Ստացվում է, որ Հայաստանի հետ սահմանի այդ հատվածը Իրանի համար, կարծես, ավելի կարևոր է, քան ցավոք, մեզ համար, նրանք ավելի գործնական քայլերի են դիմում. իրանագետ Կորոնավիրուսի ախտանիշերը փոքրիկների մոտ Շատերը վախենում են՝ չպատկերացնելով իրական ռիսկերը, հիվանդության ռիսկերը, պատվաստման ռիսկերը. Հանրային առողջապահության մասնագետը՝ պատվաստումների համաշխարհային տվյալների մասին «Խորհուրդներ սեքսոլոգից». Ինչո՞ւ է սեռական հարաբերությունից հետո երբեմն սաստիկ գլխացավ լինում կամ վատթարանում ինքնազգացողությունը (18+) Զոհված զինծառայողների ծնողներին կոչումներ են խոստանում՝ Անկախության տոնին մասնակցելու դիմաց Պարգևավճարներ ստանում են միայն պատվատվա՞ծ աշխատողները Կան օբյեկտիվ հիմքեր սակագնի բարձրացման համար. տնտեսագետը ջրի գնի բարձրացումը կանխատեսելի է համարում «Արևիք» ազգային պարկի ուղղությամբ հրդեհող արկե՞ր են կրակել Ինչ է հայտարարագրել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտանի հատվածում մարդիկ են անհետացել Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 507 նոր դեպք. ունենք 14 մահվան դեպք Ադրբեջանցիները գնդակոծել են Շուշիի շրջանի հայկական դիրքերը, կա 2 վիրավոր. ՌԴ ՊՆ
Լավագույն տեսանյութերը. Youtube


Եթե մեր տեսանկյունից նայենք՝ դա կարող է լինել Մեղրիի ազատ տնտեսական գոտու գործարկումը. իրանագետ

Վազող տող

Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արախչիի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Վիեննա՝ շարունակելու բանակցությունները միջուկայի գործարքի շուրջ: Հիշեցնենք, որ այսօր Վիեննայի բանակցություններում ներկա են լինելու ԱՄՆ-ի, Կանադայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Չինաստանի և Ֆրանսիայի համատեղ հանձնաժողովի նիստերը՝ հանուն Իրանի միջուկային ծրագրի Համատեղ գործողությունների համընդհանուր ծրագրի իրականացման:

ArmDaily.am-ի հետ զրույցում իրանագետ Գարիկ Միսակյանն ասաց, որ եթե խոսում ենք Իրանի Իսլամական Հանրապետության և ԱՄՆ-ի կարգավորման գործընթացներից, ապա պետք է հաշվի առնել, որ այդ երկու պետություններում առկա գաղափարների առկայությունից այդ հարաբերությունները վերջնականապես չեն կարող կարգավորվել մոտակա պագայում: Սակայն, որոշակիորեն այն լարվածություններն ու պատժամիջոցները, որոնք գործածվել էին մասնավորապես Թրամփի վարչակարգի օրոք կարող են չեղարկվել, ինչը կօգնի Իրանի՝ տարածաշրջանային տնտեսական քաղաքականության ակտիվացմանը:

«Եթե նույն համատեքստում հիշենք նաև Չինաստանի խոշոր ներդրումների ծրագիրն Իրանում և այն հանգամանքը, որ Իրանը բավականին լուրջ կերպով փորձում է ներգրավվել Կովկասյան տարածաշրջանում հատկապես տարանցման ուղիների հետ կապված, ապա եթե այդ պատժամիջոցները վերջնականապես հանվեն, բայց վերջնականապես չի հստակեցվում ինչ պատժամիջոցներ են հանվելու, ապա եթե դրանք հանվեն, ապա Իրանը ավելի հեշտությամբ կկարողանա ներգրավվել գործընթացներում: Եթե մեր տեսանկյունից նայենք, դա կարող է լինել Մեղրիի ազատ տնտեսական գոտու գործարկմամբ վերջապես և Հյուսիս-հարավ միջանցքի կառուցման գործընթացում Իրանի ներգրավումը և ընդհանրապես Հարավային Կովկասի տարանցման ուղիներում կամ այս տարանցման ապաշրջափակում, եթե լինի իհարկե, այդ գործընթացներում Իրանի ներգրավմամբ: Թե որքան իրատեսական է այդ համաձայնագրի կնքումը մինչև Իրանի նոր կառավարության ձևավորումը՝ ինձ թվում է կերևա այսօր, քանի որ հնչում են հուսադրող հայտարարություններ կողմերից, նաև որոշակիորեն եվրոպական կողմից ավելի շուտ հնչում են հայտարարություններ Իրանի հրթիռային ծրագրերի հետ կապված՝ պետք է սպասել, տեսնել: Եթե ամերիկյան կամ եվրոպական կողմը ցանկանան Իրանի հրթիռային ծրագրերում որևէ սահմանափակում մտցնել, կարծում եմ այդ փաստաթղթի ստորագրումը կհետաձգվի, եթե հրթիռային ծրագրի հետ կապված որևէ սահմանափակում չմտցվի՝ հնարավոր է կնքվի մինչև Իրանի նոր կառավարության ձևավորումը»,-ասաց Միսակյանը:

Մեր հարցին, թե արդյոք Իրանում ընտրությունների արդյունքում պահպանողականների իշխանության գալու դեպքում այդ փաստը կարող է ազդել այս փաստաթղթի ստորագրման վրա, իրանագետն ասաց, որ Իրանի քաղաքական համակարգի առանձնահատկությունները հաշվի առնելով՝ համաձայնագիրը կնքելու կամ չկնքելու որոշումները կայացնելու է ավելի բարձր մակարդակում՝ այնսինքն հոգևոր առաջնորդի ու զինվորական ղեկավարության որոշման արդյունքում:

«Այսինքն, կարելի է ասել, որ կառավարությունը կամ նախագահը այդքան էլ վճռորոշ դեր չի խաղում այս գործընթացում, իսկ Իրանում հատկապես թեկնածուների հաստատումից հետո պահպանողականների հաղթանակը գրեթե անկասկած է, եթե չլինեն անակնկալ իրավիճակներ: Եթե հոգևոր առաջնորդի մակարդակով որոշում կայացվի, որ համաձայնագիրը պիտի ստորագրվի կամ որոշ չափով պետք է ստորագրվի, ապա նոր կառավարությունը չի խոչընդոտելու այդ փաստաթղթի ստորագրումը, իսկ եթե պահպանողականները գան իշխանության՝ կարող է ավելի կոշտ քաղաքականություն Իրանը որդեգրի տարածաշրջանում՝ փորձելով ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորել: Դրա հաշվին ավելի կակտիվանա տարածաշրջանային հակաթուրքական կամ հակաիսրայելական գործողությունները»,- նկատեց Միսակյանը:

Նա շեշտեց, որ Հայաստանը Իրանի հետ ավելի լավ ու ավելի սերտ հարաբերություններ ենք ունեցել պահպանողականների կառավարման շրջանում, որոնք իսրայելական ներգրավվածության պատճառով ավելի կոշտ քաղաքականություն են մշտապես վարել Ադրբեջանի հետ՝ ի տարբերություն բարեփոխիչների: Գարիկ Միսակյանը նշում է, որ այդ պարագայում հետևողական աշխատանք տանելու դեպքում Իրանի հետ կարող ենք հույս ունենալ, որ պրոհայկական կամ գոնե մեր և Իրանի և մեր շահերը համընկնող քաղաքականություն կվարի Իրանի կառավարությունը:

Հայկա Ալոյան

Պայթյուն Մեքսիկայի ռեստորաններից մեկի մոտ․ կան զոհեր
Ստացվում է, որ Հայաստանի հետ սահմանի այդ հատվածը Իրանի համար, կարծես, ավելի կարևոր է, քան ցավոք, մեզ համար, նրանք ավելի գործնական քայլերի են դիմում. իրանագետ
Նավթն էժանանում է
Հայ-ռուսական գործարար համաժողով. ՈՒՂԻՂ
Սեպտեմբերի 19-ի դրությամբ` կատարվել է 366779 քովիդ-պատվաստում
Արարատի մարզի Երասխ համայնքում կտեղադրվի ՀՀ-ում ամենամեծ եռագույնը. Գարիկ Սարգսյան
Գորիս-Կապան հատվածում չկան անվտանգային մեխանիզմներ, որոնք կկանխեն ինչպես առևանգման, այնպես էլ մոլորվելու դեպքերը․ Տիգրան Աբրահամյան
Infiniti-ի 27-ամյա վարորդը, ով ոստիկանության Չարբախի բաժանմունքի դիմաց 5 մեքենայի էր բախվել, եղել է խմած, մոտը վարորդական իրավունք չի ունեցել
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 342 նոր դեպք, ունենք 490 առողջացած, 12 մահվան դեպք
Արցախի մեծ մասը մենք չէինք կորցնի, եթե չլինեին Նիկոլի, Իլհամի և Ռեջեփի համատեղ ջանքերը․ Արտակ Զաքարյան
Ովքեր են Emmy-2021 մրցանակաբաշխության հաղթողները
Այս ամենը խոսում է դեգրադացված հանրային քննարկումների, անօրակարգ հանրություն լինելու մասին, երբ կարևորն ու անկարևորն իրարից տարբերողները շատ քիչ են. Մարուքյանը Անկախության 30-ամյակը նշելու մասին
Կրալուպի Նադ Վլտավոու քաղաքի պուրակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար է կանգնեցվել
Ցավոք, որոշ դեպքերում տեսանք նաև ուսուցչական այլ որակ. այն որակը, որ կուզեի երբեք չտեսնել մեր դպրոցներում. Ժաննա Անդրեասյան
Արամ Ա-ն և ՀԲԸՄ նախագահը քննարկել են Հայաստանին և Լիբանանին առնչվող խնդիրներ
Ռուսաստանում հաշվարկել են ընտրությունների արձանագրությունների 70%-ից ավելին. առաջատարը «Եդինայա Ռոսիա»-ն է
«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են
Համագյուղացիների վեճն ավարտվել է դանակահարությամբ
Ստացվել է 24 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ
Օրվա աստղագուշակ
Մարտիրոսյանը 4th Sharjah Masters մրցաշարի առաջատարին զիջում է մեկ միավոր
Արարատի մարզի Երասխ համայնքում կտեղադրվի ՀՀ-ում ամենամեծ եռագույնը. Գարիկ Սարգսյան
Պրեմիերա․ Իվետա Մուկուչյան՝ Տուր պատճառ
Իրանը սկսել է խոշոր զորավարժություններ Ադրբեջանի սահմանին՝ վերջին պատերազմում Արցախի ընկած տարածքների ուղղությամբ. Արգիշտի Կիվիրյան
Ադրբեջանական կողմը վերադարձրել է Քասախի երկու բնակիչներին
Լույս չի լինի
Սիրուշոն նոր լուսանկարներ է հրապարակել Ֆրանկֆուրտից
Հայոց 30-ամյա անկախությունը, որ այլևս կիսատ, վիրավոր է, կարելի էր նշել գիտակցված լռությամբ
Մեր նահատակների հիշատակի նկատմամբ հարգանքի ամենամեծ դրսևորումը պիտի լինի ապրող, զարգացող Հայաստանի Հանրապետությունը. Նիկոլ Փաշինյան
Վանաձորի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Նիկողոսի եղբայրը
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mazda-ն ու Opel-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց
Կորոնավիրուսի ախտանիշերը փոքրիկների մոտ
Պարզվել է՝ որպես ադրբեջանցի լրտեսներ բերման ենթարկված 3 անձինք Իրանից ժամանած զբոսաշրջիկներ են. ոստիկանություն
Ալավերդու չգործող պղնձաձուլարանում 183 աշխատակից ևս 2 ամիս աշխատավարձ կստանա. պատգամավոր
Շատերը վախենում են՝ չպատկերացնելով իրական ռիսկերը, հիվանդության ռիսկերը, պատվաստման ռիսկերը. Հանրային առողջապահության մասնագետը՝ պատվաստումների համաշխարհային տվյալների մասին
Որոտանի ճանապարհին «շեղված» երիտասարդներին կվերադարձնեն. Hraparak.am
Խոսվում է Փաշինյանի և Էրդողանի հատուկ ներկայացուցչի գաղտնի հանդիպման մասին, որի ժամանակ քննարկվել են դեռևս 2019-ին ձեռք բերված պայմանավորվածության ու գործարքի հարցեր. Հոխիկյան
Նիկոլ Փաշինյանը մրցանակներ է հանձնել «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» հեծանվավազքի մասնակիցներին
Անթիլիասի Մայրավանքում կատարվել է ՀՀ վերանկախացման 30-ամյակի Գոհաբանական մաղթանք
Վանդալիզմի հերթական դեպքն է արձանագրվել Ողջաբերդում
ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցությունը կազմում է 40,49 տոկոս
Հայաստանի գործադիր իշխանությունը խնդրում է հանդիպում բայրաքթարներ մեր դեմ ուղարկողից. Արամ Վարդեւանյան
«Խորհուրդներ սեքսոլոգից». Ինչո՞ւ է սեռական հարաբերությունից հետո երբեմն սաստիկ գլխացավ լինում կամ վատթարանում ինքնազգացողությունը (18+)
Ջինսերի վրա թուրքական դրոշով երիտասարդներ՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Թվերով, կարծես, գրված է պետության սկիզբն ու ավարտը. Վլադիմիր Մարտիրոսյան
«Հայրենիքիս հետ». երգ ՝ նվիրված ՀՀ անկախության 30-ամյակին (տեսանյութ)
Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել ամերիկացի մրցակցին (տեսանյութ)
«Հայաստանը թվերով» 2020 թ-ին Հայաստանի մանկատներում հաշվառված է եղել 751 երեխա
Վախճանվել է անվանի գիտնական Էդվարդ Չուբարյանը
Պետական եկամուտների կոմիտեի բոուլինգի թիմը հաղթող է ճանաչվել պետական հիմնարկների բոուլինգի մրցաշարում
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™