Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Փաբերում «նիսյա» գարեջուր խմողներից Փաշինյանի թիմակիցները դարձել են միլիոնատերեր. Մամիջանյան Ունենք անվտանգային խնդիրներ, փոխանակ այդ բացը լրացնենք, մեզ դրել ենք «գժի» տեղ. ադրբեջանագետ Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Հայկ Մամիջանյանը. դիտե՛ք այսօր՝ 19.00-ին Հայաստան-Թուրքիա բանակցությունները պետք է առկախել. Ռուբեն Սաֆրաստյան Առկա գծի վրա միջազգային դիտորդներ տեղակայելով՝ Հայաստանը կամավոր տարածքներ է զիջում Ադրբեջանին. Արմեն Բադալյան Փաշինյանի սկանդալային հայտարարությունն ու 245 միլիոն դոլարի զենքի պայմանագիրը Հնդկաստանի հետ. լրահոս Փաշինյանի ղեկավարման ամբողջ ժամանակաշրջանի ամենալուրջ հակառուսական դեմարշներից մեկն էր. ռազմական փորձագետ Քոչարյանը և մյուսները Հայաստանը դարձրին կոնֆլիկտի կողմ, ագրեսոր. Հովիկ Աղազարյան Ինչքան Փաշինյանի իշխանությունը երկարում է, այնքան կարճանում է Հայաստանի և Արցախի կյանքը. Մետաքսե Հակոբյան Նարեկ ասելով աչքերս պիտի փակեմ, 102 տարի էլ անցնի՝ ցավը չի մեղմանալու. զոհված զինծառայողի մայր Արցունքներ, կոկորդ կրծող ցավ ու անսահման կարոտ. Եռաբլուրը պատերազմից 2 տարի անց Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Ռոբերտ Ղևոնդյանը. դիտե՛ք այսօր՝ 21.30-ին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Թշնամին երեք շաբաթ է, ինչ ներխուժել է մեր սուվերեն տարածքներ, իսկ Հայաստանի դավաճանական ռեժիմը տարօրինակ բանակցություններ է վարում դիվերսանտների հետ. միջազգայնագետ

Քաղաքական

ArmDaily.am-ը զրուցել է միջազգայնագետ Անդրանիկ Հովհաննիսյանի հետ:

-Պարոն Հովհաննիսյան, մայիսի 12-ից ադրբեջանական կողմը գտնվում է ՀՀ-ում: Չնայած նրանց կողմից իրականացվող ագրեսիվ, սադրիչ ու զավթողական քաղաքականությանը, հայկական կողմը շարունակում է վարել ստեղծված իրավիճակը խաղաղ ճանապարհով լուծելու քաղաքականություն: Ինչո՞ւ է Հայաստանյանի իշխանությունն այսքան անինքնավստահ, կա՞ն արդյոք գործոններ, որոնցով իշխանությունը կաշկանդված է իրականացնել իրենց պատասխանատվությանը հանձնված պետության սահմանների անվտանգության պատշաճ պաշտպանությունը:

-Վերջերս ՀՀ նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը սույն թվականի ապրիլի 25-ից զավթել է իշխանությունը, խոստովանեց, որ իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև 2020-ի նոյեմբերի 10-ից հետո ձեռք է բերվել բանավոր պայմանավորվածություններ, որոնք այս կես տարվա ընթացքում փաստացի կյանքի էին կոչում, իսկ շուտով դրանք կամրապնդվեն նոր դավաջանական փաստաթղթով:

Ցավոք, երբ ժամանակին ես և մի շարք այլ քաղաքական գործիչներ, ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից, բարձրաձայնում էինք, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հանձնել թշնամուն Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերի որոշ գյուղեր ու ռազմավարական դիրքեր, մեզ մեղադրում էին ապատեղեկատվություն տարածելու մեջ: Հիմա այդ նույն մարդիկ լուռ հետևում են, թե ինչ է կատարվում Հայաստանի սահմանամերձ տարածքներում:

Կարծում եմ՝ ամեն ինչ արդեն ակնհայտ է: Մենք գործ ունենք դավաճանական ռեժիմի հետ, և դավաճան են բոլոր նրանք, ովքեր այսօր կուրորեն աջակցում են Նիկոլ Փաշինյանին:

-Չնայած աշխարհի առաջատար երկրների կողմից, այդ թվում՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Հնդկաստան, Չինաստան, Կանադա և այլն, ադրբեջանական զինուժի՝ Հայաստանի սուվերեն տարածքից դուրս բերելու, գերիներին ու այլ պահվող անձանց վերադարձնելու մասին կոչերին, նրանք, արհամարհելով այդ կոչերն ու հորդորները, շարունակում են մնալ և ավելին՝ առաջանալ: Ո՞վ է Ադրբեջանին ներշնչում այդքան ինքնավստահություն:

- Վերջին 15-20 տարիների ընթացքում աշխարհում տեղի են ունենում գլոբալ փոփոխություններ՝ ձևավորվում է նոր աշխարհակարգ: Սովորաբար, պատմության նման ժամանակահատվածներում, ի հայտ է գալիս բոլորիս հայտնի արտահայտությունը. «ճիշտ է նա, ով ուժեղ է»:

Տեսնում եք, որ միջազգային նորմերը չգործեցին Իրաքում, Սիրիայում և Լիբիայում, ինչու՞ ենք ինքնախաբեությամբ զբաղվում և սպասում, թե երբ այդ նորմերը կգործեն Հայաստանի կամ Արցախի պարագայում:

Հիշեք, հողը պատկանում է նրան, ով մշակում է այն ու պատրաստ է ցանկացած պահին պաշտպանել այն թշնամուց: Եթե մենք դա չանենք, ապա ոչ ոք մեր փոխարեն դա չի անելու:

Ինչ վերաբերում է միջազգային հանրության արձագանքին, կարող եմ հստակ ասել, որ դա պարզապես դատարկախոսություն է: Եթե ձեր կողմից նշված պետությունները իրոք ցանկանում են ուշքի բերել Ադրբեջանի հանցավոր ռեժիմին, դա անելու համար գոյություն ունեն հստակ մեխանիզմներ, օրինակ, պատժամիջոցներ:

-Վերջին մի քանի օրերին ակտիվ շրջանառության մեջ է դրվել սահմանագծման և սահմանազատման հարցը: Այստեղ վտանգնե տեսնո՞ւմ եք:

- Իրականում սահմանազատման ու սահմանագծման հարցը պահանջում է երկար ժամանակ և համապատասխան պայմանների առկայություն: Ծայրաստիճան լարվածության պայմաններում անտրամաբանական է սահմաններ անցկացնել պետությունների միջև, քանի որ դա կարող է նպաստել նոր կոնֆլիկտի:

Բացի այդ, պետական սահմանների սահմանազատման հարցերով զբաղվում են գեոդեզիստներն ու քարտեզագրողները, այլ ոչ թե քաղաքական գործիչները: Ի դեպ, անհասկանալի է, թե ինչու են քննարկման առարկա դարձել Սովետական քարտեզները, եթե ԽՍՀՄ-ն արդեն 30 տարի է ինչ գոյություն չունի:

Ավելին՝ ժամանակակից Ադրբեջանի Հանրապետությունը իրեն չի համարում Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ, ինչը նշանակում է, որ այն ոչ մի կապ չունի Ադրբեջանի ԽՍՀ սահմանների հետ:


-Հունիսի 16-ին տեղի կունենա Պուտին-Բայդեն հանդիպումը: Ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ այդ հանդիպումից և ԱՄՆ-ՌԴ հարաբերություններն ի՞նչ ազդեցություն ունեն Հայաստանում ստեղծված իրավիճակի վրա:

- Երկկողմ օրակարգի շատ հարցեր են կուտակվել Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի միջև: Կարծում եմ՝ Ջոզեֆ Բայդենը ու Վլադիմիր Պուտինը ուղղակի ժամանակ չեն ունենալու անդրադառնալ մեր տարածաշրջանի հետ կապված առկա խնդիրներին:

Ի դեպ, մի քանի օր առաջ ԱՄՆ Պետդեպարտամենտը և ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչները գրեթե նույն բովանդակությամբ անդրադարձան Հայաստանի սահմանամերձ տարածքներում տիրող իրավիճակին՝ հորդորելով Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ սադրանքներից ու միայն դիվանագիտական մեթոդներով լուծել առկա խնդիրները:

Թշնամին արդեն երեք շաբաթ է, ինչ ներխուժել և գրավել է մեր սուվերեն տարածքները, իսկ Հայաստանի դավաճանական ռեժիմը տարօրինակ բանակցություններ է վարում դիվերսանտների հետ, այլ պետություններից մենք է՛լ ի՞նչ պետք է լսենք: Չեմ կարծում, որ ինչ որ նոր բան կլսենք:

Իզաբելա Սուլթանյան

Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Եղիսաբեթ II-ի դագաղի մոտ հերթապահող զինվորը մահացել է նրա հուղարկավորությունից երկու շաբաթ անց
Մահվան ելքով վրաերթ Երևանում
Ո՛չ ռուսական թշնամական ալիքներին. Բևեռը երթով գնաց ՀՌՀ֊ի շենքի մոտ
32-ամյա կնոջ ինքնասպանության փորձը կանխվել է
Շահան Գանտահարյանը Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների՝ տեղապտույտից դուրս գալու նախադրյալներ է տեսնում
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին 22:00-ի դրությամբ
10-ամյա երեխան ընկել է ինքնագլորից, վիճակը ծայրահեղ ծանր է․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
Մարտունի-Գետափ ավտոճանապահին բախվել են Volvo և VAZ 0110 մակնիշի ավտոմեքենաները. կա 5 վիրավոր
Հրապարակվել են Սևաստոպոլում ինքնաթիռի բռնկման կադրերը
34-ամյա վարորդը փորձել է ավագ պարեկին կաշառել
Մարիամ Մկրտչյանն առաջին անգամ ընդգրկվել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում
«Աթարբեկյանի սար» կոչվող հատվածում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ
Պայթուն՝ Բաքվի շենքերից մեկում
Կոտրել են պատուհանի ապակին, տնից տարել տարբեր իրեր
Մեծ Բրիտանիան Դանիային օգնություն է առաջարկում «Հյուսիսային հոսք»-ում տեղի ունեցած միջադեպի հետաքննության համար
Լեհաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու հնարավորությունը
Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված հարաբերությունների զարգացումը. Խաչատուրյան
Նա իր հարցազրույցով ապացուցեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում. դավաճանական ինքնախոստովանություն էր. Իշխանյան
«Նորքի տուն-ինտերնատն» առաջիկայում նոր վերանորոգված մասնաշենք կունենա
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՖՖ-ն Տալալաևի հետ բանակցություն չի վարել, հավաքականի մարզչի պաշտոնում դիտարկվում են մի քանի թեկնածուներ
Վթարային ջրանջատումներ՝ Երևանում ու մարզերում
Բևեռի միակ առաքելությունը հայ ազգի ողնաշարը ուղղելն ու ազգային պետություն ստեղծելն է. Սեֆիլյան
Փաշինյանը հանցավոր դիտավորությամբ կեղծիքի է ենթարկում իրականությունը. Գասպարյան
Շիրակի մարզպետը Տարեցների օրվա առթիվ այցելել է մարզի երկարակյաց կանանց
Այս տարիներին իրականացվել է Բևեռի առաջ մղած օրակարգերի հակաքարոզչություն. Այվազյան
Խաչատուրյանը և Ղազարյանը մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսական զարգացումների և ներդրումային ծրագրերի շուրջ
Ով ասում ա ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի, տգետ ա և դավաճան. Վահե Գասպարյան
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Անկախության օրվա առիթով
Մադրիդյան սկզունքները և մինչև Փաշինյանի իշխանության գալը բանակցված բոլոր թղթերը հազարապատիկ անգամ ավելի հայանպաստ են եղել, քան նրա բերած և շարունակվող ողբերգությունը․ Բագրատ Միկոյան
ՊՆ-ն հայտարարություն է տարածել
NASA-ն մինչև նոյեմբեր հետաձգում է Artemis-1 առաքելության մեկնարկը
Շինության պատերը, հենասյուներն ու պարիսպը փլուզվել են
Էրդողանը հնարավոր է համարել Փաշինյանի հետ հանդիպումը
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է ՀՀ ոստիկանություն
Արտակ Բեգլարյանն անընդունելի է համարել տարբերակված մոտեցումը զոհվածների ընտանիքների փոխհատուցման գործընթացում
Դիլիջանի ՔՊ-ական, «արու» համայնքապետը շարունակում է քաղաքի հողերն օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
Մեխիկոյում քննարկվել են ՀՀ-ում և Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված հարցեր
Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի երկրորդ նիստը
ԱԺ Բևեռի հանրահավաքը Ազատության հրապարակում. Ուղիղ
Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա
Կապիտուլյացիայի նախերգանքին նվիրված ելույթ էր․ օր առաջ պետք է հեռացնել դավաճանին․ Սաղաթելյան
Արայիկ Հարությունյանը հանդիպել է խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ
Թմրամիջոցների տարածման փորձ «Տելեգրամ» հավելվածով
Մեզ համար առաջնահերթություն է լիարժեք գնահատել տարեցների սոցիալական կարիքները. Սոցապնախարար
Շչակ է փորձարկվելու
Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Ալեն Մարգարյանի հեքիաթները նոր շունչ ստացան Տիկնիկային թատրոնի բեմում
Գերության մեջ գտնվող երկու տասնակից ավել հայ զինծառայող խոշտանգվել է, անարգվել հայ զինծառայողների մարմինները. «Փաստինֆո»
Ռոբերտ Մենենդեսն առաջարկել է սահմանափակել F-16-երի վաճառքը Թուրքիային և դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™