Dress code. Էթիկետի հիմունքներ Արփի Օսկանյանի հետ Ադրբեջանական զինված ուժերը երեկ և այսօր կրակել են Վերին Շորժա գյուղի սարատեղի կոչվող բնակավայրի ուղղությամբ, հրահրել հրաձգություն. բնակիչները ստիպված են եղել գիշերը պատսպարվել. ՄԻՊ Որտեղ հաց, այնտեղ կաց, իսկ որտեղ կաց, այնտեղ լաց. Հարություն Մեսրոբյան Ով որքան հարկ է վճարել․ 10 խոշոր հարկատուների հարկային մուտքերի համեմատականները 8-րդ գումարման խորհրդարանի մեղադրյալները Ամուսնուս պետք է վիրահատեն. Որոտանի ղեկավարի կին Միջին արժեք ունեցող բնակարանների գները կբարձրանան, շինանյութ ներմուծողները գերշահույթ են ստանում․ Թադևոս Ավետիսյան ԿԳՄՍ նախարարի երեկվա ճեպազրույցից հետո թատրոնի անձնակազմի մոտ հարցեր են առաջացել, որոնց պատասխաններն ուզում են լսել անձամբ նախարարից. Արամ Թորոսյան Ես որպես սովորական հայ մարդ՝ անհանգստացած եմ ադրբեջանցիների կատարած ինժեներական աշխատանքներից դիրքերում. Ներսես Շադունց
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ընտրությունները չեղարկելու ու բոյկոտելու կոչեր անողներ, ազատեք մեզ ձեր ներկայությունից եւ օդը աղտոտող հայտարարություններից

Խմբագրական

Քարոզարշավի պաշտոնական մեկնարկի առաջին օրը ընտրությունները չեղարկելու եւ դրանց չմասնակցելու կոչերով են հանդես գալիս ընտրություններին հայտ ներկայացրած եւ չներկայացրած ուժերը։

Այսպես, երեկ ընտրությունները բոյկոտելու մասին հայտարարությամբ հանդես եկավ «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը՝ մատնանշելով մեր երկրի առաջ ծառացած խնդիրներ եւ կոչ անելով դրսևորել անտարբերություն 20.06.2021թ-ին նշանակված Ազգային Ժողովի բեմականացված ընտրություններին, դրանով իսկ պարսավանքի ենթարկել քաղաքական վերնախավին:

Նախ, նկատենք, որ այս ընտրություններին ռեկորդային թվով ուժեր են մասնակցում, եւ երկար ժամանակ փորձում էինք մտաբերել մի կուսակցություն, որը չի մասնակցում։

Այդպիսի ուժ չմտաբերեցինք, մինչեւ ԺՈՒԿ-ի հայտարարությունը տեսնելը եւ նրանց մասին հիշելը։ Հարց է առաջանում՝ այս կուսակցությունը ստեղծված իրավիճակի լուծման այլ առաջարկ չունի՞, բացի եղած անտարբերությունը խորացնելը եւ այդպիսով պարսավանքի ենթարկելը քաղաքական վերնախավին, որը նրանց վրա չի էլ ազդում։
Նախ, Հայաստանի ութերորդ խորհրդարանական ընտրությունները մեր պետության համար կարեւորագույն եւ ուղենշային նշանակություն ունեն, սա ոչ թե շարքային խորհրդարանի, իշխանության ընտրություն է, այլ այդ օրը որոշվելու է Հայաստանի ապագայի, լինել-չլինելու հարցը, պարզ է դառնալու՝ մենք շարունակում ենք ապրել այս իրավիճակում, թե ընտրում ենք նոր ղեկավար, հակաճգնաժամային կառավարիչ՝ նրանից ունենալով կոնկրետ սպասելիքներ եւ պահանջներ։

Հետեւաբար՝ մարդկանց առավելապես պետք է կոչ անել մասնակցել ընտրություններին, մասնակցել խղճի, մտքի՝ առաջնորդվելով բացառապես հայրենիքի շահով, մոռանալով նեղ, անձնական հույզերը։ Առանց ավելորդ պաթոսի պետք է շեշտել, որ այո, հունիսի 20-ին յուրաքանչյուրիս քվեից է կախված մեր բոլորի ապագան։

Այս ընթացքում մեր ժողովուրդը հասցրել է մի կուշտ անտարբեր դառնալ, իմուն համակարգը գոյություն չունի, զգայարանները բթացված են, հետեւաբար՝ հայրենիքի ապագայով մտահոգ յուրաքանչյուր քաղաքական ուժ եւ քաղաքացի պետք է առավելապես արթնացնի մարդկանց հիպնոսի թմբիրից, փորձի բացատրել ընտրությունների կարեւորությունը եւ դրան մասնակցության անհրաժեշտությունը։
Վերջիվերջո, ընտրության մասնակցելը ժողովրդի իշխանության իրականացման անմիջական ձեւն է, այսօր բոլորը սրթի թրթիռով սպասում են նոր իշխանության ձեւավորմանը, որ հասկանան՝ այս երկրում ապագա կա, թե ոչ...։

Հետեւաբար՝ նախ, բոյկոտը մերժելի է հանրության ստվար զանգվածի համար, սա այն դեպքը չէ, երբ բոյկոտ քարոզելը կշտկի իրավիճակը եւ արդյունավետ լուծում կտեսնենք։ Երկրորդ՝ բոյկոտ քարոզելը նշանակում է իշխանության ջրաղացին ջուր լցնել եւ նպաստել այս իշխանության ժամանակավոր երկարակեցությանը։ Եւ երրորդ՝ բոյկոտ քարոզելը նշանակում է ընտրողներին զրկել իշխանության ձեւավորմանը մասնակցելու իրենց իրավունքից։ Ի դեպ, որոշ երկրներում ընտրելու իրավունքը պարտականություն է, քաղաքացիական կարեւոր պարտք, ինչպես օրինակ Ավստրալիայում, Արգենտինայում, Սինգապուրում, Բրազիլիայում եւ այլն, որը չկատարելու դեպքում մեծ տուգանքների են արժանանում այդ երկրի քաղաքացիները։ Այսինքն՝ եթե ընտրությունները բոյկոտելու կոչ անեին նման մի երկրում, վստահաբար՝ այդ կուսակցության գործունեությունը կդադարեցվեր։

Իսկապես, տարօրինակ է որեւէ կուսակցության կողմից այսօր լսել ընտրությունները բոյկոտելու կոչ, նախ, կուսակցությունները ստեղծվում են ընտրություններին մասնակցելու, իշխանության գալու նպատակով, թեեւ այս դեպքում դժվար է հասկանալ այս կուսակցությունների ստեղծման եւ գործունեության նպատակը։ Եւ երկրորդ՝ մեր ներկայի «թշվառությունը» թույլ չի տալիս որեւէ բանական անձնավորության բոյկոտի կոչ անել։

Քարոզարշավի առաջին օրը հաջորդ «հիասթափված» հայտարարությունը պետք է լսեինք «Հայոց Արծիվներ, միասնական Հայաստան» կուսակցության ղեկավար Խաչիկ Ասրյանից։ Նա հայտարարեց, թե դադարեցում է քարոզարշավը, կուսակցությունը չի մասնակցելու արտահերթ ընտրություններին

Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի պատճառով։ Նա կոչ է արել միասնական ջանքերով ադրբեջանցիներին դուրս հանել ՀՀ տարածքից, ապա անցկացնել նոր արտահերթ ընտրություններ։

Իսկապես «հիմնավոր, ծանրակշիռ եւ հանգամանալից» բացատրություն է ներկայացրել Խաչիկ Ասրյանը։ Փաստորեն՝ նա այնքան հեռատես քաղաքական գործիչ է, որ մտածել էր, թե մայիսի 12-ից Հայաստանի սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանցիներին մեր իշխանությունները ունակ են հեռացնել մինչեւ քարոզարշավը։

Այսինքն՝ եթե Ասրյանի խնդիրը Հայաստանի անվտանգությունն է ու տարածքային ամբողջականությունն է, ինչու այդ մասին հայտարարություն չի տարածել մայիսի 12-ից հետո, այլ դա անում է այժմ՝ քարոզարշավի առաջին օրը։ Միթե նրա համար պարզ չէր, որ եթե այս իշխանությունը ադրբեջանցիներին վռնդող լիներ, վաղուց դա կաներ։
Ամեն դեպքում՝ եթե նրա համար առաջնահերթը մեր սահմանների անվտանգությունն է, ոչինչ չէր խանգարում Խաչիկ Ասրյանին ընտրական գործերով զբաղվելու, 86 հոգանոց «անթերի» ցուցակ ներկայացնելու փոխարեն սեփական ջոկատը կազմել եւ մեկնել Գեղարքունիք եւ Սյունիք հայրենիքի պաշտպանության առաքելությամբ։

Կամ էլ Ասրյանը եթե այդքան վստահ է իր ուժերի վրա եւ կարծում է, որ իր կոչերով կարող է կոնսոլիդացիա ապահովել, թող մայիսի 12-ից նման կոչեր աներ, դուրս գար փողոց եւ պայքարեր հանուն ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման։
Այլապես, ստացվում է, որ մայիսի 12-ից թշնամին ներխուժում է ՀՀ տարածք, բոլոր ուժերը այդ ժամանակ զբաղված են նախընտրական եռուզեռով, քանի որ, օրինակ, համարում են, որ իշխանափոխության փողոցային պայքարով չեն կարող հասնել, միակ քաղաքակիրթ եղանակը մնում է ընտրությունների միջոցով փոփոխության հասնելը։
Ցուցակները ներկայացնելուց, գրանցվելուց, քվեաթերթիկի համարը ստանալուց հետո մեկ էլ հանկարծ «Հայոց արծիվների» ղեկավարը հիշում է մեր սահմանային իրավիճակը՝ կոչ անելով չեղարկել ընտրությունները։

Արդ, նրանք, ովքեր մտադիր են ապագայում հայտարարել ընտրություններին չմասնակցելու մասին, կարող են դա անել ավելի վաղ, որպեսզի պետբյուջեից լրացուցիչ գումար չծախսվի այդ ուժի համար քվեաթերթիկ տպագրվելու համար։
Երկրորդ՝ նրանք, ովքեր կոչ են անում չեղարկել ընտրությունները, թող մտածեն եւ առաջարկեն իրավիճակը շտկելու ելքերը՝ հաշվի առնելով, որ այս իշխանությունը ի վիճակի չէ պաշտպանել մեզ, իսկ ժողովուրդը ուժասպառ է, հոգնած, անտարբեր, հիասթափված, ջլատված, ոչ մի ահասարսուռ միջադեպ, հայտարարություն այլեւս ըմբոստություն չի առաջացնում։ Հետեւաբար՝ թե քաղաքական ուժերի, թե այս երկրի ապագայով մտահոգ քաղաքացիների միակ հույսը մնում են ընտրությունները։
Երրորդ՝ բոյկոտի կոչեր անողները հանցանք են գործում պետության եւ հայրենիքի առաջ, քանի որ բոյկոտը դա Հայաստանի երրորդ հանրապետության վերջի վերջն է։ Քավ լիցի, միակ սփոփանքն այն է, որ թե ընտրությունները չեղարկելու, թե բոյկոտի կոչով հանդես եկող ուժերը առանձնակի վարկանիշ եւ ընտրազանգված չունեն, բարեբախտաբար, նրանց կոչերին հետեւողներ էլ չեն լինի։ Ընտրությունների բոյկոտի եւ չեղարկման կոչերը ոչ այլ ինչ են, քան սեփական հնարավորությունների ռեալ գնահատում կամ հայտնի առածի պես՝ աղվեսի դունչը չի հասնում խաղողին, ասում է խակ է։

Պարոնայք, հայտ չներկայացնեիք ընտրություններին մասնակցելու համար, կամ ավելորդ անգամ մեր հոգսաշատ առօրյան մի ծանրաբեռնեք ձեր մասին հիշեցումով, ազատեք մեզ ձեր ներկայությունից եւ օդը աղտոտող հայտարարություններից եւ կոչերից։

Տոկիո-2020. Մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը մնում է Չինաստանը
Ադրբեջանական զորքը տարբեր ճնշման միջոցներ է կիրառում Դադիվանքը հսկող ռուս խաղաղապահների նկատմամբ. Նաիրի Հոխիկյան
Խորհուրդներ սեքսոլոգից. Արդյոք սեքսի բացակայությունը վտանգավոր է առողջության համար և ինչ հետևանքներ կարող է ունենալ (18+)
Սևանա լճում մարդ է կորել
Մերժում 47 օր անց. զոհված անձանց և անհետ կորածների վերաբերյալ տեղեկատվությունը պետական գաղտնիք է. Hetq.am
Նոր մանրամասներ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. մահացած երեխաները Հունաստանի քաղաքացիներ էին
Ամուսնությունը, հարսանեկան արարողությունը, տաշի տուշիի, ցոփ ու շվայտ քեֆի, հարսի անհասկանալի պարի հետ մի շփոթեք. Գեղամ Նազարյան
Երկար ամիսներ անց առաջին անգամ ուրախ առիթով հյուր էինք. Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը շարունակում է հաղթանակների շարքը աշխարհի գավաթի խաղարկությունում
Ֆրանսիայում ավելի քան 70 մարդ է բերման ենթարկվել COVID-19- ի պայքարի միջոցների դեմ բողոքի ցույցերին
Հասան Ռոհանին Իրանի խորհրդարանին մեղադրել է ամերիկյան պատժամիջոցների վերացումը դանդաղեցնելու մեջ
Самое большое поощрение от государства за золотую медаль на Олимпиаде спортсменам выплатят в Грузии, Казахстане и Азербайджане (WP)
Դիլիջանի տներից մեկում հայտնաբերվել են տարեց ամուսինների դիեր
Գեղարքունիքի սահմանին փոխհրաձգության հետևանքով ծանր վիրավորված ժամկետային զինծառայողը գիտակցության է եկել. նրա կյանքին վտանգ չի սպառնում
Աֆղանստանում 1 օրում ոչնչացվել է 175 թալիբ գրոհային
«Օրենքով գող» Հաջի Բեյլագանսկին տիտղոս է ստացել Դեդ Հասանի խորհրդատուի սպանության համար
Ռուս խաղաղապահները մասնակցել են Լեռնային Ղարաբաղում ծովակալ Իսակովի հիշատակին նվիրված հանրահավաքին
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2 061 նոր դեպք
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել Է Սև ծովում իրավիճակի լարման մասին
Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1 դեպք
Ինչ է հայտնաբերվել Արմավիրում ուժեղացված հսկողության արդյունքում
Թբիլիսիի մոտակայքում երկրաշարժ է տեղի ունեցել
Դավթաշեն թաղամասի 7-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
Տարեսկզբից արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 2,3 տոկոսով
Չեխահայ Արթուր Սարգսյանը՝ հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի բրոնզե մեդալակիր
Ֆրանսիայի Սենատը հաստատել է սանիտարական անցաթղթերի և բուժաշխատողների շրջանում պարտադիր պատվաստման մասին օրինագիծը
Նախագահ Սարգսյանը հետևել է բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովի մենամարտին և հաջողություններ մաղթել նրան
Ինչ են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու նրա կինը
Նախագահ Սարգսյանն արհեստական բանականության ոլորտում համագործակցության հարցեր է քննարկել ճապոնական հանրահայտ YAMAHA ընկերության ներկայացուցիչների հետ
Չինաստանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 63-ի
Քաղաքապետարանը երթուղայիններից հանում է «գողականների» աքսեսուարները. կարգազանց վարորդները կենթարկվեն պատասխանատվության
Տավուշում այսօր Վարդավառ է. Ինչո՞ւ է մարզը տոնը նշում Եկեղեցուց առանձին
Dress code. Էթիկետի հիմունքներ Արփի Օսկանյանի հետ
Իմ կյանքը պատկերացնում եմ ավելի անհոգ, քանի որ նվազագույնին են հասնելու շփումներս երդվյալ անգրագետների հետ․ Գևորգ Պետրոսյանը խորհրդարանից դուրս կյանքի մասին
Երասխում կրակում են, Կութում կրակում են, նախագահը գնացել է Տոկիո օլիմպիական խաղեր նայելու. Հրանտ Բագրատյան
Երևանում 29-ամյա վարորդը BMW-ով մխրճվել է բենզալցակայանի տարածք, կատարել ավերածություններ, արմատախիլ արել ծառեր
Թուրքիայում կոչ են արել ավելի խիստ միջոցներ ձեռնարկել ռուս զբոսաշրջիկների նկատմամբ
Հարսնացուի անակնկալ երգը, հարսի պարը, հարսի ու փեսայի քոչարին. Ինչպես է անցել Հայկ Սարգսյանի հարսանիքը (տեսանյութ)
Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովի հաջորդ մրցակիցն Ադրբեջանի ներկայացուցիչն է
Սիրում եմ իմ փոքրիկ գանձուկ․ Իրինա Թովմասյանի շնորհավորանքը Լուսինե Թովմասյանին
Գյումրիում գողերը բռնվել են գողության պահին
Հրդեհ է բռնկվել Կորյուն փողոցում գտնվող հնդկական ռեստորանում
Ուժեղ քամու հետևանքով վնասվել են տանիքների թիթեղներ և ավտոմեքենաներ
Տոկիո-2020. Հովհաննես Բաչկովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Ողբերգական դեպք Փարաքարի ճանապարհին. բաց հոսանքալարից երիտասարդը հոսանքահարվել և տեղում մահացել է
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 166 նոր դեպք. մահացել է 3 քաղաքացի
Բենզալցակայանում հրդեհ է բռկնվել. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
Բացառիկ կադրեր՝ Հայկ Սարգսյանի հարսանիքից
Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին ՃՏՊ հետևանքով զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ 12 տարեկան աղջիկ
Առանձին շրջաններում առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակը Հայաստանում
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™