Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Փաբերում «նիսյա» գարեջուր խմողներից Փաշինյանի թիմակիցները դարձել են միլիոնատերեր. Մամիջանյան Ունենք անվտանգային խնդիրներ, փոխանակ այդ բացը լրացնենք, մեզ դրել ենք «գժի» տեղ. ադրբեջանագետ Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Հայկ Մամիջանյանը. դիտե՛ք այսօր՝ 19.00-ին Հայաստան-Թուրքիա բանակցությունները պետք է առկախել. Ռուբեն Սաֆրաստյան Առկա գծի վրա միջազգային դիտորդներ տեղակայելով՝ Հայաստանը կամավոր տարածքներ է զիջում Ադրբեջանին. Արմեն Բադալյան Փաշինյանի սկանդալային հայտարարությունն ու 245 միլիոն դոլարի զենքի պայմանագիրը Հնդկաստանի հետ. լրահոս Փաշինյանի ղեկավարման ամբողջ ժամանակաշրջանի ամենալուրջ հակառուսական դեմարշներից մեկն էր. ռազմական փորձագետ Քոչարյանը և մյուսները Հայաստանը դարձրին կոնֆլիկտի կողմ, ագրեսոր. Հովիկ Աղազարյան Ինչքան Փաշինյանի իշխանությունը երկարում է, այնքան կարճանում է Հայաստանի և Արցախի կյանքը. Մետաքսե Հակոբյան Նարեկ ասելով աչքերս պիտի փակեմ, 102 տարի էլ անցնի՝ ցավը չի մեղմանալու. զոհված զինծառայողի մայր Արցունքներ, կոկորդ կրծող ցավ ու անսահման կարոտ. Եռաբլուրը պատերազմից 2 տարի անց Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Ռոբերտ Ղևոնդյանը. դիտե՛ք այսօր՝ 21.30-ին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Նման հայտարարությունները գալիս են անճարությունից. Միջազգայնագետը՝ Փաշինյանի՝ միջազգային դիտորդներ ներգրավելու հայտարարության մասին

Հարցազրույց

ArmDaily.am-ի զրուցակիցն է միջազգայնագետ Սուրեն Սարգասյանը:

-Երեկ ԱՄՆ Պետդեպը հայտարարություն տարածեց, որտեղ կոչ էր անում Ադրբեջանին չշահարկել հայ ռազմագերիների հարցն ու հետ վերադարձնել նրանց, բացի այդ կոչ էր անում Ադրբեջանին և Հայաստանին վերադառնալ մայիսի 12-ի դրությամբ զբաղեցրած դիրքերին: Ի՞նչ էր նշանակում այս հայտարարությունը:

-Նախ պետք է հասկանանք այս հայտարարությունը ինչպես տարածվեց: Նշեմ, որ վերջին մի քանի օրերի ընթացքում հայ համայնքն ու լոբբիստները շատ ակտիվ այսպես ասենք, կռիվ էին տալիս, որպեսզի Պետդեպարտամենտը հստակ ձևակերպի իր դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ: Տասնյակ հազարավոր զանգեր են եղել Պետդեպարտամենտ, Սպիտակ Տուն՝ պահանջելով հստակեցնել դիրքորոշումը և հստակ ցույց տալ Ալիևին այն դիրքորոշումը, որ Միացյալ Նահանգները ունի այս հարցի վերաբերյալ: Եվ դրանից հետո բնականաբար այս ճնշումն ինչ-որ առումով աշխատեց և Պետդեպարտամենը այսպես ասենք, ներքևից եկող այս հորդորներին պատասխանեց և հենց այդպիսի ձևակերպում տվեց, ինչպես Դուք նշեցիք:

Այնպես որ սա ակտիվ աշխատանքի նաև արդյունք է, որին հասել են մեր լոբբիստները և կարծում եմ, որ պետք է հաշվի առնել, որ համայնքը այստեղ շատ կարևոր դեր ու նշանակություն է ունեցել, որպեսզի այս հայտարարությունը արվի: Ես չեմ ուզում ասել, որ բացառապես համայնքի դերն է եղել, որովհետև Միացյալ Նահանգներն են, որ որպես Մինսկի խմբի համանախագահող է և ունի որոշակի ստանձնած պարտավորություններ՝ մասնավորապես կողմերին բանակցությունների հարցում օժանդակելու տեսանկյունից, բայց ուզում եմ ասել, որ կարևոր է նաև համայնքի աշխատանքը:

-Այս հայտարարությունը կարո՞ղ ենք տեղավորել Փաշինյանի կողմից երեկ հնչած՝ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդ դիմելու հնարավորության մասին հայտարարության կոնտեքստում:

-Ընդհանրապես, նախ պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում դիմել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդ: Եթե ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդ են դիմում և խնդրում ենք, որպեսզի ՄԱԿ-ը, ենթադրենք, խաղաղապահ առաքելություն իր բանակներով ուղարկի՝ սա մեկ հարց է, և եթե ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում բանաձև ընդունի և քննադատի Ադրբեջանի գործողությունները՝ սա ուրիշ բան է, որովհետև նման հայտարարությունները, բանաձևերը պարտադիր իրավաբանական ուժ չեն ունենում և պետք է հասկանալ, թե որ երկիրը, ինչ նպատակով կարող է և պետք է դիմի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ:

-Հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ տարածքներում, որտեղ ադրբեջանցի զինվորականներ են ներխուժել՝ կարող են միջազգային դիտորդներ տեղակայվել: Ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը:

-Նման հայտարարությունները գալիս են անճարությունից, քանի որ հայկական կողմը անճար է, չունի դիվանագիտական ռեսուրս, չունի ռազմական ռեսուրս, բնականաբար պետք է փորձի ապավինել այլ խաղացողներին, այլ խաղացողների օգնությանը և կոնկրետ սա այդ դեպքերից մեկն է: Այնպես որ նման հայտարարությունները արվում են՝ հաշվի առնելով այդ իրողությունները, բայց ընդհանրապես լավ չի, երբ քո պետության տարածքում տարբեր պետությունների զինված ուժեր կամ այլ ներկայություն է լինում: Պետք է հստակ իմանալ, թե որ երկրին կարելի է հրավիրել ներս, իսկ որ մեկի գալուն պետք է դեմ լինել, ընդդիմանալ և այլն:

-Այլ ռազմական ներկայությունը Հայաստանը չի՞ դարձնի բախումների էպիկենտրոն:

-Իհարկե կդարձնի: Ինչքան շատ են լինում ներգրավված կողմերը, այնքան ավելի վտանգավոր են լինում ընդունող պետության համար տարբեր ուժերի ներկայությունը իր տարածքում:

-ԱԳ նախարարի հրաժարականի մասով ի՞նչ կասեք:

-Ես անկեղծ ասած կարծում եմ, որ նախարարը շատ ավելի շուտ էր հրաժարական տվել, բայց նրան կարծես համոզեցին, որ պաշտոնավարի մինչև Իրանի արտգործնախարարը գա, գնա, որովհետև պատեհ չէր լինի, որ Հայաստանի, Ռուսաստանի առումով նախարարի այցի ժամանակ չունենար արտգործնախարարի գոնե պաշտոնակատար, այնպես որ կարծում եմ, պահը շատ ավելի վաղուց էր հասունացել: Եվ թե ում կնշանակեն, դժվարանում եմ պատասխանել, բայց վախենում եմ այն մտքից, թե ում կարող են նշանակել՝ հաշվի առնելով կադրերի բացակայությունը:

-Այս իրավիճակում ԱԳՆ պաշտոնում նախարարի բացակայությունը ինչպե՞ս կազդի այս իրավիճակի վրա:

-Բնականաբար հիմա ոչ ոք չի մտնի մեծ պատասխանատվության տակ, անհասկանալի պայմաններով, մեկ ամսով, անհասկանալի փաստաթղթեր ստորագրելու համար, ոչ մեկ իր կարիերան և կենսագործունեությունը, այսպես ասենք, չի դնի ռիսկի տակ, ոչ մի ադեկվատ մարդ: Համենայնդեպս, սպասենք տեսնենք ինչ կլինի:

Հայկա Ալոյան

Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Եղիսաբեթ II-ի դագաղի մոտ հերթապահող զինվորը մահացել է նրա հուղարկավորությունից երկու շաբաթ անց
Մահվան ելքով վրաերթ Երևանում
Ո՛չ ռուսական թշնամական ալիքներին. Բևեռը երթով գնաց ՀՌՀ֊ի շենքի մոտ
32-ամյա կնոջ ինքնասպանության փորձը կանխվել է
Շահան Գանտահարյանը Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների՝ տեղապտույտից դուրս գալու նախադրյալներ է տեսնում
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին 22:00-ի դրությամբ
10-ամյա երեխան ընկել է ինքնագլորից, վիճակը ծայրահեղ ծանր է․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
Մարտունի-Գետափ ավտոճանապահին բախվել են Volvo և VAZ 0110 մակնիշի ավտոմեքենաները. կա 5 վիրավոր
Հրապարակվել են Սևաստոպոլում ինքնաթիռի բռնկման կադրերը
34-ամյա վարորդը փորձել է ավագ պարեկին կաշառել
Մարիամ Մկրտչյանն առաջին անգամ ընդգրկվել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում
«Աթարբեկյանի սար» կոչվող հատվածում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ
Պայթուն՝ Բաքվի շենքերից մեկում
Կոտրել են պատուհանի ապակին, տնից տարել տարբեր իրեր
Մեծ Բրիտանիան Դանիային օգնություն է առաջարկում «Հյուսիսային հոսք»-ում տեղի ունեցած միջադեպի հետաքննության համար
Լեհաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու հնարավորությունը
Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված հարաբերությունների զարգացումը. Խաչատուրյան
Նա իր հարցազրույցով ապացուցեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում. դավաճանական ինքնախոստովանություն էր. Իշխանյան
«Նորքի տուն-ինտերնատն» առաջիկայում նոր վերանորոգված մասնաշենք կունենա
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՖՖ-ն Տալալաևի հետ բանակցություն չի վարել, հավաքականի մարզչի պաշտոնում դիտարկվում են մի քանի թեկնածուներ
Վթարային ջրանջատումներ՝ Երևանում ու մարզերում
Բևեռի միակ առաքելությունը հայ ազգի ողնաշարը ուղղելն ու ազգային պետություն ստեղծելն է. Սեֆիլյան
Փաշինյանը հանցավոր դիտավորությամբ կեղծիքի է ենթարկում իրականությունը. Գասպարյան
Շիրակի մարզպետը Տարեցների օրվա առթիվ այցելել է մարզի երկարակյաց կանանց
Այս տարիներին իրականացվել է Բևեռի առաջ մղած օրակարգերի հակաքարոզչություն. Այվազյան
Խաչատուրյանը և Ղազարյանը մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսական զարգացումների և ներդրումային ծրագրերի շուրջ
Ով ասում ա ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի, տգետ ա և դավաճան. Վահե Գասպարյան
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Անկախության օրվա առիթով
Մադրիդյան սկզունքները և մինչև Փաշինյանի իշխանության գալը բանակցված բոլոր թղթերը հազարապատիկ անգամ ավելի հայանպաստ են եղել, քան նրա բերած և շարունակվող ողբերգությունը․ Բագրատ Միկոյան
ՊՆ-ն հայտարարություն է տարածել
NASA-ն մինչև նոյեմբեր հետաձգում է Artemis-1 առաքելության մեկնարկը
Շինության պատերը, հենասյուներն ու պարիսպը փլուզվել են
Էրդողանը հնարավոր է համարել Փաշինյանի հետ հանդիպումը
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է ՀՀ ոստիկանություն
Արտակ Բեգլարյանն անընդունելի է համարել տարբերակված մոտեցումը զոհվածների ընտանիքների փոխհատուցման գործընթացում
Դիլիջանի ՔՊ-ական, «արու» համայնքապետը շարունակում է քաղաքի հողերն օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
Մեխիկոյում քննարկվել են ՀՀ-ում և Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված հարցեր
Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի երկրորդ նիստը
ԱԺ Բևեռի հանրահավաքը Ազատության հրապարակում. Ուղիղ
Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա
Կապիտուլյացիայի նախերգանքին նվիրված ելույթ էր․ օր առաջ պետք է հեռացնել դավաճանին․ Սաղաթելյան
Արայիկ Հարությունյանը հանդիպել է խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ
Թմրամիջոցների տարածման փորձ «Տելեգրամ» հավելվածով
Մեզ համար առաջնահերթություն է լիարժեք գնահատել տարեցների սոցիալական կարիքները. Սոցապնախարար
Շչակ է փորձարկվելու
Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Ալեն Մարգարյանի հեքիաթները նոր շունչ ստացան Տիկնիկային թատրոնի բեմում
Գերության մեջ գտնվող երկու տասնակից ավել հայ զինծառայող խոշտանգվել է, անարգվել հայ զինծառայողների մարմինները. «Փաստինֆո»
Ռոբերտ Մենենդեսն առաջարկել է սահմանափակել F-16-երի վաճառքը Թուրքիային և դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™