Ի դեպ. ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի աղմկահարույց հայտարարության մասին
Ի դեպԻ դեպ, այսօր բավական աղմկահարույց հայտարարությամբ է հանդես եկել ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։
Հիշեցնեմ, նա հրաժարական էր ներկայացրել եւ այսօր հրաժեշտի հանդիպում էր կազմակերպել ԱԳՆ անձնակազմի հետ: Նա հայտարարել է, թե մեջբերում եմ. «Երբ ստանձնել եմ այս պաշտոնը, ինձ համար եղել է մի չափանիշ. այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության, պետք է անշեղորեն պաշտպանի մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պետական, ազգային շահերը։
Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, եւ իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբեւիցե որեւէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային եւ պետական շահի դեմ են եղել։
Սա ըստ էության ուղիղ մեղադրանք է երկրի իշխանություններին, կամ առնվազն լուրջ կասկած, որ համաձայնություն է տրվում ինչ որ գաղափարների ու նախաձեռնությունների, որոնք դեմ են մեր ազգային ու պետական շահերին։ Իսկ որոնք Են այդ գաղափարները կամ նախաձեռնությունները։ Արա Այվազյանը չի բացում փակագծերը։
ՀՀ կառավարությունը եւս չի մեկնաբանում, գնդակն ուղարկելով Արա Այվազյանի կիսադաշտ։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանն ասում է, թե «Մեր պետական եւ ազգային շահը պարտադրում է, որ պարոն Այվազյանը հրապարակային պարզաբանի այդ ո՞վ, ե՞րբ, որտե՞ղ եւ ինչպե՞ս էր պատրաստվում ինչ-որ քայլ անել կամ որոշում կայացնել, որ հակասում է մեր երկրի պետական եւ ազգային շահին»։
Այսպիսով երկու կողմն էլ առայժմ հրաժարվում են խաղալ բաց քաղաքարերով։ Բայց դատելով վերջին օրերի զարգացումներից, ինչ որ ենթադրություններ կարելի է անել։ Հիշեցնեմ, Արա Այվազյանի հրաժարականի մասին տեղեկություններ սկսեցին շրջանառվել այն ժամանակ, երբ մամուլում արտահոսք եղավ սահմանագծման աշխատանքներին վերաբերող հայտնի փաստաթղթի մասին, իսկ Նիկոլ Փաշինյանն հայտարարեց, որ այն 100 տոկոսով համապատասխանում է մեր շահերին եւ որ ինքը ստորագրելու է այդ փաստաթուղթը։
Այդ ժամանակ ԱԳ նախարարի հրաժարականի լուրը պաշտոնապես չհաստատվեց։ Շատ չանցած, տեղի ունեցավ ԱԽ հայտնի հայտնի նիստը, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց իր առաջարկը՝ ուղղված սահմանային իրավաիճակը հանգուցալուծելուն։
Իսկ այն հայ-ադրբեջանական, մասնավորապես Սոտք-Խոզնավար սահմանային հատվածի լարվածությունը հանգուցալուծելու հարցում, այն է՝ երկու կողմերի ԶՈԻ-ի հետքաշում այնուհետեւ սահմանային կետերի ճշգրտման աշխատանք, ենթադրում է ոչ միայն ՌԴ-ի, այլեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների մասնակցությունը։ Կարելի է ենթադրել, որ այս հրաժարականը պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի առաջարկի հետ, որին համաձայն չի եղել ԱԳ նախարարի պաշտոնակատարը։