Ստացվում է, որ Հայաստանի հետ սահմանի այդ հատվածը Իրանի համար, կարծես, ավելի կարևոր է, քան ցավոք, մեզ համար, նրանք ավելի գործնական քայլերի են դիմում. իրանագետ Կորոնավիրուսի ախտանիշերը փոքրիկների մոտ Շատերը վախենում են՝ չպատկերացնելով իրական ռիսկերը, հիվանդության ռիսկերը, պատվաստման ռիսկերը. Հանրային առողջապահության մասնագետը՝ պատվաստումների համաշխարհային տվյալների մասին «Խորհուրդներ սեքսոլոգից». Ինչո՞ւ է սեռական հարաբերությունից հետո երբեմն սաստիկ գլխացավ լինում կամ վատթարանում ինքնազգացողությունը (18+) Զոհված զինծառայողների ծնողներին կոչումներ են խոստանում՝ Անկախության տոնին մասնակցելու դիմաց Պարգևավճարներ ստանում են միայն պատվատվա՞ծ աշխատողները Կան օբյեկտիվ հիմքեր սակագնի բարձրացման համար. տնտեսագետը ջրի գնի բարձրացումը կանխատեսելի է համարում «Արևիք» ազգային պարկի ուղղությամբ հրդեհող արկե՞ր են կրակել Ինչ է հայտարարագրել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտանի հատվածում մարդիկ են անհետացել Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 507 նոր դեպք. ունենք 14 մահվան դեպք Ադրբեջանցիները գնդակոծել են Շուշիի շրջանի հայկական դիրքերը, կա 2 վիրավոր. ՌԴ ՊՆ
Լավագույն տեսանյութերը. Youtube


Չեմ բացառում, որ ինձ ազատել են աշխատանքից, որովհետև «Արևիկ» ազգային պարկից հնարավոր է տարածքներ հանձնեն. Գագիկ Գևորգյան

Հասարակություն

«Արևիկ» ազգային պարկի նախկին տնօրեն Գագիկ Գևորգյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ իր՝ աշխատանքից ազատումը բացատրել են այն հանգամանքով, որ վերջինս ապօրինի չի ներկայացել աշխատանքի:

«Ես Ամերիկայի Միացյալ Նահանգներում եմ եղել՝ իմ հաշվին արձակուրդ եմ վերցրել ու գնացել եմ պատերազմից հետո, այնտեղ ինքնազգացողությունս վատացել է ու ինձ բժիշկներն արգելել են ճամփորդել Հայաստան կամ որևէ այլ երկիր՝ առողջական խնդիրներիս պատճառով: Նախարարությունում ապրիլի սկզբից փորձեր էին անում ինձ ազատել աշխատանքից, ես իրենց նախապես տեղյակ պահեցի, որ ես աշխատանքի գալու դեպքում կներկայացնեմ համապատասխան փաստաթղթեր և իրենք ինձնից պահանջեցին, որ բժշկական փաստաթուղթ ուղարկեմ: ԱՄՆ-ում բժշկական կենտրոնները կնիքով փաստաթուղթ չեն տալիս, այլ բուժող բժիշկն իր ստորագրությամբ իրենց բլանկով տալիս է, ես դա ուղարկեցիշ իրենց, որից հետո իրենք ասեցին, որ դա հիմք չի: Ես էլ ասացի՝ դե որ հիմք չի, հիմք չի: Պատերազմի ժամանակ արկի պայթյունից ուղեղի ցնցում էի ստացել, բայց հետևողական չեղա առողջությանն ու վիճակի վատթարացում ունեցա: Ես 44 օր մասնակցել եմ պատերազմին ու այնտեղից նորից թուղթ ուղարկեցի, որ այս ինչ բժշկական կենտրոնն իմ առողջական վիճակով պայմանավորված թույլ չի տալիս ճամփորդել: Առդեն հետո, երբ ինձ լավ եմ զգում, վիճակս կարգավորվում է, գնում եմ նույն հիվանդանոցը և ինձ ասում են, կարող եմ ճամփորդել: Ես տոմսս փոխում եմ և տասներկու օր շուտ թռնում եմ Հայաստան: Գալիս եմ Հայաստան, տեսնում, որ ինձ ամսի 4-ին աշխատանքից ազատել են»,- պատմում է Գևորգյանը:

«Արևիկ» ազգային պարկի նախկին տնօրենը նշում է, որ ԱՄՆ-ում տրված բժշկական երկու թուղթ ունի ապոստիլով հաստատված, թարգմանված՝ մեկը այն թուղթն էր, որով իրեն արգելվում էր ճամփորդել և մյուսը՝ առողջական վիճակի բարելավմամբ թուղթը, որտեղ արդեն թույլատրվում էր ճամփորդելը:

«Երկու ամիս նախապես արձակուրդ եմ վերցրել իմ հաշվին: Ապրիլի երկուսին ես գնացել եմ բժշկի, բժիշկն ինձ բուժումներ է նշանակել: Ապրիլի 22-ից ինձ արդեն թույլ չեն տվել ճամփոռդել կրծքավանդակում, մեջքիս, գլխիս ունեցած ցավերի ու ուղեղի ցնցումի հետևանքով առաջացած բարդություններով պայմանավորված: Ես համապատասխան փաստաթղթերը բոլորը բերել եմ»,- շեշտեց Գագիկ Գևորգյանը:

Նա ասաց, որ ապրիլի 20-ից պետք է լիներ աշխատանքի, սակայն ևս հինգ օր իր օրինական արձակուրդից ավելացրել է մինչև ամսի 27-ը, սակայն ամսի 22-ից եղել է բժիշկների հսկողության տակ: Մայիսի 9-ին վերջինս արդեն Հայաստանում է եղել, որտեղ էլ տեղեկացել է, որ դեռևս մայիսի 4-ին ազատվել է աշխատանքից՝ նախարարի հետ չի հանդիպել, այս թեմայով զրույց չեն ունեցել:

«Սա քաղաքական հետապնդում է, որովհետև ես ինքս դեմ եմ այս կառավարությանը եղել այս երեք տարին՝ դա բոլորը գիտեն: Դա է եղել: Ում որ նշանակել են, ինքն ինձ մայիսի 2-ին գրել է, որ քեզ աշխատանքից հանում են՝ ինձ են նշանակում: Ես հարցրել եմ ինչի համար՝ ինքն ասել է՝ չգիտեմ, դու գնա, ճշտիր: Այդ բոլոր գրածները ես իմ մոտ պահել եմ: Խնդիրն այն է, որ միայն ինձ չեն ազատել, Մեղրու ու Մերաբի գնդի հրամանատարին էլ են ազատել՝ ինչի՞ համար, որովհետև ես կոնկրետ Զաքարյան Մխիթարի հետ մանկության ընկերներ ենք մենք: Բոլորդ քաջատեղյակ եք, որ քաղաքական հետապնդումներ են կատարվում Զաքարյանի նկատմամբ՝ այնպես չի, որ դա թաքցնելու բան է, բոլորն էլ դա գիտեն: Ես պատրաստվում եմ դատի տալ»,-ասաց Գևորգյանը:

Ինչ վերաբերում է մամուլում տարածված տեղեկություններին, որ «Արևիկ» ազգային պարկից մեծ տարածքներ են պատրաստվում հանձնել Ադրբեջանին, վերջինս նշեց, որ պարկն արդեն սահման է Ադրբեջանի հետ:

«Մենք տարածք ունենք, որտեղ չենք կարող մտնել: Ցանկացողներին կարող եմ տանել ու անձամբ ապացուցել, որ «Արևիկ» ազգային պարկի աշխատակիցը կամ հայ ազգի ցանկացած ներկայացուցիչ չի կարող գնալ այնտեղ, որովհետև թուրքը նստած է անմիջապես այդտեղ: Սա պատերազմից հետո նոր իրողություն է, որը գտնվում է Նռնաձոր գյուղի հարակից տարածքում՝  «Արևիկ» ազգային պարկը մինչև սահման գնում է: Մենք նաև ունենք Ագարակ քաղաքի վերևը, որը որ օդից կախված լուրերով այնտեղ դիրքեր ունենք, որտեղ որ պետք է հետ գան, ասում են, որ մերոնք պետք է հետ գան: Իսկ Նռնաձորի իմ նշած հատված ոչ ոք չի կարող գնալ: Այնտեղ մի անգամ է մարդ գնացել, ես եմ գնացել պատերազմից հետո՝ ադրբեջանցիներն ինձնից հարյուր մետր վերև նստած»,-ասաց Գևորգյանը:

Ինչ վերաբերում է ազգային պարկից տարածքներ հանձնելուն, ապա նախկին տնօրենը կարծում է, որ եթե Արցախի 75 տոկոսը տվել են, ապա ինչպես կարելի է հավատալ նրանց հիմա:

««Արևիկ» ազգային պարկն ընդհանուր 34 հազար հա է, որից հենց հիմա վերջին պատերազմից հետո մոտավորապես 1500 հա-ն արդեն վտանգված է, այնտեղ մարդ չի կարող գնալ: Պարկն ամբողջությամբ հանձնելը դժվար լինի, որովհետև պարկը Մեղրի և Ագարակ քաղաքներին է կպած, բայց չի բացառվում, որ եթե նոր սահմաններ գծեն, պարկից էլ տարածքներ տան»,-նշեց Գևորգյանը:

Նա չբացառեց, որ իր աշխատանքից ազատումը կարող է պայմանավորված լինել «Արևիկ» ազգային պարկից Ադրբեջանին հանձնելիք տարածքների հետ, քանի որ իշխանությունները լավ գիտեն՝ ինքը չկոտրվող տեսակ է և այդ մասին անպայման ահազանգելու էր:

Հայկա Ալոյան

Հայաստանում կարտադրվի «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութ. Մհեր Գրիգորյան
Գժվել կարելի է այս սիմվոլիզմից. Էդգար Ղազարյան
Հյուսիսային Կորեան քննադատել է Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի պաշտպանական նոր միությունը
Տրանսպորտային կապերի ապաշրջափակումը հնարավորություն կտա ավելացնել ՀՀ-ի և ՌԴ-ի ապրանքաշրջանառությունը. Օվերչուկ
Տաթևիկ Ստեփանյանը կարևորել է երեխաների՝ ընտանիքում ապրելու հիմնարար իրավունքների իրացմանն ուղղված մեխանիզմների կատարելագործումը
Պայթյուն Մեքսիկայի ռեստորաններից մեկի մոտ․ կան զոհեր
Ստացվում է, որ Հայաստանի հետ սահմանի այդ հատվածը Իրանի համար, կարծես, ավելի կարևոր է, քան ցավոք, մեզ համար, նրանք ավելի գործնական քայլերի են դիմում. իրանագետ
Նավթն էժանանում է
Հայ-ռուսական գործարար համաժողով. ՈՒՂԻՂ
Սեպտեմբերի 19-ի դրությամբ` կատարվել է 366779 քովիդ-պատվաստում
Արարատի մարզի Երասխ համայնքում կտեղադրվի ՀՀ-ում ամենամեծ եռագույնը. Գարիկ Սարգսյան
Գորիս-Կապան հատվածում չկան անվտանգային մեխանիզմներ, որոնք կկանխեն ինչպես առևանգման, այնպես էլ մոլորվելու դեպքերը․ Տիգրան Աբրահամյան
Infiniti-ի 27-ամյա վարորդը, ով ոստիկանության Չարբախի բաժանմունքի դիմաց 5 մեքենայի էր բախվել, եղել է խմած, մոտը վարորդական իրավունք չի ունեցել
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 342 նոր դեպք, ունենք 490 առողջացած, 12 մահվան դեպք
Արցախի մեծ մասը մենք չէինք կորցնի, եթե չլինեին Նիկոլի, Իլհամի և Ռեջեփի համատեղ ջանքերը․ Արտակ Զաքարյան
Ովքեր են Emmy-2021 մրցանակաբաշխության հաղթողները
Այս ամենը խոսում է դեգրադացված հանրային քննարկումների, անօրակարգ հանրություն լինելու մասին, երբ կարևորն ու անկարևորն իրարից տարբերողները շատ քիչ են. Մարուքյանը Անկախության 30-ամյակը նշելու մասին
Կրալուպի Նադ Վլտավոու քաղաքի պուրակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար է կանգնեցվել
Ցավոք, որոշ դեպքերում տեսանք նաև ուսուցչական այլ որակ. այն որակը, որ կուզեի երբեք չտեսնել մեր դպրոցներում. Ժաննա Անդրեասյան
Արամ Ա-ն և ՀԲԸՄ նախագահը քննարկել են Հայաստանին և Լիբանանին առնչվող խնդիրներ
Ռուսաստանում հաշվարկել են ընտրությունների արձանագրությունների 70%-ից ավելին. առաջատարը «Եդինայա Ռոսիա»-ն է
«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են
Համագյուղացիների վեճն ավարտվել է դանակահարությամբ
Ստացվել է 24 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ
Օրվա աստղագուշակ
Մարտիրոսյանը 4th Sharjah Masters մրցաշարի առաջատարին զիջում է մեկ միավոր
Արարատի մարզի Երասխ համայնքում կտեղադրվի ՀՀ-ում ամենամեծ եռագույնը. Գարիկ Սարգսյան
Պրեմիերա․ Իվետա Մուկուչյան՝ Տուր պատճառ
Իրանը սկսել է խոշոր զորավարժություններ Ադրբեջանի սահմանին՝ վերջին պատերազմում Արցախի ընկած տարածքների ուղղությամբ. Արգիշտի Կիվիրյան
Ադրբեջանական կողմը վերադարձրել է Քասախի երկու բնակիչներին
Լույս չի լինի
Սիրուշոն նոր լուսանկարներ է հրապարակել Ֆրանկֆուրտից
Հայոց 30-ամյա անկախությունը, որ այլևս կիսատ, վիրավոր է, կարելի էր նշել գիտակցված լռությամբ
Մեր նահատակների հիշատակի նկատմամբ հարգանքի ամենամեծ դրսևորումը պիտի լինի ապրող, զարգացող Հայաստանի Հանրապետությունը. Նիկոլ Փաշինյան
Վանաձորի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Նիկողոսի եղբայրը
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mazda-ն ու Opel-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց
Կորոնավիրուսի ախտանիշերը փոքրիկների մոտ
Պարզվել է՝ որպես ադրբեջանցի լրտեսներ բերման ենթարկված 3 անձինք Իրանից ժամանած զբոսաշրջիկներ են. ոստիկանություն
Ալավերդու չգործող պղնձաձուլարանում 183 աշխատակից ևս 2 ամիս աշխատավարձ կստանա. պատգամավոր
Շատերը վախենում են՝ չպատկերացնելով իրական ռիսկերը, հիվանդության ռիսկերը, պատվաստման ռիսկերը. Հանրային առողջապահության մասնագետը՝ պատվաստումների համաշխարհային տվյալների մասին
Որոտանի ճանապարհին «շեղված» երիտասարդներին կվերադարձնեն. Hraparak.am
Խոսվում է Փաշինյանի և Էրդողանի հատուկ ներկայացուցչի գաղտնի հանդիպման մասին, որի ժամանակ քննարկվել են դեռևս 2019-ին ձեռք բերված պայմանավորվածության ու գործարքի հարցեր. Հոխիկյան
Նիկոլ Փաշինյանը մրցանակներ է հանձնել «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» հեծանվավազքի մասնակիցներին
Անթիլիասի Մայրավանքում կատարվել է ՀՀ վերանկախացման 30-ամյակի Գոհաբանական մաղթանք
Վանդալիզմի հերթական դեպքն է արձանագրվել Ողջաբերդում
ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցությունը կազմում է 40,49 տոկոս
Հայաստանի գործադիր իշխանությունը խնդրում է հանդիպում բայրաքթարներ մեր դեմ ուղարկողից. Արամ Վարդեւանյան
«Խորհուրդներ սեքսոլոգից». Ինչո՞ւ է սեռական հարաբերությունից հետո երբեմն սաստիկ գլխացավ լինում կամ վատթարանում ինքնազգացողությունը (18+)
Ջինսերի վրա թուրքական դրոշով երիտասարդներ՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Թվերով, կարծես, գրված է պետության սկիզբն ու ավարտը. Վլադիմիր Մարտիրոսյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™