Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Փաբերում «նիսյա» գարեջուր խմողներից Փաշինյանի թիմակիցները դարձել են միլիոնատերեր. Մամիջանյան Ունենք անվտանգային խնդիրներ, փոխանակ այդ բացը լրացնենք, մեզ դրել ենք «գժի» տեղ. ադրբեջանագետ Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Հայկ Մամիջանյանը. դիտե՛ք այսօր՝ 19.00-ին Հայաստան-Թուրքիա բանակցությունները պետք է առկախել. Ռուբեն Սաֆրաստյան Առկա գծի վրա միջազգային դիտորդներ տեղակայելով՝ Հայաստանը կամավոր տարածքներ է զիջում Ադրբեջանին. Արմեն Բադալյան Փաշինյանի սկանդալային հայտարարությունն ու 245 միլիոն դոլարի զենքի պայմանագիրը Հնդկաստանի հետ. լրահոս Փաշինյանի ղեկավարման ամբողջ ժամանակաշրջանի ամենալուրջ հակառուսական դեմարշներից մեկն էր. ռազմական փորձագետ Քոչարյանը և մյուսները Հայաստանը դարձրին կոնֆլիկտի կողմ, ագրեսոր. Հովիկ Աղազարյան Ինչքան Փաշինյանի իշխանությունը երկարում է, այնքան կարճանում է Հայաստանի և Արցախի կյանքը. Մետաքսե Հակոբյան Նարեկ ասելով աչքերս պիտի փակեմ, 102 տարի էլ անցնի՝ ցավը չի մեղմանալու. զոհված զինծառայողի մայր Արցունքներ, կոկորդ կրծող ցավ ու անսահման կարոտ. Եռաբլուրը պատերազմից 2 տարի անց Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Ռոբերտ Ղևոնդյանը. դիտե՛ք այսօր՝ 21.30-ին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ստեփանակերտի օդանավակայանում մզկիթ են կառուցել. Բելլա Լալայան

Արցախ եւ մարզեր

ArmDaily.am-ի զրուցակիցն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Բելլա Լալայանը։

-Դուք նկար էիք հրապարակել Ձեր ֆեյսբուքյան էջում՝ Ստեփանակերտի օդանակայանում կառուցված մզկիթից։ Ե՞րբ են կառուցել, տեղյա՞կ էիք արդյոք, որ մզկիթ են կառուցում։

-Մենք պարզեցինք, որ այո, ասել են և կառուցել են Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում։ Այնտեղ ամեն մարդ չի կարող մտնել, որպեսզի իր աչքով տեսնի կամ համոզվի կամ չհամոզվի։ Այնտեղ իրենց անցագրայինը շատ խիստ է, բայց ես մի կերպ ստացել եմ այդ նկարը, որպեսզի համոզվեմ, որ կառուցվել է այդ մզկիթը։

-Ռուս խաղաղապահների շրջանում փաստորեն մուսուլմաններն այդքան շա՞տ էին, որ անհրաժեշտ էր կառուցել մզկիթ։

-Խնդիրն այն չի՝ շատ են, թե քիչ։ Մենք պիտի այնքան ինքնասիրություն ունենանք, որ երբ մեր աչքի առաջ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին լկտիաբար մեչիդի են վերածում, գոնե չթողնենք, որ մահմեդականները, իսլամի հետևորդներն այստեղ ինչ-որ բան կառուցեն։ Դա մեկ, երկրորդը, եթե իրենք իսկապես ուզում են իրենց նամազի համար տեղ ունենալ, շատ հանգիստ կարող են նույն մեչիդը կառուցել օդանավակայանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ ընդամենը հինգ, վեց, յոթ կիլոմետր հեռավորության վրա Աղդամում, մի տեղ, որտեղ թուրքերն արդեն ունեն բազա՝ Թուրքիան այնտեղ ունի դիտարկման կետ, իրենք կարող են այդ բազայի տարածքում կառուցել իրենց մեչիդը։

-Ինչ-որ միտում տեսնո՞ւմ եք այստեղ։

-Այո, սա շատ հեռուն գնացող բան է։ Ինձ համար մեծ վտանգ է պարունակում այդ մեչիդը։ Նախ սկսենք նրանից, որ այն ժամանակ, երբ որ մեր օդանավակայանը սկսի նորմալ գործել, երբ սկսեն իրականացվել քաղաքացիական թռիչքներ, ամեն մի ուղևոր, որ վայրէջք կկատարի Ստեփանակերտի օդանավակայանում, առաջինը տեսնելու է այդ մեչիդը։ Մենք չենք կարողանալու գնալ ամեն մեկին բացատրենք, որ սա նոր մեչիդ է։ Կամ էլ ադրբեջանցիները կարող են ասել, որ չորորդ դարի մեչիդ է, իրենք վերանորոգել են։ Մենք գիտենք՝ իրենք խեղաթյուրում են փաստերը, սուտ պատմություն են հորինում, այդքանով հանդերձ այդպիսի ստրատեգիական կետում թողնել, որպեսզի մեչիդ կառուցեն, դա չգիտեմ ինչ է՝ առնվազն հիմարություն է։

-Նկատի ունեք, որ ադրբեջանցիներն այս նորակառույցը կարող են ներկայացնել որպես հին ադրբեջանական մզկի՞թ։

-Իհարկե։

-Բայց ռուս խաղաղապահներն են կառուցողը, չէ՞։

-Ոչ թե ռուսները՝ խաղաղապահները, իսկ խաղաղապահների շարքերում կան և ռուսներ, և մուսուլմաններ տարբեր ազգության, չգիտեմ, հիմա նրանց ո՞ր մասն է մեզ բարեկամ։ Նրանք հիմա ռոբոտների պես ինչ-որ հրամաններ են կատարում։ 

Մենք պատերազմող երկիր ենք՝ մարդասիրական զեղումներից պիտի հեռու լինենք և ամեն մի երևույթի տակ ականը տեսնենք, որպեսզի այդ ականը չպայթի մեր ոտքի տակ, հասկանում եք։ Ինձ համար աբսուրդ է դա։ Նորից եմ ասում, որ նույն մեչիդը կարող էին Աղդամում կառուցել։ Այդքան տարածքներ են մեզնից վերցրել, այդ տարածքներում թող տասը մեչիդ կառուցեն՝ դա արդեն հաղթող պետություն է, իր իրավունքն է, այդ պարագայում ես ոչինչ ասել չէի կարողանա։

Խաղաղապահները դարերով այստեղ չեն մնալու՝ մի օր գնալու են, իսկ դա մնալու է։

Մենք բարբարոս ազգ չենք, որպեսզի դա պայթեցնենք, թեկուզ պարսկական է, ինչ է, մենք մեչիդները ոչ միայն պահել ենք, այլև վերանորոգել ենք, նույնն էլ դա Է։ Ինձ կատաղության է հասցնում այն, որ մարդիկ կան՝ արդարացնում են այս մեչիդի կառուցումը, չեն հասկանում, որ դա հեռահար նպատակների է ուղղված։

-Արցախի իշխանություններն ինչո՞ւ չեն ընդդիմանում, թե՞ չեն հասկանում վտանգները։

-Ես չգիտեմ իրենք ինչ են մտածում, բայց ինչքան հասկանում եմ՝ Արցախի իշխանություններից ոչ մեկն էլ չի հարցնում՝ կարելի է, թե չի կարելի, սա որոշում է Ռուսաստանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Եթե մեր իշխանությունը դեմ էլ լինի՝ ոչինչ չի կարողանա անել։

-Այդ դեպքում ինչո՞ւ ժողովուրդը չի ըմբոստանում։

-Եթե մեչիդը հասանելի վայրում կառուցվեր, որ ժողովուրդը կարողանար գնալ-տեսնել՝ միգուցե ինչ-որ առումով կարողանար ազդել այդ գործընթացին, բայց ինձ համար դա անակնկալ է եղել, այսքան ժամանակ խոսակցություններ են եղել, չեմ հավատացել։ Բայց քանի որ փակ տարածքում է, քաղաքացիականի մուտքերն արգելված են, այնտեղ խիստ անցագրային ռեժիմ է։ Դա էլ է տեխնոլոգիա, մի լուրը բաց են թողնում, ժողովուրդը եփվում է, կատաղում է, սկսում է քննարկելը և ոնց որ ասում են, զայրույթը նստում է ու նույն երևույթին սկսում են վերաբերվել շատ հանգիստ ու լոյալ։

-Իսկ վախ չկա՞, որ սա ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցության ծրագրի մի մասը կարող է լինել։

-Ես հենց այդ եմ ասում, որ նպատակներից մեկը դա է։ Հիմա մեր գիտակցության մեջ դա են նստացնում, որ այդ մեչիդը պետք է լինի։ Ալիևը այդ մեչիդի բացմանը եղել է, այսինքն ինքը Շուշիից Ստեփանակերտով եկել-գնացել է մեչիդի բացմանը։ Ինչպես շրջանառվել են լուրերը, որ մեչիդ է կառուցվում, այնպես էլ հիմա շրջանառվում են լուրեր, որ Ալիևը մասնակցել է։

Հենց օդանավակայանում տեղակայված աղբյուրն էլ է ասում, որ եկել, մասնակցել է, գառ են մորթել, հասկանո՞ւմ եք։ Ասում են, որ Մուրադովի հետ է եկել, մասնակցել բացմանը, նրա ուղեկցությամբ էլ․ քաղաքում շրջել է ու գնացել։ Նա հենց այնպես չի հայտարարում, որ մոռացեք Արցախի կարգավիճակի մասին՝ նա արդեն պայմանավորվածություն ունի Ռուսաստանի ու Թուրքիայի հետ։

Բայց ես իրենց չեմ մեղադրում, մենք ենք դա թույլ տվել, իրենք մեղավոր չեն։ Հիմա ես ուզում եմ հասկանալ, թե Ալիևն ի՞նչ իրավունքով է այդտեղ այցելում, եթե ես չեմ կարողանում այցելել Շուշիի եկեղեցի, և մոմ վառել, որն ավիրվում է աչքիս առաջ։ Այսինքն, մենք պարտվել ենք պատերազմում, ու դեռ պատերազմից հետո շարունակում ենք պարտվողական քաղաքականություն վարել։ Ու սա բերելու է նրան, որ համակեցության են տանելու և այս մեչիդը այդ ծրագրի մի մասն է։

-Այսինքն Արցախի հայաթափումն այլևս անկասելի՞ է։

-Ինչպես ասում են, Աստծո գործերն անքննելի են, ես չգիտեմ, հնարավո՞ր է արդյոք հասնենք մի կետի, որ հետո փյունիկի նման վեր հառնենք, բայց եթե այսպես շարունակվի, Նախիջևանի ճակատագրին է արժանանալու Արցախի այս հատվածը, դա դեռ ամիսներ առաջ էր երևում։ Որովհետև, եթե նույնիսկ պատերազմ չլինի, եթե մեզ չսպանեն, ենթադրենք, թե իրենց պատկերացրածով նորմալ կյանքի պայմաններ տան, միևնույն է, այդպիսի վայրենի, բորենի թշնամու հետ նույն տարածքում ապրելը անհնար է։

Մենք 70 տարվա փորձ ունենք, թե ինչպես էին մեզ հետապնդում, խանգարում, որ զարգանանք, արարենք, ապրենք։ Այդ 70 տարիները, այն էլ Սովետի ժամանակ, երբ ամեն ինչ խիստ էր, կար օրենք, ԿԳԲ, ոստիկանություն, հիմա ամեն ինչ փլված է։ Մի քանի օր առաջ ինքներդ տեսաք, որ Սիսիանում հովիվի վրա հարձակվեցին, խլեցին անասուններին՝ դա իրենց ձեռագիրն է, իրենք չեն փոխվելու, այդ մարդիկ քոչվորներ, վայրենի ցեղեր, բորենիներ են։ Ինչքան էլ որ մենք 21-րդ դարում ապրենք՝ հնարավոր չի լինելու դրանց հետ ապրելը։

Ես Ձեզ մի օրինակ էլ բերեմ, եթե նախկինում ես իմ երկրում հանգիստ մեքենա էի վարում, գյուղից-գյուղ կամ գյուղից քաղաք էի գալիս, հիմա աշխատում եմ մութն ընկնելուն պես, իմ տարածքում, ոչ թե թուրքերի ձեռքն անցած տարածքներում, օրինակ Ստեփանակերտից Գանձասար ճանապարհին չհայտնվել մութ ժամանակ, որովհետև ահագին հատվածներ ունենք, որտեղ պոստեր չկան, զինվորներ չկան։

Հայկա Ալոյան

 

Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Եղիսաբեթ II-ի դագաղի մոտ հերթապահող զինվորը մահացել է նրա հուղարկավորությունից երկու շաբաթ անց
Մահվան ելքով վրաերթ Երևանում
Ո՛չ ռուսական թշնամական ալիքներին. Բևեռը երթով գնաց ՀՌՀ֊ի շենքի մոտ
32-ամյա կնոջ ինքնասպանության փորձը կանխվել է
Շահան Գանտահարյանը Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների՝ տեղապտույտից դուրս գալու նախադրյալներ է տեսնում
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին 22:00-ի դրությամբ
10-ամյա երեխան ընկել է ինքնագլորից, վիճակը ծայրահեղ ծանր է․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
Մարտունի-Գետափ ավտոճանապահին բախվել են Volvo և VAZ 0110 մակնիշի ավտոմեքենաները. կա 5 վիրավոր
Հրապարակվել են Սևաստոպոլում ինքնաթիռի բռնկման կադրերը
34-ամյա վարորդը փորձել է ավագ պարեկին կաշառել
Մարիամ Մկրտչյանն առաջին անգամ ընդգրկվել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում
«Աթարբեկյանի սար» կոչվող հատվածում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ
Պայթուն՝ Բաքվի շենքերից մեկում
Կոտրել են պատուհանի ապակին, տնից տարել տարբեր իրեր
Մեծ Բրիտանիան Դանիային օգնություն է առաջարկում «Հյուսիսային հոսք»-ում տեղի ունեցած միջադեպի հետաքննության համար
Լեհաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու հնարավորությունը
Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված հարաբերությունների զարգացումը. Խաչատուրյան
Նա իր հարցազրույցով ապացուցեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում. դավաճանական ինքնախոստովանություն էր. Իշխանյան
«Նորքի տուն-ինտերնատն» առաջիկայում նոր վերանորոգված մասնաշենք կունենա
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՖՖ-ն Տալալաևի հետ բանակցություն չի վարել, հավաքականի մարզչի պաշտոնում դիտարկվում են մի քանի թեկնածուներ
Վթարային ջրանջատումներ՝ Երևանում ու մարզերում
Բևեռի միակ առաքելությունը հայ ազգի ողնաշարը ուղղելն ու ազգային պետություն ստեղծելն է. Սեֆիլյան
Փաշինյանը հանցավոր դիտավորությամբ կեղծիքի է ենթարկում իրականությունը. Գասպարյան
Շիրակի մարզպետը Տարեցների օրվա առթիվ այցելել է մարզի երկարակյաց կանանց
Այս տարիներին իրականացվել է Բևեռի առաջ մղած օրակարգերի հակաքարոզչություն. Այվազյան
Խաչատուրյանը և Ղազարյանը մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսական զարգացումների և ներդրումային ծրագրերի շուրջ
Ով ասում ա ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի, տգետ ա և դավաճան. Վահե Գասպարյան
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Անկախության օրվա առիթով
Մադրիդյան սկզունքները և մինչև Փաշինյանի իշխանության գալը բանակցված բոլոր թղթերը հազարապատիկ անգամ ավելի հայանպաստ են եղել, քան նրա բերած և շարունակվող ողբերգությունը․ Բագրատ Միկոյան
ՊՆ-ն հայտարարություն է տարածել
NASA-ն մինչև նոյեմբեր հետաձգում է Artemis-1 առաքելության մեկնարկը
Շինության պատերը, հենասյուներն ու պարիսպը փլուզվել են
Էրդողանը հնարավոր է համարել Փաշինյանի հետ հանդիպումը
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է ՀՀ ոստիկանություն
Արտակ Բեգլարյանն անընդունելի է համարել տարբերակված մոտեցումը զոհվածների ընտանիքների փոխհատուցման գործընթացում
Դիլիջանի ՔՊ-ական, «արու» համայնքապետը շարունակում է քաղաքի հողերն օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
Մեխիկոյում քննարկվել են ՀՀ-ում և Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված հարցեր
Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի երկրորդ նիստը
ԱԺ Բևեռի հանրահավաքը Ազատության հրապարակում. Ուղիղ
Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա
Կապիտուլյացիայի նախերգանքին նվիրված ելույթ էր․ օր առաջ պետք է հեռացնել դավաճանին․ Սաղաթելյան
Արայիկ Հարությունյանը հանդիպել է խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ
Թմրամիջոցների տարածման փորձ «Տելեգրամ» հավելվածով
Մեզ համար առաջնահերթություն է լիարժեք գնահատել տարեցների սոցիալական կարիքները. Սոցապնախարար
Շչակ է փորձարկվելու
Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Ալեն Մարգարյանի հեքիաթները նոր շունչ ստացան Տիկնիկային թատրոնի բեմում
Գերության մեջ գտնվող երկու տասնակից ավել հայ զինծառայող խոշտանգվել է, անարգվել հայ զինծառայողների մարմինները. «Փաստինֆո»
Ռոբերտ Մենենդեսն առաջարկել է սահմանափակել F-16-երի վաճառքը Թուրքիային և դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™