Թուրքական ժանդարմերիա է գործում, ոստիկանություն չի գործում Հայաստանում. Զարուհի Փոստանջյանը՝ իրեն բերման ենթարկելու մասին Այո, ծանր վիճակ է, ինչպես բոլորս ենք անցել, բայց փառք Աստծո, կայուն է. Շուշան Պետրոսյանը՝ Հայկոյի առողջական վիճակի մասին Ընտրություններում հաղթելու մեր շանսերը գնահատում եմ բավականին բարձր. Իրինա Յոլյան Ինչո՞ւ Կաթողիկոսը չի մասնակցել Անկախության 30-ամյակի միջոցառմանը Դատավորների ժողով է հրավիրվել. երբ չմասնակցությունը կնպաստի ԲԴԽ-ի կողմից իշխանահաճո թեկնածուի նշանակման Ով է նա. Մեր Երևանի մարդ ա. քաղաքացիները՝ Խաչատուր Սուքիասյանի մասին (տեսանյութ) Ես էդ երբ եմ հարուստ եղել, որ մի հատ էլ սնանկ են ճանաչել. Առաքել Մովսիսյանը՝ իրեն սնանկ ճանաչելու դատարանի որոշման մասին Դե բերեք՝ Տիգրան Մեծի հողերը պահանջենք. քաղաքացիները՝ Սյունիքում տիրող իրավիճակի մասին (տեսանյութ) Առաջադրում եմ իմ թեկնածությունն առաջիկա ՏԻՄ ընտրություններին՝ որպես Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու. Առուշ Առուշանյան Ինչ էր կատարվում երկնքում ժամը 21։20-ին (տեսանյութ) Անկախությանը նվիրված միջոցառումից առաջ ոստիկանները մետաղորսիչ սարքով զննում են հրապարակ մտնել ցանկացող քաղաքացիներին Ես առաջարկում եմ, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը իր անունով ինչ-որ մի պարգև ստեղծի և անձնապես նվիրվածության համար որոշ մարդկանց պարգևատրի. Լարիսա Ալավերդյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ճանաչիր թեկնածուներին. «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության առաջին եռյակը

Քաղաքական

Հունիսի 20-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ArmDaily.am-ը շառունակում է «Ճանաչիր թեկնածուներին» շարքը, որի շրջանակներում կներկայացնենք քաղաքական ուժերի ցուցակների առաջին 3 թեկնածուներին։

Այս անգամ կանդրադառնանք «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությանը։

Կուսակցության ցուցակը գլխավորում է Լևոն Տեր-Պետրոսյանը, ընտրական ցուցակի առաջին եռյակում են Լևոն Զուրաբյանն ու Ինեսսա Գաբայանը:

1. Լևոն Տեր-Պետրոսյան

Արեւելագետ, բանասեր, պատմաբան, բանասիրական գիտություն­ների դոկտոր, Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լե­ւոն Տեր-Պետրոսյանը ծնվել է 1945թ. հունվարի 9-ին Սիրիայի Հալեպ քա­ղաքում։ 1946-ին՝ մանուկ հասակում, ընտանիքի հետ ներգաղթել է Հայաստան՝ հաստատվելով նախ Կիրովական, իսկ 1947-ից՝ Երեւան քաղաքում։ Կրթությունն ստացել է Երևանի պետական համալսարանում (բանասիրական ֆակուլտետի արևելագիտության բաժին, 1963-68), ուսումը շարունակել ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայում (Արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունք, 1969-1972)։ Ավարտելով Երևանի պետական համալսարանի ռազմագիտական ամբիոնի քառամյա դասընթացները՝ ստացել է ռազմական թարգմանչի մասնագիտացում։

Քաղաքական ակտիվությունն սկսել է 1960-ական թվականներին ծագած ուսանողական խմորումների ժամանակ։ 

1965–1968 թթ. յուրաքանչյուր ապրիլի 24-ի նախորդ գիշեր, հա­մա­կուրսեցիներ Երջանիկ Աբգարյանի, Անդրանիկ Ալաջաջյանի եւ Գեղամ Քյու­րումյանի հետ, հայդատական բնույթի թռուցիկներ է փակցրել Երե­ւա­նի կենտրոնի շենքերի պատերին։ Նույն տարիներին Տեր-Պետ­րոս­յանն իր դպրոցական դասընկերոջ՝ Վրեժ Համբարձումյանի (1945-1975 թթ.) մի­ջոցով, կապեր է հաստատել Մոսկվայի հայ ուսանողների հայրենա­սի­րական մի խմբակի հետ: Համբարձումյանն, իր այլախոհական գոր­ծու­նեության պատճառով, մեկ-երկու տարի անց հեռացվել է նախ Մոսկ­վայի, ապա՝ Երեւանի պետական համալսարանից: 

1966թ. ապրիլի 24-ին Կոմիտասի պանթեոնում կայացած ցույցին մաս­նակցության համար, իր ընկերներ Լեւոն Անանիկյանի, Ռուբեն Սա­քապետոյանի, Տիգրան Գամաղելյանի, Գեղամ Քյուրումյանի, Էդվարդ Բաղ­դասարյանի, Սամվել Մուրադյանի, Մարգարիտ Թախթաջյանի եւ Ար­մինե Փափազյանի հետ, ձերբակալվել եւ դատապարտվել է 10-օրյա կալանքի, 6 օր անցկացնելով Երեւանի բանտում, որտեղ 30-ից ավելի նրա խցակիցների թվում են եղել հետագայում հայտնի այլախոհներ դարձած Հայկազ Խաչատրյանը, Շահեն Հարությունյանը եւ Ստեփան Զատիկյանը։

1967թ. ապրիլի 24-ին, Երեւանի պետական համալսարանի «Հայ մշակույթի ակումբի» անդամների կազմում, առաջին չարտոնված պսակն է դրել Եղեռնի հուշարձանին։

1978–1987 թթ. անդամակցել է ազգային խնդիրներով մտահոգված մտավորականների մի ոչ ֆորմալ ընկերական ակումբի

1987թ. աշնանը կազմակերպել է Հայաստանի եւ Ղարաբաղի վե­րա­միա­վորման հարցով ԽՍՀՄ կենտրոնական իշխանություններին հաս­ցեա­գրված պահանջագրի ստորագրահավաքը Մատենադարանի աշ­խա­տակիցների շրջանում։

1988թ. փետրվարի 22-ին, Ազատության հրապարակի հարթակից, ընթերցել է Ղարաբաղի հարցի արդարացի լուծման վերաբերյալ Մատե­նա­դարանի՝ ԽՍՀՄ կենտրոնական իշխանություններին ուղղված պա­հան­ջագիր-նամակը։

1988թ. փետրվարի վերջին ընտրվել է Մատենադարանի «Ղարա­բաղ» կոմիտեի նախագահ եւ այդ հանգամանքով մասնակցել է հան­րա­պե­տա­կան «Ղարաբաղ» կոմիտեի՝ մարտի 5-ին՝ Գրողների միու­թյան դահ­լիճում, եւ մարտի 19-ին՝ Կինոյի տանը կայացած հա­մա­գու­մար­ներին։

1988թ. մարտին, մի խումբ ընկերներով, ստորագրահավաք է կազ­մա­կերպել ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավորների շրջանում՝ ար­տահերթ նիստ գումարելու եւ Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի փետրվարի 20-ի որոշմանը դրական պատասխան տալու պահանջով։ 

1988թ. մարտ–մայիս ամիսներին սերտորեն համագործակցել է Հա­յաս­տանի մտավորականության ավագանու՝ Վիկտոր Համբարձում­յա­նի, Սիլվա Կապուտիկյանի, Սոս Սարգսյանի, Սարգիս Մուրադյանի, Զո­րի Բալայանի, Սերո Խանզադյանի, Հրաչիկ Սիմոնյանի, Մարո Մար­գար­յանի, Սեդա Վերմիշեվայի հետ՝ նրանց օգնելով Ղարաբաղյան խնդրին եւ սումգայիթյան ջարդերին վերաբերող փաստաթղթերի պատրաստ­ման եւ տարածման գործում։

1988թ. մայիսին ընդգրկվել է Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի կազմում, որի մյուս անդամներն էին՝ Վազգեն Մանուկյանը, Բաբկեն Արարքցյանը, Ռաֆայել Ղազարյանը, Վանո Սիրադեղյանը, Աշոտ Մանուչարյանը, Համբարձում Գալստյանը, Ալեքսան Հակոբյանը, Դա­վիթ Վարդանյանը, Սամվել Գեւորգյանը եւ Սամսոն Ղազարյանը։ Ելույթ­ներով եւ ծրագրային քաղաքական վերլուծություններով հանդես է եկել տարվա ընթացքում կոմիտեի կազմակերպած բոլոր զանգվածային հան­րահավաքներում, հեղինակն է կոմիտեի եւ Հայոց համազգային շարժ­ման անունով տարածված 100-ից ավելի թռուցիկների, պատգամա­վո­րա­կան պատվիրանների եւ հասարակական պահանջագրերի։

1988թ. սեպտեմբերին «Ղարաբաղ կոմիտեն», նկատի ունենալով ձեր­բակալվելու հավանականությունը, պայքարն ընդհատակում շարու­նա­կելու համար, ստեղծեց մի զուգահեռ գաղտնի կոմիտե հետեւյալ կազ­մով՝ Երջանիկ Աբգարյան, Դավիթ Շահնազարյան, Ավետիք Իշխան­յան, Արշակ Սադոյան, Ալբերտ Բաղդասարյան, որոնց հաջորդ տարվա մարտին միացան նաեւ Վիտյա Այվազյանը, Սմբատ Հակոբյանը եւ Ստե­փան Ղարագեբակյանը (Մարգարյան):

1988թ. դեկտեմբերի 10-ին չորս ընկերների՝ Վազգեն Մանուկյանի, Բաբկեն Արարքցյանի, Սամվել Գեւորգյանի եւ Ալեքսան Հակոբյանի հետ ձերբակալվել է տխրահռչակ գեներալ Մակաշովի կողմից, Հայաստա­նում գտնվող Միխայիլ Գորբաչովի հրամանով։ 

1989թ. մայիսի 30-ին, վեցամսյա բանտարկությունից հետո, միջազ­գային հանրության, ԽՍՀՄ ժողովրդավարական ուժերի եւ Հայաստանի բնակչության բողոքի հզոր ալիքի ճնշման տակ, բոլոր քաղբան­տարկյալ­ներն ազատ են արձակվել։

1989թ. հուլիսին Լ. Տեր-Պետրոսյանը, ֆրանսիական կառավարու­թյան օժանդակությամբ, լուրջ վիրահատության է ենթարկվել եւ չորս ամիս ապա­քինվել Փարիզում։

1989թ. օգոստոսին, իր բացակայությամբ, ընտրվել է ՀԽՍՀ Գերա­գույն խորհրդի պատգամավոր։

1989թ. դեկտեմբերին, հաջորդելով Վազգեն Մանուկյանին, ընտրվել է Հայոց համազգային շարժման նախագահ՝ այդ պաշտոնը վարելով մինչեւ 1990թ. օգոստոսի կեսը։

1990թ. հունվարին դարձել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախա­գա­հու­թյան անդամ։

1990թ. մայիսին կրկին ընտրվել է Գերագույն խորհրդի պատգա­մա­վոր։

1991թ. հոկտեմբերի 16-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ (83,4%) ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ։

1991–1995 թթ., Բաբկեն Արարքցյանի հետ, գլխավորել է Գերա­գույն խորհրդի Սահմանադրական հանձնաժողովը, որի մշակած Սահմանա­դրու­թյան նախագիծը, Գերագույն խորհրդի հավանությանն արժանա­նա­լուց հետո, 1995թ. հուլիսի 5-ին ընդունվել է համաժողովրդական հանրաքվեի միջոցով։

1996թ. սեպտեմբերի 22-ի նախագահական վիճահարույց, բայց միջ­ազգային դիտորդական առաքելությունների կողմից օրինական ճանաչ­ված ընտրությունների արդյունքում, քվեների 51.75%-ով վերընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում։

1996թ. դեկտեմբերի 3-ին, Լիսաբոնում գումարված ԵԱՀԿ գագաթ­նա­ժողովի ընթացքում, վետո է դրել Լեռնային Ղարաբաղի կար­գա­վի­ճա­կը կանխորոշող բանաձեւի վրա։

1998թ. փետրվարի 3-ին, ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանի, Պաշտ­պանության նախարար Վազգեն Սարգսյանի եւ Անվտանգության ու ներ­քին գործերի նախարար Սերժ Սարգսյանի հետ ունեցած սկզբունքային տարաձայնությունների պատճառով եւ երկիրը ներքաղաքական ցնցում­նե­րից զերծ պահելու նկատառումով, հրաժարվել է ՀՀ նախագահի պաշ­տոնից։ Նրա հետ մեկտեղ, նույն պատճառներով, իրենց պաշտոններից կամավոր կերպով հրաժարվեցին նաեւ հանրապետության բազմաթիվ այլ ղեկավարներ եւ պատասխանատու աշխատողներ:

1998–2007 թվականներին զբաղվել է գիտական աշխատանքով եւ հրատարակել մի քանի ծավալուն գրքեր, այդ թվում՝ «Խաչակիրները եւ հայերը» երկհատորյակը։

2007թ. աշնանը մի շարք քաղաքական ուժերի եւ հասարակական կազ­մակերպությունների կողմից առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու։

2008թ. փետրվարի 19-ին կայացած ընտրություններում պաշտո­նա­կան տվյալներով ստացել է 21.51%, իսկ նրա հիմնական մրցակից Սերժ Սարգսյանը՝ 52.82% ձայն։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տվյալներով, սակայն, Տեր-Պետրոսյանն իրականում ստացել է 30–35% ձայն, ինչը նշանակում է, որ պետք է նշանակվեր ընտրությունների երկրորդ փուլ, որում, նույն աղբյուրի համաձայն, Տեր-Պետրոսյանը հաստատաբար հաղթանակ կտաներ

2008 թ. մարտի 1-ի լուսաբացին, համաժողովրդական բողոքի տասնօրյա խաղաղ, շարունակական հանրահավաքներն ու նստացույցը իշխանությունների կողմից բռնի ուժով ցրելուց հետո, Տեր-Պետրոսյանը ապօրինի կերպով ենթարկվել է մոտ մեկամսյա փաստացի տնային կալանքի, ինչն արձանագրված է միջազգային կազմակերպությունների ընդունած բանաձևերում։

2008 թ. մարտի 1-ի երեկոյան ոստիկանությունը հրազեն է կիրառել Մյասնիկյանի հրապարակի հարակից տարածքում առաջացած տարերային ցույցի մասնակիցների դեմ, ինչի հետևանքով զոհվել է տասը և վիրավորվել մի քանի տասնյակ մարդ։ Դրանից հետո Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով արտակարգ դրություն է հայտարարվել Երևան քաղաքում, և կալանավորվել են Տեր-Պետրոսյանի հարյուրավոր աջակիցներ, որոնցից 90-ը դատապարտվել են տարբեր ժամկետների բանտարկության։

2008 թ. օգոստոսի 1-ին նրա նախաձեռնությամբ հիմնադրվել է 18 քաղաքական կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ ընդգրկող «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքը, որի հռչակագիրը հրապարակավ ստորագրվել է նույն օրը Մատենադարանի հրապարակում կայացած բազմամարդ հանրահավաքում։

2012թ. մայիսի 6-ի Ազգային Ժողովի ընտրություններում, գլխա­վո­րե­լով «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի ցուցակը, Տեր-Պետրոսյանն ընտր­վել է պատգամավոր, բայց հրաժարվել է իր մանդատից։

2013թ. ապրիլի 13-ին ընտրվել է «Հայոց համազգային շարժման» իրավահաջորդը հանդիսացող «Հայ Ազգային Կոնգրես» կուսակ­ցու­թյան նախագահ։

Լևոն Տեր- Պետռոսյանի նախագահության տարիներին ընդունվել է ՀՀ Սահմանադրությունը, նա ստորագրել է ՀՀ Զինված ուժերի ստեղծման մասին հրամանագիրը, 1992թ. մարտի 3-ին որոշում է կայացրել ստեղծել Հայաստան համահայկական հիմնադրամը։

1993թ. նոյեմբերի 22-ին Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով շրջանառության մեջ է դրվել ՀՀ ազգային դրամը։

1991-94թթ. հաստատել է ՀՀ տնտեսական բարեփոխումների քաղաքականությունը, որը ներառում էր հողի, պետական սեփականություն հանդիսացող օբյեկտների սեփականաշնորհումը, ֆինանսական, էներգետիկ համակարգի բարեփոխումները։

1994թ. Լևոն-Տեր Պետրոսյանի դիվանագիտության ջանքերով ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովում Լեռնային Ղարաբաղը ճանաչվել է հակամարտության լիիրավ կողմ։

1994թ. ստորագրել է Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման մասին հայ-ռուսական պայմանագիրը։

1995թ. նախաձեռնել է Ցեղասպանության 80-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողովը և Ցեղասպանության թանգարանի կառուցումը։

2. Լևոն Զուրաբյան

 Լևոն Զուրաբյանը ծնվել է 1964 թվականին կենսաբան Արամ Զուրաբյանի և կինոսցենարիստ Ագնեսա Սևունցի ընտանիքում։ Արձակագիր Գարեգին Սևունցի և բանաստեղծ Շողիկ Սաֆյանի թոռն է։ 1985 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, այնուհետև եղել է Երևանի Ֆիզիկայի ինստիտուտում ասպիրանտ։ 1989-1991 թթ. նույն ինստիտուտում անցել է աշխատանքի՝ որպես լարերի դաշտի քվանտային տեսության ոլորտի գիտաշխատող։ 

1991-1998 թթ աշխատել է Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի գրասենյակում՝ որպես նախագահի օգնական, ներքին՝ Հայաստանի տարբեր պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների, քաղաքական ուժերի հետ հարաբերությունների, ինչպես նաև արտաքին՝ ԱՊՀ ուղղությամբ քաղաքական կապերի հարցերով։ 1994 թվականից` զբաղեցրել է նաև մամլո խոսնակի պաշտոնը։ Հրաժարական է տվել 1998 թվականին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ միասին։

2001-2004 թթ. աշխատել է Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման ԱյԲիԷմ բիզնես քոնսալթինգ (Փրայսվոթերհաուսքուփերս) ընկերությունում որպես հասարակայնության հետ կապերի թիմի ղեկավար։ 2005-2007 թթ. եղել է հակամարտությունների վերլուծությամբ զբաղվող և դրանց կարգավորման ուղղությամբ խորհդակցություն տրամադրող հեղինակավոր համաշխարհային փորձագիտական կառույցներից մեկի` «Միջազգային ճգնաժամային խմբի» վերլուծաբան։ Իր այդ պաշտոնում Լևոն Զուրաբյանը ներդրում է ունեցել Լեռնային Ղարաբաղի և Հարավային Օսիաի հակամարտությունների շուրջ Միջազգային ճգնաժամային խմբի կողմից լույս ընծայված զեկույցներին, ինչպես նաև զբաղվել է Վրաստանում ապրող հայ և ադրբեջանցի փոքրամասնությունների հիմնահարցերով։

2008 թվականի նախագահական ընտրություններին Լևոն Զուրաբյանը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական կենտրոնական շտաբի ինը անդամներից մեկը և զբաղվել է հիմնականում արտաքին հարաբերությունների, ինչպես նաև այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ համագործակցության հարցերով։ Առավել ակտիվ հրապարակային քաղաքական գործունեությունը սկսվել է մարտի 1-ից հետո, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմի մի մասը ձերբակալված էր։ 2008 թ. օգոստոսի 1-ից՝ Հայ ազգային կոնգրեսի` որպես քաղաքական ուժի և կառույցի հռչակումից ի վեր, վերջինիս կենտրոնական դերակատարներից է։

2012 թ. Խորհրդարանական ընտրություններին մասնակցել է որպես Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակում հինգերորդ տեղը զբաղեցնող թեկնածու, ինչպես նաև մեծամասնական կարգով առաջադրել է իր թեկնածությունը թիվ 9 ընտրատարածքում։ 2012 թ. հունիսի 1-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր և Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։ Կինը` Շողեր Մաթևոսյանը, «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագիրն է, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի դուստրը։

3, Ինեսսա Գաբայան

Ինեսսա Գաբայանը 2018-ին եղել է Ջրային կոմիտեի նախագահ: Նրա ամուսինը՝ Գրիգոր Գաբայանը, երեւանյան «Հիդրոէներգետիկա» ՍՊԸ-ի սեփականատերն է: Ընկերությունը մասնագիտացած է հիդրոէլեկտրակայանների շինարարության, այդ ոլորտում խորհրդատվության, հետազոտության եւ մոնիտորինգի մեջ:

Գաբայանը «Միեզերք» ՍՊԸ-ի տնօրենն է: «Միեզերքը» շահագործում է «Իշխանասար» փոքր հէկը Որոտանի վրա: 

Գաբայանը մամուլի թիրախում է եղել, երբ նոր էր նշանակվել պաշտոնում, ինչպես նաև 2019 թվականին, երբ հեռացվեց պաշտոնից:

Նախ գրում էին, որ իր ամուսնու` Գրիգոր Գաբայանի հետ որոշել է կոմիտեի միջոցով ընդլայնել սեփական բիզնեսը և կոմիտեն օգտագործում են ի շահ իրենց նպատակների։ Ավելին, այն ժամանակ գրում էին` Գրիգոր Գաբայանն է կնոջ փոխարեն որոշումներ կայացնում. օրվա մեծ մասն էլ կնոջ աշխատասենյակում է անցկացնում։ 

Տարբեր լուրեր էին շրջանարվում նաև Գաբայանի ազատման շուրջ: Մասնավորապես, որ պաշտոնավարման վեռջին շրջանում իր դեմ կառավարությունում տրամադրություններ են հասունացած եղել՝ նախարարություններ ուղարկված գրությունները մերժվել են՝ անհարկի պատճառաբանություններով կամ անարձագանք են մնացել, տապալվել է նրա ձեռնարկած միջգերատեսչական հանդիպում-քննարկումը:

Ըստ հրապարակումների՝ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չի լսել իր նշանակած կադրին, ում 2018թ. հուլիսի 10-ին կառավարության կազմ էր բերել բիզնես միջավայրից և նրա պատասխանատվությանն էր հանձնել ամենակոռուպցիոն ոլորտներից մեկը: Իսկ Գաբայանի ծառայությունից հրաժարվելու պատճառը, ըստ տարբեր աղբյուրների, եղել է ոռոգման ջրերի թերի հավաքագրված գումարները: Նրան ոչ մի կերպ չի հաջողվել գերազանցել իրեն նախորդած պաշտոնյաներին: Տիկին Գաբայանը ձախողել է հատկապես ոռոգման ջրերի պարտքերը հավաքագրելու գործում:

Շարքի նախորդ ուժերը՝

«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությանը
«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն
«Հանրապետություն» կուսակցություն
«Իմ տունը Հայաստանն է» կուսակցություն
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
«Հայաստան» դաշինք

Շիրակի մարզային փրկարարական վարչությունն այսուհետ կգործի նոր հասցեում. ԱԻՆ
Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
Դուք մասնակիցն եք մեր տղերքի սպանության, Սյունիքի ճանապարհներն ու դիրքերը թշնամուն հանձնելուն. Գեղամ Նազարյան
Սերգեյ Բագրատյանի ճեպազրույցը
Հայաստանի Մ-16 հավաքականը մարզական հավաք կանցկացնի
Արթուր Ղազինյանի ճեպազրույցը
Խաբարովսկի երկրամասում ռադարներից Ան-26 ինքնաթիռ է անհետացել
«Կամ խոսիր թուրքերեն, կամ լռիր». ռասիստական գրություններ Թուրքիայի դպրոցներից մեկում
Սովետական բաճկոնով ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅ ԶԻՆՎՈՐ. դիմացի՛ էս անառակներին, քո օրը դեռ գալու է. Սոֆյա Հովսեփյան
Թուրքական ժանդարմերիա է գործում, ոստիկանություն չի գործում Հայաստանում. Զարուհի Փոստանջյանը՝ իրեն բերման ենթարկելու մասին
Սեպտեմբերի 17-ից 22-ը բացահայտվել է հանցագործության 195 դեպք
Ֆրանսիան Հայաստանի կողքին է, ֆրանսիացի ժողովուրդը հայ ժողովրդի կողքին է. Գաբրիել Ատալ
Գնդեվազ գյուղում տուն է այրվում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
ՀՀ ԱԽ քարտուղարի հետ հանդիպմանը ԻԻՀ դեսպանը մտահոգություն է հայտնել Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների օգտագործման շուրջ ծագած խնդիրների վերաբերյալ
Բայդենն իր ելույթի ժամանակ շփոթել է ԱՄՆ-ը ՄԱԿ-ի հետ
Վրաստանի վարչապետը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ. քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները
Անցած տասնամյակներն ապացուցել են եղբայրական կապերի անքակտելիությունը մեր երկրների և ժողովուրդների միջև. ՌԴ դեսպան
Բյուրականի աստղադիտարանում կատարվող աշխատանքները հիրավի ժամանակակից գիտության կարևոր մասն են. Արմեն Սարգսյանի ուղերձը
Այո, ծանր վիճակ է, ինչպես բոլորս ենք անցել, բայց փառք Աստծո, կայուն է. Շուշան Պետրոսյանը՝ Հայկոյի առողջական վիճակի մասին
Զելենսկու օգնականի դեմ մահափորձ են կատարել
ՀԱՊԿ-ը սեպտեմբերի 24-28-ը Հայաստանում վարժանքներ կանցկացնի
ԱՄՆ-ը գնահատում է իր հարաբերությունները Հայաստանի հետ, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի և ընդհանուր գաղափարների վրա. Բոբ Մենենդես
Ընտրություններում հաղթելու մեր շանսերը գնահատում եմ բավականին բարձր. Իրինա Յոլյան
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 43 մարդ
Վարչատարածքային փոփոխություններով կունենանք 78 համայնք, որոնցից 71-ը կլինեն միավորված. Տերտերյան
Միայն բացահայտված դեպքերով անցած տարի բնությանն ու պետությանը պատճառվել է ավելի քան 800 մլն դրամի վնաս
ՊԵԿ-ն սկսել է օրինապահ հարկ վճարողի հավաստագիր շնորհել նոր չափանիշներով
59-ամյա վարորդը, Toyota RAV4-ով մոտ 100 մետր գլորվելով, հայտնվել է ձորում, նրա դին դուրս են բերել Կապանի փրկարարները
24 ժամով ջուր չի լինի
Մենք երբեք չենք նախաձեռնել հարձակում որևէ երկրի վրա, մենք խաղաղություն ենք ցանկանում. ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի հարցազրույցը Al Arabiya-ին
Կենտրոնական բանկի նախագահը հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամի հետ
Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել կոնգրեսական Դեյվիդ Փրայսի հետ
Արցախի ՄԻՊ-ը L’Œuvre d’Orient կազմակերպության ներկայացուցիչներին է ներկայացրել հայկական ժառանգության դեմ իրագործված վանդալիզմի դրսևորումները
Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել թագուհի Եղիսաբեթ Երկրորդը
Կյանքից հեռացել է պատգամավոր Գեղամ Մանուկյանի հայրը
Բուժատեխնիկական հանձնաժողովի գործառույթներն այսուհետ իրականացնում է այլ մարմին
Ծանր օրեր են մեր ընտանիքի համար. Անահիտ Սիմոնյան
Ուխտավորները ռուս խաղաղապահների աջակցությամբ այցելել են Լեռնային Ղարաբաղի Ամարասի վանք. ՌԴ ՊՆ
Զինծառայողների եվ նրանց ընտանիքների արտոնությունների վերաբերյալ ՄԻՊ-ի աշխատակազմում մշակված օրենսդրական նախագծերի փաթեթ է ուղարկվել ԱԺ պաշտպանության հանձնաժողով ու ՊՆ
Ինչո՞ւ Կաթողիկոսը չի մասնակցել Անկախության 30-ամյակի միջոցառմանը
Մահացել է գեղանկարիչ Վեսմիր Գրիգորյանը
Դատավորների ժողով է հրավիրվել. երբ չմասնակցությունը կնպաստի ԲԴԽ-ի կողմից իշխանահաճո թեկնածուի նշանակման
Խոշորացված համայնքներն առավել արդյունավետ են կարողանում ծախսել իրենց միջոցները. Վահե Ղալումյան
Միանվագ դրամական աջակցության ծրագրի շահառուները կարող են ստանալ հասանելիք գումարը
Երևանում սքեյթ-պարկի շինարարությունն արդեն ավարտական փուլում է
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք է գրանցվել
Եվրոպական ժառանգության օրեր՝ «Համընդգրկուն ժառանգություն» խորագրով
«Արևիկ» ազգային պարկում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 273 նոր դեպք, ունենք 295 առողջացած, 20 մահվան դեպք
ԱԺ խորհրդարանական լսումներ. ՈՒՂԻՂ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™