Dress code. Էթիկետի հիմունքներ Արփի Օսկանյանի հետ Ադրբեջանական զինված ուժերը երեկ և այսօր կրակել են Վերին Շորժա գյուղի սարատեղի կոչվող բնակավայրի ուղղությամբ, հրահրել հրաձգություն. բնակիչները ստիպված են եղել գիշերը պատսպարվել. ՄԻՊ Որտեղ հաց, այնտեղ կաց, իսկ որտեղ կաց, այնտեղ լաց. Հարություն Մեսրոբյան Ով որքան հարկ է վճարել․ 10 խոշոր հարկատուների հարկային մուտքերի համեմատականները 8-րդ գումարման խորհրդարանի մեղադրյալները Ամուսնուս պետք է վիրահատեն. Որոտանի ղեկավարի կին Միջին արժեք ունեցող բնակարանների գները կբարձրանան, շինանյութ ներմուծողները գերշահույթ են ստանում․ Թադևոս Ավետիսյան ԿԳՄՍ նախարարի երեկվա ճեպազրույցից հետո թատրոնի անձնակազմի մոտ հարցեր են առաջացել, որոնց պատասխաններն ուզում են լսել անձամբ նախարարից. Արամ Թորոսյան Ես որպես սովորական հայ մարդ՝ անհանգստացած եմ ադրբեջանցիների կատարած ինժեներական աշխատանքներից դիրքերում. Ներսես Շադունց
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ճանաչիր թեկնածուներին. «Ազատական» կուսակցության առաջին եռյակը

Քաղաքական

Հունիսի 20-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ArmDaily.am-ը շարունակում է «Ճանաչիր թեկնածուներին» շարքը, որի շրջանակներում կներկայացնենք քաղաքական ուժերի ցուցակների առաջին 3 թեկնածուներին։

Այս անգամ կանդրադառնանք  «Ազատական» կուսակցությանը։

Կուսակցությունը գլխավորում է Սամվել Բաբայանը, երկրորդը Սիրանուշ Ռափյանն է, երրորդը՝ Սերգեյ Սուքիասյանը։

1. Սամվել Բաբայան

Կուսակցության վարչապետի թենածուն  ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի նախկին գլխավոր հրամանատարն է։  ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի նախկին գլխավոր հրամանատար։

Կենսագրությունը


1.1993 թ. նոյեմբերից մինչեւ 1999 թ. դեկտեմբեր եղել է ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար:

Սամվել Բաբայանի ստորագրությունն է դրված 1994 թ. Բիշկեկի արձանագրության ՝ ԼՂՀ, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կնքված հրադադարի մասին եռակողմ համաձայնագրի տակ:

 2. Ի՞նչ եղավ 1999 թվականին:

Խոսակցություններն այն մասին, որ ԼՂՀ քաղաքական եւ ռազմական ղեկավարության հարաբերությունները լարված են, շրջանառվում էին եւ մինչեւ 1999 թվականը: Մասնավորապես, Ստեփանակերտում խոսում էին ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի «խուլ դիմադրության» մասին:

1999 թ. ամռանը Ստեփանակերտի քաղաքապետ, ՆԳՆ նախկին ղեկավար Կարեն Բաբայանը, ով Սամվել Բաբայանի հարազատ եղբայրն է, հայտարարեց, որ համաձայն չէ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի որոշ քայլերի, մասնավորապես, Անուշավան Դանիելյանին վարչապետի պաշտոնին նշանակելու հետ:

Դրանից հետո ԼՂՀ նախագահը մի շարք հանդիպումներ ունեցավ ԼՂՀ ռազմական գործիչների հետ, որոնց արդյունքները կողմերը տարբեր կերպ էին մեկնաբանում:

1999 թ. դեկտեմբերին սկսեցին հնչել Սամվել Բաբայանի հրաժարականի մասին կոչերը, որոնց նա հետեւյալ կերպ էր արձագանքում.

«Իմ հրաժարականը փախուստին հավասար մի բան է լինելու եւ փոքրոգության տպավորություն կթողնի: Այժմ, երբ Վազգեն Սարգսյանն այլեւս չկա, ես գնալու բարոյական իրավունք չունեմ: Իմ հրաժարականը ձեռնտու է միայն մեր երկրի թշնամիներին»:

1999 թ. դեկտեմբերի 14-ին ԼՂՀ կառավարության շենքի դիմացի հրապարակում ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանի եւ Սամվել Բաբայանի միջեւ ընդհարում է տեղի ունենում: Մի քանի օր անց Սամվել Բաբայանը հրաժարական է տալիս:

3. Ի՞նչ եղավ դրանից հետո:

2000 թ. մարտի 22-ին Ստեփանակերտում ԼՂՀ նախագահ դեմ մահափորձ իրականացվեց, որի հետեւանքով Արկադի Ղուկասյանի հրազենային վիրավորում ստացավ: Իրավապահ մարմինները հայտարարեցին, որ մահափորձի պատվիրատուն Սամվել Բաբայանն է:

2000 թ. սեպտեմբերի 18-ին Ստեփանակերտում մեկնարկեց ԼՂՀ նախագահի դեմ մահափորձի գործով դատական նիստը: Ընդհանուր առմամբ գործով անցնում էր 16 անձ:

2000 թ. դեկտեմբերի 28-ին դատական նիստում կայացավ Սամվել Բաբայանի երկրորդ հարցաքննությունը, որի ընթացքում նա հրաժարվեց ապրիլի 3-ին տված խոստովանական ցուցմունքներից: Այդ փաստը մեղադրյալը բացատրեց նրանով, որ ցուցմունք տալու պահին չէր գիտակցել, թե ինչ է ասել:

2001 թ. փետրվարի 26-ին Սամվել Բաբայանի գործով մեղադրական վճիռ կայացվեց, որը նախատեսում էր ունեցվածքի բռնագրավում եւ 14 տարի ազատազրկում: ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարը զրկվեց «Արցախի հերոս» կոչումից եւ «Ոսկե արծիվ» շքանշանից:

2004 թ. սեպտեմբերի 17-ին Արկադի Ղուկասյանը Սամվել Բաբայանին ներում շնորհելու մասին հրաման ստորագրեց:

4. Ի՞նչ էր անում Սամվել Բաբայանը ազատ արձակվելուց հետո:

2005 թ. հունիսին Սամվել Բաբայանը Երեւանում հայտարարեց, որ մտադիր է Հայաստանում ստեղծել «առողջ քաղաքական ուժ, որը ձգտելու է փոխել երկրում առկա հասարակարգը եւ ձեւավորել լիովին անկախ դատական համակարգ»:

Նույն տարվա նոյեմբերին Երեւանում տեղի ունեցավ Բաբայանի ստեղծած «Դաշինք» կուսակցության հիմնադիր համագումարը: Սակայն կուսակցությունը ՀՀ քաղաքական կյանքում որեւէ լուրջ դերակատարություն չունեցավ:

Ըստ հրապարակումների, 2010-ական թթ.-երին Սամվել Բաբայանը գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում: Մամուլը գրում էր, որ նա ստիպված էր հեռանալ կուտակած պարտքերի պատճառով:

5. Ի՞նչ էր ասում Սամվել Բաբայանը ԼՂ կարգավորման մասին:

1997 թ. սեպտեմբերին Սամվել Բաբայանը «Московские Новости» թերթին տված հարցազրույցում ասել էր.

«Քանի դեռ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ, տարածքների մասին խոսելն անիմաստ է: Դա թե՛ ժողովրդի, թե՛ ղեկավարության հստակ կարծիքն է: Այդ հարցի շուրջ բանակցություններ կարելի է վարել միայն այն դեպքում, եթե Բաքում մոռանա Լաչինի եւ Քելբաջարի մասին: Մենք պետք է վստահ լինենք, որ մեր եւ Հայաստանի մեջ սեպ չկա: Երբ Ադրբեջանը խոսում է այդ տարածքների մասին, ու մի բան էլ ավել, Շուշին է հիշատակում, ինձ համար պարզ է դառնում, որ իրականում նրանք կարգավորում չեն ցանկանում: Նույնիսկ եթե մենք այսօր առանձին պետության կարգավիճակ ստանանք, Քելբաջարի մասին խոսակցությունները իմաստ չունեն»:

2005 թ. նոյեմբերին Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ ԼՂ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն բոլոր կողմերի ժողովրդավարացման դեպքում: Նա նաեւ նշեր էր չորս սկզբունք, որոնց հիման վրա պետք է լուծվի ԼՂ հիմնախնդիրը.

1. Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր ինքնակառավարում՝ հեղինակավոր միջազգային կազմակերպության հովանու ներքո, 2. Փախստականների կամավոր վերաբնակեցում, 3. ԼՂՀ տնտեսական զարգացման համար պայմանների ստեղծում, 4. Նոր հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշում:

2009 թ. հուլիսին Սամվել Բաբայանը ասել էր, որ «Ադրբեջանը մտադրված է առաջիկայում նոր ռազմական արշավ սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ»: Նա վստահություն էր հայտնել, որ Ադրբեջանը պարտվելու է նաեւ այդ պատերազմում: «Նոր պատերազմից հետո Ադրբեջանում ի հայտ կգան նոր 2-3 մլն փախստականներ՝ Քուռ գետի ավազանում բնակվող մարդիկ», - նշում էր Սամվել Բաբայանը:

2017 թվականին ԱԱԾ-ն ձերբակալել է Սամվել Բաբայանին՝ «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր մաքսանենգ ճանապարհով Հայաստան բերելու գործի շրջանակներում։ Բաբայանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։

2018 թվականին հեղափոխությունից հետո ազատ է արձակվել բանտից։

2020 թվականի մարտի 31-ին կայացած ընտրություններում նրա գլխավորած «Միասնական Հայրենիք» կուսակցությունը մտնում է Արցախի ԱԺ՝ 9 մանդատով։

2020 թվականի մայիսի 29-ին նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար։ Այդ պաշտոնից հրաժարվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին։

44-օրյա պատերազմ

Պատերազմի ընթացքում Բաբայանը եղել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, իսկ պատերազմի ավարտից անմիջաես հետո հրաժարական է ներկայացրել։

Նա բազմիցս հարցազրույցներ է տվել և բացահայտումներ արել պատերազմի ընթացքի մասին՝ հայտարարելով, որ բանակի ոչ մարտուբակ լինելու, ձախողված օպերացիաների, ինչպես նաև զենքի պակասի պատճառով ենք կրել պարտություն։

ԱԺ-ում իր ելույթներից մեկում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հայտնի «Լելե թեփե» օպերացիան իրականացրել է հայտնի գեներալ, որը այդ պահին այդ որոշումն իրականացնելու հնարավորություն ունեցել է։ Հանրության մեջ կարծիք ձևավորվեց, որ այդ գեներալը եղել է Սամվել բաբայանը։ Սակայն լրագրողների հետ ճեպազրույցում նա հայտարարել էր, թե «նման կերպ արտահայտվողներին թող հրավիրեն դատարան, պատասխան տան»

2. Սիրանուշ Ռափյան

 Կուսակցության երկրորդ համարի թեկնածուն Սիրանուշ Ռափյանն է։ ԿԸՀ ներկայացրած տվյալներից տեղեկանում ենո, որ Ռափյանը աշխատում է Երևանի քաղաքապետարան աշխատակազմի վերահսկողության վարչությունում որպես գլխավոր մասնագետ։

3. Սերգեյ Սուքիասյան

Կուսակցության ցուցակի երրորդ թեկնածուն ՀՊՏՀ ֆինանսների անբիոնի դոցենտ Սերգեյ Սուքիասյանն է։

Շարքի նախորդ ուժերը՝

ՄԻՀԱԿ-Միասնական Հայրենիք կուսակցություն
«Արդար Հայաստան» կուսակցություն
«Ազատություն» կուսակցության
«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն
«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությանը
«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն
«Հանրապետություն» կուսակցություն
«Իմ տունը Հայաստանն է» կուսակցություն
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
«Հայաստան» դաշինք

Տոկիո-2020. Մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը մնում է Չինաստանը
Ադրբեջանական զորքը տարբեր ճնշման միջոցներ է կիրառում Դադիվանքը հսկող ռուս խաղաղապահների նկատմամբ. Նաիրի Հոխիկյան
Խորհուրդներ սեքսոլոգից. Արդյոք սեքսի բացակայությունը վտանգավոր է առողջության համար և ինչ հետևանքներ կարող է ունենալ (18+)
Սևանա լճում մարդ է կորել
Մերժում 47 օր անց. զոհված անձանց և անհետ կորածների վերաբերյալ տեղեկատվությունը պետական գաղտնիք է. Hetq.am
Նոր մանրամասներ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. մահացած երեխաները Հունաստանի քաղաքացիներ էին
Ամուսնությունը, հարսանեկան արարողությունը, տաշի տուշիի, ցոփ ու շվայտ քեֆի, հարսի անհասկանալի պարի հետ մի շփոթեք. Գեղամ Նազարյան
Երկար ամիսներ անց առաջին անգամ ուրախ առիթով հյուր էինք. Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը շարունակում է հաղթանակների շարքը աշխարհի գավաթի խաղարկությունում
Ֆրանսիայում ավելի քան 70 մարդ է բերման ենթարկվել COVID-19- ի պայքարի միջոցների դեմ բողոքի ցույցերին
Հասան Ռոհանին Իրանի խորհրդարանին մեղադրել է ամերիկյան պատժամիջոցների վերացումը դանդաղեցնելու մեջ
Самое большое поощрение от государства за золотую медаль на Олимпиаде спортсменам выплатят в Грузии, Казахстане и Азербайджане (WP)
Դիլիջանի տներից մեկում հայտնաբերվել են տարեց ամուսինների դիեր
Գեղարքունիքի սահմանին փոխհրաձգության հետևանքով ծանր վիրավորված ժամկետային զինծառայողը գիտակցության է եկել. նրա կյանքին վտանգ չի սպառնում
Աֆղանստանում 1 օրում ոչնչացվել է 175 թալիբ գրոհային
«Օրենքով գող» Հաջի Բեյլագանսկին տիտղոս է ստացել Դեդ Հասանի խորհրդատուի սպանության համար
Ռուս խաղաղապահները մասնակցել են Լեռնային Ղարաբաղում ծովակալ Իսակովի հիշատակին նվիրված հանրահավաքին
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2 061 նոր դեպք
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել Է Սև ծովում իրավիճակի լարման մասին
Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1 դեպք
Ինչ է հայտնաբերվել Արմավիրում ուժեղացված հսկողության արդյունքում
Թբիլիսիի մոտակայքում երկրաշարժ է տեղի ունեցել
Դավթաշեն թաղամասի 7-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
Տարեսկզբից արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 2,3 տոկոսով
Չեխահայ Արթուր Սարգսյանը՝ հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի բրոնզե մեդալակիր
Ֆրանսիայի Սենատը հաստատել է սանիտարական անցաթղթերի և բուժաշխատողների շրջանում պարտադիր պատվաստման մասին օրինագիծը
Նախագահ Սարգսյանը հետևել է բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովի մենամարտին և հաջողություններ մաղթել նրան
Ինչ են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու նրա կինը
Նախագահ Սարգսյանն արհեստական բանականության ոլորտում համագործակցության հարցեր է քննարկել ճապոնական հանրահայտ YAMAHA ընկերության ներկայացուցիչների հետ
Չինաստանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 63-ի
Քաղաքապետարանը երթուղայիններից հանում է «գողականների» աքսեսուարները. կարգազանց վարորդները կենթարկվեն պատասխանատվության
Տավուշում այսօր Վարդավառ է. Ինչո՞ւ է մարզը տոնը նշում Եկեղեցուց առանձին
Dress code. Էթիկետի հիմունքներ Արփի Օսկանյանի հետ
Իմ կյանքը պատկերացնում եմ ավելի անհոգ, քանի որ նվազագույնին են հասնելու շփումներս երդվյալ անգրագետների հետ․ Գևորգ Պետրոսյանը խորհրդարանից դուրս կյանքի մասին
Երասխում կրակում են, Կութում կրակում են, նախագահը գնացել է Տոկիո օլիմպիական խաղեր նայելու. Հրանտ Բագրատյան
Երևանում 29-ամյա վարորդը BMW-ով մխրճվել է բենզալցակայանի տարածք, կատարել ավերածություններ, արմատախիլ արել ծառեր
Թուրքիայում կոչ են արել ավելի խիստ միջոցներ ձեռնարկել ռուս զբոսաշրջիկների նկատմամբ
Հարսնացուի անակնկալ երգը, հարսի պարը, հարսի ու փեսայի քոչարին. Ինչպես է անցել Հայկ Սարգսյանի հարսանիքը (տեսանյութ)
Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովի հաջորդ մրցակիցն Ադրբեջանի ներկայացուցիչն է
Սիրում եմ իմ փոքրիկ գանձուկ․ Իրինա Թովմասյանի շնորհավորանքը Լուսինե Թովմասյանին
Գյումրիում գողերը բռնվել են գողության պահին
Հրդեհ է բռնկվել Կորյուն փողոցում գտնվող հնդկական ռեստորանում
Ուժեղ քամու հետևանքով վնասվել են տանիքների թիթեղներ և ավտոմեքենաներ
Տոկիո-2020. Հովհաննես Բաչկովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Ողբերգական դեպք Փարաքարի ճանապարհին. բաց հոսանքալարից երիտասարդը հոսանքահարվել և տեղում մահացել է
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 166 նոր դեպք. մահացել է 3 քաղաքացի
Բենզալցակայանում հրդեհ է բռկնվել. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
Բացառիկ կադրեր՝ Հայկ Սարգսյանի հարսանիքից
Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին ՃՏՊ հետևանքով զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ 12 տարեկան աղջիկ
Առանձին շրջաններում առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակը Հայաստանում
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™