Հենց տեսան՝ ազգը ուզում է խելքի գալ, մորթեցին. քաղաքացիները՝ Հոկտեմբերի 27-ի դեպքերի մասին (տեսանյութ) Այս այցը նախագահի մակարդակով աննախադեպ է և բավականաչափ կարևոր. Արմեն Պետրոսյան «Խորհուրդ եմ տալիս՝ սառը ջուր խմել». ԲՀԿ-ում արշալույսները խաղա՞ղ չեն Հիմա մենք նույնպես մեքենայով դուրս ենք գալու քաղաքից և Մ2 մայրուղուց նորից քայլերթով շարունակելու ենք․ Մհեր Արմենիա Կորոնաարտոնյալները․ Բարձրաստիճաններին ազատում են դիմակից եւ պատվաստումից, որ վարակվեն եւ վարակե՞ն Իշխող ուժը չի մտածում որոշումների որակի մասին, այլ պետք է, որ կոճակ սեղմողի ինստիտուտը աշխատի ավագանիում. Իզաբելլա Աբգարյան Վարչապետի գավաթի մրցաշար՝ կորոնակատաստրոֆայի օրերին Բանակցությունները գնում են ոչ թե կոնկրետ պատվաստանյութի համար, այլ պատվաստանյութի քանակ ապահովելու համար. ԱՆ խոսնակ ԱԺ-ում կրքերը թեժ էին, հիվանդանոցներում թթվածնի պակաս կա. հոկտեմբերի 26-ն՝ ամփոփ Վահագն Ալեքսանյանը ճիշտ կանի հաջորդ անգամ չհամարձակվի Կիպրոս գալ. ՀՅԴ Կիպրոսի կոմիտեի ներկայացուցիչը պատասխանում է Վահագն Ալեքսանյանին Դավաճանի պիտակը ընդդիմախոսներին լռեցնելով չի ջնջվում Ով պետք է փոխհատուցի ավել թեստավորման համար. երբ իշխանությունն այսրոպեական եւ չհաշվարկված որոշումներով միայն ծախսեր և հոգսեր է ավելացնում
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ճանաչիր թեկնածուներին. «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության առաջին եռյակը

Քաղաքական

Հունիսի 20-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ArmDaily.am-ը մեկնարկում է «Ճանաչիր թեկնածուներին» շարքը, որի շրջանակներում կներկայացնենք քաղաքական ուժերի ցուցակների առաջին 3 թեկնածուներին։

Այս անգամ կանդրադառնանք «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությանը։

«Զարթոնք» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, երկրորդ թեկնածուն ջավախքահայ քաղաքական գործիչ, Կամք» նախաձեռնության համակարգող և ղեկավար Վահագն Չախալյանն է, իսկ ցուցակի առաջին կին թեկնածուն հոգեբան Կարինե Նալչաջյանն է։

1. Արա Զոհրաբյան

Ծննդյան տարեթիվը և վայրը

12 ապրիլ 1978թ. Երևան, Հայաստանի Հանրապետություն

Կրթություն

1994-1999թթ. Երևանի Գլաձոր համալսարան իրավաբանական ֆակուլտետ
դիպլոմավորված մասնագետ
Գիտական կոչում

Աշխատանքային և մասնագիտական գործունեություն

2016թ-ից Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Իրավագիտության 063 մասնագիտական խորհրդի անդամ
2013թ-ից ՀՀ փաստաբանների պալատի նախագահ
2013թ-ից ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի նախագահ
2013թ-ից ՀՀ փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի նախագահ
2012թ-ից ՀՀ փաստաբանական դպրոցի դասախոս
2012-2013թթ. ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ ոստիկանության միջև 08.02.2012թ. համագործակցության հուշագրի շրջանակներում ստեղծված հանձնախմբի անդամ, ՀՀ փաստաբանների պալատի համակարգող
2011-2013թթ. Եվրոպայի խորհրդի «Արևելյան գործընկերության երկրներում իրավական բարեփոխումների աջակցություն» ծրագրի փորձագետ
2010-2013թթ. ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի առընթեր գիտավերլուծական կենտրոնի համակարգող
2009թ-ից «Զոհրաբյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակ ՍՊԸ, նախագահ
2009թ-ից Երևանի Գլաձոր համալսարան, դասախոս
2007-2013թթ. ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ
2007-2013թթ. ՀՀփաստաբանների պալատի խորհրդի անդամ
2006-2010թթ. «Լոնդոն-Երևան Կօ» ապահովագրական ՍՊԸ, խորհրդի անդամ
2005-2011թթ. Երևանի «Մանց» համալսարան, դասախոս
2002-2009թթ. «Զոհրաբյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակ ՍՊԸ, գլխավոր տնօրեն
2001թ-ից՝ փաստաբանական գործունեության արտոնագիր
2000-2002թթ. «Սրետենկա-Կոնսուլ» ՍՊԸ իրավաբանական գործակալություն, իրավաբան
1999-2000թթ. «Երևանի հաստոցաշինական արտադրական միավորում» ԲԲԸ, իրավաբան

Զոհրաբյանը Փաստաբանների պալատում հաջորդել է Ռուբեն Սահակյանին և 2013-ից զբաղեցնում է պալատի նախագահի պաշտոնը։ Բայց այնքան էլ հարթ չի անցել նրա պաշտոնավարումը։ Նշանակման առաջին տարիներին փաստաբանների մի խումց պայքար էր սկսել նրա դեմ, սակայն 2018-ի հեղափոխությունից հետո ամեն ինչ հանդարտացավ։ Մասնավորապես թշնամանք էր սկսվել փաստաբան Երվանդ Վարոսյանի և Զոհրաբյանի միջև. 2015 անգամ լուրջ նկատողություն էր տրվել Վարոսյանին։ Վերջինս հայտարարել էր, որ մի քանի հարցում զուտ տարաձայնություններ ունեցել է պալատի նախագահի հետ և դա ընդունվել է անձնական թշնամանքի դաշտում։

 

Բանն այն է, որ այդ ժամանակ և դրանից հետո Փաստաբանների պալատը փաստաբանների նկատմամբ կարգապահական վարույթներ է հարուցում և այսպես ասած պատժում նրանց, ինչ էլ բազմաթիվ դժգոհությունների առիթ էր դարձել փաստաբանների շրջանում։

Սակայն հեղափոխությունից հետո թշնամանքը, կարծես, մոռացվել է և այժմ թե Զոհրաբյանըմ, թե Վարոսյանը պայքարում են գործող իշխանությունների դեմ։

Զոհրաբյանը աչքի է ընկել նաև ազգայնական իր գաղափարախոսություններով։ Նա լուրջ պայքար է մղել եկեղեցու դեմ արշավների ժամանակ՝ իր աջակցությունը հայտնելով և հանդես է եկել ի պաշտպանություն եկեղեցուն։ Քննդատաբար և մերժողական վերաբերմունք ցույց տվել Լանզարոտեի և Ստամբուլյան կոնվենցիաների վավերացման ժամանակ։

2. Վահագն Չախալյան

Չախալյանին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը մերժել էր տեղեկանք տրամադրել, այն պատճառաբանությամբ, որ վերջին չորս տարում Վահագն Չախալյանը չունի առնվազն 4 տարվա միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Չնայած այս փաստին՝ Չախալյանը շարունակում է մնալ «Զարթոնքի» երկրորդ համարի թեկնածուն։

Կենսագրություն

Չախալյանը ջավախքահայ քաղաքական գործիչ է, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք քաղաքական շարժման առաջնորդ, Կամք» նախաձեռնության համակարգող և ղեկավար։ 2009 թ. ապրիլի 7-ին դատապարտվել է վրացական դատարանի կողմից 10 տարվա ազատազրկման ջավախքահայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ իր քաղաքական գործունեության համար։ Ազատ է արձակվել 2013 թ. հունվարի 24-ին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված համաներման մասին օրենքի համաձայն։

Հասարակական գործունեությամբ սկսել է զբաղվել 2001 թ.՝ իր զինակիցների հետ ստեղծելով «Ջավախքի երիտասարդական մարզամշակութային միությունը» («ՋԵՄՄ»)։

Վահագն Չախալյանը, հանդիսանալով այսպես կոչված հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական կազմակերպության նախաձեռնող, կազմակերպության անդամների հետ նախաձեռնել է «Ստամբուլյան կոնվենցիայի» վավերացման դեմ ստորագրահավաք։ Սպիտակ քաղաքում կազմակերպած ստորագրահավաքի ժամանակ Չախալյանը և կողմնակիցները 2019 թվականի Սեպտեմբերի 6-ին ըստ պնդումների բռնության են ենթարկել քաղաքի մի խումբ տարեց բնակիչների։ Դեպքի առնչությամբ հարուցվել էր քրեական գործ։ 5 ամիս շարունակվող քրեական գործը, քաղաքացիների տեղեկացմամբ, կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։

2020թ․ նոյեմբերին Չախալյանը ներգրավվել է որպես կասկածյալ` ՀՀ ՔՕ 225.1–րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով, մասնավորապես՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպել և անցկացնելու կասկածանքով։

2021թ․ հունվարին Չախալյանը ձերբակալվել է ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձի կապակցությմաբ ՀՀ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-219-րդ հոդվածի 2-րդ մաս 1-ին կետով, այն է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շենք-շինություններ զավթելու փորձ։

3. Կարինե Նալչաջյան

Ծննդյան տարեթիվը և վայրը

31 օգոստոս 1954թ. Գյումրի, Հայաստանի Հանրապետություն

Կրթություն

1989 Թեկնածուական ատենախոսության պաշտպանություն Մոսկվայի Վ. Լոմոնոսովի անվ. Պետական Համալսարանում

1979 – 1984 Երևանի Վ. Բրյուսովի անվ. Պետ. Լեզվաբանական Համալսարանի հոգեբանության ամբիոնի ասպիրանտ

1971-1976 Երևանի Պետական Համալսարանի ռոմանագերմանական լեզուների ֆակուլտետ /ֆրանսերեն լեզու/

Աշխատանքային գործունեություն

2017թ-ից «Նալչաջյան Կենտրոն» ՍՊԸ-ի տնօրեն

2018–ից Եվրոպական համալսարանում` որպես դասախոս

2015թ-ից ՈԱԱԿ փորձագետ

2010-2018թթ. Եվրոպական համալսարանի հոգեբանության և մանկավարժության ամբիոնի վարիչ

2008-2009թթ. ՀՀ գլխ. դատախազության «Դատախազների դպրոց»-ի իրավաբանական հոգեբանության դասախոս և խորհրդատու

2006-2009թթ. Երևանի Վ. Բրյուսովի անվ. Պետ. Լեզվաբանական Համալսարանի հոգեբանության /այնուհետև` հոգեբանության և հասարակական գիտությունների/ ամբիոնի վարիչ

1990–2005թթ. Երևանի Վ. Բրյուսովի անվ. Պետ. Լեզվաբանական Համալսարանի հոգեբանության ամբիոնի դոցենտ

2003-2005թթ. «Հոգեբանությունը և կյանքը» գիտական հանդեսի գլխավոր խմբագիր

2003-2005թթ. «Աղանդներ. ներքաշման մեխանիզմները և ազդեցությունը անձի հոգեկանի վրա» ծրագրի հեղինակ և ղեկավար

2002-2003թթ. «Արտագաղթի հոգեբանական պատճառներն ու հետևանքները» ծրագրի հեղինակ և ղեկավար

1996թ-ից «Մեկնություն» հոգեբանական հետազոտությունների Կենտրոն ՀԿ-ի նախագահ

1996-2003թթ. «Կանաչ Տուն» Երեխաների վաղ սոցիալականացման կենտրոնի հոգեվերլուծող

1999-2003թթ. «Տաթև» գիտակրթական Համալիրի «Մանկավարժական միտք» հանդեսի խմբագրական խորհրդի անդամ

1985-1990թթ. Երևանի Վ. Բրյուսովի անվ. Պետ. Լեզվաբանական Համալսարանի հոգեբանության ամբիոնի դասախոս

1976-1978թթ. Խ. Աբովյանի անվ. Պետ. Մանկավարժական Ինստիտուտ, ֆրանսերեն լեզվի դասախոս

 

Շարքի նախորդ ուժերը՝

«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն
«Հանրապետություն» կուսակցություն
«Իմ տունը Հայաստանն է» կուսակցություն
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
«Հայաստան» դաշինք

«Ժողովուրդ». Ինչու էր ԱԺ եկել հենց Կամո Քոչունցը
«Հրապարակ». Ո՞րն է մարզպետի հրաժարականի պատճառը. փորձել է կուսակցության «վախը բռնել»
«Հրապարակ». Արման Թաթոյանին ձեռքից ձեռք են խլում. նա հանգիստ կարող է հավակնել վարչապետի աթոռին
«Հրապարակ». ՔՊ-ն իր արսենալի բոլոր զենքերը կիրառում է Տաթեւում իշխանությունն ընդդիմությանը չհանձնելու համար
«Ժողովուրդ». Հայաստանի տարածքում թուրքական ալիքներ են հայտնվել
Լույս չի լինի
Մալիշկա համայնքում տեղի է ունեցել Ռուսական կենտրոնի բացման հանդիսավոր արարողություն
В США выдали первый паспорт для третьего гендера (WP)
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպել է Իրանի դեսպանին
Մասիս համայնքն ամբողջությամբ կապահովվի կապույտ վառելիքով
Կրկին դիտարկվել է Ավանի և Նոր Նորքի հանրային տրանսպորտը․ 2 տրանսպորտային միջոց տեղափոխվել է ոստիկանության հատուկ տարածք
Հոկտեմբերի 28-ից կընդունվեն Արցախից տեղահանված քաղաքացիների աջակցության նոր ծրագրի դիմումները
Արցախի զգալի մասը թշնամուն հանձնած անձնավորության հետ որեւէ փակ քննարկում չի կարող լինել. «Հայաստան» դաշինք
«Մարդ բռնի նորից հրաժարական…». Ալեն Սիմոնյանը մոռացել էր անջատել խոսափողը
Մեզ հաջողվեց առանց պետական սուբսիդավորման պատմամշակութային շենքում ստեղծել մի կառույց, որը բուժեց 5000 տղայի ․ Արմեն Մուրադյան
Որևէ մեկից լսե՞լ եք, որ Շուշիի պաշտպանություն է եղել. Պատերազմի մասնակից
Սուրբ Աթոռը մշտապես սատարել է հայ ժողովրդին դժվարին ժամանակներում․ Միրզոյան
Նախագահի նստավայրում գագաթաժողովին առանց դիմակի մասնակցածները ենթակա չեն վարչական պատասխանատվության. ոստիկանություն
Պատերազմի մասին հուշող մեծ գործոնների առկայության պայմաններում Փաշինյանը պետական կառավարման համակարգը խաղաղից պատերազմականի չի բերել. Աբրահամյան
Գյումրու քաղաքապետի ՔՊ թեկնածուն հրաժարվել է ավագանու մանդատից
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն այցելել է ՀԲԸՄ գրասենյակ
Եթե որևէ մեկն ուզում է ապրել թուրքերի հետ, խնդրեմ, կարող է գնալ Բաքու և Անկարա. Թևան Պողոսյան
Ուժեղացված ծառայություններ Երևանում. հայտնաբերվել է սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող
«Ծախողն էլ եք դուք, դավաճանն էլ եք դուք, կապիտուլյանտն էլ»․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանը
Հայաստանի Հանրապետության սահմանը չի փոխվել․ Փաշինյան
Աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ
Գլաձոր համայնքն իր միջոցներով վերանորոգել է մանկապարտեզը
ՍԱՏՄ տեսուչներն անցկացրել են մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանի հանրային սննդի օբյեկտներում
ՀՀ փոխվարչապետը հայտնել է տրանսպորտային ապաշրջափակման շուրջ բանակցությունների արդյունքների մասին
Սյունիքում զորքերի հետքաշման հրամանն անձամբ ես եմ տվել՝ պատերազմից խուսափելու համար. Փաշինյան
Հոկտեմբերի 27-ից 22 տարի անց
Սուրբ Աթոռի փոխպետքարտուղար Էդգար Պենյա Պարան այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ե՞րբ եք ի վերջո պատրաստվում այցելել Արցախ․ Խամոյանը՝ Փաշինյանին
«Պատիվ ունեմ» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի հետ կարող է քննարկել միայն իր հրաժարականի տեքստը․ Հայկ Մամիջանյան
17-ամյա վարորդը ոստիկաններից փախուստի է դիմել և վնասել 7 ավտոմեքենա․ նա կալանավորվել է
«Հերիք եղավ, բոլ եղավ». վիճաբանություն Փաշինյանի և ընդդիմադիրների միջև
Սաակաշվիլիին ցանկանում են ստիպողաբար կերակրել
Արագածոտնը նոր մարզպետ կունենա, Փելա սարի վրա դիրքային փոփոխություններ չեն եղել. Հոկտեմբերի 27-ն՝ ամփոփ
Հայտնի է՝ ովքեր կգլխավորեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ կուսակցության համամասնական ցուցակները
Ռուսաստանը կանի ամեն ինչ՝ դիմակայելու ողջ աշխարհում ՆԱՏՕ-ի առաքելության տարածմանը․ Լավրով
Անցկացվել են հրետանային ստորաբաժանումների ցուցադրական պարապմունքներ.ՊՆ
Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-լիտվական համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները
Հանձնաժողովը ստեղծված է և ըստ ընթացակարգի կիրականացնի քննություն. Ավանեսյանը՝ Չարչյանի գործի մասին
Սկսվում է կառավարության հետ հարց ու պատասխանը, շշերը հավաքում են. Գեղամ Մանուկյան
ՊՆ-ն կազմակերպություն չէ, որ ինչ հարց ուղղեք՝ պատասխանենք․ Պաշտպանության նախարարը՝ պատգամավորին
Եղանակը Հայաստանում
Հենց տեսան՝ ազգը ուզում է խելքի գալ, մորթեցին. քաղաքացիները՝ Հոկտեմբերի 27-ի դեպքերի մասին (տեսանյութ)
42 ստուգայց, 9 արձանագրություն․ ՍԱՏՄ տեսուչները Էրեբունու հանրային սննդի օբյեկտներն են դիտարկել
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
«ԷԼԵՆԷՔՍ» ՍՊԸ-ն շրջակա միջավայրին 6.3 մլն դրամի չափով վնաս է հասցրել
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™