Թուրքական ժանդարմերիա է գործում, ոստիկանություն չի գործում Հայաստանում. Զարուհի Փոստանջյանը՝ իրեն բերման ենթարկելու մասին Այո, ծանր վիճակ է, ինչպես բոլորս ենք անցել, բայց փառք Աստծո, կայուն է. Շուշան Պետրոսյանը՝ Հայկոյի առողջական վիճակի մասին Ընտրություններում հաղթելու մեր շանսերը գնահատում եմ բավականին բարձր. Իրինա Յոլյան Ինչո՞ւ Կաթողիկոսը չի մասնակցել Անկախության 30-ամյակի միջոցառմանը Դատավորների ժողով է հրավիրվել. երբ չմասնակցությունը կնպաստի ԲԴԽ-ի կողմից իշխանահաճո թեկնածուի նշանակման Ով է նա. Մեր Երևանի մարդ ա. քաղաքացիները՝ Խաչատուր Սուքիասյանի մասին (տեսանյութ) Ես էդ երբ եմ հարուստ եղել, որ մի հատ էլ սնանկ են ճանաչել. Առաքել Մովսիսյանը՝ իրեն սնանկ ճանաչելու դատարանի որոշման մասին Դե բերեք՝ Տիգրան Մեծի հողերը պահանջենք. քաղաքացիները՝ Սյունիքում տիրող իրավիճակի մասին (տեսանյութ) Առաջադրում եմ իմ թեկնածությունն առաջիկա ՏԻՄ ընտրություններին՝ որպես Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու. Առուշ Առուշանյան Ինչ էր կատարվում երկնքում ժամը 21։20-ին (տեսանյութ) Անկախությանը նվիրված միջոցառումից առաջ ոստիկանները մետաղորսիչ սարքով զննում են հրապարակ մտնել ցանկացող քաղաքացիներին Ես առաջարկում եմ, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը իր անունով ինչ-որ մի պարգև ստեղծի և անձնապես նվիրվածության համար որոշ մարդկանց պարգևատրի. Լարիսա Ալավերդյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ճանաչիր թեկնածուներին. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին եռյակը

Քաղաքական

Հունիսի 20-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ArmDaily.am-ը մեկնարկում է «Ճանաչիր թեկնածուներին» շարքը, որի շրջանակներում կներկայացնենք քաղաքական ուժերի ցուցակների առաջին 3 թեկնածուներին։

Այս անգամ կանդրադառնանք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։

ՔՊ-ի ցուցակը գլխավորում է ներկայում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ցուցակի երկրորդ թեկնածուն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն է, իսկ առաջին կին թեկնածուն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն է։

1. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին, Իջևանում։ Հայ լրագրող, պետական, քաղաքական և կուսակցական գործիչ, Հայաստանի նախկին վարչապետ, վարչապետի գործող պաշտոնակատար, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Նրա պաշտոնավարման շրջանում Հայաստանը պարտություն է կրել հայ-ադրբեջանական պատերազմում և Արցախի զգալի տարածքների կապիտուլյացիայի համաձայնագիր է ստորագրվել։

1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչև վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր՝ ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաև «Իմպիչմենտ» (հիմնադրված՝ 2007 թվական) և «Ելք» դաշինքների համահիմնադիր։ Ի սկզբանե հանդես է եկել որպես Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման կողմնակից՝ անդամակցելով «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը։

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին ընդունել է ընդդիմադիր կեցվածք, նախաձեռնել և մասնակցել բազմաթիվ համաժողովրդական ընդվզումների։ 2008 թվականի ընտրություններից հետո «Հայ ազգային կոնգրեսի» նախաձեռնությամբ Երևանում սկսվում են բողոքի ցույցեր ընդդեմ նորընտիր իշխանությունների և քվեարկության ընթացքում նկատված խախտումների։ Քաղաք բերված ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախման արդյունքում զոհվում է 10 և վիրավորվում մոտ 300 մարդ։ Նիկոլ Փաշինյանը այս դեպքերի կապակցությամբ հրապարակայնորեն մեղադրում է գործող իշխանություններին, որի արդյունքում վերջինս հայտնվում է ոստիկանական հետախուզման մեջ։ 2008 թվականի մարտի 2-ից անցնում է ընդհատակյա գործունեության, իսկ 2009 թվականի հուլիսի 1-ին ձերբակալվում է։ 2011 թվականի մայիսի 28-ին Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ հայտարարված համաներման շրջանակներում ազատ է արձակվում։

Ազատություն վերադառնալուն պես Փաշինյանը շարունակում է իր ընդդիմադիր քաղաքական գործունեությունը։ 2012 թվականի մայիսի 6-ին ՀԱԿ համամասնական ընտրացուցակով ընտրվում է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր։ Օրենսդիր մարմնում հատկապես աչքի է ընկնում գործող կարգերի և իշխանությունների դեմ ուղղված քննադատական ելույթներով, ինչպես նաև լիբերալ և արմատական դիրքորոշմամբ։ 2015 թվականի մայիսի 30-ին Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ է լինում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադրմանը։ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով «Քաղաքացիական պայմանագիր»-ը կոալիցիոն պայմանագիր է կնքում «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցութունների հետ՝ ստեղծելով «Ելք» դաշինքը։ Վերջինս էլ ստանձնում է նորաստեղծ քաղաքական ուժի ղեկը՝ Էդմոն Մարուքյանի և Արամ Սարգսյանի հետ մեկտեղ։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը և իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղևորվում Երևան։ Կարճ ժամանակահատվածում նախաձեռնությունը վերածվում է Հայաստանի պատմության մեջ քանակապես անգերազանցելի համարվող համաժողովրդական շարժման՝ ընդգրկելով հասարակության տարբեր խմբերի։ Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Ապրիլի 26-ին Նիկոլ Փաշինյանը ծավալուն հարցազրույց է տալիս ռուսական ՌԲԿ հեռուստաալիքին, և ներկայացնում Հայաստանում տեղի ունեցող իրավիճակի, Հայաստանի Հանրապետական կուսակցության առանձին պատգամավորների և Ծառուկյան դաշինք-ի հետ տարվող բանակցությունների մասին, ինչպես նաև նշում է իր առաջիկա կարևոր քայլերի մասին Հայաստանի վարչապետ ընտրվելու պարագայում։

Հայաստանի Հանրապետական կուսակցության մենաշնորհային իշխանությունը վերջնականապես արմատախիլ անելու և տապալելու նպատակով շարժումը տարածվում է Հայաստանի բոլոր մարզերում և սփյուռքի հայոց գաղթօջախներում։ Արդյունքում մայիսի 1-ին Փաշինյանը` որպես հեղափոխական շարժման ղեկավար, ժողովրդի կողմից առաջադրվում է ՀՀ վարչապետի թեկնածու, սակայն Ազգային ժողովի հանրապետական խմբակցության պատգամավորների ջանքերով վերջինիս ընտրության գործընթացը տապալվում է։ Օրենսդիր մարմնում Նիկոլ Փաշինյանի երկրորդ ընտրությունը տեղի է ունենում մայիսի 8-ին, որի ժամանակ էլ վերջինս ընտրվում է Հայաստանի 16-րդ վարչապետ։

2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի նախահարձակման պատճառով սկսվեց հայ-ադրբեջանական պատերազմ։ Ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերին հաջողվեց գրավել Արցախի Հանրապետության հարավը և Թալիշ-Մատաղիս հատվածը հյուսիս-արևելքում, հարավում գրեթե հասնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզին, հայկական կողմին պատճառել հազարավոր զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ, ինչպես նաև ռազմական և քաղաքացիական տեխնիկայի ու միջոցների հսկայական կորուստ։ Նոյեմբերի 9-ի գիշերը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջով հայտարարեց պատերազմի դադարեցման եւ թշնամուն տարածքներ զիջելու հայտարարության ստորագրման մասին։ Այդ համաձայնագրով հայկական զինված ուժերը դուրս բերվեցին իրենց վերահսկողության ներքո գտնվող Քաշաթաղի և Շահումյանի շրջաններից, Ասկերանի շրջանի որոշ հատվածներից։ Պայմանագրից դուրս հանձնվեցին նաև Հադրութի, Զանգելանի և Կուբաթլուիի շրջանի դեռևս ադրբեջանական զինված ուժերի կողմից չգրավված տարածքներից։

Ընտանիքը

Ամուսնացած է, ունի երեք դուստր և մեկ որդի։ Կինը՝ Աննա Հակոբյանը, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների ղեկավարն է, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրը։ Զավակներն են Մարիամը (ծնված 1998 թվականի նոյեմբերի 14-ին), Աշոտը (ծնված 2000 թվականի մարտի 11-ին), Շուշանը (ծնված 2007 թվականի հուլիսի 17-ին) և Արփին (ծնված 2015 թվականի օգոստոսի 17-ին)։

2. Արարատ Միրզոյան

Արարատ Միրզոյանը ծնվել է 1979 թվականի նոյեմբերի 23-ին Երևան քաղաքում։

2000թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի արվեստի բաժինը: 2002թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Պատմաբան: 2004թ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիան։ Պետական ծառայող, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մասնագետ: 2005թ.՝ ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրան: Պատմական գիտությունների թեկնածու։

2003-2005թթ. եղել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, 2005-2007թթ.՝ Հայաստանի ազգային արխիվի հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010թթ.՝ «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ մասնագետ: 2011-2012թթ.՝ «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալության վերլուծաբան: 2012-2013թթ.՝ Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող, 2012թ. (հոկտեմբեր)-2013թ. (փետրվար) դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015թթ. եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավար,

2014-2017թթ.` Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, 2016թ.՝ կուսակցության վարչության անդամ:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է ՀՀ ՊՆ պատվոգրով (2016թ.):

Հեղինակ է հայաստանյան եւ միջազգային մամուլում տպագրված բազմաթիվ վերլուծությունների:

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Հետաքրքիր փաստեր

Աարարտ Միրզոյանը հանրության մեջ տպավորված է, որպես հանգիստ և «անշառ» քաղաքական գործիչ՝ ի տարբերություն իր քաղաքական թիմի ղեկավարի։ Եվ շատերի համար անակնկալ էր, երբ նրա անունը կապվեց լրտեսական գործունեություն ծավալելու մեջ։

Այսպես՝ Վատիկանում նախկին դեսպան, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան տեսանյութում հայտարարել է, թե ԱԺ նախագահը 2005 թվականից հանդիսանում է Թուրքիայի գործակալ և տարիներ շարունակ Թուրքիային վաճառել է Հայաստանի գաղտնիքները: Նրա խոսքով՝ երբ Հայաստանի ԱԱԾ-ն հայտնաբերել է Միրզոյան-Թուրքիա կապը, նրան պարտադրել է «դառնալ «двойной агент»»: Մինասյանը նաև փաստաթուղթն էր հրապարակել: 

Արարատ Միրզոյանն արձագանքել է հրապարակված տեղեկություններին:

«Մ.Մինասյանի հերթական ցնդաբանությունը պետք է արժանանա պատշաճ քրեաիրավական գնահատականի և Մինասյանը պետք է պատասխան տա նաև այս սուտ մատնության համար», - Ֆեյսբուքում գրել էր նա։

Նոյեմբերի 10-ի գիշերը, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարեց, որ Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել Ալիևի և Պուտինի հետ, Երևանի տարբեր կետերում բողոքի ակցիաներ սկսվեցին, որոնք շատ արագ անկարգությունների վերածվեցին, ցուցարարների կողմից դաժան ծեծի ենթարկվեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, ով միջադեպից հետո 2 վիրահատություն ունեցավ։

3. Լիլիթ Մակունց

Ծնվել է 1983թ. նոյեմբերի 7-ին Երեւանում:

2003թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը, 2005թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան:

Բանասիրական գիտությունների թեկնածու: Մասնակցել է Թաֆտս համալսարանի Ֆլետչերի ամառային դպրոցի դասընթացին (2015թ., ԱՄՆ):

2005 թվականից դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում: 2016-2018թթ. պայմանագրային հիմունքով աշխատել է ԱՄՆ Խաղաղության կորպուսում:

2018թ. (փետրվար) - 2018թ. (մայիս)՝ Հայ-ռուսական համալսարանի միջազգային կապերի եւ համագործակցության բաժնի ղեկավար:

12.05.2018-14.01.2019թթ. եղել է ՀՀ մշակույթի նախարար:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 2 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Մշակույթի նախարար դառնալու ժամանակ մի փոքր իրարանցում սկսվեց, որովհետև 34 տարեկան, այն էլ ոչ մշակութային գործիչ նախարարը շատերի դժգոհությանը արժանացավ։ Մինչ ոլորտի ներկայացուցիչները փորձում էին տեղեկություններ հավաքագրել նորանշանակ նախարարի մասին, Մակունցն արեց իր առաջին հայտարարությունը, որը մեծ աժիոտաժ առաջացրեց. «Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իմանալ, թե ինչ կապ ունեմ մշակույթի հետ, սիրով պատասխանում եմ՝ մշակույթը ես եմ, այն իմ մեջ է, ինչպես եւ մեզանից յուրաքանչյուրի»։ 

Մակունցի անձի շուրջ աղմուկ եղավ այս տարվա հունվարին, լուրեր տարածվեցին, որ վարչապետի որոշմամբ` Լիլիթ Մակունցը շուտով նշանակվելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան: Նա «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հաստատել է տեղեկությունն այն մասին, որ իրեն ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու վերաբերյալ հարցն օրակարգում է։

Սակայն Մակունցը դեռ «Իմ քայլը» ֆրակցիայի ղեկավարն է։

 Շարքի նախորդ ուժերը՝

«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությանը
«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն
«Հանրապետություն» կուսակցություն
«Իմ տունը Հայաստանն է» կուսակցություն
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
«Հայաստան» դաշինք

Խաբարովսկի երկրամասում ռադարներից Ան-26 ինքնաթիռ է անհետացել
«Կամ խոսիր թուրքերեն, կամ լռիր». ռասիստական գրություններ Թուրքիայի դպրոցներից մեկում
Սովետական բաճկոնով ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅ ԶԻՆՎՈՐ. դիմացի՛ էս անառակներին, քո օրը դեռ գալու է. Սոֆյա Հովսեփյան
Թուրքական ժանդարմերիա է գործում, ոստիկանություն չի գործում Հայաստանում. Զարուհի Փոստանջյանը՝ իրեն բերման ենթարկելու մասին
Սեպտեմբերի 17-ից 22-ը բացահայտվել է հանցագործության 195 դեպք
Ֆրանսիան Հայաստանի կողքին է, ֆրանսիացի ժողովուրդը հայ ժողովրդի կողքին է. Գաբրիել Ատալ
Գնդեվազ գյուղում տուն է այրվում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
ՀՀ ԱԽ քարտուղարի հետ հանդիպմանը ԻԻՀ դեսպանը մտահոգություն է հայտնել Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների օգտագործման շուրջ ծագած խնդիրների վերաբերյալ
Բայդենն իր ելույթի ժամանակ շփոթել է ԱՄՆ-ը ՄԱԿ-ի հետ
Վրաստանի վարչապետը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ. քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները
Անցած տասնամյակներն ապացուցել են եղբայրական կապերի անքակտելիությունը մեր երկրների և ժողովուրդների միջև. ՌԴ դեսպան
Բյուրականի աստղադիտարանում կատարվող աշխատանքները հիրավի ժամանակակից գիտության կարևոր մասն են. Արմեն Սարգսյանի ուղերձը
Այո, ծանր վիճակ է, ինչպես բոլորս ենք անցել, բայց փառք Աստծո, կայուն է. Շուշան Պետրոսյանը՝ Հայկոյի առողջական վիճակի մասին
Զելենսկու օգնականի դեմ մահափորձ են կատարել
ՀԱՊԿ-ը սեպտեմբերի 24-28-ը Հայաստանում վարժանքներ կանցկացնի
ԱՄՆ-ը գնահատում է իր հարաբերությունները Հայաստանի հետ, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի և ընդհանուր գաղափարների վրա. Բոբ Մենենդես
Ընտրություններում հաղթելու մեր շանսերը գնահատում եմ բավականին բարձր. Իրինա Յոլյան
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 43 մարդ
Վարչատարածքային փոփոխություններով կունենանք 78 համայնք, որոնցից 71-ը կլինեն միավորված. Տերտերյան
Միայն բացահայտված դեպքերով անցած տարի բնությանն ու պետությանը պատճառվել է ավելի քան 800 մլն դրամի վնաս
ՊԵԿ-ն սկսել է օրինապահ հարկ վճարողի հավաստագիր շնորհել նոր չափանիշներով
59-ամյա վարորդը, Toyota RAV4-ով մոտ 100 մետր գլորվելով, հայտնվել է ձորում, նրա դին դուրս են բերել Կապանի փրկարարները
24 ժամով ջուր չի լինի
Մենք երբեք չենք նախաձեռնել հարձակում որևէ երկրի վրա, մենք խաղաղություն ենք ցանկանում. ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի հարցազրույցը Al Arabiya-ին
Կենտրոնական բանկի նախագահը հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամի հետ
Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել կոնգրեսական Դեյվիդ Փրայսի հետ
Արցախի ՄԻՊ-ը L’Œuvre d’Orient կազմակերպության ներկայացուցիչներին է ներկայացրել հայկական ժառանգության դեմ իրագործված վանդալիզմի դրսևորումները
Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել թագուհի Եղիսաբեթ Երկրորդը
Կյանքից հեռացել է պատգամավոր Գեղամ Մանուկյանի հայրը
Բուժատեխնիկական հանձնաժողովի գործառույթներն այսուհետ իրականացնում է այլ մարմին
Ծանր օրեր են մեր ընտանիքի համար. Անահիտ Սիմոնյան
Ուխտավորները ռուս խաղաղապահների աջակցությամբ այցելել են Լեռնային Ղարաբաղի Ամարասի վանք. ՌԴ ՊՆ
Զինծառայողների եվ նրանց ընտանիքների արտոնությունների վերաբերյալ ՄԻՊ-ի աշխատակազմում մշակված օրենսդրական նախագծերի փաթեթ է ուղարկվել ԱԺ պաշտպանության հանձնաժողով ու ՊՆ
Ինչո՞ւ Կաթողիկոսը չի մասնակցել Անկախության 30-ամյակի միջոցառմանը
Մահացել է գեղանկարիչ Վեսմիր Գրիգորյանը
Դատավորների ժողով է հրավիրվել. երբ չմասնակցությունը կնպաստի ԲԴԽ-ի կողմից իշխանահաճո թեկնածուի նշանակման
Խոշորացված համայնքներն առավել արդյունավետ են կարողանում ծախսել իրենց միջոցները. Վահե Ղալումյան
Միանվագ դրամական աջակցության ծրագրի շահառուները կարող են ստանալ հասանելիք գումարը
Երևանում սքեյթ-պարկի շինարարությունն արդեն ավարտական փուլում է
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք է գրանցվել
Եվրոպական ժառանգության օրեր՝ «Համընդգրկուն ժառանգություն» խորագրով
«Արևիկ» ազգային պարկում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 273 նոր դեպք, ունենք 295 առողջացած, 20 մահվան դեպք
ԱԺ խորհրդարանական լսումներ. ՈՒՂԻՂ
Ով է նա. Մեր Երևանի մարդ ա. քաղաքացիները՝ Խաչատուր Սուքիասյանի մասին (տեսանյութ)
Ստացվել է 25 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ
Նավթի գներն աճել են
Հայաստանի դրոշը բարձրացվել է Օտտավայում
Ես էդ երբ եմ հարուստ եղել, որ մի հատ էլ սնանկ են ճանաչել. Առաքել Մովսիսյանը՝ իրեն սնանկ ճանաչելու դատարանի որոշման մասին
Ուկրաինայում Զելենսկուն «ապուշ» են անվանել ու պատասխան պահանջել «գազի համար»
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™