Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Փաբերում «նիսյա» գարեջուր խմողներից Փաշինյանի թիմակիցները դարձել են միլիոնատերեր. Մամիջանյան Ունենք անվտանգային խնդիրներ, փոխանակ այդ բացը լրացնենք, մեզ դրել ենք «գժի» տեղ. ադրբեջանագետ Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Հայկ Մամիջանյանը. դիտե՛ք այսօր՝ 19.00-ին Հայաստան-Թուրքիա բանակցությունները պետք է առկախել. Ռուբեն Սաֆրաստյան Առկա գծի վրա միջազգային դիտորդներ տեղակայելով՝ Հայաստանը կամավոր տարածքներ է զիջում Ադրբեջանին. Արմեն Բադալյան Փաշինյանի սկանդալային հայտարարությունն ու 245 միլիոն դոլարի զենքի պայմանագիրը Հնդկաստանի հետ. լրահոս Փաշինյանի ղեկավարման ամբողջ ժամանակաշրջանի ամենալուրջ հակառուսական դեմարշներից մեկն էր. ռազմական փորձագետ Քոչարյանը և մյուսները Հայաստանը դարձրին կոնֆլիկտի կողմ, ագրեսոր. Հովիկ Աղազարյան Ինչքան Փաշինյանի իշխանությունը երկարում է, այնքան կարճանում է Հայաստանի և Արցախի կյանքը. Մետաքսե Հակոբյան Նարեկ ասելով աչքերս պիտի փակեմ, 102 տարի էլ անցնի՝ ցավը չի մեղմանալու. զոհված զինծառայողի մայր Արցունքներ, կոկորդ կրծող ցավ ու անսահման կարոտ. Եռաբլուրը պատերազմից 2 տարի անց Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Ռոբերտ Ղևոնդյանը. դիտե՛ք այսօր՝ 21.30-ին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Իրավիճակի լուծումը կտրուկ գործողությունների մեջ է. Սեյրան Օհանյան

Հարցազրույց

ArmDaily.am-ի զրուցակիցն է ՊՆ նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը։

-ՀՀ տարածքում թշնամին գերեվարել է 6 հայ զինծառայողների։ Ի՞նչ պետք է անի ռազմաքաղաքական ղեկավարությունը։

-Տեսեք, պետք է գնահատել ստեղծված իրադրությունը։ Այսինքն, ռազմաքաղաքական իրավիճակը, եզրակացություններ իրավիճակից և սպառնալիքները, որոնք որ գոյություն ունեն Հայաստանի և Արցախի շուրջը, ընդ որում և արտաքին և ներքին սպառնալիքներ։ Սա մեկ, և երբ որ գնահատում ես, զգում ես, որ այս ամենը պարտվողական քաղաքականության արդյունք է, որը որ այս իրավիճակին բերել է այսօրվա կառավարման համակարգը, այսօրվա քաղաքական իշխանությունների այսպես ասած անգրագետ կառավարումը, բայց երբ որ այս սխալները շարունակական են և հետևություններ չեն անում մեր սխալներից, մեր անհաջողություններից, դա խոսում է այն մասին, որ նաև ինչու չէ կարող են լինել նաև գաղտնի պայմանավորվածություններ։ Շատ վատ է, եթե այդ պայմանավորվածությունները հակառակորդի հետ են։

-Պայմանավորվածություններ այդ համաձայնագրում առկա կետերը արդարացնելու, թե ընտրությունները չեղարկելու, ռազմական դրություն մտցնելու համար, ինչպես ենթադրում են մի շարք քաղաքական շրջանակներ։

-Բոլոր տեսանկյունից էլ կարելի է դա նայել։ Սա առաջին եզրակացությունը, երկրորդ եզրակացությունը պետք է լինի այն, թե ինչն է բերել նրան, որ սահմանային իրավիճակում այսպիսի տեսակետ ունենք։ Իհարկե, ամենամեծ հարվածը նոյեմբերի 9-ի ստորագրված փաստաթուղթն է և առանց որևէ մարտական գործողությունների բավականին լուրջ տարածքների և ռազմավարական կետերի, բարձունքների, ճանապարհների հանձնումն էր Ադրբեջանին և նաև այն վտանգը, որ դեռևս կա այդ ապաշրջափակման անվան տակ Սյունիքի հատվածում։ Բայց ամենակարևոր հաջորդ եզրակացությունն այն է, որ ինչ միջոցներ է ձեռնարկել այսօրվա իշխանության և ռազմական իշխանության կողմից, որպեսզի Պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբի ենթակա կառույցների ուժերով և նաև Ազգային Անվտանգության և Սահմանապահ զորքերի ուժերով մեր սահմանային պաշտպանությունը մենք կարողանանք կազմակերպել։ Ի՞նչ է արվել, տեսեք, շուրջ վեց ամիս է անցել, յուրաքանչյուր մարտավարական և օպերատիվ մարտավարական ուղղակի հրամանատարական կազմի համար ժամեր են պետք որոշումներ ընդունելու։

Մեկ օր է պետք ջոկի յուրաքանչյուր դիրքում կահավորելու համար, մի քանի օր է պետք անձնակազմով համալրելու համար, մի քանի ժամ է պետք որոշելու զինվորական կառույցների տեղակայման վայրերը, մի քանի օր է պետք ուսումնասիրելու և որոշելու նրանց բնակավորման խնդիրները այն տարածքում, որտեղ որ մենք բացեր ունենք։ Եվ իհարկե մոբիլիզացնելու, նյութա-տեխնիկական խնդիրներն իրականացնելու համար, այդ ամենը մեկ շաբաթվա գործ է։ Չեմ ասում, մեկ շաբաթվա ընթացքում կահավորել այնպիսի դիրքեր, ինչպիսին մեր մշտական դիրքերն են մնացած Հայաստանի Հանրապետության սահմաններում, որտեղ որ դիրքային փոփոխություններ չեն եղել։

Բայց մինիմալ պայմաններ և այնուհետև վեց ամսվա ընթացքում դրանք կատարելագործել, հագեցնել, մինչև հիմա պետք է անեին։ Ինչ են ասում այսօրվա իշխանությունները՝ դե մի բարձունք է, այդպիսի բարձունքներ շատ ունենք, ադրբեջանցիները մեր դիրքերը չէին կարող գրավել, որովհետև այդտեղ մենք դիրքեր չունենք , բայց միևնույն ժամանակ մենք վերահսկում ենք և արդբեջանցիներին, և այդ դիրքը, ամայի տարածություններ են, քանդված գյուղեր են։ Այսինքն մեր իշխանությունները չեն հասկանում՝ ինչ է նշանակում պետության տարածք։

-Չե՞ն հասկանում, թե նախապատրաստում են որոշակի գործընթացների։

-Իրենք չեն հասկանում առաջին հերթին ինչ է նշանակում պետական տարածք, իրենք չգիտեն, որ կյանքից առավել ամենաթանկը մեր երկրի համար դա մեր հողն է, բայց միևնույն ժամանակ կարող է հիմքեր են նախապատրաստում հետագա տարբեր զիջումներ իրականացնելու համար։ Եվ այս ամենը հաշվի առնելով և ռազմական, և մեր պետական կառույցները պետք է հետաքննություն անեն, պարզեն, ինչ իրավիճակ է, ովքեր են մեղավորները, որ այսօր այս իրավիճակում են գտնվում և ինչ միջոցներ ձեռնարկել, որպեսզի և միջազգային հարթակում և նաև մեր պետության ներսում անվտանգային ռազմական հարթակում հետագայում մեր վիճակը նորմալացնել, բարելավել։

-Իշխանության կողմից ազդակներ են գալիս, որ եթե մենք կոշտ քայլերի դիմենք, ապա Ադրբեջանը պատերազմ կսկսի, իսկ մենք դրան դիմակայելու ռեսուրս չունենք։ Սա ճշմարտությո՞ւն է։

-Իրենք ուղիղ տեքստով էլ հենց ասում են և մեր հասարակությունից մոլորված մարդիկ կուլ են գնում դրան և դա արդյունք է պարտվողական քաղաքականության շարունակության։ Երբ դու պարտվել ես և գտնվում ես հակառակորդի և միջազգային ճնշման ներքո, անընդհատ ստիպելու են, անընդհատ պարտադրելու են և քաղաքական, և ռազմական, և տարածքային առումով։

Այդ պարտությունները եթե անընդհատ են լինելու, մեր երկիրը չպաշտպանե՞նք։ Ադրբեջանցիները կամաց-կամաց ինչ-որ տարածքներում առաջ են գալու, կամաց-կամաց ինչ-որ դիրք են գրավելու։ Տեսեք, ինչ-որ մի հատվածում իրենք եկել են և մենք ՀԱՊԿ-ի շրջանակներում որոշում ենք առանց պատերազմի ստիպել, պարտադրել, որ իրենք հետ գնան, բայց գոնե մյուս տարածքներում փակեք՝ մեկ օրվա գործ է, մեկ, երկու օրվա ընթացքում վերախմբավորում իրականացրեք, որոշում ընդունեք։

Այդ ոնց է ստացվում, որ Երևանում կարող ենք մեծաքանակ պահել, աշխատավարձեր բարձրացնել, իրենց աթոռները, իրենց գրասենյակները, իրենց քամակները պահելու համար, բայց չեն կարողանում մարդ գտնել, տանել սահմանները ամրապնդել։ Ինչպիսի պարտվողական քաղաքականություն է, դե որ այդպես է՝ դռները բացեք, թող գան մինչև Երևան։

-Նիկոլ Փաշինյանը և Լիլիթ Մակունցը հայտարարել են, որ ադրբեջանցիները ոչ թե գերեվարել են հայ զինծառայողներին, այլ առևանգել։

-Ավելի վատ, առևանգել են, դա նշանակում է, եկել մեր տարածքից տարել են, իսկ ո՞ւր էին իրենք, այդ վարչապետները, այդ պատգամավորները և այդ զինվորական կառավարիչները։ Ո՞ւր էին, թե այսպես քնած մնան, թվում էր, թե իրենք պետք է քնեն, ՀԱՊԿ-ից էլ գան իրենց սահմանները պահե՞ն։ Այդպես չի լինում, եթե դու օգնության ես կանչում ինչ-որ մեկին քո տունը, քո պարիսպը պահելու, քեզ աջակից լինելու, իսկ դու քնած ես, ոչ մեկը այդ պարագայում չի աջակցելու։

Արցախյան առաջին պատերազմի առանձնահատկություններից մեկն այն էր, երբ որ տարբեր հատվածներից ջոկատներ էին գալիս Արցախ, իրենք տեսնում էին Արցախի տեղի ջոկատների, տեղի բնակչության, տեղի ղեկավարության հենց այսօրվա նույն մեր դաշինքի ղեկավարի՝ Ռոբերտ Քոչարյանի անձնական օրինակը, իր ընտանիքի այնտեղ լինելը, մեր Արցախի տեղի ջոկատների կազմակերպված լինելը և նրանք ընդգրկվում էին այդ ընդհանուր պայքարի մեջ։

Բայց երբ որ գնաս ուրիշի տուն և տեսնես, որ ուրիշի տանը քաոս է, խուճապ է, բարդակ է ու բոլորը քնած են, ոչ մի հյուր, ոչ մի եկող մարդ ուրիշի խնդիրները ինքը չի լուծելու։ Ես գտնում եմ, որ ամոթ էլ է, երբ որ մենք սահման պահելու համար դիմում ենք ՀԱՊԿ-ին։

-Ինչպիսի՞ն եք տեսնում այս իրավիճակի լուծումը։

-Այս իրավիճակի լուծումը պետք է կտրուկ գործողությունների մեջ լինի։ Այսինքն, արդեն իսկ երբ դիմել են միջազգային հանրությանը, ՀԱՊԿ-ին՝ աջակցելու գոնե քաղաքական առումով, ադրբեջանցիներին հետ շպրտելու այդ աշխատանքները շարունակեն, պետք է ռազմական կտրուկ գործողություններ իրականացնեն սահմանի բոլոր մնացած բաց մասերը փակեն գոնե մյուս հատվածներում առաջխաղացում չլինի և միևնույն ժամանակ էլ, եթե ինքնուրույն հետ չգնան, ապա մեր երկրի տարածքները, մենք ի վիճակի պետք է լինենք ինքնուրույն պահելու, պետք է միջոցներ ձեռնարկել հետ շպրտել իրենց։

-Պատերազմի վտանգ տեսնո՞ւմ եք, թե Ադրբեջանը երբ հակազդեցության հանդիպի՝ կդադարի առաջխաղացումը։

-Ես գտնում եմ, երբ որ տեսնում են՝ հակազդեցություն կա՝ նրանք երբևիցե առաջ չեն գա։ Երբ տեսնում են, որ անիշխանություն է, բարձիթողի վիճակ է, նրանք անընդհատ առաջ են գալիս, դրա համար պետք է ամուր իշխանություն։

Այս ամենի ելքը այս իշխանությունների օր առաջ հեռացումն է։ Հիմա իհարկե արդեն ընտրությունների միջոցով հեռացնելն է, բայց այս իշխանությունները եթե մի փոքր անգամ, նշույլ անգամ մի քիչ հայրենասիրություն ունենային ՛շուտվանից իրենց տեղը կզիջեին գոնե հանուն մեր երկրի, հանուն մեր ժողովրդի՝ անհայրենասեր մարդիկ են։

Հայկա Ալոյան

Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Եղիսաբեթ II-ի դագաղի մոտ հերթապահող զինվորը մահացել է նրա հուղարկավորությունից երկու շաբաթ անց
Մահվան ելքով վրաերթ Երևանում
Ո՛չ ռուսական թշնամական ալիքներին. Բևեռը երթով գնաց ՀՌՀ֊ի շենքի մոտ
32-ամյա կնոջ ինքնասպանության փորձը կանխվել է
Շահան Գանտահարյանը Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների՝ տեղապտույտից դուրս գալու նախադրյալներ է տեսնում
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին 22:00-ի դրությամբ
10-ամյա երեխան ընկել է ինքնագլորից, վիճակը ծայրահեղ ծանր է․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
Մարտունի-Գետափ ավտոճանապահին բախվել են Volvo և VAZ 0110 մակնիշի ավտոմեքենաները. կա 5 վիրավոր
Հրապարակվել են Սևաստոպոլում ինքնաթիռի բռնկման կադրերը
34-ամյա վարորդը փորձել է ավագ պարեկին կաշառել
Մարիամ Մկրտչյանն առաջին անգամ ընդգրկվել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում
«Աթարբեկյանի սար» կոչվող հատվածում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ
Պայթուն՝ Բաքվի շենքերից մեկում
Կոտրել են պատուհանի ապակին, տնից տարել տարբեր իրեր
Մեծ Բրիտանիան Դանիային օգնություն է առաջարկում «Հյուսիսային հոսք»-ում տեղի ունեցած միջադեպի հետաքննության համար
Լեհաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու հնարավորությունը
Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված հարաբերությունների զարգացումը. Խաչատուրյան
Նա իր հարցազրույցով ապացուցեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում. դավաճանական ինքնախոստովանություն էր. Իշխանյան
«Նորքի տուն-ինտերնատն» առաջիկայում նոր վերանորոգված մասնաշենք կունենա
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՖՖ-ն Տալալաևի հետ բանակցություն չի վարել, հավաքականի մարզչի պաշտոնում դիտարկվում են մի քանի թեկնածուներ
Վթարային ջրանջատումներ՝ Երևանում ու մարզերում
Բևեռի միակ առաքելությունը հայ ազգի ողնաշարը ուղղելն ու ազգային պետություն ստեղծելն է. Սեֆիլյան
Փաշինյանը հանցավոր դիտավորությամբ կեղծիքի է ենթարկում իրականությունը. Գասպարյան
Շիրակի մարզպետը Տարեցների օրվա առթիվ այցելել է մարզի երկարակյաց կանանց
Այս տարիներին իրականացվել է Բևեռի առաջ մղած օրակարգերի հակաքարոզչություն. Այվազյան
Խաչատուրյանը և Ղազարյանը մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսական զարգացումների և ներդրումային ծրագրերի շուրջ
Ով ասում ա ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի, տգետ ա և դավաճան. Վահե Գասպարյան
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Անկախության օրվա առիթով
Մադրիդյան սկզունքները և մինչև Փաշինյանի իշխանության գալը բանակցված բոլոր թղթերը հազարապատիկ անգամ ավելի հայանպաստ են եղել, քան նրա բերած և շարունակվող ողբերգությունը․ Բագրատ Միկոյան
ՊՆ-ն հայտարարություն է տարածել
NASA-ն մինչև նոյեմբեր հետաձգում է Artemis-1 առաքելության մեկնարկը
Շինության պատերը, հենասյուներն ու պարիսպը փլուզվել են
Էրդողանը հնարավոր է համարել Փաշինյանի հետ հանդիպումը
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է ՀՀ ոստիկանություն
Արտակ Բեգլարյանն անընդունելի է համարել տարբերակված մոտեցումը զոհվածների ընտանիքների փոխհատուցման գործընթացում
Դիլիջանի ՔՊ-ական, «արու» համայնքապետը շարունակում է քաղաքի հողերն օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
Մեխիկոյում քննարկվել են ՀՀ-ում և Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված հարցեր
Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի երկրորդ նիստը
ԱԺ Բևեռի հանրահավաքը Ազատության հրապարակում. Ուղիղ
Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա
Կապիտուլյացիայի նախերգանքին նվիրված ելույթ էր․ օր առաջ պետք է հեռացնել դավաճանին․ Սաղաթելյան
Արայիկ Հարությունյանը հանդիպել է խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ
Թմրամիջոցների տարածման փորձ «Տելեգրամ» հավելվածով
Մեզ համար առաջնահերթություն է լիարժեք գնահատել տարեցների սոցիալական կարիքները. Սոցապնախարար
Շչակ է փորձարկվելու
Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Ալեն Մարգարյանի հեքիաթները նոր շունչ ստացան Տիկնիկային թատրոնի բեմում
Գերության մեջ գտնվող երկու տասնակից ավել հայ զինծառայող խոշտանգվել է, անարգվել հայ զինծառայողների մարմինները. «Փաստինֆո»
Ռոբերտ Մենենդեսն առաջարկել է սահմանափակել F-16-երի վաճառքը Թուրքիային և դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™