Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Փաբերում «նիսյա» գարեջուր խմողներից Փաշինյանի թիմակիցները դարձել են միլիոնատերեր. Մամիջանյան Ունենք անվտանգային խնդիրներ, փոխանակ այդ բացը լրացնենք, մեզ դրել ենք «գժի» տեղ. ադրբեջանագետ Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Հայկ Մամիջանյանը. դիտե՛ք այսօր՝ 19.00-ին Հայաստան-Թուրքիա բանակցությունները պետք է առկախել. Ռուբեն Սաֆրաստյան Առկա գծի վրա միջազգային դիտորդներ տեղակայելով՝ Հայաստանը կամավոր տարածքներ է զիջում Ադրբեջանին. Արմեն Բադալյան Փաշինյանի սկանդալային հայտարարությունն ու 245 միլիոն դոլարի զենքի պայմանագիրը Հնդկաստանի հետ. լրահոս Փաշինյանի ղեկավարման ամբողջ ժամանակաշրջանի ամենալուրջ հակառուսական դեմարշներից մեկն էր. ռազմական փորձագետ Քոչարյանը և մյուսները Հայաստանը դարձրին կոնֆլիկտի կողմ, ագրեսոր. Հովիկ Աղազարյան Ինչքան Փաշինյանի իշխանությունը երկարում է, այնքան կարճանում է Հայաստանի և Արցախի կյանքը. Մետաքսե Հակոբյան Նարեկ ասելով աչքերս պիտի փակեմ, 102 տարի էլ անցնի՝ ցավը չի մեղմանալու. զոհված զինծառայողի մայր Արցունքներ, կոկորդ կրծող ցավ ու անսահման կարոտ. Եռաբլուրը պատերազմից 2 տարի անց Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Ռոբերտ Ղևոնդյանը. դիտե՛ք այսօր՝ 21.30-ին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Քաղաքական ղեկավարությունը, անտեսելով սահմանին տեղի ունեցող դեպքերը, զբաղվում է դրամահավաքությամբ և նախընտրական քարոզարշավով. Սարո Սարոյան

Քաղաքական

ArmDaily.am-ին զրուցել է քաղաքագետ Սարո Սարոյանի հետ:

-Պարոն Սարոյան, շուտով կլինի մեկ ամիս, ինչ ադրբեջանական զինուժը մեր սահմաններից ներս են: Նրանք ոչ միայն չեն հեռանում, այլև դիմում են սադրանքների: Կա մեկ զոհ և գերեվարվածներ: Տեղի ունեցողի նկատմամբ հայկական կողմի արձագանքն ադեկվատ համարո՞ւմ եք:

-Խոսել ադեկվատությունից կամ ոչ ադեկվատությունից այն պայմաններում, որում գտնվում են ռազմաքաղաքական ղեկավարները՝ սխալ կլինի: Նրանք իրենք իրենց այնպիսի մի փակուղու առաջ են կանգնեցրել, որ այլ տարբերակ չունեն, քան ենթարկվել արտաքին քաղաքական պարտադրանքներին, առաջարկություններին և այլն:
Խնդիրը հետևյալն է: Նրանց առաջ հարց է դրվում. եթե հայկական կողմը փորձի ռազմական ուժ կիրառել և այդ ճանապարհով խնդիրը լուծել, ապա դա կորակվի որպես նոյեմբերի 9-ի հայտարարության խախտում, որի հետևանքների պատասխանատուն կլինի միայն Հայաստանը, մյուս կողմից էլ Ադրբեջանն էլ հայտարարում է, որ ռազմական ուժ կիրառելու դեպքում պատրաստ է փոխադարձաբար ռազմական ուժով խնդիրները լուծել:

Ռուսական կողմն էլ իր հերթին բացատրում է, որ այս իրավիճակում չի կարող իր դաշնակցային պարտավորությունները կատարել, որովհետև Հայաստանի սահմաններն իրավաբանորեն ամրագրված չեն և հարց է, թե իրականում որտեղով են անցնում Հայաստանի սահմանները, որի ճշգրտման համար պետք է սահմանագծում և սահմանազատում կատարել, ինչն էլ կարող է իրավական նոր հետևանքներ ունենալ: Այսինքն՝ Ռուսաստանից ռազմական օգնություն ստանալու համար Հայաստանը նախ և առաջ պետք է Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատի և սահմանների ճշգրտում իրականացնի, հակառակ պարագայում Հայաստանը կաշկանդված է, որ ռազմական ուժի դիմելու դեպքում ողջ պատասխանատվությունը պետք է ստանձնի հայկական կողմը: Հիմա, այս տեսանկյունից հայկական կողմը գտնում է, որ ինքը գործում է ադեկվատ, քանի որ ոչ ադեկվատ կլիներ, եթե նման իրավիճակում գնար պատերազմի՝ իր դաշնակիցների կողմից չունենալով երաշխիքներ և ռեսուրսներ: Սակայն, եթե հարցը դիտարկենք Հայաստանի պետական շահը առաջ մղելու տեսանկյունից, իհարկե, ադեկվատություն չկա:

Հիմա տեսնում ենք, որ քաղաքական ղեկավարությունն ամեն կերպ փորձում է ջայլամային քաղաքականությամբ առաջ շարժվել և անտեսելով սահմանին տեղի ունեցող դեպքերը՝ զբաղվում են դրամահավաքությամբ և նախընտրական քարոզարշավով և այլն՝ հույս ունենալով, որ դա աշխարհը չի նկատում և այդ կերպ խնդիրներից մի օր կազատվեն: Սակայն այդպես խնդիրները լուծում չեն ստանում, հակառակը՝ նորանոր խնդիրներ են ավելանում, քանի որ, տեսնում ենք, ինչպես է Ադրբեջանը նոր խնդիրներ առաջ քաշում և շատ ագրեսիվորեն առաջ է մղում իր շահերը:
Սա շարունակվելու է, երբևէ կանգ չի լինելու: Սա շատերն են հասկանում և միայն ռազմաքաղաքական ղեկավարությունն է ձևացնում, թե իբր չի հասկանում:

-Սահմանին ստեղծված վիճակին լուծում տալու նպատակով Փաշինյանը ԱԽ նիստի ժամանակ դիմեց ՌԴ-ին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրներին՝ սահմանին միջազգային դիտորդների հովանու ներքո սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ կատարելու առաջարկով: Այս առաջարկին արձագանքեցին համանախագահող երկրները: Ինչպե՞ս եք գնահատում այն:

-Փաշինյանը միանշանակ չի ընդգծել, որ դիմում է միջազգային միջնորդությանը: Նա խոսեց կամ՝ ռուս կամ՝ միջազգային միջնորդների մասին:

Նման կամ-կամով հայտարարությունն ըստ էության վկայում է այն մասին, որ Հայաստանի դիրքորոշման մեջ ոչ միայն չկա հստակություն, այլ հնարավոր է, որ կա խաղ: Միայն հայաստանյան քաղաքական դասին է թվում, որ նման խաղով հնարավոր է հակել ինչ-որ կողմի՝ ի շահ իրենց գործողություններ կատարելու: ՌԴ-ն և Արևմուտքը հարցերին այդպես չեն նայում. դա ընդհամենը հայկական գավառական շուստրիություն է: Իրականում խնդիրը պետք է ավելի լուրջ մատուցել, որը չկա: Նույն տրամաբանության մեջ կարող ենք դիտարկել Փաշինյանի այցը Ֆրանսիա և Բրյուսել: Եթե նա այդ քայլով խնդիր է դնում Ռուսաստանին հակել նրան, որ իր դաշնակցային պարտավորությունն ավելի խորը կատարի կամ ավելի մեծ ծավալի աջակցություն ցուցաբերի Հայաստանին, քան անում է, երբեք արդյունք չի կարող ապահովել: Սուբյեկտային վարք ունեցող ղեկավարությունը պետք է այլընտրանքային ճանապարհներն իր մտքում ունենա, ոչ թե ցուցադրի: Հայկական քաղաքական մտքի տհասությունը կայանում է նրանում, որ իրենց թվում է, թե ճամբարափոխ լինելու խաղի վրա կարող են օգուտ կորզել: Բայց ոչ: Եթե տարբեր զարգացումների պատրաստ լինելու և ամեն տեսակ ճանապարհներով ընթանալու կամք չկա, բնականաբար, միջազգային տարբեր ռազմաքաղաքական շրջանակներ իրավիճակը շատ ավելի ռացիոնալ են գնահատում և ավելի լավ են հասկանում՝ հայաստանյան ղեկավարությունն անկեղծ է իր ցանկություններում, թե ոչ, իրենք դա անում են այլ դաշտում ինչ-որ բան կորզելու համար, թե անում են, որպեսզի գտնեն լավագույն լուծումը և դրանով շարժվեն առաջ: Եթե Կրեմլին բարդությունների առաջ կանգնեցնելու քաղաքականություն է վարվում, դա ոչ Արևմուտքին է հետաքրքիր, ոչ էլ Ռուսաստանին:

-Հնարավո՞ր է, որ դրանով է պայմանավորված Ռուսաստանի՝ մեր հանդեպ վարվող դաշնակցին անհարիր քաղաքականությունը:

-Ոչ: Միայն հայերին կարող է թվալ, որ իրենց տիրոջ նկատմամբ սխալ վարքագծի հետևանքով տերն իրենց պատժում է: Այդպես կարծելը ծառայի մտածողություն է: Իրականում կա աշխարհաքաղաքական բալանսավորման խնդիր: Բանն այն է, որ թուրքական գործոնի ակտիվացմամբ ու ծավալմամբ և ռուսական ազդեցության նսեմացմամբ պայմանավորված՝ տարածաշրջանում առաջացել է վակուում: Հիմա այդ վակուումը լցվել է Թուրքիայի և Ռուսաստանի կողմից, որը Հարավային Կովկասը բերել է հավասարակշռման, ինչն էլ աշխարհաքաղաքական տեսանկյունից ստեղծել է անհավասարակշռություն: Այլ խոսքերով՝ աշխարհաքաղաքական այլ միավորների տեսանկյունից ներկա վիճակը բալանսավորված չէ և այն բալանսավորման խնդիր ունի: Եվ առաջիկա Պուտին-Բայդեն և այլ հանդիպումները այս աշխարհաքաղաքական բալանսի խախտումը հավասարակշռման բերելու նպատակ ունեն:
Իսկ Հարավային Կովկասում Թուրքիայի և Ռուսաստանի միջև ձևավորված բալանսավորման ազդեցության տակ է հայտնվել Հայաստանը, որի դառը պտուղներն ենք հիմա քաղում:

-Պարոն Սարոյան, հայաստանյան քաղաքական դաշտը բաժամված է երկու մասի՝ արևմտամետ և ռուսամետ: Արևմտամետ ուժերը գտնում են, որ պետք է փոխել արտաքին քաղաքական կողմնորոշումը: Հնարավո՞ր է Ռուսաստանից դեպի Արևմուտք անցումը կատարել՝ առանց նոր «վնասվացքներ» ստանալու և Արևմուտքը բա՞ց է մեզ ընդունել:

-Իհարկե, պետական շահի պահպանումը ենթադրում է որոշակի ռիսկերի հաշվարկում, հատկապես, երբ հիմքում ընկած են աշխարհաքաղաքական տեղաշարժեր: Հետևաբար՝ ռիսկեր կան հարվածներ ստանալու և դրանք ոչ ոք չի կարող բացառել: Հարցը պետք է դիտարկել այն տեսանկյունից, թե Հայաստանը, շարունակելով մնալ այն կողմնորոշման մեջ, արդյո՞ք կարող է պահպանել իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և այլն: Եթե վերջին 25 տարիների ընթացքում Հայաստանն աշխարհաքաղաքական մի կողմին անընդհատ զիջել է իր ինքնիշխանությունը և շահերը, փոխարենը ստացել պատերազմ, կորուստներ, կապիտուլյացիոն պարտություն, արժե՞է նույն ուղով ընթանալ:

Աշխարհաքաղաքական կողմնորոշման փոփոխությունը, իհարկե, ռիսկեր պարունակում է, սակայն նույնքան ռիսկային է մնալ նույն գծում:

Ինչ վերաբերում է նրան, թե Արևմուտքը բաց է մեզ ընդունել, պետք է պատասխանել այն հարցին, թե ինչպիսի վերաբերմունք ունի Հայաստանն հանդեպ Արևմուտքին և Արևմուտքի հետ դաշնակցային հարաբերություններ ունենալուն, ինչպես նաև պետք է բազմաթիվ գործոններ հաշվի առնվեն: Օրինակ, վերջին տարիներին Թուրքիա-Ռուսաստան մերձեցումը աշխարհաքաղաքական որոշակի անհավասարակշռություն է ստեղծել, որը ընդունելի չէ արևմտյան մի շարք պետությունների կողմից և դա ի նպաստ Հայաստանի է: Այնպիսի դրսևորումներ, ինչպիսին ԱՄՆ նախագահի կողմից ցեղասպանության ճանաչումը, պատերազմի ժամանակ և դրանից հետո Ֆրանսիայի ակտիվությունը և հայանպաստ հայտարարություններն են, ստեղծում են պոտենցիալ, որտեղ Հայաստանը կարող է իր արտաքին քաղաքականության շահերը կորզել Արևմուտքի հետ փոխգործակցության միջոցով:

-Պարոն Սարոյան, այո, թուրք-ամերիկյան հարաբերությունները լարված են, սակայն, այդ հարաբերություններում առկա խնդիրների արդյունավետ լուծմանը միտված աշխատանքներ կատարվելու են: Դրա մասին խոսեց ԱՄՆ դեսպան Թրեյսին և ԱՄՆ նախագահ Բայդենը՝ իր Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ:

-Երբ ասում եմ, որ կա աշխարհաքաղաքական բալանսի խախտում, նկատի ունեմ, որ դա խնդիր է շատ ուժային կենտրոնների համար և այդ բալանսի կարգավորման մեջ է մտնում նաև Թուրքիային Ռուսաստանի հետ մերձացման ուղուց շեղելը: Սա ևս մտնում է բալանսավորման տրամաբանության մեջ: Հարաբերությունների կարգավորմանը միտված քայլեր Արևմուտքն արել է և հիմա էլ է փորձում անել և դա անում է Թուրքիային ռուսական զենքի վաճառքն արգելելու, ՌԴ-ի և Թուրքիայի միջև առկա ռազմաքաղաքական և ռազմատնտեսական գործարքները և այլ գործարքներ խափանելու միջոցով:

Վախն այնտեղ է, որ Հայաստանը կարող է չստանալ համապատասխան աջակցություն և նորից շահի Թուրքիան: Տեսականորեն դա հնարավոր է: Թուրքիան իր ավանդական դիվանագիտական կուրսի շնորհիվ, որով մշտապես խաղացել է Արևմուտքի և Ռուսաստանի հակամարտությունների դաշտում և միշտ շահած դուրս եկել, այս տեսանկյունից, իհարկե, կարելի է ասել, որ Թուրքիան կարող է Ռուսաստանից շրջվել, և անցնել Արևմուտքի գիրկը: Սակայն, Թուրքիայի վերադարձը դեպի Արևմուտք մեզ չի կարող այնքան վնաս հասցնել, որքան ռուս-թուրքական ամեն տեսակ մերձեցում:

Իզաբելա Սուլթանյան

Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Եղիսաբեթ II-ի դագաղի մոտ հերթապահող զինվորը մահացել է նրա հուղարկավորությունից երկու շաբաթ անց
Մահվան ելքով վրաերթ Երևանում
Ո՛չ ռուսական թշնամական ալիքներին. Բևեռը երթով գնաց ՀՌՀ֊ի շենքի մոտ
32-ամյա կնոջ ինքնասպանության փորձը կանխվել է
Շահան Գանտահարյանը Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների՝ տեղապտույտից դուրս գալու նախադրյալներ է տեսնում
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին 22:00-ի դրությամբ
10-ամյա երեխան ընկել է ինքնագլորից, վիճակը ծայրահեղ ծանր է․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
Մարտունի-Գետափ ավտոճանապահին բախվել են Volvo և VAZ 0110 մակնիշի ավտոմեքենաները. կա 5 վիրավոր
Հրապարակվել են Սևաստոպոլում ինքնաթիռի բռնկման կադրերը
34-ամյա վարորդը փորձել է ավագ պարեկին կաշառել
Մարիամ Մկրտչյանն առաջին անգամ ընդգրկվել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում
«Աթարբեկյանի սար» կոչվող հատվածում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ
Պայթուն՝ Բաքվի շենքերից մեկում
Կոտրել են պատուհանի ապակին, տնից տարել տարբեր իրեր
Մեծ Բրիտանիան Դանիային օգնություն է առաջարկում «Հյուսիսային հոսք»-ում տեղի ունեցած միջադեպի հետաքննության համար
Լեհաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու հնարավորությունը
Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված հարաբերությունների զարգացումը. Խաչատուրյան
Նա իր հարցազրույցով ապացուցեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում. դավաճանական ինքնախոստովանություն էր. Իշխանյան
«Նորքի տուն-ինտերնատն» առաջիկայում նոր վերանորոգված մասնաշենք կունենա
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՖՖ-ն Տալալաևի հետ բանակցություն չի վարել, հավաքականի մարզչի պաշտոնում դիտարկվում են մի քանի թեկնածուներ
Վթարային ջրանջատումներ՝ Երևանում ու մարզերում
Բևեռի միակ առաքելությունը հայ ազգի ողնաշարը ուղղելն ու ազգային պետություն ստեղծելն է. Սեֆիլյան
Փաշինյանը հանցավոր դիտավորությամբ կեղծիքի է ենթարկում իրականությունը. Գասպարյան
Շիրակի մարզպետը Տարեցների օրվա առթիվ այցելել է մարզի երկարակյաց կանանց
Այս տարիներին իրականացվել է Բևեռի առաջ մղած օրակարգերի հակաքարոզչություն. Այվազյան
Խաչատուրյանը և Ղազարյանը մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսական զարգացումների և ներդրումային ծրագրերի շուրջ
Ով ասում ա ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի, տգետ ա և դավաճան. Վահե Գասպարյան
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Անկախության օրվա առիթով
Մադրիդյան սկզունքները և մինչև Փաշինյանի իշխանության գալը բանակցված բոլոր թղթերը հազարապատիկ անգամ ավելի հայանպաստ են եղել, քան նրա բերած և շարունակվող ողբերգությունը․ Բագրատ Միկոյան
ՊՆ-ն հայտարարություն է տարածել
NASA-ն մինչև նոյեմբեր հետաձգում է Artemis-1 առաքելության մեկնարկը
Շինության պատերը, հենասյուներն ու պարիսպը փլուզվել են
Էրդողանը հնարավոր է համարել Փաշինյանի հետ հանդիպումը
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է ՀՀ ոստիկանություն
Արտակ Բեգլարյանն անընդունելի է համարել տարբերակված մոտեցումը զոհվածների ընտանիքների փոխհատուցման գործընթացում
Դիլիջանի ՔՊ-ական, «արու» համայնքապետը շարունակում է քաղաքի հողերն օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
Մեխիկոյում քննարկվել են ՀՀ-ում և Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված հարցեր
Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի երկրորդ նիստը
ԱԺ Բևեռի հանրահավաքը Ազատության հրապարակում. Ուղիղ
Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա
Կապիտուլյացիայի նախերգանքին նվիրված ելույթ էր․ օր առաջ պետք է հեռացնել դավաճանին․ Սաղաթելյան
Արայիկ Հարությունյանը հանդիպել է խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ
Թմրամիջոցների տարածման փորձ «Տելեգրամ» հավելվածով
Մեզ համար առաջնահերթություն է լիարժեք գնահատել տարեցների սոցիալական կարիքները. Սոցապնախարար
Շչակ է փորձարկվելու
Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Ալեն Մարգարյանի հեքիաթները նոր շունչ ստացան Տիկնիկային թատրոնի բեմում
Գերության մեջ գտնվող երկու տասնակից ավել հայ զինծառայող խոշտանգվել է, անարգվել հայ զինծառայողների մարմինները. «Փաստինֆո»
Ռոբերտ Մենենդեսն առաջարկել է սահմանափակել F-16-երի վաճառքը Թուրքիային և դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™