Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Փաբերում «նիսյա» գարեջուր խմողներից Փաշինյանի թիմակիցները դարձել են միլիոնատերեր. Մամիջանյան Ունենք անվտանգային խնդիրներ, փոխանակ այդ բացը լրացնենք, մեզ դրել ենք «գժի» տեղ. ադրբեջանագետ Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Հայկ Մամիջանյանը. դիտե՛ք այսօր՝ 19.00-ին Հայաստան-Թուրքիա բանակցությունները պետք է առկախել. Ռուբեն Սաֆրաստյան Առկա գծի վրա միջազգային դիտորդներ տեղակայելով՝ Հայաստանը կամավոր տարածքներ է զիջում Ադրբեջանին. Արմեն Բադալյան Փաշինյանի սկանդալային հայտարարությունն ու 245 միլիոն դոլարի զենքի պայմանագիրը Հնդկաստանի հետ. լրահոս Փաշինյանի ղեկավարման ամբողջ ժամանակաշրջանի ամենալուրջ հակառուսական դեմարշներից մեկն էր. ռազմական փորձագետ Քոչարյանը և մյուսները Հայաստանը դարձրին կոնֆլիկտի կողմ, ագրեսոր. Հովիկ Աղազարյան Ինչքան Փաշինյանի իշխանությունը երկարում է, այնքան կարճանում է Հայաստանի և Արցախի կյանքը. Մետաքսե Հակոբյան Նարեկ ասելով աչքերս պիտի փակեմ, 102 տարի էլ անցնի՝ ցավը չի մեղմանալու. զոհված զինծառայողի մայր Արցունքներ, կոկորդ կրծող ցավ ու անսահման կարոտ. Եռաբլուրը պատերազմից 2 տարի անց Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Ռոբերտ Ղևոնդյանը. դիտե՛ք այսօր՝ 21.30-ին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Այս ընտրություններն ավելի շատ նման են նախագահական ընտրություններին և լիդերների ընտրություններ են փաստացի. Կարեն Քոչարյան

Արտահերթ ընտրություններ 2021

ArmDaily.am-ի զրուցակիցն է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

-Նախընտրական ցուցակներում ընդգրկված են բավականին հետաքրքիր կերպարներ՝ օրինակ Միհրանը Պողոսյան, ով այս պահին քրեական հետախուզման մեջ է գտնվում, օլիգարխներ կան։ Արդյո՞ք այս ընտրություներն իսկապես տարբերվող են։

-Այս ընտրությունները դա ցուցակների և պառլամենտական ընտրություններ չեն՝ այս ընտրություններն ավելի շատ նման են նախագահական ընտրություններին և լիդերների ընտրություններ են փաստացի։ Դեռ մեծ հարց է, կապ չունի, թե ով կանցնի, ով չի անցնի, ով կմնա խորհրդարանում, ով կգնա գործադիր, ով ընդհանրապես ոչ այնտեղ կգնա, ոչ այնտեղ։ Դեռ այնքան բան կփոխվի՝ կարծում եմ։ Հիմա խնդիր կա պարզապես անցկացնել ընտրություններ և փորձել երկիրն այս վիճակից դուրս բերել, դա բոլորն են հասկանում և դա չի անելու ոչ Միհրանը Պողոսյան, ոչ Խաչատուրը Սուքիասյան, կամ ո՞ւմ էիք ասում օլիգարխներ՝ այդքան շատ չեն։

-Օրինակ Գուրգեն Արսենյանին էլ են դասում օլիգարխների շարքը, թե քաղաքական շրջանակներում, թե մամուլում, ով ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի հետ համագործակցության փորձ ունի։

-Ինքը ՀՀԿ անդամ է եղել, ինքը ՄԱԿ կուսակցությունով է եղել։ Ինձ համար ճիշտն ասած Գուրգեն Արսենյանի նման մարդկանց դեպքում զարմանքը այն չի՝ ինչու են իրենք գնում։ Իրենք ոչ առաջին անգամն են, կարող ուժ են՝ հարցը դա չի։ Հարցն այն է, որ ինձ զարմացնում է՝ ո՞նց են Նիկոլ Փաշինյանի կողքին, միայն դա է ինձ զարմացնում, թե չէ մնացած ոչինչ ինձ չի զարմացնում։ Եթե ինքը իր կուսակցությունով գնա, ցանկացած ուրիշ կուսակցությունով գնալ, բայց կանգնել Նիկոլ Փշաինյանի կողքի՞ն...Ես չեմ կարողանում հասկանալ՝ այսօր ոնց է Գուրգեն Արսենյանը բացատրելու՝ ի՞նքն էլ է հպարտանում պարտությամբ, ինքն է՞լ է գտնում օրինակ, որ այն սարերը, որտեղ ձյուն է՝ պետք չի պաշտպանել ու տալ հակառակորդին, թշնամուն, չգիտեմ, դա իրենից հարցրեք։

-Ո՞ր քաղաքական ուժերի ցուցակներն եք համարում ամենաազդեցիկը։

-Գիտեք, ոչ մի ցուցակ էլ ազդեցիկ չի, որովհետև լիդերներն են ազդեցիկ։

-Ովքե՞ր են այդ լիդերները։

-Կա Ռոբերտ Քոչարյան, կա Արթուր Վանեցյան, կա Նիկոլ Փաշինյան, Գագիկ Ծառուկյան։ Անգամ նորերի մեջ, եթե ուշադրություն դարձնեք, կա Կարին Տոնոյան, որը հանրությանը լայն հայտնի է։ Մնացածը կարծես որոշել են, թե Ռոբերտ Քոչարյանը, թե «Պատիվ ունեմ» դաշինքը, որ Արթուր Վանեցյան-Հանրապետական դաշինքն է, եթե տեսնում եք, հանրապետականից շատ հին դեմքեր չկան՝ շատ անծանոթ են բոլորը։ Այսինքն նոր ուժեր են բոլորը, երիտասարդներ են։ Կամ, եթե այդքան երիտասարդ էլ չեն՝ քաղաքականության մեջ այդքան եփված չեն։ Այնտեղ շատ տեղերում՝ թե Քոչարյանի ցուցակում, թե «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում, անգամ Բարգավաճը հայտարարեց, որ թարմացնում են, բոլոր տեղերում, կարծես թե, իրենց ոլորտներում կայացած մասնագետներ են՝ ոչ քաղաքական գործիչներ, ոչ հին պառլամենտարիներ, նրանք ավելի շատ ոլորտային մասնագետներ են։

-Ինչո՞վ է դա պայմանավորված։

-Նրանք, անկախ ամեն ինչից հասկանում են, որ երկիրը այս վիճակից պետք է դուրս բերեն մասնագետները՝ այսինքն նորմալ կադրերը։

-Այսինքն ողջունելի՞ է քաղաքական ուժերի կողմից այս մարտավարությունը։

-Այսպես ասած՝ ի սկզբանե, ֆունդամենտալ, բազային առումով իհարկե ողջունելի է։ Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանի ցուցակն էլ էր ողջունելի առաջին հայացքից, բայց պարզվեց, որ ինքը կադր չունի, այդ կադրերն ընդհանրապես տեղյակ չեն ոչ մի բանից։ Հիմա այստեղ կախված է նրանից՝ այդ մարդիկ ունա՞կ են, թե չէ։ Ես ցուցակներ եմ տեսնում, որ ունակ են, ցուցակ եմ տեսնում, որ ոչ թե ունակ չեն, այլ պարզապես ես չեմ ճանաչում։ Այնտեղ կան մարդիկ, որոնց ես ճանաչում են՝ գիտեմ, որ կկարողանան։

-Ո՞ր կուսակցությունների ցուցակներն են, որ ունակ են։

-Ես կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանի, «Պատիվ ունեմը», անգամ 5165-ը՝ այնտեղ կան լուրջ բժիշկներ, տնտեսագետներ, իրավաբաններ, բոլորը իրենց ոլորտներում կայացած մարդիկ են։ Ընդ որում այսպիսի բառ կա անգլերենում՝ safe made` իրենք իրենցով կայացած մարդիկ են, այսինքն պապայի բալա չեն, մեկը չի բերել դրել իրենց վերև։ Այսինքն իրենք իրենց խոսքն ասած մարդիկ են։

-Իսկ ԲՀԿ-ն և «Լուսավոր Հայաստանը» հասարակության կողմից դիտարկվում են որպես անկախ քաղաքական ուժե՞ր, թե՞ ավելի շատ որպես արբանյակ են դիտարկվում։

-Ոչ, ոչ, ինչ իշխանության արբանյակ։ Բոլոր այն ուժերը, որոնք հայտարարել էին, որ պառլամենտական ընտրություններից հետո, պառլամենտ անցնելու դեպքում չեն միանա Նիկոլ Փաշինյանին կոալիցիա կազմելու դեպքում՝ իմացեք, դրանք արբանյակներ չեն։

Հայկա Ալոյան

Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Եղիսաբեթ II-ի դագաղի մոտ հերթապահող զինվորը մահացել է նրա հուղարկավորությունից երկու շաբաթ անց
Մահվան ելքով վրաերթ Երևանում
Ո՛չ ռուսական թշնամական ալիքներին. Բևեռը երթով գնաց ՀՌՀ֊ի շենքի մոտ
32-ամյա կնոջ ինքնասպանության փորձը կանխվել է
Շահան Գանտահարյանը Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների՝ տեղապտույտից դուրս գալու նախադրյալներ է տեսնում
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին 22:00-ի դրությամբ
10-ամյա երեխան ընկել է ինքնագլորից, վիճակը ծայրահեղ ծանր է․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
Մարտունի-Գետափ ավտոճանապահին բախվել են Volvo և VAZ 0110 մակնիշի ավտոմեքենաները. կա 5 վիրավոր
Հրապարակվել են Սևաստոպոլում ինքնաթիռի բռնկման կադրերը
34-ամյա վարորդը փորձել է ավագ պարեկին կաշառել
Մարիամ Մկրտչյանն առաջին անգամ ընդգրկվել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում
«Աթարբեկյանի սար» կոչվող հատվածում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ
Պայթուն՝ Բաքվի շենքերից մեկում
Կոտրել են պատուհանի ապակին, տնից տարել տարբեր իրեր
Մեծ Բրիտանիան Դանիային օգնություն է առաջարկում «Հյուսիսային հոսք»-ում տեղի ունեցած միջադեպի հետաքննության համար
Լեհաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու հնարավորությունը
Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված հարաբերությունների զարգացումը. Խաչատուրյան
Նա իր հարցազրույցով ապացուցեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում. դավաճանական ինքնախոստովանություն էր. Իշխանյան
«Նորքի տուն-ինտերնատն» առաջիկայում նոր վերանորոգված մասնաշենք կունենա
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՖՖ-ն Տալալաևի հետ բանակցություն չի վարել, հավաքականի մարզչի պաշտոնում դիտարկվում են մի քանի թեկնածուներ
Վթարային ջրանջատումներ՝ Երևանում ու մարզերում
Բևեռի միակ առաքելությունը հայ ազգի ողնաշարը ուղղելն ու ազգային պետություն ստեղծելն է. Սեֆիլյան
Փաշինյանը հանցավոր դիտավորությամբ կեղծիքի է ենթարկում իրականությունը. Գասպարյան
Շիրակի մարզպետը Տարեցների օրվա առթիվ այցելել է մարզի երկարակյաց կանանց
Այս տարիներին իրականացվել է Բևեռի առաջ մղած օրակարգերի հակաքարոզչություն. Այվազյան
Խաչատուրյանը և Ղազարյանը մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսական զարգացումների և ներդրումային ծրագրերի շուրջ
Ով ասում ա ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի, տգետ ա և դավաճան. Վահե Գասպարյան
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Անկախության օրվա առիթով
Մադրիդյան սկզունքները և մինչև Փաշինյանի իշխանության գալը բանակցված բոլոր թղթերը հազարապատիկ անգամ ավելի հայանպաստ են եղել, քան նրա բերած և շարունակվող ողբերգությունը․ Բագրատ Միկոյան
ՊՆ-ն հայտարարություն է տարածել
NASA-ն մինչև նոյեմբեր հետաձգում է Artemis-1 առաքելության մեկնարկը
Շինության պատերը, հենասյուներն ու պարիսպը փլուզվել են
Էրդողանը հնարավոր է համարել Փաշինյանի հետ հանդիպումը
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է ՀՀ ոստիկանություն
Արտակ Բեգլարյանն անընդունելի է համարել տարբերակված մոտեցումը զոհվածների ընտանիքների փոխհատուցման գործընթացում
Դիլիջանի ՔՊ-ական, «արու» համայնքապետը շարունակում է քաղաքի հողերն օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
Մեխիկոյում քննարկվել են ՀՀ-ում և Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված հարցեր
Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի երկրորդ նիստը
ԱԺ Բևեռի հանրահավաքը Ազատության հրապարակում. Ուղիղ
Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա
Կապիտուլյացիայի նախերգանքին նվիրված ելույթ էր․ օր առաջ պետք է հեռացնել դավաճանին․ Սաղաթելյան
Արայիկ Հարությունյանը հանդիպել է խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ
Թմրամիջոցների տարածման փորձ «Տելեգրամ» հավելվածով
Մեզ համար առաջնահերթություն է լիարժեք գնահատել տարեցների սոցիալական կարիքները. Սոցապնախարար
Շչակ է փորձարկվելու
Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Ալեն Մարգարյանի հեքիաթները նոր շունչ ստացան Տիկնիկային թատրոնի բեմում
Գերության մեջ գտնվող երկու տասնակից ավել հայ զինծառայող խոշտանգվել է, անարգվել հայ զինծառայողների մարմինները. «Փաստինֆո»
Ռոբերտ Մենենդեսն առաջարկել է սահմանափակել F-16-երի վաճառքը Թուրքիային և դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™