«Հայաստանը՝ թվերով». Որքան էլեկտրաէներգիա է արտադրվել 2021 թ-ի հունվար -մայիս ամիսներին Երբ են երեխաները սկսում տեսնել, ճանաչել դեմքերը, տարբերել գույները Երբ է այս տարի նշվելու Խաղողօրհնեքը. Պահպանելով ավանդույթները Ինչ է հայտարարագրել Ալեն Սիմոնյանը Էթիկետի ինչ կանոններ պետք է պահել ռեստորանում Օգոստոսին կլինի 9 ոչ աշխատանքային օր Երասխում թիրախային կրակ է արձակվել թիկունքային ապահովման (սնունդ տեղափոխող) մեքենայի վրա` լրջորեն վնասելով այն. ՊՆ (լուսանկարներ) Կապիտուլիանտը վիրավորանք կամ զրպարտություն է, թե ոչ․ ունենալու ենք պատվիրված գործեր որոշ անձանց նկատմամբ․ Երվանդ Վարոսյան Մարդիկ հասկանում են, որ բնական իմունիտետ ունեն, բայց ինչ-որ թղթի կտորի համար պետք է պատվաստվեն, ի վերջո՝ նպատակը պատվաստման թիվ ապահովե՞լն է, թե՞ բնակչությանը պաշտպանելը․ Էդուարդ Հովհաննիսյան Ջերմուկի, Ծաղկաձորի և Դիլիջանի հյուրանոցներում հանգստյան օրերին ազատ համարներ չկան, գներն էլ հասնում են մինչև 90 հազարի Արմեն Սարգսյանը նախընտրել է կառավարական օդանավի փոխարեն օգտվել սովորական կանոնավոր չվերթներից. որքան է ծախսվել նախագահի՝ Տոկիո այցը կազմակերպելու համար Ամենակարճ ու պարզ մեկնաբանությունը դա պետք է լինի՝ «Գող՝ սիրտը դող»․ «Հայաստան» դաշինքի պատգամավորը՝ ԱԺ-ում անվտանգության միջոցառումների մասին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Քաղաքական պորտֆոլիո. ՀԱԿ-ի ընտրական անցյալը․ աղաղակող լռությունն ու աղմկոտ հիասթափությունը

Քաղաքական

Հայ ազգային կոնգրեսը 2021 թ-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարեց մայիսի 16-ին կայացած համագումարին։ Ավելի ստույգ՝ կուսակցության անփոփոխ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հենց համագումարին հայտարարեց, որ եթե վարչությունը որոշում կայացնի մասնակցելու, ապա ինքը կգլխավորի նախընտրական ցուցակը։ Վարչությանը, կարծես, ոչինչ չէր մնում քան 1-2 օր անց հայտարարել՝ ՀԱԿ-ը մասնակցում է ընտրություններին ու խախտում է տևական ժամանակ պահպանվող լռության ուխտը։ ՀԱԿ-ն ու իր ղեկավարն այլևս նախկին կուսակցի ու համախոհի՝ գործող վարչապետի ամենամոլի քննադատներից մեկն է։

Հայ ազգային կոնգրեսը հիմնադրվել է 2013 թ-ին՝ 2008 թվականից գործող «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի հիման վրա։ Նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանն է փոխնախագահները՝ Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը։ Սա ՀՀՇ-ի և ՀԱԿ դաշինքի իրավահաջորդն է։ Կուսակցության բարձրագույն մարմինը համագումարն է։

2008 թ-ին նախագահական ընտրություններում նախակին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ինքնառաջադրվել էր որպես նախագահի թեկնածու, նրան սատարում էր ՀԱԿ կուսակցությունների դաշինքը։ Տեր-Պետրոսյանը համարվում էր հիմնական ընդդիմադիր թեկնածուն՝ ում քարոզարշավն ուղեկցվում էր լայանածավալ հավաքներով ու հանրահավաքներով։

Նրա թեկնածությունը պաշտպանելու մասին հայտարարությամբ հանդես էին եկել «Ազատություն», «Ազգային վերածնունդ», «Ժառանգություն», «Ժողովրդավարական ուղի», «Ժողովրդավարական հայրենիք», Պահպանողական, Հայաստանի ժողովրդական, Հայաստանի մարքսիստական, «Հանրապետություն», «Հայոց համազգային շարժում», Սոցիալ-դեմոկրատ հնչակյան, «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» և Հայաստանի սոցիալ-էկոլոգիական (կանաչների) կուսակցությունները։

Ընտրությունների արդյունքում, ըստ ԿԸՀ ամփոփման, Լևոն Տեր-Պետրոսյանը ստացել էր 351 222 ձայն, իսկ իշխանական թեկնածու համարվող Սերժ Սարգսյանը՝ 862 369 ձայն։
Փետրվարի 20-ին՝ ընտրության արդյունքների հրապարակման հաջորդ օրը իրադարձությունները սկսցին ակտիվորեն զարգանալ, Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները Երևանի Ազատության հրապարակում հիմնեցին շուրջօրյա ճամբար և սկսեցին կազմակերպել հանրահավաքներ, բողոքի այլ գործողություններ։ Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները չէին ընդունում ընտրությունների արդյունքները և պնդում էին, որ նախագահ է ընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը։ Բողոքի զանգվածային բողոքի գործողություններ ուղեկցվում էին անկարգություններով, ոստիկանության հետ բախումներով։ Զանգվածային բախումները գագաթնակետին հասան 2008 թվականի մարտի 1-ի լույս 2-ին, այդ օրը զոհվեց 10 մարդ 2 ոստիկան, 8 քաղաքացիական անձ, կային 100-ավոր վիրավորներ։ հետագա անկարգությունները կանխելու նպատակով 1 ամիս ժամկետով Երևան քաղաքում հաստատվեց արտակարգ դրություն։
Այն ժամանակ՝ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը այս դեպքերի ակտիվ մասնակից ու ակցիաների կազմակերպիչն էր։ Դեպքերի կապակցությամբ նա հրապարակայնորեն մեղադրում է գործող իշխանություններին, որի արդյունքում հայտնվում է ոստիկանական հետախուզման մեջ։ 2008 թվականի մարտի 2-ից անցնում է ընդհատակյա գործունեության, իսկ 2009 թվականի հուլիսի 1-ին ձերբակալվում է։ 2011 թվականի մայիսի 28-ին Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ հայտարարված համաներման շրջանակներում ազատ է արձակվում։

Մարտի 1-ի իրադարձությունների առանձին դեպքերով կայացվել են դատավճիռներ, սակայն մինչև օրս ամբողջական դեպքերի վերաբերյալ չի եղել դատական գործընթաց։

Տարբեր քաղաքական ուժեր, հասարակական շրջանակներ այս իրադարձությունների վերաբերյալ ունեն ոչ միանշանակ դիրքորոշում։ Որոշները մեղադրում են այն ժամանակվա գործող իշխանություններին, իսկ ոմանք էլ ցույցերը կազմակերպողներին՝ ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի ու նրա նախընտրական շտաբի ներկայացուցիչների։

Այնուհետև ՀԱԿ-ը մասնակցեց 2012 թ-ի ԱԺ համամասնական ընտրություններին՝ ստանալով 106 901 ձայն կամ ընտրողների ձայների 7,08 տոկոսը։ Արդյունքում՝ կուսակցությունը 5-րդ գումարման ԱԺ-ում ունեցավ խմբակցության 5 անդամ։

Ազատություն վերադարձած Փաշինյանը ՀԱԿ համամասնական ընտրացուցակով ընտրվում է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր։

2017 թ․ կուսակցությունը ԱԺ ընտրությունների մասնակցեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքով, սակայն ստացավ միայն ընտրողների 1,66 տոկոսի քվեն ու չանցավ խորհրդարան։

2018 թ․ Երևանի քաղաքապետի և ԱԺ արտահերթ ընտրություններում կուսակցությունը սատարեց «Իմ քայլը» դաշինքին։ Հետագայում, մինչև 44–օրյա պատերազմի ավարտը՝ ՀԱԿ-ը և Լևոն Տեր-Պետրոսյանը որևէ դեպքում հանդես չկան Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում թույլ տրված սխալներին ու բացթողումներին, որևէ քննադատություն ուղղված նախկին կուսակցի, համախոհի նկատմամբ չհնչեցին։

2021 թ-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ-ը հանդես է գալիս «Լրջանալու պահը» կարգախոսով ու Լևոն Տեր-Պետրոսյանի բնորոշմամբ՝ «ազգակործան պատուհասի» իշխանությունից հեռացման նպատակադրմամբ։

Առաջին նախագահի ու ՀԱԿ-ի հարաբերությունները Նիկոլ Փաշինյանի հետ, որ մինչ այս համարվում էր Տեր-Պետրոսյանի հոգեզավակը, սկսեցին լարվել նախագահի հրապարակած «Որն է ելքը» հոդվածից հետո, որտեղ նա նշում էր, որ թե՛ պետության, թե՛ ժողովրդի, թե՛ նաև անձամբ վարչապետի շահերից բխող միակ ելքը վերջինիս անհապաղ և ինքնակամ հրաժարականն է և Ազգային ժողովի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովումը։

Ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարեց, թե 2018-ին Լևոն Տեր-Պետրոսյանն իրեն ասել է, որ Ղարաբաղի հողերը արդեն պետք է տա։ Փոխադարձ մեղադրանքներն ու հակադարձումները կարող էին գագաթնակետին հասնել Փաշինյանի հրավիրած բանավեճում։ Արդեն վարչապետի պաշտոնակատարը բանավեճի էր հրավիրել ոչ միայն Լևոն Տեր-Պետրոսյանին այլև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, սակայն վերջիններս մերժեցին Փաշինյանի առաջարկը։ Այդուհանդերձ, հեռահար բանավեճը այս պահին էլ շարունակվում է։ Վերջին ասուլիսում Լևոն Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանին առաջարկեց հրապարակել իրենց այն խոսակցության ձայնագրությունը, որտեղ իբրև թե ինքն ասել, որ «հողերն արդեն պետք է տաս»։

Տեր -Պետրոսյանը պարզաբանեց՝ խոսակցությունը եղել է Փաշինյանի տանը՝ վստահություն հայտնելով, որ վերջինը ձայնագրել է խոսակցությունը։ «Ես գնացել էի այնտեղ միայն մի բան ասելու։ Ինձ միշտ հետաքրքրել է մի հարց՝ ղարաբաղյանը։ Ես Փաշինյանին ասացի, որ ինքը պետք է ամրագրի, թե ինչ է ժառանգություն ստացել Սերժ Սարգսյանից ղարաբաղյան հարցում փաստաթղթերի տեսքով։ Նա հարցրեց, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը։ Ես նրան կոչ արեցի նամակ գրել Հայաստանի ԱԳՆ ղեկավարին եւ պահանջել երկու օրվա ընթացքում ներկայացնել ղարաբաղյան կարգավորման իրավիճակը 2018թ. ապրիլի դրությամբ։ Ես նրան ասացի. եթե դու ավելի լավ լուծում բերես, քան Սարգսյանը, դա քեզ պատիվ կբերի, իսկ եթե ավելի վատ որոշում բերես, ապա դա քո խայտառակությունը կլինի»,- նշել է Տեր-Պետրոսյանը։

Փաշինյանի և Տեր-Պետրոսյանի միջև առկա լարվածությանը՝ մինչ օրս էլ առաջին նախագահին ուղղված մեղադրանքները, թե հենց նա է Նիկոլ Փաշինյանի քաղաքական կնքահայրը, չեն դադարում։

Իր վերջին ասուլիսում Տեր-Պետրոսյանը, որ մինչ այս դաշինքով հանդես գալու առաջարկ էր արել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին ու մերժվել՝ չբացառեց Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ կոալիցիայի կազմումը։ Այդուհանդերձ՝ նա պարզաբանեց, որ եթե լինի իրավիճակ, որի դեպքում ստիպված կլինեն ընտրել վարչապետի թեկնածու Քոչարյանի եւ Փաշինյանի միջև, ապա ՀԱԿ-ը կփորձի սխալ որոշում չկայացնել։

Չնայած Տեր-Պետրոսյանի նկատմամբ հանրության շրջանում առկա որոշակի հարգանքին՝ այդուհանդերձ, սոցիոլոգիական հարցումներն այս պահին մեծ քվե չեն խոստանում ՀԱԿ-ին, չնայած՝ վերջիններիս պնդմանը, թե իրենք միակ ուժն են եղել անցած տասնամյակների ընթացքում, որ անկեղծորեն ներկայացրել են իրենց տեսակետը Արցախյան հարցի առնչությամբ։

Խնդրում եմ հաշվի առնել ժամային գոտիների տարբերությունը և երեկոյան ժամերին սոցցանցերով չգրել և չզանգել. Սիմոն Մարտիրոսյան
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են 06-ն ու КамАЗ-ը. վերջինս գլխիվայր շրջվել է. կա վիրավոր
Թուրքիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 8-ի
Ուզո՞ւմ եք տեսնել, թե ի՞նչ տեսք ունի պրիմիտիվ մանիպուլյացիան. Արման Աբովյան
Թուրքիայում ահաբեկչական ճանաչված կազմակերպությունը ստանձնել է անտառների հրդեհման պատասխանատվությունը
Վիեննայի հեղինակավոր՝ «Խաղաղություն աշխարհին» մրցույթին հայ երգչախմբերը գրավել են առաջին հորիզոնականները
Լեգենդար «Եղնիկներ» զորամասում խնկարկել են պատերազմում զոհված զինծառայողների հիշատակը
Աֆղանստանի հարավում «Թալիբան» շարժման առնվազն 50 զինյալ է սպանվել
Ռոհանին ներողություն է խնդրել իրանցի ժողովրդից
Facebook- ը կթողարկի «խելացի» ակնոցներ
Լուսինե Թովմասյանն առանց շպարի
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու Mercedes-ը. կա 4 վիրավոր
Նոր մանրամասներ Վերնիսաժում հայտնի գործարարի Range Rover-ի ուղղությամբ արձակված կրակոցների դեպքից
Ժողովրդի սարսափած ընտրյալները. Ավետիք Իշխանյան
Գիտեի, որ դժվար է լինելու, բայց միևնույն է՝ գալու էինք ու միշտ ենք գալու. Սիրուշո
Ամազոնը ստիպված կլինի վճարել 746 մլն եվրո տուգանք և վերանայել իր պրակտիկան․ Շուշան Դոյդոյան
Ժիրինովսկին պատասխանել է Ադրբեջանին՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքի համար
Հունաստանի ԱԳՆ-ն հերքել է Թուրքիայի պնդումները սահմանի հունական կողմից կրակոցների մասին
էքստազից դուրս եկեք ու շատ արագ ընդունեք «Ոստիկանության մասին» Եվրոպական ստանդարտներին համապատասխանող նոր օրենք. Հովհաննես Քոչարյան
«Հայաստանը՝ թվերով». Որքան էլեկտրաէներգիա է արտադրվել 2021 թ-ի հունվար -մայիս ամիսներին
ՆԱՏՕ-ից հայտնել են, թե որ դեպքում կրակ կբացեն ռուսական նավերի վրա
Երբ են երեխաները սկսում տեսնել, ճանաչել դեմքերը, տարբերել գույները
Կարեւորում եմ Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ տարեցտարի զարգացող միջպետական փոխշահավետ կապերը․Նիկոլ Փաշինյան
«Վերնիսաժի» ուղղությամբ, քաղաքացին կրակել է «Ռենջ Ռովեռ Սպորտ» ավտոմեքենայի ուղղությամբ․ մանրամասներ սպանության փորձից
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելինին
Շվեդիայի Հայ Դատի հանձնախումբը դատապարտել է երկրի դեսպանի այցը Ադրբեջանի կողմից գրավված Շուշի քաղաք
Երբ է այս տարի նշվելու Խաղողօրհնեքը. Պահպանելով ավանդույթները
Վրաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 2 654 նոր դեպք
Ինչ է հայտարարագրել Ալեն Սիմոնյանը
Կոտայքում Mercedes-ը բախվել է քարե պատնեշին. 16-ամյա տղաները տեղափոխվել են հիվանդանոց
Սիրիայի նախագահը երկրի վարչապետին լիազորել է ձևավորել նոր կառավարություն
Ադրբեջանցի հրշեջները փախուստի են դիմել Թուրքիայում
Էթիկետի ինչ կանոններ պետք է պահել ռեստորանում
Արամ Ա. Կաթողիկոսը հրավիրված է G20 ֆորումին որպես գլխավոր դասախոս
Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. 31-ամյա վարորդը, УАЗ-ով գլորվել ընկել է ձորը. վարորդը տեղում մահացել է
Բաքվում հրդեհ է բռնկվել
Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել․ ԱՀ ԱՆ
Օգոստոսի 2-ին պաշտոնապես կստանձնեմ 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի պարտականությունները․ Զարուհի Բաթոյան
Գեղարքունիքի մարզում հիվանդին տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել. հիվանդը տեղում մահացել է
Ամերիկացի գինեկոլոգները հղիներին խորհուրդ են տվել պատվաստվել COVID-19- ի դեմ
Հարթաշեն գյուղի սկզբնամասում այրվում է 900 հակ անասնակեր
Ողբերգական դեպք Երևանում. մոտ 30 տարեկան տղամարդը Դավթաշենի կամրջից իրեն ցած է նետել
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Օգոստոսին կլինի 9 ոչ աշխատանքային օր
Վրաստանը պատրաստ է օգնել Թուրքիային՝ անտառային հրդեհների դեմ պայքարում
Մինչ խորհրդարանը ընդունում է հայհոյանքը քրեականացնող նախագիծ, ԵԽ-ն ՀՀ-ի և Ադրբեջանի մասին հայտարարություն է ընդունում
Կրակոցներ Երևանում. հայտնաբերվել է հայտնի գործարարներից մեկին պատկանող Range Rover-ը որի վրա կան կրակոցի հետքեր
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 229 նոր դեպք. ունենք 5 մահվան դեպք
Արցախի ԱԻՊԾ-ն՝ Ստեփանակերտում փոխհրաձգության և ադրբեջանցիներ մտնելու լուրերի մասին
Ծաղկաձորում 28-ամյա տղամարդը կվադրոցիկլով բախվել է ռեստորանային համալիրի պատին. ժամեր անց նա հիվանդանոցում մահացել է
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™