրտացավ լինել մեր պետության ապագայի նկատմամբ, այն ապագայի, որտեղ նրանց կամ նրանց սերունդները չկան։

Պետությունը մի մեծ ընտանիք է, ինչպես ընտանիքում են հայրումայրը օրնիբուն աշխատում են, որ իրենց երեխաներին որեւէ ժառանգություն թողնեն, կարողանան տարրական պայմաններ ապահովել, այնպես էլ պետությունն է։
Երեխաներ չունեցող զույգերը ապրում են վայրկյանի երջանկությամբ, ունենալ, ծախսել, վայելել, չմտածել ապագայի մասին, իսկ երեխաներ ունեցողները՝ հեռահար նպատակներով եւ ծրագրերով։

Ամուսնացած, երեխաներ ունենալու հանգամանքը, անշուշտ, շատ սուբյեկտիվ է, բայց մեր ազգային արժեհամակարգի եւ ավանդական մտածելակերպի տեսանկյունից անչափ կարեւոր։

Անշուշտ, մեր կյանքի կարեւորագւյն ընտրությունը կատարելիս մենք առաջնորդվում ենք բազմաթիվ չափորոշիչներով՝ անձնական, անանձնական՝ քաղաքական ուժ անցյալ, ծրագրեր, խոստումներ։ Սակայն եկեք ընդունենք, որ այսօրվա իրավիճակը արտասովոր է, բազմաթիվ չափորոշիչներ գուցե այսօր այնքան կարեւոր չեն, որովհետեւ մեզ նախ պետք է փրկվել,վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը, անվտանգությունը, տնտեսությունը, հետո նոր մտածել ծրագրերի մասին։

Սակայն այս կարեւորագույն գործը, վստահաբար, իրենց ուսերին կարող են վերցնել մարդիկ, ովքեր ունեն փորձ, գիտելիք, մասնագիտություն, անցած ճանապարհ, աշխատել են, ստեղծել են, կոռուպցիոն ռիսկեր չկան, ավանդական ընտանիքի հայր/մայր են։

Առանց հասարակության քննիչ հանձնաժողովը կդառնա տեխնիկական գործոն․ Հովհաննիսյան
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ-ում կհայտարարվի մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների
ԱՆԻՖ-ը ակնկալում է պրոֆեսիոնալիզմ եւ բաց է համագործակցության համար
Ելույթ էր՝ ոչնչի մասին․ քաղաքագետը՝ ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթի մասին
ժողովրդական արվեստների թանգարանը Եվրոպական ժառանգության օրերին կմիանա միջոցառումների հատուկ ծրագրով
Ուժգին երկրաշարժ՝ Աֆրիկայի ափերից հարավ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1597 նոր դեպք
Արտաշատի խճուղում բախվել են KamAZ-ն ու 2 ЗИЛ-երը, որոնցից մեկը եղել է քարով բարձված
Պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով հրատապ նիստը․ ՈՒՂԻՂ
Գազ չի լինի
Ռուսական գյուղի բնակիչները վախեցել են 5G ցանցի «ճառագայթումից» և տապալել են բջջային կապի աշտարակը
Ռոնալդ Կումանը որակազրկվեց
Քննարկում խորհրդարանում՝ սահմանադրականության խնդիր առաջացնող իրավական ակտերի թեմայով․ ՈՒՂԻՂ
Երևանի ոսկերչական գործարանի գույքը վաճառվել է հաշվեկշռային արժեքից շուրջ 4 անգամ ցածր գնով. հարուցվել է քրգործ
«Արևիք» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են․ ԱԻՆ
Նավթի գներն աճել են
Հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության ավագ տեսուչի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու և ծանր վիրավորանք հասցնելու դեպքի առթիվ
Փաշինյանն աշխատանքից ազատել է աշխատակազմի արարողակարգի բաժնի պետին
Ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են Opel Vectra-ն ու Ford Transit-ը. 4 վիրավորներից մեկը մանկահասակ երեխա է
Երևանի կանաչապատման հիմնարկը համալրվել է նոր տեխնիկայով
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ժոզեպ Բոռելի հետ․ պաշտոնական
Սաակաշվիլին Ուկրաինան անվանել է հանցագործների համար բակ-անցուղի
Ինչով է պայմանավորված ածուխի գնի բարձրացումը
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1066 նոր դեպք, ունենք 586 առողջացած, 23 մահվան դեպք
Աշխատանքից ազատվելիս աշխատողների հետ վերջնահաշվարկ չկատարելը կամ ոչ ամբողջովին կատարելն ամենատարածված խախտումներից է․ ՄԻՊ
Աշտարակի ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերել
Կանադայի դատարանը տնային կալանքից ազատել է Huawei-ի ֆինանսական հարցերով տնօրենին
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի հետ
Պետդեպը դատապարտել է Աֆղանստանում մահապատիժների վերսկսման թալիբների պլանները
Ուրվական-քաղաք Շուշին՝ պատերազմից մեկ տարի անց․ BBC-ի ռեպորտաժը
Աֆղան փախստականները հարձակվել են ամերիկացի կին զինծառայողի վրա
Ստացվել է 15 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ
Բանակայինների ԱԱ. Հայաստանի ընտրանին նվաճել է 2 բրոնզե մեդալ
«Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանքներ՝ Այրք, Վերին Շորժա և Ներքին Շորժա բնակավայրերում
Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու դի
Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
Լավրովն ու Գուտերեշը քննարկել են Ուկրաիայի և Աֆղանստանի հարցը
Համլետ Գասպարյանը կարևոր ավանդ է ունեցել հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում. Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն
Շենաթաղ գյուղի մոտակա սարալանջին բռնկված հրդեհն ինքնամարվել է
Ինչ եղանակ է սպասվում
Ռուս խաղաղապահները մինչ օրս ապահովել են 65 հազար մեքենաների անվտանգ երթևեկը դեպի ԼՂ․ ՌԴ ՊՆ
Օրվա աստղագուշակ
Շինարարությունն այսօր Հայաստանի տնտեսության 4 հիմնական հենասյուներից մեկն է. Վահան Քերոբյան
Հրդեհ՝ Վանաձոր քաղաքում
«Փաստ»․ Տարածաշրջանում նկատելի է թուրք-ադրբեջանական տանդեմի ակտիվացումը, որի հիմքում նեոօսմանական և պանթուրքական ծրագրերն են
«Հրապարակ». Քաղաքական տարբեր ճամբարներում հայտնված ազգականները վիճել են ու միմյանցից հեռացել
«Ժողովուրդ»․ Մեկ տարի անց Նիկոլ Փաշինյանի դեմ հարձակման գործի քննությունը դոփում է տեղում
Լույս չի լինի
«Հրապարակ». Ընդդիմությունը չի մեկնի Ստրասբուրգ
«Ալաշկերտը»՝ Հայաստանի եռակի սուպերգավաթակիր
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™