Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Փաբերում «նիսյա» գարեջուր խմողներից Փաշինյանի թիմակիցները դարձել են միլիոնատերեր. Մամիջանյան Ունենք անվտանգային խնդիրներ, փոխանակ այդ բացը լրացնենք, մեզ դրել ենք «գժի» տեղ. ադրբեջանագետ Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Հայկ Մամիջանյանը. դիտե՛ք այսօր՝ 19.00-ին Հայաստան-Թուրքիա բանակցությունները պետք է առկախել. Ռուբեն Սաֆրաստյան Առկա գծի վրա միջազգային դիտորդներ տեղակայելով՝ Հայաստանը կամավոր տարածքներ է զիջում Ադրբեջանին. Արմեն Բադալյան Փաշինյանի սկանդալային հայտարարությունն ու 245 միլիոն դոլարի զենքի պայմանագիրը Հնդկաստանի հետ. լրահոս Փաշինյանի ղեկավարման ամբողջ ժամանակաշրջանի ամենալուրջ հակառուսական դեմարշներից մեկն էր. ռազմական փորձագետ Քոչարյանը և մյուսները Հայաստանը դարձրին կոնֆլիկտի կողմ, ագրեսոր. Հովիկ Աղազարյան Ինչքան Փաշինյանի իշխանությունը երկարում է, այնքան կարճանում է Հայաստանի և Արցախի կյանքը. Մետաքսե Հակոբյան Նարեկ ասելով աչքերս պիտի փակեմ, 102 տարի էլ անցնի՝ ցավը չի մեղմանալու. զոհված զինծառայողի մայր Արցունքներ, կոկորդ կրծող ցավ ու անսահման կարոտ. Եռաբլուրը պատերազմից 2 տարի անց Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Ռոբերտ Ղևոնդյանը. դիտե՛ք այսօր՝ 21.30-ին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Եռանախագահների համար պատվաբեր չէ, որ թուրքերը և ռուսները քացով տվեցին և դուրս գցեցին ԱՄՆ-ին և Ֆրանսիային բանակցություններից. Արա Պապյան

Քաղաքական

Հաշվի առնելով Ֆրանսիայում հանդիպումների բավական բարձր մակարդակը՝ կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի այցը Ֆրանսիա ֆրանսիական կողմի առաջարկն է։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պապյանը։

«Ես ենթադրում եմ, որ նրան կանչում են՝ ասելու, որ նա չխորացնի առանց այն էլ Հայաստանի ծանր վիճակը և առաջարկեն այլընտրանքների այլ հնարավորություններ, այն է, որ հակամարտությունն՝ ինչպես բազմիցս ԱՄՆ-ը և Ֆրանսիան են նշել՝ Արցախի հարցը փակված չէ և պետք է վերադառնա Մինսկի խմբի եռանախագահների ձևաչափի մեջ, և ինչպես ամերիկացիներն են ձևակերպել` համապարփակ քաղաքական լուծումը ստանալու։ Հիմա կանչել են, քանի որ ֆրանսիան, կարծես թե՝ հանդես է գալիս իր և ԱՄՆ-ի անունից։ Մինսկի խմբի 2 համանախագահների անունից իրեն այդ ամբողջն ասելու, որովհետև կարծես թե՝ Նիկոլ Փաշինյանը լավ չի հասկանում, անգամ փորձեցին հայերենով ինչ որ տեքստեր ասել, իսկ նա էլի չհասկացավ»։

Պապյանն ընդգծեց, որ Հայաստանի իշխանությունը բազմիցս ցույց է տվել, որ ինքը ռուս-թուրքական աքցանի մեջ է և կամ չի ուզում, կամ չի կարողանում դիմադրել։ «Բայց այստեղ հարցն այլ է, հարցն այն է, որ եռանախագահները չեն ուզում հայտնվել խոցելի վիճակում, քանի որ առաջինը դա իրենց համար պատվաբեր չէ, որ թուրքերը և ռուսները քացով տվեցին և դուրս գցեցին ԱՄՆ-ին և Ֆրանսիային բանակցություններից։ Իրենք տասնամյակներ շարունակ բանակցություններ են վարել, որտեղ կողմերը պարտավորվել են ուժ չկիրառել, անգամ ուժի սպառնալիք չկիրառել։ Ալիևը ուժի կիրառմամբ խախտել է այդ ամբողջը, այսինքն ինքը թքել է Ֆրանսիայի և ԱՄՆ-ի երեսին ևս, եթե Հայաստանը պարտվել է, ապա իրենք էլ դիվանագիտական պարտություն են կրել, իրենց 30 տարվա դիվանագիտական խոսքը, 30 տարվա ստորագրած բազմաթիվ փաստաթղթերը անտեսվել են, դրա համար նման բաները չեն ներվում։ Հիմա պետք է ամեն ինչ արվի, որ վերադառնան նախնական վիճակին»։

Հարցին, թե ինչ նկատի ունի նախկին վիճակ ասելով՝ բանակցությունների վերականգնում, թե նաև սահմանների, նա պատասխանեց, որ և մեկը, և մյուսը։«Առաջին հերթին՝ վերադարձ գոնե ԼՂԻ-ի սահմաններին, ապա և քննարկում՝ Հայաստանի, Ադրբեջանի սահմանի քննարկում։ Ի վերջո, այդ հարցը պետք է քննարկվի, ով ասաց, որ ՍՍՀՄ վարչական սահմանները կարող են հանդիսանալ միջպետական սահմանների հիմք։ Դրա համար էլ այդ հարցը պետք է ստանա միջազգային իրավունքի հիման վրա լուծում, հիմա եթե հայկական կողմը փոքր ինչ այլ քաղաքականություն վարեր, շատ բան այլ կլիներ, բայց դե մերոնք ուզում են բավարարել թուրք-ադրբեջանական ախորժակը, որ իբրև թե գա, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում՝ հավերժական կամ 100-ամյա խաղաղության փուլ։ Նա պարզապես չի հասկանում, որ թուրքերը դրանից ավելի են գրգռվելու և ավելի է նրանց ախորժակները բացվելու»։

Դիտարկմանը, որ եթե հայկական կողմը որևէ իրական քայլ չի անում Մինսկի խումբ վերադառնալու, Ռուսաստանն առանձնապես շահագրգիռ չէ, իսկ Ադրբեջանն առհասարակ ասում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը այլևս լուծված է ու բանակցելու որևէ բան չկա՝ ինչ կարող են անել ԱՄՆ-ը և Ֆրանսիան կողմերին բանակցային սեղան վերադարձնելու համար՝ նա հիշեցրեց, որ Ռեյկավիկում Լավրովի և Բեկենի հանդիպման ժամանակ 5 հարցերից մեկը, որ քննարկվեց՝ դա հայ-ադրբեջանական հակամարտության հարցն էր։

«Անկախ նրանից՝ մենք դա համարում ենք բացված թե փակված՝ ամերիկացիները ցույց տվեցին, որ իրենց համար հարցը մնում է, այդտեղ էլի ձևակերպում կար՝ համապարփակ քաղաքական լուծում։ Դա նախապատրաստում էր առաջիկայում Ժնևում կայանալիք Պուտինի և Բայդենի միջևը հանդիպման։ Մակրոնն, ըստ էության, այստեղ նախապատրաստողի դերում է լինում։ Ինչ կարող են անել՝ կարծում եմ շատ բան, եթե իրենք որոշում կայանցնեն, որ իրենց շահերից է բխում, և կարծեք թե բխում է՝ իրենք կոնֆլիկտը չեն փակի, իսկ լծակներ շատ ունեն, այսինքն ԱՄՆ-ի համար Ռուսաստանի կամ Թուրքիայի վրա լծակ բանեցնելը մեկից մեկ է ու խնդիր չէ, մի հեռախոսազանգի հարց է։ Ի վերջո, Զախարովայի վերջին հայտարարությունը, որ եղավ 3 օր առաջ, այնտեղ էլ նա խոսում է Մինսկի խմբի եռանախագահություն վերադառնալու մասին ու սա այն դեպքում, երբ ամերիկացիները դեռ որևէ ճնշում չեն գործադրել, իսկ Ռուսաստանն արդեն նահանջել է, ուր մնաց՝ ճնշում բանեցնեն։ Շատ բան կախում կունենա Պուտինի և Բայդենի ժնևյան հանդիպումից։ Իմ աղբյուրները ասում են, որ կոշտ խոսակցություն է ունենալու Բայդենը Պուտինի հետ՝ այդ թվում նաև մարդու իրավունքների պահպանման տեսանկյունից, Ալիևի մասին ես առհասարակ չեմ խոսում։ Եթե ճիշտ քաղաքականություն իրականացնենք՝ Ալիևը ոչ միայն ոչինչ չի ստանա իր սանձազերծած պատերազմից, այլև կարող է Միլոշևիչի և Կարաչիչևի ճակատագրին արժանանա ու կանգնի միջազգային դատարանի առաջ որովհետև խախտել է միջազգային իրավունքի բազմաթիվ հոդվածներ, խախտել է սեփական պարտավորությունը, իսկ Ադրբեջանը 30 տարի շարունակ պարտավորություններ է ստանձնել, հայկանան կողմը հիմա դրա մասին պետք է անընդհատ խոսի։ Հանցագործությունների հետևանքով չի կարող ստեղծվել իրավիճակ, որի վրա իրավունքներ խարսխվեն։ Փոխանակ դա շեշտվի՝ հալած յուղի տեղ ընդունվում է ստեղծված իրավիճակը։ Կրկնում եմ, այս իրավիճակը ստեղծվել է Ադրբեջանի հանցագործության հետևանքով, հետևաբար, Ադրբեջանի հանցագործ ղեկավարությունը պետք է պատժվի միջազգային քրեական իրավունքով՝ Հռոմի ստատուտի հիման վրա»։

Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Եղիսաբեթ II-ի դագաղի մոտ հերթապահող զինվորը մահացել է նրա հուղարկավորությունից երկու շաբաթ անց
Մահվան ելքով վրաերթ Երևանում
Ո՛չ ռուսական թշնամական ալիքներին. Բևեռը երթով գնաց ՀՌՀ֊ի շենքի մոտ
32-ամյա կնոջ ինքնասպանության փորձը կանխվել է
Շահան Գանտահարյանը Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների՝ տեղապտույտից դուրս գալու նախադրյալներ է տեսնում
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին 22:00-ի դրությամբ
10-ամյա երեխան ընկել է ինքնագլորից, վիճակը ծայրահեղ ծանր է․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
Մարտունի-Գետափ ավտոճանապահին բախվել են Volvo և VAZ 0110 մակնիշի ավտոմեքենաները. կա 5 վիրավոր
Հրապարակվել են Սևաստոպոլում ինքնաթիռի բռնկման կադրերը
34-ամյա վարորդը փորձել է ավագ պարեկին կաշառել
Մարիամ Մկրտչյանն առաջին անգամ ընդգրկվել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում
«Աթարբեկյանի սար» կոչվող հատվածում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ
Պայթուն՝ Բաքվի շենքերից մեկում
Կոտրել են պատուհանի ապակին, տնից տարել տարբեր իրեր
Մեծ Բրիտանիան Դանիային օգնություն է առաջարկում «Հյուսիսային հոսք»-ում տեղի ունեցած միջադեպի հետաքննության համար
Լեհաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու հնարավորությունը
Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված հարաբերությունների զարգացումը. Խաչատուրյան
Նա իր հարցազրույցով ապացուցեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում. դավաճանական ինքնախոստովանություն էր. Իշխանյան
«Նորքի տուն-ինտերնատն» առաջիկայում նոր վերանորոգված մասնաշենք կունենա
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՖՖ-ն Տալալաևի հետ բանակցություն չի վարել, հավաքականի մարզչի պաշտոնում դիտարկվում են մի քանի թեկնածուներ
Վթարային ջրանջատումներ՝ Երևանում ու մարզերում
Բևեռի միակ առաքելությունը հայ ազգի ողնաշարը ուղղելն ու ազգային պետություն ստեղծելն է. Սեֆիլյան
Փաշինյանը հանցավոր դիտավորությամբ կեղծիքի է ենթարկում իրականությունը. Գասպարյան
Շիրակի մարզպետը Տարեցների օրվա առթիվ այցելել է մարզի երկարակյաց կանանց
Այս տարիներին իրականացվել է Բևեռի առաջ մղած օրակարգերի հակաքարոզչություն. Այվազյան
Խաչատուրյանը և Ղազարյանը մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսական զարգացումների և ներդրումային ծրագրերի շուրջ
Ով ասում ա ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի, տգետ ա և դավաճան. Վահե Գասպարյան
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Անկախության օրվա առիթով
Մադրիդյան սկզունքները և մինչև Փաշինյանի իշխանության գալը բանակցված բոլոր թղթերը հազարապատիկ անգամ ավելի հայանպաստ են եղել, քան նրա բերած և շարունակվող ողբերգությունը․ Բագրատ Միկոյան
ՊՆ-ն հայտարարություն է տարածել
NASA-ն մինչև նոյեմբեր հետաձգում է Artemis-1 առաքելության մեկնարկը
Շինության պատերը, հենասյուներն ու պարիսպը փլուզվել են
Էրդողանը հնարավոր է համարել Փաշինյանի հետ հանդիպումը
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է ՀՀ ոստիկանություն
Արտակ Բեգլարյանն անընդունելի է համարել տարբերակված մոտեցումը զոհվածների ընտանիքների փոխհատուցման գործընթացում
Դիլիջանի ՔՊ-ական, «արու» համայնքապետը շարունակում է քաղաքի հողերն օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
Մեխիկոյում քննարկվել են ՀՀ-ում և Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված հարցեր
Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի երկրորդ նիստը
ԱԺ Բևեռի հանրահավաքը Ազատության հրապարակում. Ուղիղ
Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա
Կապիտուլյացիայի նախերգանքին նվիրված ելույթ էր․ օր առաջ պետք է հեռացնել դավաճանին․ Սաղաթելյան
Արայիկ Հարությունյանը հանդիպել է խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ
Թմրամիջոցների տարածման փորձ «Տելեգրամ» հավելվածով
Մեզ համար առաջնահերթություն է լիարժեք գնահատել տարեցների սոցիալական կարիքները. Սոցապնախարար
Շչակ է փորձարկվելու
Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Ալեն Մարգարյանի հեքիաթները նոր շունչ ստացան Տիկնիկային թատրոնի բեմում
Գերության մեջ գտնվող երկու տասնակից ավել հայ զինծառայող խոշտանգվել է, անարգվել հայ զինծառայողների մարմինները. «Փաստինֆո»
Ռոբերտ Մենենդեսն առաջարկել է սահմանափակել F-16-երի վաճառքը Թուրքիային և դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™