Հուլիսին կլինի 11 ոչ աշխատանքային օր Ի՞նչ ունեցվածք ունի Գագիկ Ջհանգիրյանը Հուսադրող խոսքերից բացի գործնականում այն գրեթե ոչինչ չի տալիս. միջազգայնագետը` Ուկրաինային ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ տալու մասին Ռուսաստանը կփորձի թերագնահատել այս քայլը, բայց մտքի մեջ հիմա «մատը կծել» է արդեն. Արա Պապյանը՝ Ուկրաինային ԵՄ անդամության թեկնածություն տալու մասին Ներգնա տուրիզմը Հայաստանում ակտիվացել է.որքա՞ն գումար է հարկավոր մեր երկրում հանգստի համար Օրենքի կարգավորումներն ավելի շատ խնդիրներ ստեղծող են, քան խնդիրներ լուծող. տնտեսագետը՝ անկանխիկ վճարումների օրենքի մասին Ուլիխանյանը հեռացավ ՔՊ-ից, Երևանը հայտնվել է գերհզոր ամպրոպի ազդեցության ներքո. օրվա լրահոս ՌԴ-ի և Ադրբեջանի մերձեցման մեղավորը մեր իշխանություններն են. ադրբեջանագետ Մոնտաժված ձայնագրությամբ վերջնական եզրակացություն անել ճիշտ չէ. Գրիգոր Բեքմեզյանը՝ Ջհանգիրյանի և Վարդազարյանի մասնակցությանբ աղմկահարույց ձայնագրության մասին Ո՞վ է Ջհանգիրյանի «վզին դրել» և ովքե՞ր են գլխավորելու ՔՊ-ի ցուցակը. օրվա լուրերը՝ տեսաշարով «Հայբիզնեսբանկ»-ը տուգանվել է, իսկ ՔՊ- ականները Գորիս են գնում պետբյուջեի հաշվին. մամուլ Դոն Պիպոն նոր շարժում կառաջնորդի, իսկ Մոսկվան խոսում է հայ զինվորի մահվան մասին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Փաշինյանը «կիլլեռ» էր, թե լրագրող. էթիկան անհրաժեշտություն է նախկին, ներկա լրագրողի, իշխանության և ընդդիմության համար

Վազող տող

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, այժմ քարոզարշավին մասնակցելու նպատակով արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանի թիրախում այսօր լրատվամիջոցներն էին։

Նախկին լրագրող, խմբագիրը հայտարարել է, որ այսօր ՀՀ լրատվական դաշտը վերածվել է իսկական աղբանոցի։ «Այդ դաշտը կարգավորելու համար մենք պետք է լրագրողական հանրությանը քաջալերենք, օրենքով որոշակի մեխանիզմներ ստեղծենք, որ ստեղծվեն էթիկայի կանոններ՝ հենց լրագրողական համքարության կողմից...։

Ինչու՞ պետք է պետական պաշտոնյան ունենա էթիկայի․․․, այո, պետք է ունենա, և պետք է խստացվեն, նույնը պետք է տեղի ունենա նաև լրատվական դաշտի հետ։ Այսօր լրատվական դաշտում գործում են մարդիկ, որոնք ավելի շատ «կիլերի» են նման, քան լրագրողի, և մենք պետք է գնանք այս ճանապարհով»։

Այս ընթացքում մենք տեսել ենք, թե ինչպես է Փաշինյանը վարկաբեկում պետական ինստիտուտներ, ազգային արժեքներ, համակարգեր, մասնագիտական հանրություններ՝միայն թե ինքը միշտ անսխալական դուրս գա։

Բոլորովին էլ անակնկալ չէ, երբ Փաշինյանն այսօր քար է նետում այն մասնագիտական հանրության ուղղությամբ, որտեղից ինքը դուրս է եկել։ Նախորդ օրերի փորձը հաշվի առնելով՝ սպասելի էր նաեւ, որ ցենզուրայից դուրս բառապաշարի հասցեատերերը այս անգամ լրագրողներն էին լինելու։

Իհարկե, շատերը կարող են համարել, որ այս մեղադրանքները իրենց հետ կապ չունի, իրենք պրոֆեսիոնալ են աշխատում, էթիկայի սկզբունքներով առաջնորդվում, հետեւաբար՝ պատասխանելու եւ նեղվելու կարիք չկա։

Սա էլ է տարբերակ, բայց սա ավելի շատ ջայլամի պես գլուխը հողի տակ մտցնել է նշանակում։ Խնդիրն այն է, որ իր այս հայտարարությամբ Փաշինյանը կարծես հանրության մի ստվար հատվածի սրտից փուշ է հանում, չէ՞ որ մարդիկ միշտ մեղավորներ են փնտրում, իսկ ստեղծված իրավիճակի համար կարելի է մեղադրել նաեւ լրագրողներին։

Այնպես որ՝ անկախ նրանից՝ դուք Ձեզ Փաշինյանի հայտարարության հասցեատեր համարում եք, թե ոչ, նկատի ունեցեք, որ իքս քանակի անձինք այս հայտարարությամբ ավելի շատ կսկսեն ատել նաեւ Ձեզ, օրինակ՝ երբ դուք գնաք նկարահանման, կվկայակոչեն այս խոսքերը՝ իբրեւ վերջին ճշմարտություն եւ դուռը կշխկցնեն ձեր դեմքին։

Բայց Փաշինյանի հայտարարությունը ինչքան վերաբերում է մեզ բոլորիս, նախեւառաջ նույնքան եւ ավելի շատ վերաբերում է իրեն՝ նախկին լրագրող-խմբագրին։ Փաշինյանը համարում էր, որ աղբանոցո՞ւմ է աշխատել, ինքը լրագրո՞ղ էր, թե՞ կիլլեռ։

Ընդունենք, որ վարչապետի պաշտոնում, երբ հակառակորդների կողմից բացահայտվեցին Փաշինյանի լրագրողական անցյալի «մութ» մանրամասները՝ գումարով հոդված գրել-չգրել, սպիտակ «Նիվա», տուն նվեր ստանալ, պատվերով բանակը վարկաբեկել եւ այլն, Փաշինյանը պետք է առհասարակ լռեր եւ մոռանար լրագրողների անաչառության մասին բոլոր պատումները՝ իբրեւ իսկական հակահերոս։

Ինչևէ, դիցուք եթե անգամ ընդունենք, որ Փաշինյանը անկաշառ, պրոֆեսիոնալ լրագրող է եղել, այսօրվա նրա հայտարարությունը ապացուցում է ճիշտ հակառակը։
Պարզվում է, որ ավելի քան 20 տարի ակտիվ լրագրությամբ զբաղվող Փաշինյանը նոր-նոր է իմացել ինքնակարգավորման մեխանիզմների գոյության մասին եւ խելոք-խելոք հայտարարում է բաներ, որոնք վաղուց մեզանում կան, որոնցով պետք է առաջնորդվեր նաեւ Փաշինյանը։

Եւ այսպես, ինչ պետք է իմանար Փաշինյանը, որ չգիտեր։

Այսպես, Հայաստանում բազմաթիվ ինքնակարգավորման մարմիններ կան՝ 2007թ ստեղծված ԶԼՄ Դիտորդ մարմինը, որի Վարքականոնին միացել են ավելի քան 5 տասնյակ լրատվամիջոցներ եւ լրագրողական կազմակերպություններ։ Մյուսինքնակարգավորման մարմինը 2011թ ստեղծված Տեղեկատվական վեճերի խորհուրդն է, որը ավելի քան 7 տասնյակ եզրակացություններ է հրապարակել առանձին հրապարակումների, թեմաների, խնդիրների մասին։

Դեռեւս 2010թ-ից գործում է Լրատվամիջոցների շահերի պաշտպանության խումբը, Հայաստանում անգամ մամուլի օմբուդսմենի ինստիտուտ է եղել՝ ընթերցողների շահերի պաշտպանը տվյալ լրատվամիջոցում, ում կարելի էր դիմումներ, բողոքներ ներկայացնել, այս ինստիտուտը կիրառել են «Առավոտը» եւ «Գալլան»։ Այսօր կան լրատվամիջոցներ, որտեղ գործում է նաեւ խմբագրական կոլեգիա, որը քննում է խմբագրության ստացած բողոքները եւ որոշումներ կայացնում։

Ինչ վերաբերում է ինքնակարգավորման ամենատարածված մեխանիզմներին՝ էթիկայի կանոնագրերին, ապա թեեւ Փաշինյանը դրա մասին խոսում է իբրեւ հայտնագործություն, բայց մեզանում բազմաթիվ լրատվամիջոցներ եւ լրագրողական կազմակերպություններ տասնյակ տարիներ ունեն նման կանոնագրեր, օրինակ՝ «Հետքը», «Առավոտը», «Ասպարեզը», «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը», Երեւանի մամուլի ակումբը, Ժուռնալիստների միությունը եւ այլն։

Բազմաթիվ լրատվամիջոցներ էլ, եթե անգամ սեւով սպիտակի վրա գրված կանոնագիրք չեն փակցնում իրենց գրասենյակում կամ աշխատակիցներին չեն ստիպում ստորագրել այդ փաստաթղթի տակ, դեռ չի նշանակում, որ աղբանոցում են գործում եւ կիլլեռ են։
Որպես օրինակ կարող եմ ներկայացնել մեր խմբագրության էթիկայի կանոններից մի քանիսը, որը թեեւ իրավական ուժ չունի, այսինքն՝ կնքված, ստորագրված չէ, բայց լրագրողները փորձում են չխախտել։

Այս կանոնները համընդհանուր են բոլորի կամ շատերի համար, որեւէ նորություն չկա դրանցում, ավելին այս կանոնների պահպանում լրագրողների պարտականությունն է՝ աշխատանքի կարեւորագույն մասը։ Դրանցից են՝

1. Հրապարակել միայն ստուգված լուրեր, ներկայացնել բոլոր կողմերի տեսակետը։ Եթե սխալ տեղեկատվություն է տարածվել, ներողություն խնդրել, հերքել, պարզաբանել թյուրիմացության պատճառը։

2. Լինել ազնիվ քո, աղբյուրներիդ, գործընկերներիդ, ղեկավարիդ եւ ընթրեցողիդ առջեւ, աշխատանքին վերաբերել մեծ պատասխանատվությամբ։

3. Չմոլորեցնել ընթերցողին, հանրության վստահությունը շատ ավելի կարեւոր է, քան մի քանի ավել քլիկը։

4. Եւ ամենակարեւորը՝ մի վնասիր, մի վիրավորիր, մի զրպարտիր, անձնական կյանքը անձեռնմխելի է, այնտեղ կարելի է ներխուժել, եթե հանրային շահը գերակա է։

Եւ այսպես շարունակ, յուրաքանչյուր լրատվամիջոց, լրագրող իր մտքում կամ գրասեղանին ունի «սուրբ կանոններ», որոնք ոչ մի դեպքում չի խախտի՝ անգամ զրկանքների, հալածանքների ենթարկվելու գնով։
Անաչառ, օբյեկտիվ լինելու, քաղաքական եւ բիզնես կլաններին չսպասարկելու, այս կամ այն շահերովանկախ լինելու սկզբունքներով մարդիկ տարիներ ի վեր աշխատել են Փաշինյանի հետ, նրանից առաջ եւ նրանից հետո, իսկ 20 տարի լրագրող աշխատած, այժմ վարչապետ դարձած Փաշինյանը այսօր խոսում է էթիկայի կանոններ ընդունելու անհրաժեշտությունից։

Փաստորեն՝ նա նույնիսկ չի տիրապետել այն մասնագիտությանը, որով աշխատել է եւ լրագրողական էթիկայի կանոնների մասին սկսել է խոսել այժմ, երբ իբրեւ իշխանություն եւ պաշտոնյա քննադատության է արժանանում մեդիայի կողմից։

Փաշինյանն, ինչպես միշտ, հետ է մնացել կյանքից եւ չի տիրապետում իրավիճակին։ Մինչ նա խոսում է լրագրողական էթիկայի կանոնների անհրաժեշտության մասին, մեդիաները այսօր մտածում են օնլայն հարթակում լրատվամիջոցի ներկայացուցիչների համար վարքականոն ունենալու մասին, որը տարածված է միջազգային մեդիայում եւ դրանով, օրինակ, լրագրողները իրավունք չունեն քաղաքական գրառումներ անել, բանավեճերի մեջ մտնել եւ այլն։

Ի դեպ, նախքան սրան հասնելը՝ իսկապես ճիշտ կլինի պաշտոնյաների համար մշակել էթիկայի կանոնագիր օնլայն եւ օֆլայն կյանքի համար՝ սկսած քաղաքացիների, լրատվամիջոցների հետ շփումներից մինչեւ գրառումներ եւ բանավեճեր։ Այս կանոնագրի բացակայությունը եւ անհրաժեշտությունը երիցս օրհասական է դառնում Փաշինյանի եւ նրա թիմակիցների ամեն ելույթից հետո։

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Մեկնարկել է ՀՀ տարածքում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման նախագծին ուղղված գործընթացը
Թուրքիան լուրջ տնտեսական ճգնաժամի առջև է. Չավուշօղլու
Երկրաշարժ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք
Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը պարտվեց Սիրիային
Էրեբունի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
Ջրանջատում Սյունիքի մարզում
Սիրուշոն բացահայտել է նորածին դստեր անունը
Աննա Հակոբյանը պաշտոնական հանդիպումներ և քննարկումներ է անցկացնելու Նիցցայում, Մոնակոյում և Կաննում
Եթե նախկինում մենք լուրջ խնդիրներ էինք ունենում Համահայկական խաղերի անցկացման ժամանակ, հիմա այդ խնդիրը վերացել է․ Արայիկ Հարությունյան
Արաբկիր վարչական շրջանում շաբաթօրյակ է կազմակերպվել
Երբ վերջնականապես փլուզվի Ռուսաստանի չեկիստական համակարգը, հաջորդիվ ցեղասպան Թուրքիան կարժանանա նույն ճակատագրին
ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարն այցելել է «Լիճք» ենթակայան
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
ՇՄ նախարարի տեղակալը Գեղարքունիքում մասնակցել է քայլարշավ-քննարկման
Տավուշի մարզում բախվել են Lexus-ը, Mitsubishi-ն և Nissan-ը. 5 վիրավորներից մի քանիսին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները․ shamshyan.com
Այս քարուքանդ ճանապարհը կապում է Սյունիքը Հայաստանի մնացյալ հատվածների հետ. Գեղամ Մանուկյան
Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր մեքենաների համար
Գոռ Կարապետյանը՝ պատանիների ձյուդոյի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
Գյումրին նախատեսում է բազմաֆունկցիոնալ տեխնիկա գնել սուբվենիցիոն ծրագրի շրջանակներում
Գեղարքունիքի մարզում բախվել են УАЗ-ն ու ВАЗ 21099-ը. 2 վիրավորներից մեկը Երևանի հիվանդանոցներից մեկը տեղափոխվելիս շտպաօգնության մեքենայում մահացել է
Ինչ-որ մեկն ասել էր, որ ես հրեա եմ, ոմանք էլ հավատացել էին՝ առանց մանրամասն հասկանալու. Նատալիա Ռոտեմբերգ
Հրդեհ Արևաբույր գյուղում
Ստացի՛ր քո եռագույն շապիկն ու միացի՛ր. հուլիսի 5-ին քայլերթ կլինի
Արարատ Միրզոյանն Աթենքում կհանդիպի Հունաստանի նախագահի, վարչապետի և ԱԳ նախարարի հետ
Ռուսական հրթիռներից մեկը խոցել է Կիևի Շևչենկոյի շրջանում գտնվող մանկապարտեզը
Ուժեղ կարկտահարություն Մարտակերտի շրջանում
Կոտայքի մարզում 28-ամյա վարորդը մոտ 20 մետր բարձությունից ընկել է ձորակը. կա վիրավոր
Արևմուտքը մնում է համախմբված և միասնական. սա մեր հստակ ազդակն է Պուտինին. Գերմանիայում մեկնարկում է G7-ի գագաթնաժողովը
ՃՏՊ Քաջարան-Կապան ավտոճանապարհին․ կա տուժած
Ինչպե՞ս պատրաստվել երեխայի հետ հանգստի մեկնելուն․ խորհուրդներ մանկաբույժից
Ստեփանակերտում խստացված ռեժիմով ծառայություն է անցկացվում․ ԱՀ ՆԳՆ
Կարեն Գիլոյանը մասնակցել է թենիսի Եվրոպական ամառային գավաթի A գոտու որակավորման շրջանի թիմային մրցաշարի բացմանը
«Եվրատեսիլ-2023»-ը չի անցկացվելու Ուկրաինայում
Մահվան ելքով վրաերթ Ստեփանակերտում
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին
Հուլիսին կլինի 11 ոչ աշխատանքային օր
ՀՀ ՄԻՊ-ը ուղերձ է հղել խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օրվա առթիվ
27-ամյա վարորդը Toyota Corolla-ով Մաշտոցի պողոտայում բախվել է գովազդային վահանակին, ապա կայանված Mazda-ին, Mazda-ն էլ՝ Honda-ին. կա վիրավոր
Ուզում եք ինձ սպանե՞լ, գիտեք՝ վախենալո՞ւ եմ. ԱՄՆ-ում ծեծի են ենթարկել դերասան Սոս Կարապետյանին
Երևանում 23-ամյա երիտասարդը Հայոց ցեղասպանության թանգարանից իրեն ցած է նետել. նրա հեռախոսում հայտնաբերվել է հաղորդագրություն
Երևանում աղբատար ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Ի՞նչ ունեցվածք ունի Գագիկ Ջհանգիրյանը
Մոսկվայում հրաժեշտ են տալիս Յուրի Շատունովին
Կայծակի հարվածը Արագածի լանջերին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Հրդեհ Արտիմետ գյուղի վագոն-տնակներից մեկում․ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
Հուսադրող խոսքերից բացի գործնականում այն գրեթե ոչինչ չի տալիս. միջազգայնագետը` Ուկրաինային ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ տալու մասին
Վերջում նրան մերժեցին բոլոր արժանապատիվ լրատվամիջոցները․ Արսեն Բաբայան
Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին
Ծնվել է Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի դուստրը
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™