Թուրքական ժանդարմերիա է գործում, ոստիկանություն չի գործում Հայաստանում. Զարուհի Փոստանջյանը՝ իրեն բերման ենթարկելու մասին Այո, ծանր վիճակ է, ինչպես բոլորս ենք անցել, բայց փառք Աստծո, կայուն է. Շուշան Պետրոսյանը՝ Հայկոյի առողջական վիճակի մասին Ընտրություններում հաղթելու մեր շանսերը գնահատում եմ բավականին բարձր. Իրինա Յոլյան Ինչո՞ւ Կաթողիկոսը չի մասնակցել Անկախության 30-ամյակի միջոցառմանը Դատավորների ժողով է հրավիրվել. երբ չմասնակցությունը կնպաստի ԲԴԽ-ի կողմից իշխանահաճո թեկնածուի նշանակման Ով է նա. Մեր Երևանի մարդ ա. քաղաքացիները՝ Խաչատուր Սուքիասյանի մասին (տեսանյութ) Ես էդ երբ եմ հարուստ եղել, որ մի հատ էլ սնանկ են ճանաչել. Առաքել Մովսիսյանը՝ իրեն սնանկ ճանաչելու դատարանի որոշման մասին Դե բերեք՝ Տիգրան Մեծի հողերը պահանջենք. քաղաքացիները՝ Սյունիքում տիրող իրավիճակի մասին (տեսանյութ) Առաջադրում եմ իմ թեկնածությունն առաջիկա ՏԻՄ ընտրություններին՝ որպես Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու. Առուշ Առուշանյան Ինչ էր կատարվում երկնքում ժամը 21։20-ին (տեսանյութ) Անկախությանը նվիրված միջոցառումից առաջ ոստիկանները մետաղորսիչ սարքով զննում են հրապարակ մտնել ցանկացող քաղաքացիներին Ես առաջարկում եմ, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը իր անունով ինչ-որ մի պարգև ստեղծի և անձնապես նվիրվածության համար որոշ մարդկանց պարգևատրի. Լարիսա Ալավերդյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ճանաչիր թեկնածուներին. «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության առաջին եռյակը

Exclusive

Հունիսի 20-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ArmDaily.am-ը մեկնարկում է «Ճանաչիր թեկնածուներին» շարքը, որի շրջանակներում կներկայացնենք քաղաքական ուժերի ցուցակների առաջին 3 թեկնածուներին։

Այս անգամ կանդրադառնանք «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությանը։

«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Կարին Տոնոյանը, երկրորդ թեկնածուն ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանն է՝ Մրոն , իսկ երրորդը՝ բժիշկ Գևորգ Թամամյանը։

1. Կարին Տոնոյան

Կարին Տոնոյանը ծնվել է 1967 թվականի հուլիսի 25-ին Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղում։ Նախնիները արմատներով եղել են Տուրուբերան նահանգի Տարոն գավառի Մշո շրջանի Լաթար գյուղից։ 1982-1984 թվականներին սովորել է Հայագիտական քոլեջում։ 1997-1999 թվականներին եղել է Երևանի թիվ 183 դպրոցի փոխտնօրեն։ 1998-2000 թվականներին աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում, որտեղ հեղինակել և վարել է «Ընտանեկան ակնթարթներ» հաղորդաշարը։ 2004-2006 թվականներին սովորել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի հեռուստառեժիսուրայի բաժնում։ 2000-2008 թվականներին աշխատել է «Հ2» հեռուստաալիքում, որտեղ հեղինակել և վարել է «Կեռմաններ», «Եթե ես լինեի», «Օջախ», «Մութ ու լույս» հաղորդաշարերը։

2006- 2010 թվականներին եղել է «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն, միաժամանակ՝ 2006-2008 թվականներին եղել է «Բաղինյան Արտ Վիդեո» ստուդիայի տնօրեն։ 2009-2013 թվականներին սովորել է Հյուսիսային համալսարանի լրագրության ֆակուլտետում։ 2008 թվականից Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության «Հայ ասպետ» հեռուստամրցույթի հեղինակը, վարողը և «Հայ ասպետ» մանկապատանեկան ամսագրի գլխավոր խմբագիր։

Տոնոյանը 5165 շարժումը ստեղծել է վերջերս. շարժման անդրանիկ համագումարը կայացել է ապրիլի 25-ին։ Արարատ լեռան բարձրությունն անվանում ընտրած շարժումը ազգային ու պետականամետ ծրագրերով ու գաղափարներով լի մարդկանց համար է։ Նպատակն է միասնությամբ կերտել հզոր և կենսունակ Հայաստան։

Կարին Տոնոյանը Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրն է։ Մենուան մասնակցել էր նաև ապրիլյան պատերազմին, և այս տարիներին զբաղված էր «Հայ Ասպետի» շրջանակներում մորը օգնելով, ռազմահայրենասիրական ծրագրեր իրականացնելով։

Մենուան ամուսնացած էր, ուներ անչափահաս երեխա։

Որդու մահից հետո Տոնոյանը ակտիվ հակաիշխանական քարոզ սկսեց անել՝ քննադատելով և կոչ անելով իշխանություններին հեռանալ։ Սակայն վերջերս լուրեր տարածվեցին, որ շարժմումն առնչություն ունի գործող իշխանությունների, մասնավորապես, Աննա Հակոբյանի հետ։ Լուրեր տարածվեցին, որ կառավարության կողմից Տոնոյանին տարածք է տրամադրվել Արշակունյաց փողոցում՝ շարժման աշխատանքների իրականացման համար։ 

Շարժման կողմից պարզաբանում եղավ. «Դեռևս 2014 թվականին կառավարության կողմից որոշում էր կայացվել «Հայ ասպետ» հիմնադրամին տասը տարի ժամկետով տրամադրել Երևանի Էռնստ Թելմանի անվան դպրոցի տարածքից մի հատված՝ «Հայ ասպետ» կրթադաստիարակչական հեռուստանախագծի տաղավարը կառուցելու և հաղորդումը նկարահանելու համար։ Կարին Տոնոյանի հեղինակած «Հայ ասպետ» հեռուստահաղորդմանը մասնակցած 11․000 երեխաները լավ գիտեն դպրոցի հասցեն։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի կողմից որոշում է կայացվում փակել խաղը՝ ազգայինը մերժելու նպատակով։

Հեռուստանախագծի պետական ֆինանսավորումը դադարեցվում է, նախագիծը դադարում է։ Չնայած, տարածքը «Հայ ասպետ» հիմնադրամին էր հանձնվել մինչև 2024 թվականը, 2019 թվականին Կարին Տոնոյանը որոշում է կայացնում հանձնել տարածքը՝ խնդրելով հիմնադրամին թողնել դպրոցի երկու մեծ սրահները՝ հետագայում այլ հեռուստանախագիծ պատրաստելու և նախագծի տեխնիկական սարքավորումները և «Հայ ասպետ»-ի մանկապատանեկան ճամբարի գույքը պահեստավորելու համար։ Կառավարությունը դեռևս 2019-ի աշնանը ստացած նամակին այդպես էլ չի պատասխանում։

Ըստ շրջանառվող լուրերի՝ տարիներ առաջ ուղղված դիմումի պատասխանը վերջերս քննարկվել է կառավարության ներսում ու որոշում է կայացվել պատասխանել մոռացված դիմումին ու բավարարել այն։ Սակայն «Հայ ասպետ» հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանը մինչ օրս որևէ պաշտոնական պատասխան կառավարությունից չի ստացել։ Նման որոշման մասին զարմանալիորեն ավելի շուտ են տեղեկացվում հայտնի կեղծ օգտահաշիվներ վարողները, այլ ոչ հենց ինքը՝ Կարին Տոնոյանը։ Պարզ է, որ նման արտահոսքը հստակ միտում ունի։

Եթե Արշակունյաց փողոցում գտնվող դպրոցում «Հայ ասպետ» հիմնադրամին տարածք տրամադրելու որոշումն իրականություն է, ապա դա անարժեք փորձ է կապել «5165» շարժումն իշխանության հետ՝ կոտրելու հավատը շարժման նկատմամբ»։

2. Արսեն Գրիգորյանը՝ Մրո

 Ծնվել է 1968 թվականին՝ Սիրիայի Արաբական Հանրապետության հայաշատ Ղամիշլի քաղաքում։ 1987 թվականին ժամանել է Երևան երաժշտական կրթություն ստանալու նպատակով, ընդունվելով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա։ Ուսման ավարտին ստացել է արվեստի վարպետի որակավորում` ավարտելով նաև ասպիրանտուրան։

1987 թվականից Արսեն Գրիգորյանը ապրում ու ստեղծագործում է Հայաստանում։ 2004 թվականին դարձել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իսկ 2008 թվականին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը։

Գրիգորյանը շարժման համահիմնադիրներից է։ Նա նշել է, որ անհրաժեշտությունից է ծնվել։ Գրիգորյանը նաև հայտնել է, որ ինքը երբեք անձամբ չի ցանկացել մտնել քաղաքականություն, բայց հիմա մշակույթով պայքարը քիչ է, քանի որ մեր երկիրն ուզում են խլել մեզնից։

3. Գևորգ Թամամյան

Կրթություն

2004 – 2010 - Երևանի Պետական Բժշկական Համալսարան, Ընդհանուր Բժշկության ֆակուլտետ

01.08.2010 – 01.08.2013 - Կլինիկական օրդինատոր արյունաբանությունից. Երևանի Պետական Բժշկական Համալսարանի Մուրացան Համալսարանական Հիվանդանոցի Քիմիաթերապիայի Կլինիկա

01.03.2012 – 31.08.2012 - Կլինիկական օրդինատոր մանկական ուռուցքաբանությունից և արյունաբանությունից, Չինաստանի Բժշկական Համալսարանի Մանկական Հիվանդանոց (Թայչունգ, Թայվան)

2013 – 2015 - Գիտությունների մագիստրոս ուռուցքաբանությունից, հեռակա, Ուլմի Համալսարան (Գերմանիա)

2013 – 2016 - Ուռուցքաբանության ասպիրանտ, Երևանի Պետական Բժշկական Համալսարանի Ուռուցքաբանության ամբիոն

09.2018 – 10.2019 - Քաղցկեղի հետազոտությունների (High Impact Cancer Research) հետդիպլոմային ծրագիր, հեռակա, Հարվարդի բժշկության դպրոց (ԱՄՆ)

06.07 – 28.07.2019 – Համաշխարհային առողջության կառավարման ինտենսիվ ծրագիր (Global Health Delivery Intensive Program), Հարվարդի հանրային առողջության դպրոց (ԱՄՆ)

Մասնագիտական գործունեություն

02․ 2021 – այժմ – ԵՊԲՀ Մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի պրոֆեսոր

07.2019 - այժմ - ԵՊԲՀ Մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչ

05.2019 - այժմ - Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար

02.2019 - այժմ - Մանկական ուռուցքաբան, արյունաբան, Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոն, Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվ. Արյունաբանական Կենտրոն

01.2019 - այժմ - Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվ. Արյունաբանական Կենտրոնի տնօրենի խորհրդական

09.2018 - 08.2019 - ՀՀ Առողջապահության նախարարության խորհրդատու ուռուցքաբանության գծով

03.2018 - 07.2019 - Դոցենտ, ԵՊԲՀ Ուռուցքաբանության ամբիոն

09.2017 - այժմ - ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական

12.2015 – 02.2019 - Մանկական ուռուցքաբան, արյունաբան, ԵՊԲՀ Մուրացան Համալսարանական Հիվանդանոց, Քիմիաթերապիայի կլինիկա

09.2015 – այժմ - Մանկական ուռուցքաբանության դասախոս, Ուլմի Համալսարանի Ուռուցքաբանության Մագիստրոսական Ծրագիր (Ուլմ, Գերմանիա)

Թամամյանը շատ հարուստ կենսագրություն ունի, բայց նա հայտնի դարձավ դեռ 2019-ին, երբ լինելով այն ժամանակ Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի խորհրդականը՝ սկանդալային գրառում արեց, որով, հիշեցնենք, ԱՆ ուռուցքաբանության գծով խորհրդատուն յուրահատուկ բառամթերքով նկարագրել էր նախարարի իրական ունակություններն ու գործնական ֆեյք մղումները` փորձելով մերկացնել հեղափոխական նախարարին և նրա գործունեությունը: «Ցավում եմ, քանի որ ունեիք բոլոր հնարավորությունները ռեալ փոփոխություններ կատարելու Հայաստանի առողջապահության ոլորտում, սակայն նախընտրեցիք սուտն ու կեղծիքը, նախընտրեցիք ընտրել այն սենյակը, որտեղ ամենախելացին Դուք կերևայիք, բնավ չընկալելով, որ կայացած բժիշկների նկատմամբ խանդով ու նախանձով լցվելով և անկարող և նեղմիտ կադրերով ոլորտը լցնելով, քանդում եք այն:

Իրոք, ցավալի է, որովհետև բազմաթիվ մարդկանց մոտ ստեղծել եք արդար ու աշխատող մարդու կերպար, որ օրինբուն մտածում է իրենց առողջության մասին, սակայն այդ ամենը շատ հեռու է իրականությունից, և մարդիկ, անկասկած, մի օր արթնանալու են և տեսնեն, որ թագավորը մերկ է, որ այդ ամենն ուղղակի շղարշ էր, և նրան միակ հետաքրքրող բանն իր նեղ անձնական շահերն են ու վարկանիշը»,- գրել էր Թամամյանը:

Այս հրապարակումից հետո տարբեր լուրեր սկսվեցին շրջանառվել Թամամյանի շուրջ։ Շատերը պնդում էին, որ Թամամյանը վայելում է Աննա Հակոբյանի հովանավորչությունը։ Նա  որպես մանկական ուռուցքաբան և արյունաբան, նաև «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է:

Ինչ վերաբերում է կենսագրությանը, ապա Թամամյանի կենսագործունեությունից որոշ դրվագներ ոլորտի որոշ ներկայացուցիչների մոտ կասկածի տեղիք է տվել: Օրինակ, այն, որ բեղուն կենսագրություն ունեցող մանկական քաղցկեղի մասնագետն ինքնակատարելագործման ճանապարհին միաժամանակ ծառայել է Զինված ուժերում, զուգահեռաբար ուսանել է Հարվարդի համալսարանում և աշխատել պետական բուհում՝ ԵՊԲՀ-ում՝ որպես ռեկտորի խորհրդական: Ինչպե՞ս է հաջողել վարձու աշխատող լինել Զինված ուժերում պարտքը կատարելու շրջանում, և միաժամանակ՝ ԱՄՆ դեսպանատանը վիզա ստացել՝ սովորելու մեկնելու համար: 

Թամամյանը 168.am-ի հետ զրույցում հերքել էր իր անձի շուրջ պտտվող խոսակցությունները։

Սակայն, ինչպես արդեն նշեցինք, Գևորգ Թամամյանի անդամակցությունը շարժմանն էլ հենց առիթ է տվել կասկածներին, որ այն կապ ունի իշխանական շրջանակների, և մասնավորապես Աննա Հակոբյանի հովանավորչությունն է վայելում և հատուկ նպատակ ունի ընտրություններին՝ ինչքան հնարավոր է շատ ձայներ խլել մնացած ուժերից։

Շարքի նախորդ ուժերը՝

«Հանրապետություն» կուսակցություն
«Իմ տունը Հայաստանն է» կուսակցություն
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
«Հայաստան» դաշինք

Արթուր Ղազինյանի ճեպազրույցը
Խաբարովսկի երկրամասում ռադարներից Ան-26 ինքնաթիռ է անհետացել
«Կամ խոսիր թուրքերեն, կամ լռիր». ռասիստական գրություններ Թուրքիայի դպրոցներից մեկում
Սովետական բաճկոնով ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅ ԶԻՆՎՈՐ. դիմացի՛ էս անառակներին, քո օրը դեռ գալու է. Սոֆյա Հովսեփյան
Թուրքական ժանդարմերիա է գործում, ոստիկանություն չի գործում Հայաստանում. Զարուհի Փոստանջյանը՝ իրեն բերման ենթարկելու մասին
Սեպտեմբերի 17-ից 22-ը բացահայտվել է հանցագործության 195 դեպք
Ֆրանսիան Հայաստանի կողքին է, ֆրանսիացի ժողովուրդը հայ ժողովրդի կողքին է. Գաբրիել Ատալ
Գնդեվազ գյուղում տուն է այրվում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
ՀՀ ԱԽ քարտուղարի հետ հանդիպմանը ԻԻՀ դեսպանը մտահոգություն է հայտնել Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների օգտագործման շուրջ ծագած խնդիրների վերաբերյալ
Բայդենն իր ելույթի ժամանակ շփոթել է ԱՄՆ-ը ՄԱԿ-ի հետ
Վրաստանի վարչապետը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ. քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները
Անցած տասնամյակներն ապացուցել են եղբայրական կապերի անքակտելիությունը մեր երկրների և ժողովուրդների միջև. ՌԴ դեսպան
Բյուրականի աստղադիտարանում կատարվող աշխատանքները հիրավի ժամանակակից գիտության կարևոր մասն են. Արմեն Սարգսյանի ուղերձը
Այո, ծանր վիճակ է, ինչպես բոլորս ենք անցել, բայց փառք Աստծո, կայուն է. Շուշան Պետրոսյանը՝ Հայկոյի առողջական վիճակի մասին
Զելենսկու օգնականի դեմ մահափորձ են կատարել
ՀԱՊԿ-ը սեպտեմբերի 24-28-ը Հայաստանում վարժանքներ կանցկացնի
ԱՄՆ-ը գնահատում է իր հարաբերությունները Հայաստանի հետ, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի և ընդհանուր գաղափարների վրա. Բոբ Մենենդես
Ընտրություններում հաղթելու մեր շանսերը գնահատում եմ բավականին բարձր. Իրինա Յոլյան
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 43 մարդ
Վարչատարածքային փոփոխություններով կունենանք 78 համայնք, որոնցից 71-ը կլինեն միավորված. Տերտերյան
Միայն բացահայտված դեպքերով անցած տարի բնությանն ու պետությանը պատճառվել է ավելի քան 800 մլն դրամի վնաս
ՊԵԿ-ն սկսել է օրինապահ հարկ վճարողի հավաստագիր շնորհել նոր չափանիշներով
59-ամյա վարորդը, Toyota RAV4-ով մոտ 100 մետր գլորվելով, հայտնվել է ձորում, նրա դին դուրս են բերել Կապանի փրկարարները
24 ժամով ջուր չի լինի
Մենք երբեք չենք նախաձեռնել հարձակում որևէ երկրի վրա, մենք խաղաղություն ենք ցանկանում. ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի հարցազրույցը Al Arabiya-ին
Կենտրոնական բանկի նախագահը հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամի հետ
Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել կոնգրեսական Դեյվիդ Փրայսի հետ
Արցախի ՄԻՊ-ը L’Œuvre d’Orient կազմակերպության ներկայացուցիչներին է ներկայացրել հայկական ժառանգության դեմ իրագործված վանդալիզմի դրսևորումները
Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել թագուհի Եղիսաբեթ Երկրորդը
Կյանքից հեռացել է պատգամավոր Գեղամ Մանուկյանի հայրը
Բուժատեխնիկական հանձնաժողովի գործառույթներն այսուհետ իրականացնում է այլ մարմին
Ծանր օրեր են մեր ընտանիքի համար. Անահիտ Սիմոնյան
Ուխտավորները ռուս խաղաղապահների աջակցությամբ այցելել են Լեռնային Ղարաբաղի Ամարասի վանք. ՌԴ ՊՆ
Զինծառայողների եվ նրանց ընտանիքների արտոնությունների վերաբերյալ ՄԻՊ-ի աշխատակազմում մշակված օրենսդրական նախագծերի փաթեթ է ուղարկվել ԱԺ պաշտպանության հանձնաժողով ու ՊՆ
Ինչո՞ւ Կաթողիկոսը չի մասնակցել Անկախության 30-ամյակի միջոցառմանը
Մահացել է գեղանկարիչ Վեսմիր Գրիգորյանը
Դատավորների ժողով է հրավիրվել. երբ չմասնակցությունը կնպաստի ԲԴԽ-ի կողմից իշխանահաճո թեկնածուի նշանակման
Խոշորացված համայնքներն առավել արդյունավետ են կարողանում ծախսել իրենց միջոցները. Վահե Ղալումյան
Միանվագ դրամական աջակցության ծրագրի շահառուները կարող են ստանալ հասանելիք գումարը
Երևանում սքեյթ-պարկի շինարարությունն արդեն ավարտական փուլում է
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք է գրանցվել
Եվրոպական ժառանգության օրեր՝ «Համընդգրկուն ժառանգություն» խորագրով
«Արևիկ» ազգային պարկում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 273 նոր դեպք, ունենք 295 առողջացած, 20 մահվան դեպք
ԱԺ խորհրդարանական լսումներ. ՈՒՂԻՂ
Ով է նա. Մեր Երևանի մարդ ա. քաղաքացիները՝ Խաչատուր Սուքիասյանի մասին (տեսանյութ)
Ստացվել է 25 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ
Նավթի գներն աճել են
Հայաստանի դրոշը բարձրացվել է Օտտավայում
Ես էդ երբ եմ հարուստ եղել, որ մի հատ էլ սնանկ են ճանաչել. Առաքել Մովսիսյանը՝ իրեն սնանկ ճանաչելու դատարանի որոշման մասին
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™