Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Փաբերում «նիսյա» գարեջուր խմողներից Փաշինյանի թիմակիցները դարձել են միլիոնատերեր. Մամիջանյան Ունենք անվտանգային խնդիրներ, փոխանակ այդ բացը լրացնենք, մեզ դրել ենք «գժի» տեղ. ադրբեջանագետ Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Հայկ Մամիջանյանը. դիտե՛ք այսօր՝ 19.00-ին Հայաստան-Թուրքիա բանակցությունները պետք է առկախել. Ռուբեն Սաֆրաստյան Առկա գծի վրա միջազգային դիտորդներ տեղակայելով՝ Հայաստանը կամավոր տարածքներ է զիջում Ադրբեջանին. Արմեն Բադալյան Փաշինյանի սկանդալային հայտարարությունն ու 245 միլիոն դոլարի զենքի պայմանագիրը Հնդկաստանի հետ. լրահոս Փաշինյանի ղեկավարման ամբողջ ժամանակաշրջանի ամենալուրջ հակառուսական դեմարշներից մեկն էր. ռազմական փորձագետ Քոչարյանը և մյուսները Հայաստանը դարձրին կոնֆլիկտի կողմ, ագրեսոր. Հովիկ Աղազարյան Ինչքան Փաշինյանի իշխանությունը երկարում է, այնքան կարճանում է Հայաստանի և Արցախի կյանքը. Մետաքսե Հակոբյան Նարեկ ասելով աչքերս պիտի փակեմ, 102 տարի էլ անցնի՝ ցավը չի մեղմանալու. զոհված զինծառայողի մայր Արցունքներ, կոկորդ կրծող ցավ ու անսահման կարոտ. Եռաբլուրը պատերազմից 2 տարի անց Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Ռոբերտ Ղևոնդյանը. դիտե՛ք այսօր՝ 21.30-ին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Դժվար թե լուրջ դիվանագետ գտնվի, ով համաձայնի այդ պարտականությունը վերցնել իր վրա. Ռոբերտ Ղևոնդյան

Հարցազրույց

ArmDaily.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։

-Փորձագետներն ասում են, որ այս իրավիճակում արտգործնախարարի բացակայությունն ու տապալված արտաքին դիվանագիտությունը կարող են կործանարար լինել Հայաստանի համար։ իսկապե՞ս վիճակն այդքան վատ է։

-Ես չեմ համաձայնվի փորձագետների հետ, որ միանշանակորեն արտաքին քաղաքականությունը տապալված է, որովհետև այն, որ մենք չգիտենք, թե արտաքին քաղաքականությունում իրականում ինչ գործընթաց է տեղի ունենում և ընդամենը կողմնակի երևույթներից ենք եզրակացություններ անում՝ չի նշանակում, որ արտաքին քաղաքականության ռազմավարություն գոյություն չունի և արտաքին քաղաքականությունն ընդհանուր առմամբ տապալված է։

Նույն կերպ և արտաքին գործերի նախարարույթունում տեղի ունեցող գործընթացները, թե նախարարի, թե փոխնախարարների հրաժարականները շատ հնարավոր է կապված լինեն ընդհանուր ռազմավարության հետ, որի միայն այս մանսակի կետերն են գալիս հասնում։ Ժամանակի ընթացքում մենք պիտի հասկանանք, թե ինչպիսի ռազմավարություն էր որդեգրվել և արդյոք ուր է տանում այդ քաղաքական գործընթացները։

Հնարավոր է նաև այն տարբերակը, որ իրականում չկա ռազմավարություն և հատվածային են գործընթացները, ինչը կլինի իհարկե կործանարար Հայաստանի արտաքին քաղաքականության համար։ Ինչու եմ ես նշում, որ հնարավոր է նաև այսպես, որովհետև տարբեր ոլորտներում մենք արդեն տեսանք, որ իշխանությունը հատվածային քայլեր է արել և խճճվել է ինքն իր գործողություններում, ինչպես օրինակ Սահմանադրական դատարանի հետ կապված։

-Արա Այվազյանը, արտգործնախարարության աշխատակիցների հետ հրաժեշտի խոսքում նշում է, որ ԱԳՆ-ն անկախության սնունդ է և ոչ ոքի մտքով թող չանցնի, որ ԱԳՆ-ն կարող է մասնակից լինել այնպիսի մի գործընթացի, որը կարող է վնասել ՀՀ ինքնիշխանությանն ու անկախությանը։ Արդյո՞ք վերջինս ակնարկում էր, որ հիմա հենց այդպիսի գործընթացներ են գնում։

- Ես երկու ենթադրություն ունեմ այս հարցի հետ կապված՝ ենթադրություններից մեկն այն է, որ արտգործնախարարությունը կողմ էր այն գործընթացներին, որոնք Հայաստանի ինքնիշխանության և պետականության իրենց տեսլականը կամրապնդեր և այս գործընթացները Հայաստանի իշխանություննրը չձեռնարկեցին կամ հետևողական չեղան այդ գործընթացների հետ կապված։ Եվ երկրորդ ենթադրությունը, որ Հայաստանի իշխանությունը գործընթացներ է նախաձեռնել, որոնք որ նորից ըստ արտգործնախարարության կարծիքի՝ կարող են վնասել Հայաստանի պետականությանը և ինքնիշխանությանը։

Այսինքն կամ կա գործընթաց, որը արտգործնախարարությունը չի ընդունում կամ կա անգործություն, որը արտգործնախարարությունը չի ընդունում։ Երկուսն էլ հավասար հավանական է, որ տեղի ուներ և նորից վերադառնալով այն մտքին, որ ընդհանուր ռազմավարության մասին մենք իրականում տեղեկություն չունենք՝ հանրային հասանելիության մակարդակում չկա տեղեկություն՝ պետք է ընդամենը ենթադրել, որ երբ ընդհանուր գործընթացը կհասնի իր տրամաբանական ավարտին, մենք այդ ժամանակ կհասկանանք, արդյոք ո՞ր տարբերակը տեղի ուներ և արդյոք այդ տարբերակը իրականում Հայաստանի համար խնդիր էր պետության ինքնիշխանության առումով, թե ընդհակառակը՝ այն ռիսկեր էր պարունակում, սակայն, օրինակ, Հայաստանի ինքնիշխանությունը ամրապնդող գործընթաց էր։

Այն, որ արտգործնախարարը կամ արտգործնախարարության տարբեր պաշտոնյաներ գտնում են, որ դա վնասում է Հայաստանի Հաննրապետության ինքնիշխանությանը, միանշանակորեն չի ենթադրում, որ պետք է վնասի։ Գուցե ռիսկեր պարունակում է, գուցե նրանք այդ ռիսկերը գնահատում են այս տեսանկյունից։ Հնարավոր է նաև այդ ռիսկերը հաշվի են առել գործընթաց իրականացնողները կամ հակառակը՝ չիրականացնողները, եթե անգործության մասին է խոսքը և այդ ռիսկերը կառավարելի են՝ հնարավոր է նաև այդպիսի տարբերակ։

-Նորմա՞լ է, որ այս իրավիճակում գտնվող պետությունը մինչ այժմ չունի արտգործնախարար։

-Ցավոք սրտի, այս իրավիճակը տեղի է ունենում նախընտրական շրջանում, երբ մենք պատրաստվում ենք համապետական ընտրություններին։ Այստեղ իշխանությունների շատ լուրջ թերացումը կա, որովհետև բավական երկար ժամանակ արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին ես խոսել եմ և Հայաստանի իշխանություններն էլ բավականին ուշ այդ խնդրին անդրադարձան, և անդրադարձան այնպիսի մի ժամանակամիջոցում, երբ մենք ունենք լուրջ հետպատերազմյան զարգացումներ, ունենք շատ լուրջ ճնշում ռուս-թուրքական դաշինքի կողմից, Ադրբեջանի կողմից և այդ ժամանակամիջոցում նաև ներքին խնդիրներն են բավականին մեծ գլուխ բարձրացրել։

Այս ամենի համատեքստում արտաքին գործերի նախարարի հրաժարականը և այդ կոլափսը արտգործնախարարության շատ վատ նորություն էր ընդհանուր առմամբ Հայաստանի համար, ոչ միայն իշխանությունների։ Իշխանությունների առաջնային խնդիրը պետք է լինի գտնել արտգործնախարարի թեկնածու և հաստատել նրան։

Այնուամենայնիվ դա բավական բարդ լուծելի խնդիր է, քանի որ եթե նոյեմբերին՝ հետպատերազմական շրջանում իշխանություններին հաջողվեց համոզել Արա Այվազյանին ստանձնել այդ պարտականությունը նույնպես բարդ իրավիճակում, ապա այս դեպքում՝ նախընտրական շրջանում, երբ ընտրությունների արդյունքները դեռևս հայտնի չեն՝ դժվար թե լուրջ դիվանագետ գտնվի, ով համաձայնի այդ պարտականությունը վերցնել իր վրա։

Կարծում եմ՝ 15-20 օր հետո, երբ ընտրությունները լինեն, արդյունքներն արդեն պարզ կլինի՝ դրանից հետո նոր կարելի կլինի խոսել նոր արտգործնախարարի մասին։ Իհարկե սա խնդիր է Հայաստանի համար, բայց այս իրավիճակում այլ ելք չունենք։

Հայկա Ալոյան

Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Եղիսաբեթ II-ի դագաղի մոտ հերթապահող զինվորը մահացել է նրա հուղարկավորությունից երկու շաբաթ անց
Մահվան ելքով վրաերթ Երևանում
Ո՛չ ռուսական թշնամական ալիքներին. Բևեռը երթով գնաց ՀՌՀ֊ի շենքի մոտ
32-ամյա կնոջ ինքնասպանության փորձը կանխվել է
Շահան Գանտահարյանը Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների՝ տեղապտույտից դուրս գալու նախադրյալներ է տեսնում
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին 22:00-ի դրությամբ
10-ամյա երեխան ընկել է ինքնագլորից, վիճակը ծայրահեղ ծանր է․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
Մարտունի-Գետափ ավտոճանապահին բախվել են Volvo և VAZ 0110 մակնիշի ավտոմեքենաները. կա 5 վիրավոր
Հրապարակվել են Սևաստոպոլում ինքնաթիռի բռնկման կադրերը
34-ամյա վարորդը փորձել է ավագ պարեկին կաշառել
Մարիամ Մկրտչյանն առաջին անգամ ընդգրկվել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում
«Աթարբեկյանի սար» կոչվող հատվածում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ
Պայթուն՝ Բաքվի շենքերից մեկում
Կոտրել են պատուհանի ապակին, տնից տարել տարբեր իրեր
Մեծ Բրիտանիան Դանիային օգնություն է առաջարկում «Հյուսիսային հոսք»-ում տեղի ունեցած միջադեպի հետաքննության համար
Լեհաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու հնարավորությունը
Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված հարաբերությունների զարգացումը. Խաչատուրյան
Նա իր հարցազրույցով ապացուցեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում. դավաճանական ինքնախոստովանություն էր. Իշխանյան
«Նորքի տուն-ինտերնատն» առաջիկայում նոր վերանորոգված մասնաշենք կունենա
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՖՖ-ն Տալալաևի հետ բանակցություն չի վարել, հավաքականի մարզչի պաշտոնում դիտարկվում են մի քանի թեկնածուներ
Վթարային ջրանջատումներ՝ Երևանում ու մարզերում
Բևեռի միակ առաքելությունը հայ ազգի ողնաշարը ուղղելն ու ազգային պետություն ստեղծելն է. Սեֆիլյան
Փաշինյանը հանցավոր դիտավորությամբ կեղծիքի է ենթարկում իրականությունը. Գասպարյան
Շիրակի մարզպետը Տարեցների օրվա առթիվ այցելել է մարզի երկարակյաց կանանց
Այս տարիներին իրականացվել է Բևեռի առաջ մղած օրակարգերի հակաքարոզչություն. Այվազյան
Խաչատուրյանը և Ղազարյանը մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսական զարգացումների և ներդրումային ծրագրերի շուրջ
Ով ասում ա ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի, տգետ ա և դավաճան. Վահե Գասպարյան
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Անկախության օրվա առիթով
Մադրիդյան սկզունքները և մինչև Փաշինյանի իշխանության գալը բանակցված բոլոր թղթերը հազարապատիկ անգամ ավելի հայանպաստ են եղել, քան նրա բերած և շարունակվող ողբերգությունը․ Բագրատ Միկոյան
ՊՆ-ն հայտարարություն է տարածել
NASA-ն մինչև նոյեմբեր հետաձգում է Artemis-1 առաքելության մեկնարկը
Շինության պատերը, հենասյուներն ու պարիսպը փլուզվել են
Էրդողանը հնարավոր է համարել Փաշինյանի հետ հանդիպումը
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է ՀՀ ոստիկանություն
Արտակ Բեգլարյանն անընդունելի է համարել տարբերակված մոտեցումը զոհվածների ընտանիքների փոխհատուցման գործընթացում
Դիլիջանի ՔՊ-ական, «արու» համայնքապետը շարունակում է քաղաքի հողերն օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
Մեխիկոյում քննարկվել են ՀՀ-ում և Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված հարցեր
Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի երկրորդ նիստը
ԱԺ Բևեռի հանրահավաքը Ազատության հրապարակում. Ուղիղ
Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա
Կապիտուլյացիայի նախերգանքին նվիրված ելույթ էր․ օր առաջ պետք է հեռացնել դավաճանին․ Սաղաթելյան
Արայիկ Հարությունյանը հանդիպել է խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ
Թմրամիջոցների տարածման փորձ «Տելեգրամ» հավելվածով
Մեզ համար առաջնահերթություն է լիարժեք գնահատել տարեցների սոցիալական կարիքները. Սոցապնախարար
Շչակ է փորձարկվելու
Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Ալեն Մարգարյանի հեքիաթները նոր շունչ ստացան Տիկնիկային թատրոնի բեմում
Գերության մեջ գտնվող երկու տասնակից ավել հայ զինծառայող խոշտանգվել է, անարգվել հայ զինծառայողների մարմինները. «Փաստինֆո»
Ռոբերտ Մենենդեսն առաջարկել է սահմանափակել F-16-երի վաճառքը Թուրքիային և դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™