Ինչո՞ւ Կաթողիկոսը չի մասնակցել Անկախության 30-ամյակի միջոցառմանը Դատավորների ժողով է հրավիրվել. երբ չմասնակցությունը կնպաստի ԲԴԽ-ի կողմից իշխանահաճո թեկնածուի նշանակման Ով է նա. Մեր Երևանի մարդ ա. քաղաքացիները՝ Խաչատուր Սուքիասյանի մասին (տեսանյութ) Ես էդ երբ եմ հարուստ եղել, որ մի հատ էլ սնանկ են ճանաչել. Առաքել Մովսիսյանը՝ իրեն սնանկ ճանաչելու դատարանի որոշման մասին Դե բերեք՝ Տիգրան Մեծի հողերը պահանջենք. քաղաքացիները՝ Սյունիքում տիրող իրավիճակի մասին (տեսանյութ) Առաջադրում եմ իմ թեկնածությունն առաջիկա ՏԻՄ ընտրություններին՝ որպես Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու. Առուշ Առուշանյան Ինչ էր կատարվում երկնքում ժամը 21։20-ին (տեսանյութ) Անկախությանը նվիրված միջոցառումից առաջ ոստիկանները մետաղորսիչ սարքով զննում են հրապարակ մտնել ցանկացող քաղաքացիներին Ես առաջարկում եմ, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը իր անունով ինչ-որ մի պարգև ստեղծի և անձնապես նվիրվածության համար որոշ մարդկանց պարգևատրի. Լարիսա Ալավերդյան Ես չէի ուզում որևէ ձևով կաշկանդվեմ՝ դրա համար զանգեցի, ներողություն խնդրեցի աշխատակազմից՝ ասեցի, որ չեմ գալու. Արմեն Մարտիրոսյանը՝ մեդալից հրաժարվելու պատճառների մասին Անկախության 30-ամյակը վերարժեւորելու եւ վերակառուցելու ճանապարհին. Որ չապրենք մեղքի, ամոթի զգացողությամբ, այլ կարողանանք բաց ճակատով շնորհավորել միմյանց Վերջին տարում ես այնպիսի բաներ տեսա, որ կնախընտրեի պատերազմի ժամանակ մահացած լինեի և էս ամենը չտեսնեի. Դանիել Իոաննիսյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Շինելու ենք, մեյդիդ փռելու եմ, պատրաստ եմ ինքնասպանության. իշխանության լավագույն հակաքարոզչությունը՝ Փաշինյանի դեմքով

Խմբագրական

Նախընտրական քարոզարշավը Հայաստանում անցնում է գերլարված մթնոլորտում, ակտիվ քարոզարշավ իրականացնում են հիմնական ֆավորիտ ուժերը։ Միեւնույն ժամանակ, պետք է նկատել, որ գործող կամ հեռացող իշխանությունը այդպես էլ չդարձավ քաղաքակիրթ քարոզարշավի «էտալոն»։ Ինչպես երեք տարի շարունակ երկրում չկարողացան ապահովել բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ, քաղաքակիրթ բանավեճ, այնպես էլ այժմ չեն կարողանում զսպել էմոցիաները եւ մեկը մյուսի ետեւից անհավասարակշիռ հայտարարություններ են անում։

Փաշինյանի քարոզարշավը այսօր լավագույն հակաքարոզն է այս իշխանության համար բանական մարդու աչքերով։ Նրա անհասկանալի, անտրամաբանական հայտարարությունները այս օրերին կարելի է բաժանել մի քանի խմբի՝ ընդդիմախոսներին վերաբերող, գերիների մասին պնդումներ, ինչպես նաեւ բանակը վարկաբեկող, այլոց մեղադրող։

Ինչպես կարող է երկիրը 3 տարի ղեկավարող անձը նույն ոգով հայտարարություններ անել, ինչպես անում էր ընդդիմադրի կարգավիճակում։ Ինչպես կարող է երկիրը այս վիճակին հասցրած վարչապետը չխոսել իր սխալներից՝ մերթընդմերթ ներողություն խնդրելով դրանց համար, փորձելով բացատրել, պարզաբանել դրանք պատճառահետեւանքային ամբողջության մեջ՝ առանց ուրիշներին մեղադրելու եւ վիրավորելու։

Ստորեւ ներկայացնում ենք Փաշինյանի ընդամենը երկու օր տեւած քարոզարշավից մի քանի մեջբերում՝ հրավիրելով ապաքաղաքական մասնագետների եւ շարքային քաղաքացիների ուշադրությունը։

«Հունիսի 21-ին Ռոբիկից և Սերժիկից մնալուա իրենց պամպերսները»,-հայտարարում է Փաշինյանը։

Կամ «Ռոբիկ, դու տղա չես, դու տղամարդ չես, դու ոչնչություն ես, եթե տղամարդ ես, ես քեզ հրավիրում եմ բանավեճի։ Արի, կանգնի խոսակցության, ուզում ես, զենքով արի, ես խոսքով քեզ կոչնչացնեմ, «մեյիդդ» կփռեմ գետիններին, և քեզ չեն օգնի մինչև էսօր իշխանության միջանցքներում գոյություն ունեցող կոռումպացված ստահակները»,-այս խոսքերը հնչում են մի մարդու շուրթերից, ով երեք տարի այս հոգեբանությամբ, կենսակերպով, մտածելակերպով, լեզվամտածողությամբ երկիր է կառավարել։

Սա ի՞նչ է՝ քաղաքակիրթ բանավեճի հրավե՞ր, թե՞ պատանեկան աքլորակռիվ, թինէյջեռական ինքնահաստատում, ինչպե՞ս կարող է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը իր նախընտրական քարոզչությունը անցկացնել այս ոգով, հակառակորդին սպառնալ «մեյիդը փռել»։

Առանց այդ էլ այս իշխանության օրոք Հայաստանում արմատավորվեց թշնամանքը, ատելությունը, մարդկանց թիրախավորելը, նախընտրական քարոզչությամբ Փաշինյանը ոչ թե փորձում է հարթել իրավիճակը, հաշտության, համերաշխության եզրեր գտնել, այլ ավելի է սրում մթնոլորտը՝ խոստանալով, որ կադրային ջարդ եւ վենդետաներ է անելու։

Ատելությունից, թշնամանքից բացի՝ Փաշինյանը նաեւ բռնության կոչեր է անում, խոստանում «դրանց սաղին բռնել եւ շինել»։ Նման բառամթերք օգտագործող պատանին հաստատապես մի «չափալախ» կստանար հորից, պապից կամ հարեւան տաղավարում նարդի խաղացող շենքի մեծերից։

Փաշինյանը ուրիշներին ցանկանում է շինել, ինքն էլ պատրաստ է ինքնասպանության հանուն Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ բանավեճի, որպեսզի ապացուցի, որ առաջին նախագահն այլեւս ճիշտ դուրս չի գա։ Ի դեպ, հավանաբար Նիկոլ Փաշինյանի մոտ սուիցիդի մտքեր առաջացել են երրորդ նախագահի հայտնի հայտարարությունից հետո, որ եթե Փաշինյանը արժանապատվություն ունենար, ինքնասպան կլիներ։

Ոչ միայն ընդդիմախոսների, այլեւ գերիների մասին Փաշինյանի հայտարարությունները ադեկվատությունից դուրս են, կարելի է ասել՝ այս քարոզարշավին Փաշինյանը գերազանցել է ինքն իրեն։ Նախ նա հայտարարեց, թե մեր գերիները մեզ կներեն 1-2 ամիս ավել գերության մեջ մնալու համար, այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության համար, Հայաստանի ինքնիշխանության համար։ Ըստ երեւույթին՝ հասկանալով իր հայտարարության հակամարդկային, հակապետական էությունը, երկրորդ հայտարարությունը արեց, առաջարկելով որդուն փոխանակել գերիների հետ՝ իբրեւ սուպերհայրենասեր առաջնորդ, ով հանուն հայրենակիցների պատրաստ է զոհաբերել իր որդուն։

Իհարկե, հայտարարությունը պոպուլիստական է, գերի ընկնելու ցանկությանը միացել է նաեւ Փաշինյանի թիմակից Վիլեն Գաբրիելյանը, մնում է Ադրբեջանի նախագահը համաձայնի ընդունել մեր պաշտոնյաներին կամ նրանց ընտանիքի անդամներին եւ փոխարենը վերադարձնի մեր գերիներին։

Բարեբախտաբար, քարոզարշավին մասնակցող մյուս ուժերը Փաշինյանի ոգով չեն պատասխանում նրան, հանրությունը չէր դիմանա ատելության եւ սպառնալիքների այս «պերեդոզին»։

Քոչարյանը առհասարակ «չի իջնում» Փաշինյանի մակարդակին, շատ ինքնավստահ քարոզարշավ է իրականացնում՝ համարյա վարչապետի կարգավիճակում՝ խոսելով իր անելիքների, ծրագրերի մասին։

Սերժ Սարգսյանը պատասխանեց Փաշինյանին՝ նրան 24 ժամ ժամանակ տալով, որպեսզի փաստեր ներկայացնի Մոնտե Կառլոյում կազինո այցելելու մասին, փոխարենը կհրապարկի փաստեր Փաշինյանի եւ նրա ընտանիքի մասին։

Այժմ հանրությունը շունչը պահած սպասում է երկու կողմերին, վստահաբար՝ Փաշինյանը չի կարողանա Սարգսյանի կազինո այցելելու մասին ծանրակշիռ փաստեր հրապարակել, մենք տեսել ենք վարչապետի «ապացուցողական բազան» դեռեւս Հրայր Թովմասյանի հայտնի գրիչի պատմությունից հետո։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա այստեղ Փաշինյանը լուրջ մտածելու բան ունի, Հայաստանի նախկին նախագահը միշտ է տեղյակ եղել բոլորի կյանքի անձնական եւ անանձնական մանրամասներին։ Ճիշտ է՝ դրանք չի հրապարակել՝ խուսափելով զանգվածային քննարկումներից, բայց, համենայն դեպս, կուլիսային «բազարների» համար դրանք օգտագործվել են։

Փաշինյանից որեւէ աղմկահարույց բացահայտում չենք սպասում, բայց Սերժ Սարգսյանը ձեռքի տակ կունենա նման փաստեր, մնում է հասկանալ՝ կհրապարակի, թե որպես հայ, քրիստոնյա մարդ կհայտարարի, որ «ընտանիքը սրբություն է, չի ուզում դավաճանել իր սկզբունքներին»։ Բայց հանրության մի ստվար հատված սա կընկալի որպես թուլության նշան, օդում կրակոց։ Այնպես որ, ինչպես ասում են՝ «կպել ես, խաղա», հանրությունն էլ սպասում է թեժ բացահայտումների։

Իսկ մեզ մնում է զինվել համբերությամբ եւ դիմանալ այս «խենթանոցին» եւս 10 օր, որպեսզի վերջապես կարողանանք վայելել երբեմնի մեր դրախտավայր երկիրը։

Հ.Գ Մեր նյութը արդեն պատրաստ էր հրապարակման, երբ Սերժ Սարգսյանը ներկայացրեց սկանդալային ձայնագրություն։

Ծանր օրեր են մեր ընտանիքի համար. Անահիտ Սիմոնյան
Ուխտավորները ռուս խաղաղապահների աջակցությամբ այցելել են Լեռնային Ղարաբաղի Ամարասի վանք. ՌԴ ՊՆ
Զինծառայողների եվ նրանց ընտանիքների արտոնությունների վերաբերյալ ՄԻՊ-ի աշխատակազմում մշակված օրենսդրական նախագծերի փաթեթ է ուղարկվել ԱԺ պաշտպանության հանձնաժողով ու ՊՆ
Ինչո՞ւ Կաթողիկոսը չի մասնակցել Անկախության 30-ամյակի միջոցառմանը
Մահացել է գեղանկարիչ Վեսմիր Գրիգորյանը
Դատավորների ժողով է հրավիրվել. երբ չմասնակցությունը կնպաստի ԲԴԽ-ի կողմից իշխանահաճո թեկնածուի նշանակման
Խոշորացված համայնքներն առավել արդյունավետ են կարողանում ծախսել իրենց միջոցները. Վահե Ղալումյան
Միանվագ դրամական աջակցության ծրագրի շահառուները կարող են ստանալ հասանելիք գումարը
Երևանում սքեյթ-պարկի շինարարությունն արդեն ավարտական փուլում է
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք է գրանցվել
Եվրոպական ժառանգության օրեր՝ «Համընդգրկուն ժառանգություն» խորագրով
«Արևիկ» ազգային պարկում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 273 նոր դեպք, ունենք 295 առողջացած, 20 մահվան դեպք
ԱԺ խորհրդարանական լսումներ. ՈՒՂԻՂ
Ով է նա. Մեր Երևանի մարդ ա. քաղաքացիները՝ Խաչատուր Սուքիասյանի մասին (տեսանյութ)
Ստացվել է 25 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ
Նավթի գներն աճել են
Հայաստանի դրոշը բարձրացվել է Օտտավայում
Ես էդ երբ եմ հարուստ եղել, որ մի հատ էլ սնանկ են ճանաչել. Առաքել Մովսիսյանը՝ իրեն սնանկ ճանաչելու դատարանի որոշման մասին
Ուկրաինայում Զելենսկուն «ապուշ» են անվանել ու պատասխան պահանջել «գազի համար»
Դե բերեք՝ Տիգրան Մեծի հողերը պահանջենք. քաղաքացիները՝ Սյունիքում տիրող իրավիճակի մասին (տեսանյութ)
Կահիրեի աշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով
42-ամյա վարորդը Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհին բախվել է բետոնե արգելապատնեշներին ու ճաղավանդակներին ու գլխիվայր շրջվել. վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս
Ֆրենկ Փալոնը շնորհավորել է Անկախության տոնի կապակցությամբ՝ ընդգծելով Հայաստանի արձանագրած զգալի առաջընթացը
Օրվա աստղագուշակ
«Ժողովուրդ». Բյուջեի ցուցանիշներից որտեղ է թերացել կառավարությունը
«Հրապարակ». Ադրբեջանցիները պահանջել են իջեցնել Ամարասի վրա տեղադրված Արցախի դրոշը
«Ժողովուրդ». Նոր խորհրդարանի մեկնարկից մեկ ամիս անց պատգամավորները պասիվ են
«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումից հետո ՀՔԾ-ում խառնաշփոթ է
Հրապարակի գունագեղ շոուն արդարացնողներ, դուք աննորմա՞լ եք. Օգտատերերը քննարկում են «գունագեղ» միջոցառումը
«Հրապարակ». Իշխանական թիմում ուղղակի իրար ատում են. Փաշինյանի թիրախում Ավինյանն է. խնդիր է դրված փչացնել նրան
«Ժողովուրդ». Իրավապահ ու ուժային համակարգի ներսում բացասական են վերաբերվել պարգևներ ստանալուն
Առաջադրում եմ իմ թեկնածությունն առաջիկա ՏԻՄ ընտրություններին՝ որպես Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու. Առուշ Առուշանյան
«Հրապարակ». Հափշտակություն Արցախում. Հայկ Խանումյանն է թերացե՞լ
«Հրապարակ». Փաշինյանը 7 միլիոն դոլարով գաղտնալսման համակարգ է գնել
Լույս չի լինի
Պուտինը Միքայել Աղասանդյանին նշանակել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Հայաստանում և սփյուռքում պետականակենտրոն գաղափարախոսությամբ միայն կարող ենք երաշխավորել մեր հայրենիքի առաջընթացը. Զարեհ Սինանյան
ԱՀ ՆԳ նախարարն աշխատանքային այցն է կատարել ոստիկանության և ԱԻ պետական ծառայության Մարտակերտի շրջանային բաժիններ
Վեդիում վրաերթի են ենթարկել 8-ամյա աղջկա
Նիդերլանդների Մաաստրիխտի քաղաքապետարանի շենքի վրա ծածանվում է Հայաստանի դրոշը
Մեր նահատակներն ընկան, որ Հայաստանն ու Արցախն ապրեն. Փաշինյանի ելույթն՝ ամբողջությամբ
Վրաստանի ԱԳՆ-ն հայ ժողովրդին մաղթել է բարեկեցություն, կայունություն և բարգավաճում
Ինչ էր կատարվում երկնքում ժամը 21։20-ին (տեսանյութ)
Թուրքիան ոչ միայն Հայաստանի, այլև Ջավախքի նկատմամբ հավակնություններ ունի. Էդուարդ Այվազյան
Թաղավարդի բնակիչը վրաերթի է ենթարկել 3 պատանիների. ավելի ուշ նրա դին հայտնաբերվել է ծառից կախված վիճակում
Հերթական «կրեատիվ» գովազդը առողջապահության նախարարությունից
Աննա Հակոբյանը հուզվեց Փաշինյանի ելույթի ժամանակ
Կոլաբորացիոնիստ «արվեստագետներ», ազգի մտավորականություն այդպես էլ չդարձաք ու չեք դառնալու. Աշոտյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™