Ե՞րբ է ավարտվում ուսումնական տարին եւ ե՞րբ են նախատեսված քննությունները. Քո իրավունքը
ADTVԱրմդեյլին և Լեգալ Մայնդս ընկերությունը շարունակում են «Քո իրավունքը» հաղորդաշարը, որի նպատակն է հանրային իրազեկումը և հասարակությանն իրավական օգնության տրամադրումը:
Այս հաղորդմանը կանդրադառնանք հանրակրթական ուսումնական հաստատություններում 2020-2021 թվականների ուսումնական տարվա ավարտի ժամկետներին և նախատեսված քննություններին։
Ուսումնական պարապմունքները դպրոցներում 2021թ. կավարտվեն՝
5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝
-հունիսի 4-ին՝ 1-ին և 12-րդ դասարանների համար,
-հունիսի 11-ին՝ 2-րդ դասարանների համար և
-հունիսի 18-ին՝ 3-11-րդ դասարանների համար։
6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝
-հունիսի 5-ին՝ 1-ին և 12-րդ դասարանների համար,
-հունիսի 12-ին՝ 2-րդ դասարանների համար,
-հունիսի 19-ին՝ 3-11-րդ դասարանների համար։
Հաստատվել են նաև դպրոցներում գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների օրերը։
2020-2021 թվականների ուսումնական տարվա ավարտի ժամկետներին և նախատեսված քննություններին ավելի մանրամասն անդրադարձել ենք հաղորդմանը։
Եթե կլինեն հարցեր, ապա գրեք դրանք մեկնաբանություններում, անպայման կանդրադառնանք նաև դրանց։ Հետևեք մեզ և եղեք իրազեկված։ Կհանդիպենք։