Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Փաբերում «նիսյա» գարեջուր խմողներից Փաշինյանի թիմակիցները դարձել են միլիոնատերեր. Մամիջանյան Ունենք անվտանգային խնդիրներ, փոխանակ այդ բացը լրացնենք, մեզ դրել ենք «գժի» տեղ. ադրբեջանագետ Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Հայկ Մամիջանյանը. դիտե՛ք այսօր՝ 19.00-ին Հայաստան-Թուրքիա բանակցությունները պետք է առկախել. Ռուբեն Սաֆրաստյան Առկա գծի վրա միջազգային դիտորդներ տեղակայելով՝ Հայաստանը կամավոր տարածքներ է զիջում Ադրբեջանին. Արմեն Բադալյան Փաշինյանի սկանդալային հայտարարությունն ու 245 միլիոն դոլարի զենքի պայմանագիրը Հնդկաստանի հետ. լրահոս Փաշինյանի ղեկավարման ամբողջ ժամանակաշրջանի ամենալուրջ հակառուսական դեմարշներից մեկն էր. ռազմական փորձագետ Քոչարյանը և մյուսները Հայաստանը դարձրին կոնֆլիկտի կողմ, ագրեսոր. Հովիկ Աղազարյան Ինչքան Փաշինյանի իշխանությունը երկարում է, այնքան կարճանում է Հայաստանի և Արցախի կյանքը. Մետաքսե Հակոբյան Նարեկ ասելով աչքերս պիտի փակեմ, 102 տարի էլ անցնի՝ ցավը չի մեղմանալու. զոհված զինծառայողի մայր Արցունքներ, կոկորդ կրծող ցավ ու անսահման կարոտ. Եռաբլուրը պատերազմից 2 տարի անց Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Ռոբերտ Ղևոնդյանը. դիտե՛ք այսօր՝ 21.30-ին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Լևոն Տեր-Պետրոսյանը Վազգեն Սարգսյանի մահից հետո նրա անձը օգտագործում է ի օգուտ իրեն, իսկ Քոչարյանին շարունակում է ատել. Ավետիք Իշխանյան

Հարցազրույց

ArmDaily.am-ի զրուցակիցն է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

-Առաջին նախագահի՝ Հանրային Հեռուստաընկերությանը տրված հարցազրույցից ի՞նչ տպավորություն ստացաք:

-Ցավում եմ, բայց Հայաստանում որևէ քաղաքական գործիչ չեմ հիշում, որ ընդունած լինի իր սխալները: Բոլոր քաղաքական գործիչները սխալներ են գործել իրենց քաղաքական ամբողջ կարիերայում, բայց, միևնույնն է, նրանք պնդում էին, որ իրենք ճիշտ էին: Եվ այդ վերամբարձությունն ու մեծամտությունը և սխալները չընդունելը մեր քաղաքական համակարգի ամենախոցելի տեղն է: Որովհետև սեփական սխալներ ընդունելը վեհություն է:

Ցավոք սրտի՝Հայաստանում այսպես է: Ինչո՞ւ համար եմ այս ամեն ինչը ասում, որովհետև հիմա կոնկրետ խոսքս վերաբերվում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, որը բարեհաճել է իջնել իր բարձունքից և հարցազրույց տալ հեռուստաընկերությանը: Ես չգիտեմ, իսկ արդյոք չարժեր այս հարցը հնչեցնել,եթե Դուք այդ զիջումների կողմնակից էիք և կարգավիճակը պետք է մնար այսպես ասած օդում կախված, չէ որ այդ Դուք էիք, որ 1988 թվականից Ղարաբաղ կոմիտեի անդամ էիք և ամենաբարձր գոռացողներն էիք, որ քանի դեռ Ղարաբաղը չի միացել Հայաստանին՝ մենք պետք է պայքարենք: Եվ նրա միակ կարգախոսն էր՝ Ղարաբաղի միացումը Հայաստանին:

Ես ինքս, լինելով Ղարաբաղ կոմիտեի անդամ, մի անգամ հիշում եմ, երբ որ կոմիտեում քննարկում էր գնում Հայաստանի անկախության մասին, Լևոն Տեր-Պետրոսյանը կտրականապես դեմ էր անկախության գաղափարին և ասում էր, որ միակ նպատակը պետք է լինի Արցախի միացումը Հայաստանին: Բայց 1992 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը հարցազրույց տվեց «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին և ասաց, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում այն կարգավիճակով, ինչ որ կար մինչև 1988 թվականը: Սա ես ուզում եմ հիշեցնել, այսինքն նրա այդ ասածները բոլորովին ինձ համար համոզիչ չեն:

-Այսինքն, 1988 թվականին Պետրոսյանի տեսակետն ա՞յլ էր, իսկ պատերազմից հետո այլ:

-1994 թվականի հրադադարից հետո, ըստ պայմանավորվածության, երբ և Հայաստանն էր անկախություն հռչակել 1991 թվականին և Արցախի Հանրապետությունը, միմյանց հետ ունեցած պայմանավորվածությամբ, երբ որ Արցախի պաշտպանության նախարարի ստորագրությունը նույնպես կար հրադադարի այդ համաձայնագրում՝ դա լեգիտիմ իրավունք էր տալիս Հայաստանին՝ ճանաչել Արցախի անկախությունը, բայց չարվեց հենց Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից: Հաղթանակից հետո ոչ միայն պետք էր Արցախը ճանաչել, այլև պատասխանատվություն վերցնել հաղթանակի համար, բայց փաստորեն Լևոն Տեր-Պետրոսյանը չհավատաց հաղթանակին, այլ պատասխանատվություն վերցրեց պարտության համար:

Եվ մնացած այդ խոսքերը, ինչ-որ նա ասում է՝ դրանք բացարձակապես ինձ չեն համոզում, որովհետև ի վերջո իր նպատակն էր՝ Արցախի հայտնվելը Ադրբեջանի կազմում:

-Հիմա անդրադառնանք Տեր-Պետրոսյանի զիջումների մասին հայտարարություններին: Արդյո՞ք դա իրավիճակ էր փոխելու:

-Իսկ նա ինչո՞վ է վստահ, որ ինչ որ ինքը ներկայացնում էր, ապա այդպես էլ պետք է լիներ: Ինչո՞ւ է վստահ, որ եթե նա հանձներ չորս շրջաններ, ապա Ադրբեջանն ավելին չէր ուզի և նորից պատերազմով չէր սպառնա և նորից չէր գար, կհասներ Սյունիքի մատույցները և չէր պահանջի ավելին, ինչո՞ւ է նա դրանում վստահ: Նրան ազնիվ խո՞սք էին ասել միջազգային կազմակերպությունները, ականջին շշնջացե՞լ էին: Ինձ մոտ այլ տպավորություն կա, որ նա կարծես թե չարախնդում է, որ այսպիսի ողբերգական ավարտ ունեցավ Արցախյան հարցը, որ այ տեսեք, ինձ չլսեցիք՝ այսպես եղավ:

Ինձ մոտ տպավորություն է, որ նա չարախնդում է և առիթն օգտագործում է ընտրություններում ինչ-որ հաջողության հասցնելու իր հավատարիմ թիմակիցներին:

-Ի՞նչ կասեք մյուս նախագահների հետ կապված նրա մեկնաբանության վերաբերյալ:

-Ես բոլորովին չեմ արդարացնում երկրորդ և երրորդ նախագահների դիրքորոշումը Արցախի հարցում և հիմա կբացատրեմ ինչու: Նրանց ծանր ժառանգություն էր թողել առաջին նախագահը, որովհետև ոչ միայն դժվար էր, այլև անհնար էր հայտարարել, որ նախորդ ամեն ինչ մենք չենք հաշվում և գնում ենք զրոյական կետից, ինչ-որ արեց այսօրվա պաշտոնակատար կոչեցյալը: Որովհետև դա կնշանակեր ողջ միջազգային հանրությանը լարել քո դեմ և այդ կետից՝ առաջին նախագահի թողած կետից սկսվել են իմ կարծիքով շատ ծանր բանակցություններ, ինչ-որ պահ փոխելու համար:

Ինչ վերաբերում է առաջին նախագահի այդ խոսքին, որ այդ տարբեր պլաններին Ադրբեջանը չէր համաձայնում Արցախի կարգավիճակի դիմաց ինչ-որ տարածքային զիջումներ՝ պատրաստվելով պատերազմին, այստեղ նա և ճիշտ է և սխալ: Ինչու է սխալ, որովհետև, եթե ի տարբերություն Հայաստանի ղեկավարության, Հայաստանի հանրության, եթե Ադրբեջանի որևէ ղեկավար, ստորագրեր մի փաստաթուղթ, որտեղ Արցախը պետք է ունենար անկախ կարգավիճակ Ադրբեջանից, ապա մեկ վայրկյանում ողջ ադրբեջանցի ժողովուրդն իր քաղաքական ուժերով վայրկյանների ընթացքում նրան գահընկեց կաներ՝ չէին հանդուրժի:

Եվ միակ հարցը սա էր, որ Ադրբեջանի ղեկավարությունը չի համաձայնվել երբեք բանակցությունների ժամանակ առաջարկված փաստաթղթերին: Որովհետև մահացու կլիներ Ադրբեջանի ղեկավարի համար Արցախի կարգավիճակը անկախ Ադրբեջանից:

Նաև Հայաստանում նույնիսկ քրեական հոդվածով պետք է նախատեսվեր պատիժ այն անձանց համար, ովքեր քննարկում էին Արցախը Ադրբեջանի կազմում լինելու հարցը և ի վերջո այդ «ազատ» քննարկումները բերեցին այսօրվան: Այո, Ադրբեջանը պատրաստվել է պատերազմի հենց 1994 թվականից, և այստեղ կա խորհելու առիթ, որովհետև ի տարբերություն Ադրբեջանի,ի մանալով, թե Ադրբեջանը ինչպես էր պատրաստվում պատերազմի, այ այդտեղ ես կարող եմ քննադատել և Լևոն Տեր-Պետրոսյանին, և երկրորդ, և երրորդ նախագահներին, որ ողջ երկիրը պետք է պատրաստ լիներ պատերազմին, ինչպես պատրաստ են լինում պատերազմի այնպիսի երկրները, որոնք պիտի ինքնապաշտպանվեն՝ Իսրայել, Սինգապուր և ժամանակին Շվեյցարիա: Արդյոք մենք ունեցանք այդպիսի կամք, ողջ ազգով և հանրապետությունով ինքնապաշտպանություն կազմակերպելու համար:

Չնայած այս ամեն ինչին, դեռևս ինչ-որ ոգի կար հայ ժողովրդի մեջ՝ դա ցույց տվեց 2016 թվականի քառօրյա պատերազմը: Իմ կարծիքով այստեղ Ադրբեջանը փորձեց հաղթել, իսկ Հայաստանը չպարտվեց, դա ոգի շնորհիվ էր, այսինքն այն ժամանակ դեռ ոգի մնացել էր: Այն ժամանակ Երևանի փողոցներում հասարակության ոգին այլ էր, քան 2020 թվականին:Թե ինչ փոխվեց այդ չորս տարվա մեջ՝դա արդեն քննարկելու հարց է:

-Ինչո՞ւ Ադրբեջանը պատերազմ սկսեց հենց 2020-ին:

-Նրան պետք էր հարմար քաղաքական իրավիճակ, նա սպասում էր դրան: Եվ արդեն այսօրվա իշխանությունը՝ վարչապետի պաշտոնակատարի գլխավորությամբ, այդ երկու տարվա մեջ այդ բարենպաստ վիճակը Ադրբեջանի համար ստեղծեց: Եվ ես արդեն ներքին համոզվածություն ունեմ՝ նա հատուկ ստեղծեց և այդ ամեն ինչը սկսվեց Յուրի Խաչատուրովի դեմ քրեական գործ հարուցելուց, Ռուսաստանի հետ թշնամանալով, Իրանի հետ հարաբերությունները վատացնելով, Չինաստանի հետ հարաբերություններ վատացնելով, թվում է, թե նա հեռու է, Արևմուտքի կողմից արհամարհանքի արժանանալով, երկիրը մեկուսացնելով և հիանալի նվեր մատուցելով Ադրբեջանին և Թուրքիային՝ պատերազմը սկսելու համար:

-Ինչո՞վ է պայմանավորված այդ ներքին համոզմունքը:

-Սկզբից ես մտածում էի, որ այս ամենը հիմարություն է, ապիկարություն, բայց երբ որ տեսնում ես, որ մարդն այդ աստիճանի ապիկար չի կարող լինել՝ գալիս ես այդ համոզման:

-Ինչպե՞ս կմեկնաբանեք Պետրոսյանի և Քոչարյանի անձնական հարաբերությունների մասին հայտարարությունը:

-Ես չեմ կարող մեկնաբանել, որովհետև դա իրենց խնդիրն է, գուցե պրն Քոչարյանը մեկնաբանի, բայց մի բան կարող եմ ասել, ես դա հնարավոր եմ համարում, որովհետև Հայաստանում քաղաքական գործիչները իրար կարող են վիրավորել ամենավերջին խոսքերով, հետո նույն նախընտրական ցուցակում հայտնվել: Ինչու համար եմ այս ասում, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը Քոչարյանի մասին ամենախիստ հայհոյական խոսքերն է ասել՝ գիշատիչ, մոնղոլ-թաթարական, ինչ ասես ասել է:

Իսկ ինչ վերաբերվում է նրա վերաբերմունքին, դա ոչ թե եղել է քաղաքական վերաբերմունք, այլ քաղաքական-մարդկային վերաբերմունք: Որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը չի կարողացել հաշտվել այն մարդկանց հետ, ներել այն մարդկանց, ովքեր իրեն 1998 թվականին իշխանությունից հեռացրել են՝ Վազգեն Սարգսյան և Ռոբերտ Քոչարյան: Եվ նա Վազգեն Սարգսյանի մահից հետո նրա անձը օգտագործում է ի օգուտ իրեն, իսկ Քոչարյանին շարունակում է ատել:

-Հարցազրույցի ժամանակ առաջին նախագահը զարմանալի համարեց Ադրբեջանի կեցվածքը, որ պատերազմը հաղթելով մեծահոգություն չի ցուցաբերում: Ինչո՞վ էր պայմանավորված նրա զարմանքն ըստ Ձեզ:

-Արդեն ինձ համար սա զարմանալի էր, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը արևելագետ-պատմաբան է և միթե նա պատմություն չգիտի, թե ինչքան համաշխարհային պատմության մեջ բազմաթիվ դրվագներ կան, որ բարեհոգություն և մեծահոգություն չեն ցուցաբերել նվաճված երկրների նկատմամբ, այլ կոտորել են: Միթե չգիտի Լենկ -Թեմուրի արշավանքի մասին, որ Հայաստանում գանգերից բուրգեր էին կառուցում, միթե չգիտի նույն եվրոպացիների արշավանքները, Աֆրիկա, Ամերիկայի մայրցամաքները, երբ որ Կուբայում ոչ մի հնդկացի չմնաց կենդանի:Միթե նա այդ ամեն ինչը չգիտի և հույսը դնում է մեծահոգության վրա: Կամ հիշենք հենց անցած դարի Ցեղասպանությունը՝ ինքն էլ կարծեմ մուսալեռցի է:

Նա կարող է հակադարձել, որ ժամանակները փոխվել են, այո, ինչ-որ չափով ժամանակները փոխվել են քաղաքակիրթ Եվրոպայում՝ զուտ Եվրոպայում, ոչ այլ մայրցամաքներում: Իսկ ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, ապա այստեղ հոգեբանությունը դեռևս միջնադարյան հոգեբանություն է։

Միթե առաջին նախագահը չգիտի, որ այս տարիների ընթացքում ինչ ատելություն է սերմանվել հայերի նկատմամբ Ադրբեջանի դպրոցներում, մանկապարտեզներում և հասարակության մեջ, միթե նա չգիտեր Սաֆարովի դեպքը և այդ ամեն ինչից հետո նա մեծահոգությո՞ւն է սպասում Ադրբեջանից: Իսկ Ադրբեջանը, նորից հիշեցնեմ իրեն, որ ըստ Տեր-Պետրոսյանի տարածքները հանձնելուց հետո, նա չէր բավարարվելու, այլ մինչև վերջ փորձելու է վերացնել Հայաստանը: Եթե նա այդ ամենը չի հասկանում և նա ուզում է շարունակել քիրվայությունը Ադրբեջանի հետ, դա արդեն իր խնդիրն է:

Հայկա Ալոյան

Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Եղիսաբեթ II-ի դագաղի մոտ հերթապահող զինվորը մահացել է նրա հուղարկավորությունից երկու շաբաթ անց
Մահվան ելքով վրաերթ Երևանում
Ո՛չ ռուսական թշնամական ալիքներին. Բևեռը երթով գնաց ՀՌՀ֊ի շենքի մոտ
32-ամյա կնոջ ինքնասպանության փորձը կանխվել է
Շահան Գանտահարյանը Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների՝ տեղապտույտից դուրս գալու նախադրյալներ է տեսնում
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին 22:00-ի դրությամբ
10-ամյա երեխան ընկել է ինքնագլորից, վիճակը ծայրահեղ ծանր է․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
Մարտունի-Գետափ ավտոճանապահին բախվել են Volvo և VAZ 0110 մակնիշի ավտոմեքենաները. կա 5 վիրավոր
Հրապարակվել են Սևաստոպոլում ինքնաթիռի բռնկման կադրերը
34-ամյա վարորդը փորձել է ավագ պարեկին կաշառել
Մարիամ Մկրտչյանն առաջին անգամ ընդգրկվել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում
«Աթարբեկյանի սար» կոչվող հատվածում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ
Պայթուն՝ Բաքվի շենքերից մեկում
Կոտրել են պատուհանի ապակին, տնից տարել տարբեր իրեր
Մեծ Բրիտանիան Դանիային օգնություն է առաջարկում «Հյուսիսային հոսք»-ում տեղի ունեցած միջադեպի հետաքննության համար
Լեհաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու հնարավորությունը
Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված հարաբերությունների զարգացումը. Խաչատուրյան
Նա իր հարցազրույցով ապացուցեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում. դավաճանական ինքնախոստովանություն էր. Իշխանյան
«Նորքի տուն-ինտերնատն» առաջիկայում նոր վերանորոգված մասնաշենք կունենա
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՖՖ-ն Տալալաևի հետ բանակցություն չի վարել, հավաքականի մարզչի պաշտոնում դիտարկվում են մի քանի թեկնածուներ
Վթարային ջրանջատումներ՝ Երևանում ու մարզերում
Բևեռի միակ առաքելությունը հայ ազգի ողնաշարը ուղղելն ու ազգային պետություն ստեղծելն է. Սեֆիլյան
Փաշինյանը հանցավոր դիտավորությամբ կեղծիքի է ենթարկում իրականությունը. Գասպարյան
Շիրակի մարզպետը Տարեցների օրվա առթիվ այցելել է մարզի երկարակյաց կանանց
Այս տարիներին իրականացվել է Բևեռի առաջ մղած օրակարգերի հակաքարոզչություն. Այվազյան
Խաչատուրյանը և Ղազարյանը մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսական զարգացումների և ներդրումային ծրագրերի շուրջ
Ով ասում ա ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի, տգետ ա և դավաճան. Վահե Գասպարյան
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Անկախության օրվա առիթով
Մադրիդյան սկզունքները և մինչև Փաշինյանի իշխանության գալը բանակցված բոլոր թղթերը հազարապատիկ անգամ ավելի հայանպաստ են եղել, քան նրա բերած և շարունակվող ողբերգությունը․ Բագրատ Միկոյան
ՊՆ-ն հայտարարություն է տարածել
NASA-ն մինչև նոյեմբեր հետաձգում է Artemis-1 առաքելության մեկնարկը
Շինության պատերը, հենասյուներն ու պարիսպը փլուզվել են
Էրդողանը հնարավոր է համարել Փաշինյանի հետ հանդիպումը
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է ՀՀ ոստիկանություն
Արտակ Բեգլարյանն անընդունելի է համարել տարբերակված մոտեցումը զոհվածների ընտանիքների փոխհատուցման գործընթացում
Դիլիջանի ՔՊ-ական, «արու» համայնքապետը շարունակում է քաղաքի հողերն օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
Մեխիկոյում քննարկվել են ՀՀ-ում և Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված հարցեր
Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի երկրորդ նիստը
ԱԺ Բևեռի հանրահավաքը Ազատության հրապարակում. Ուղիղ
Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա
Կապիտուլյացիայի նախերգանքին նվիրված ելույթ էր․ օր առաջ պետք է հեռացնել դավաճանին․ Սաղաթելյան
Արայիկ Հարությունյանը հանդիպել է խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ
Թմրամիջոցների տարածման փորձ «Տելեգրամ» հավելվածով
Մեզ համար առաջնահերթություն է լիարժեք գնահատել տարեցների սոցիալական կարիքները. Սոցապնախարար
Շչակ է փորձարկվելու
Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Ալեն Մարգարյանի հեքիաթները նոր շունչ ստացան Տիկնիկային թատրոնի բեմում
Գերության մեջ գտնվող երկու տասնակից ավել հայ զինծառայող խոշտանգվել է, անարգվել հայ զինծառայողների մարմինները. «Փաստինֆո»
Ռոբերտ Մենենդեսն առաջարկել է սահմանափակել F-16-երի վաճառքը Թուրքիային և դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™